ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Վերլուծաբանները 2025-2026թթ. համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի կանխատեսումներ են արել

    Փորձագետների կանխատեսումներով` 2025-2026 թվականներին աշխարհին տնտեսական ճգնաժամի նոր ալիք է սպառնալու: Ինչպես հայտնում է Свободная Пресса-ն, Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի զեկույցում նշվում է, որ ներկայիս դրամական խթաններն արագորեն կակտիվացնեն շուկաները`ժամանակի հետ հանգեցնելով դրանց «գերտաքացմանը», իսկ «տնտեսությունը զովացնել», մասնագետների կարծիքով, հնարավոր կլինի միայն հերթական ցիկլային ակնման շնորհիվ:
    Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականի կեսերին, իսկ համաշխարհային ՀՆԱ-ի տեմպերը կաճեն տարեկան 4 տոկոսով, ինչպես նաև նավթի գները տասնամյակի ավարտին կբարձրանան` հասնելով մինչև 82-85 դոլարի մեկ բարելի համար:  
    Երկրորդ սցենարի համաձայն` համաավարակը կշարունակվի մինչև 2022 թվականի կեսը, ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն տարեկան 2-3 տոկոս, իսկ նավթի գները տասնամյակի առաջին կեսին կտատանվեն 50-55 դոլարի սահմանում մեկ բարելի համար` 2030 թվականին հասնելով 65 դոլարի:
    Կանխատեսման երկու տարբերակն էլ առաջիկա տասնամյակում կանխագուշակում է ցիկլային անկում, որը վերլուծական կենտրոնի տնտեսագետների կարծիքով` տեղի կունենա 2020-ականների կեսերին: Հիմնական սցենարով` դա կլինի շուկաների ,գերտաքացմանե հետևանք, իսկ մյուս սցենարով` պարտքային ճգնաժամի տրամաբանական շարունակությունը, որը հիմնականում ի հայտ է գալիս Հարավային Եվրոպայի երկրներում և Թուրքիայում երկարատև համավարակի պատճառով: Այդպիսով, 2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կկրճատվեն 1-2 տոկոսով:

    Նյութի աղբյուրը՝   https://www.tert.am/am/news/2021/05/10/economic-crisis/3608865?fbclid