ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արհեստական բանականության զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում

    Տաթևիկ
    ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

    2018 թ. ավարտել է ՀՊՏՀ-ն` «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ և ընդունվել մագիստրատուրա: 2019-ից առայսօր «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող փորձագետ է:

    Աշխարհը պետք է ստեղծի կանոններ արհեստական բանականության օգտագործման համար և կարգավորի դրանք միջազգային մակարդակում:
    Սունդար Պիչայ Google ընկերության գլխավոր գործադիր տնօրեն

    Հիմնաբառեր. տեխնոլոգիաներ, աշխատուժ,  արհեստական բանականություն,  ռազմավարություն, թվային ապագա Աշխարհի մի շարք երկրներ, տեխնոլոգիական դինամիկ փոփոխություններին զուգընթաց, ազգային տնտեսության ռազմավարություններում թիրախավորում են արհեստական բանականության զարգացումը: Վերջինս, սպառողական պահանջարկի և արտադրողականության բարձրացման միջոցով, իր ազդեցությունն է թողնում տնտեսության, հետևաբար՝ նաև աշխատատեղերի գործոնի վրա: Եթե առաջատար երկրներում արհեստական բանականությամբ պայմանավորված խնդիրներն ու կարգավորումներն առավել սրությամբ են արտահայտված, ապա Հայաստանը կարող է «բաց թողնել», այսպես կոչված, անցումային փուլը՝ սովորելով մնացած երկըրների սխալներից։


    Տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում աշխարհի երկրները դիրքավորվում են՝ փնտրելով նոր մրցակցային առավելություններ: Տեխնոլոգիական փոփոխությունները կամ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մի կողմից նրանց ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ, իսկ մյուս կողմից՝ քաղաքականություն մշակողների համար ստեղծում նոր անորոշություններ: Արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ) հեռահար նպատակը մարդկանց գործողությունների կատարելացումն է և առավել ստեղծարար լուծումների ապահովումը։ Երկարաժամկետում ավտոմատացված համակարգը, որ կատարում է մարդկային բոլոր գործառույթները՝ սկսած մեքենաների ղեկավարումից մինչև մեքենայացված բիզնես համակարգեր, ի հայտ է բերելու մի շարք մարտահրավերներ։ Նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ նպաստել են խաղաղության հաստատման, հիվանդությունների դեմ պայքարի և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների մշակմանը: Դրանք էական դերակատարություն ունեն նաև աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումների մշակման գործում: Բացի այդ, վերջին շրջանում՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համատեքստում, քննարկվում է ԱԲ կիրառումը, սակայն գլխավոր հարցերը վերաբերում են ԱԲ-ով աշխատող ծրագրերի հուսալիությանը, անվտանգությանը։ Դրա օգտագործման ուղղությունները ներկա պայմաններում մի քանիսն են. պատվաստանյութ գտնել, առողջապահական անձնակազմին օգնություն ցուցաբերել, ինչպես նաև ներդրվել որպես գիտելիքների փոխանակման շարժիչ ուժ, համավարակի էվոլուցիայի դիտորդ և կանխատեսող, բնակչության վերահսկողության գործիք։ Նշենք, որ արդեն իսկ կիրառվում են որոշ գործիքներ. մաս նավորապես՝ չինական երկու կազմակերպություններ զարգացրել են կորոնավիրուսի ախտորոշման ծրագրային ապահովումը, որը բացահայտում է թոքերի հետ կապված խնդիրներ՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիայի սկաներ։
    Չինաստանի 34 հիվանդանոց այս տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ հայտնաբերել է 32 հազար կասկածելի դեպք։
    ԱԲ-ն կարևոր դերակատարում ունի տնտեսական կյանքում և արդեն իսկ ներգործում է համաշխարհային տնտեսության վրա: Այն, մասնավորապես, դիտարկվում է որպես արտադրողականության և տընտեսական աճի շարժիչ ուժ, որը, միաժամանակ, կարող է նպաստել ինչպես արդյունավետ որոշումների կայացմանը՝ ի հաշիվ տվյալների մեծ բազայի առկայության և դրա վերլուծության, այնպես էլ մրցունակ արտադրանքի և ծառայությունների ստեղծմանը՝ խթանելով սպառողի պահանջարկը, ձևավորելով եկամտային նոր հոսքեր: 
    Տարբեր գնահատականների համաձայն՝ ԱԲ զարգացման արդյունքում մինչև 2030 թվականը համաշխարհային անվանական ՀՆԱ-ն ավելանալու է 10-15 տոկոսով: Մասնավորապես, ըստ Pricewater houseCoopers (PwC)-ի, դա կարող է ավելանալ 14 տոկոսով կամ մոտ 16,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Զեկույցում առանձնացված են 2 ուղղություններ՝ ըստ որոնց ԱԲ-ն կազդի համաշխարհային տնտեսության վրա: Առաջինը արտադրողականության բարձրացումն է՝ հիմնված ավտոմատացման վրա, ինչը, իր հերթին, ենթադրում է նոր տեխնոլոգիաների՝ ռոբոտների և ինքնավար տրանսպորտային միջոցների ընդլայնված օգտագործում: Սա էլ, իր հերթին, ենթադրում է հավելյալ ներդրումներ ծրագրային ապահովման և այլ օժանդակ ոլորտներում։ Այսպիսով՝ ավտոմատացումը կարող է մի կողմից ավելացնել արտադրողականությունը, իսկ մյուս կողմից՝ կրճատել աշխատուժի պահանջարկը: Զեկույցում առանձնացված երկրորդ ուղղությունը վերաբերում է սպառողական պահանջարկին: Ենթադրվող անհատականացված ու բարձրորակ ապրանքների և ծառայությունների հասանելիությունը խթանելու է սպառողական պահանջարկը և ընդլայնելու մարդկանց պահանջմունքները։ PwC-ի գնահատականով՝ 2030-ին ԱԲ-ն ազդեցություն է ունենալու 362 մլն աշխատատեղի վրա, ինչպես նաև տեղի է ունենալու հմտությունների տեխնոլոգիական փոփոխություն: Հատկանշական է, որ ԱԲ-ն հիմնականում (շուրջ 67%-ով) ազդելու է ոչ որակավորված աշխատուժի վրա: Ինչևէ, որոշ փորձագետներ, բացի աշխատաշուկայի վրա ունեցած բացասական ազդեցությունից, դիտարկում են նաև որոշ դրական կողմեր, որոնց հիմքում ԱԲ-ն է։
    Այսպես՝ ԱԲ արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնք դասակարգվում են 3 հիմնական կատեգորիաներում:
    Դրանք են՝
    Թրեյներներ/դասընթացավարներ։
    Մարդիկ, ովքեր կսովորեցնեն ԱԲ տեխնոլոգիաներին՝ ինչպես կատարել և, հնարավորության դեպքում, ընդօրինակել մարդկային վարքագիծը, ներառյալ կարեկցելը, սարկազմ և հումոր ցուցաբերելը՝ դրանք օգտագործելով համապատասխան իրավիճակներում:
    ● Բացատրողներ/մեկնաբանողներ։
    Տեխնիկական մասնագետներ, ովքեր կարող են բացատրել, թե ինչպես են աշխատում ալգորիթմները և ԱԲ տեխնոլոգիաները: Ըստ էության, այդ աշխատատեղերը գործելու են տեխնոլոգիաների և գործարար առաջնորդների միջև առկա խզումը կամրջելու համար: Այս կատեգորիայի աշխատատեղերը կարող են ներառել կոնտեքստ դիզայներների (Context Designers) և ԱԲ ռազմավարություն մշակողների (AI Strategists):
    ● Երրորդ կատեգորիան ներառում է այն մարդկանց, որոնք երաշխավորում են ԱԲ համակարգի կայուն և արդյունավետ աշխատանքը. դրանց թվում են տնտեսագետները և էթիկայի մասնագետները: Այսպիսով՝ ԱԲ-ն կարող է ստեղծել նաև նոր մասնագիտություններ, որոնք այլ հավասար պայմաններում գոյություն ունենալ չէին կարող: Այնուամենայնիվ, որոշ փորձագիտական խմբեր զգուշացնում են, որ դա հանգեցնելու է առաջնակարգ (սուպեր) ֆիրմաների՝ հարստության և գիտելիքի հաբերի ստեղծմանը, ինչն էլ կարող է վնասակար լինել տնտեսության համար, ինչի հիմքում զարգացող և զարգացած երկրների միջև խզվածքի խորացումն է:
    Չի բացառվում, որ ԱԲ ծավալուն օգտագործմանը զուգահեռ, շատ երկրներում պետական բյուջե վճարվող եկամտային հարկի ծավալներն էականորեն նվազեն, և հաշվի առնելով, որ վերջինիս բաժինը շատ երկրներում էական ազդեցություն ունի պետական բյուջեի եկամուտների վրա, մի շարք պետություններ, հնարավոր է՝ ավելացնեն ԱԱՀ դրույքաչափը` փորձելով մեղմել պետբյուջեի եկամուտների նվազեցումը: Բիլ Գեյթսի դիտարկմամբ՝ եթե, օրինակ, ռոբոտը գրավում է ինչ-որ մեկի աշխատատեղը, նա ևս պետք է հարկ վճարի։ Սակայն, օրինակ, 2017-ին Եվրախորհըրդարանը մերժեց ռոբոտների համար հարկ կիրառելու գաղափարը: Այնուամենայնիվ, եթե ավտոմատացումը հանգեցնում է եկամտային հարկի մուտքերի զգալի անկմանը և մեծացնում ճնշումը բյուջեի վրա, ապա այդպիսի հարկը հետագայում կարող է անխուսափելի լինել: Թեև նշված անհանգստություններն արդիական են, դեռևս չկա ընդհանուր համաձայնություն, թե որքանով են այդ ռիսկերը նյութականացված: Վերջերս Google ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը կառավարություններին կոչ է արել վերահսկողության տակ պահել արհեստական բանականության ոլորտը։
    Նա հայտարարել է, որ ԱԲ զարգացումը, հսկայական հնարավորությունների հետ մեկտեղ, առաջացնում է վտանգներ, որոնցիցորոշներն արդեն տեսանելի են։ Օրինակ՝ տեսահոլովակների կեղծումները նըպաստում են ապատեղեկատվության տարածմանը։ Ս.Պիչայն առաջարկել է ԱԲ ամենառիսկային դրսևորումները՝ անօդաչու սարքերը և բժշկական տեխնոլոգիաները, կարգավորել հստակ կանոններով։ Իսկ օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովը հնգամյա արգելք էր կիրառել մարդկանց դեմքերի տարբերակման տեսախցիկների օգտագործման նկատմամբ։ Այսպիսով՝ ռիսկերի նվազեցման կամ կանխարգելման տրամաբանության մեջ է տեղավորվում զգուշությամբ մշակված քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԱԲ զարգացումը՝ վերահսկողության տակ պահելով բացասական ազդեցությունները:
    2017-ից Օքսֆորդ ինսայթը հրապարակում է կառավարության ԱԲ պատրաստվածության համաթիվը՝ պատասխանելու համար այն հարցին, թե ինչպես են երկըրների կառավարությունները դիրքավորված իրենց գործունեության մեջ՝ ԱԲ օգուտներն առավելություն դարձնելու, ինչպես նաև դրանք հանրային ծառայությունների ոլորտում ներդնելու և հասարակությանը փոխանցելու համատեքստում։ Գնահատականը հիմնված է 4 հիմնական քլաստերների վրա՝ կառավարում, հմտություններ և կրթություն, ենթակառուցվածքներ և տվյալներ, կառավարություն և հանրային ծառայություններ։ Վերջին՝ 2019 թ.-ի համաթիվն ընդգրկում է 194 երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Առաջին հնգյակը զբաղեցնում են Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆինլանդիան։ Թեպետ զեկույցն ամբողջությամբ չի արտացոլում պատկերը, բայց կարելի է եզրակացնել, որ, նախևառաջ, կառավարությունները պետք է անցում կատարեն ԱԲ-ին` հիմքում ունենալով վստահություն և լեգիտիմություն, հիմնվելով օրինականության վրա և հաշվի առնելով նաև բարոյական կողմը՝ չեզոքացնելու հանրության շրջանում առկա մտահոգությունները, որոնք բազմաբնույթ են։ Օրինակ՝ Սինգապուրն այն եզակի երկրներից է, որտեղ առավել ուշադրության է արժանանում ԱԲ-ի հետ կապված մարդկանց մտահոգությունների կառավարումը, և այդ նպատակով երկրում ստեղծել է ԱԲ էթիկայի խորհրդատվական խորհուրդ՝ որպես ԱԲ ռազմավարության մաս6։ Այդ խորհուրդը միտված է մշակելու էթիկայի չափանիշներ, թողարկելու խորհրդատվական ուղեցույցներ և այլն։ Սինգապուրի ԱԲ-ն հիմնվում է երեք հիմնական սյուների վրա՝ հետազոտություն, տեխնոլոգիա և նորամուծություն (ինովացիա)։ Ընդհանրապես, ԱԲ ուղղությամբ իրականացվող քայլերը տարբեր երկրներում տարբեր են։ Օրինակ՝ Ֆինլանդիան նպատակ ունի ԱԲ ոլորտում առաջատարի կարգավիճակ ստանալու: Այն ԵՄ երկրներից առաջինն է, որ հրապարակել է ԱԲ ազգային ռազմավարություն։
    Վերջերս Ֆինլանդիան ստեղծել է նաև «Արհեստական բանականության տարրերն» անվանմամբ առցանց դասընթաց արհեստական բանականության մասին, որը հասանելի է 5 լեզվով և որին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձինք:
    Որոշ երկրներ արդեն իսկ հաստատել են ԱԲ ռազմավարություն, իսկ որոշները՝ հայտարարել առաջիկայում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովը 2018-ին հայտարարել է մինչև 2020 թվականը հետազոտությունների և նորամուծությունների համար ներդրումների ծավալն ավելացնելու և նվազագույնը 22,5 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու մասին, իսկ Լատվիան և Լիտվան նույն ժամանակահատվածում հրապարակել են Հյուսիսատլանտյանբալթյան տարածաշրջանում ԱԲ վերաբերյալ հռչակագիր։
    Ինչ վերաբերում է Հայաստանին Եթե առաջատար երկրներում ԱԲ զարգացման քննարկումը նվիրվում է դրա հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը, ապա Հայաստանում նշվածը կարելի է դիտարկել որպես սաղմնային  վիճակ։ Այսպես՝ Հայաստանը ևս ներառված է կառավարության ԱԲ պատրաստվածության համաթվում և 194 երկրների շարքում 81-րդն է։ Այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է իր հարևան բոլոր երկըրներին. մասնավորապես՝ Վրաստանը 76-րդն է, Իրանը՝ 72-րդը, Ադրբեջանը՝ 64-րդը, իսկ Թուրքիան՝ 46-րդը։ Հատկանշական է, որ այս զեկույցի կազմման հիմնական աղբյուրներից են նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի զեկույցները, ինչը նշանակում է, որ դրանցում տեղ գտած՝ Հայաստանին առնչվող խնդիրների և մարտահրավերների հաղթահարման պայմաններում մենք առավել պատրաստ կլինենք ԱԲ զարգացմանը։ Հիմնական խնդիրները վերաբերում են գիտահետազոտական ծախսեր/ՀՆԱ հարաբերությանը, միջազգային համատեղ գյուտերի քանակին, ինովացիոն քաղաքականության ճանապարհային քարտեզի զարգացմանը և այլն։ Վերջիններս պետական մակարդակով պետք է ներկայացված լինեն նորարարական համակարգի զարգացման քաղաքականության առաջնահերթություններում։ ԱԲ զարգացման նախնական փուլում կարևոր է նաև գործարար համայնքի նախաձեռնողականությունը՝ կիրառելու ԱԲ գործիքներ՝ իրենց գործունեությունն առավել լավ կազմակերպելու համար։ Սա կազմակերպություններին հնարավորություն կտա ավելի գրավիչ դառնալու ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Հայաստանում արդեն իսկ կիրառվում է արհեստական բանականությամբ աշխատող գործիք՝ Travelinsights-ը, որը, ըստ էության, օգնելու է զարգացնել Հայաստանի աճող զբոսաշրջային ոլորտը` առցանց հայտնի հարթակներից իրական ժամանակում հավաքելով և վերլուծելով տարբեր ծառայությունների վերաբերյալ կարծիքներ: Այսպիսով՝ եթե առաջատար երկրներում ԱԲ-ով պայմանավորված խնդիրները և կարգավորումներն առավել սուր են դըրված և վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը և միջազգային մակարդակում ընդհանուր կանոնների մշակմանը, ապա Հայաստանը կարող է «բաց թողնել», այսպես կոչված, անցումային փուլը՝ սովորելով մնացած երկրների թերացումներից, սխալներից։ Պետք է հաշվի առնել, որ ԱԲ-ն ազդելու է նաև կըրթության վրա, որտեղ առկա խնդիրները և բարեփոխումներն առաջնային են Հայաստանի համար։ Առհասարակ կրթական համակարգը պետք է պատրաստ լինի ԱԲ-ին համընթաց վերափոխվելուն։ Վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձի եկամտային հարկի վերադարձի միջոցով փոխհատուցման մասին օրենքը, որի  համար ընտրված մասնագիտությունների ցանկում ներառված են նաև այնպիսիք, որոնք ուսանողներին կուղղորդեն դեպի ապագայում պահանջարկ ունեցող ոլորտներ։ Բացի այդ, օրինակ՝ Չինաստանն իր նպատակին հասնելու համար, այն է՝ մինչև 2030 թվականը դառնալ ԱԲ նորարարությունների գծով առաջատար, նախատեսում է կրթական համակարգում, մասնավորապես՝ համալսարաններում զարգացնել ԱԲ մասնագիտությամբ մագիստրոսական և այլ ծրագրեր, ինչպես նաև ԱԲ տարրեր ընդգրկել մի շարք մասնագիտություններում։ 2018-ից սկսած՝ Չինաստանը սկսել է իրականացնել վերապատրաստման միջազգային ծրագիր, որի շահառուներ են շուրջ 500 ուսուցիչներ ու դասախոսներ և 5000 ուսանողներ։ Սա ևս մեկ օրինակ է, որ կարող է օգտագործել Հայաստանն ԱԲ անցման ճանապարհին, որին հասնելու նախապայմանը ժամանակին համընթաց ճանապարհային քարտեզի առկայությունն է։