ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են

    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները:
    Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ:
    Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամով:

    21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով հասարակ նամակի արժեքը նախկինում 170 դրամ էր, այժմ՝ 230 դրամ,

    101 գրամից 250 գրամ քաշով նամակը 350 դրամ էր, իսկ այժմ՝ 410 դրամ է,

    251 գրամից մինչեւ 500 գրամը 650 էր, այժմ՝ 710 դրամ է,

    501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 1200, իսկ այժմ՝ 1260,

    1001 գրամից 2000 գրամը նախկինում արժեր 1800 դրամ, իսկ այժմ՝ 1860:

    Փաթեթների առաքման դեպքում, եթե մինչեւ 20 գրամ քաշով հասարակ փաթեթը նախկինում արժեր 60 դրամ, այժմ այն 230 է:

    21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով փաթեթների համար արժեքը նախկինում 120 դրամ էր, այժմ՝ 230 է

    101 գրամից 250 գրամը նակինում արժեր 200 դրամ, այժմ 310 է,

    251 գրամից մինչեւ 500 գրամը նախկինում 360 դրամ էր, այժմ 470 է,

    501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 590 դրամ, այժմ 700 է,

    1001 գրամից 2000 գրամը նախկինում արժեր 840 դրամ, այժմ՝ 950 է:

    Բացառություն է միայն հաշմանդամություն ունեցող հետեւյալ անձանց համար ուղարկվող փաթեթները. «Կույրերի գրքեր, ձայնագրման ժապավեններ պարունակող փաթեթների համար ուղարկման վարձ չի գանձվում»:
    Իսկ ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ-ի ծառայությունների միջազգային կապի սակագներին, ապա դրանք նախկինի համեմատ աստղաբաշխական թվերի են հասնում:
    Փոստային բացիկների առաքման դեպքում, նախկինում կար երկու սակագին: Եթե ուղարկվում էր վերգետնյա ճանապարհով, արժեքն էր 230 դրամ, եթե օդային՝ 240 դրամ: Այժմ դրանք չեն տարբերակվում, երկուսի դեպքում էլ արժեքը մեկն է, բայց անհամեմատ թանկացած: Խոսքը 1.890 դրամի մասին է:
    Իսկ ինչ վերաբերում է հասարակ նամակներին, ապա «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ նախկինում առաքման միջազգային սակագները համընդհանուր են եղել: 0-ից մինչեւ 20 գրամ քաշով նամակի արժեքը նախկինում 340 դրամ էր, 21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով նամակի արժեքը 750 դրամ, 101 գրամից 250 գրամի արժեքը 1400 դրամ էր, 251 գրամից մինչեւ 500 գրամինը 2490 դրամ, 501 գրամից մինչեւ 1000 գրամինը (1 կգ) նախկինում արժեր 4180 դրամ եւ 1001 գրամից 2000 (2կգ) գրամը արժեր 5840 դրամ:
    Այժմ դրանք տարբերակված են ըստ երկրների: Ընկերության պաշտոնական կայքէջում երկրները համարակալված են ըստ «զոնաների», ամեն մի «զոնայի» տակ կարող է նշված լինել մեկ կամ մի քանի երկիր, կամ երկրների ցանկ, որոնք մտնում են միեւնույն միավորման մեջ, օրինակ՝ ԵՄ կազմում գտնվող երկրները:
    Ստորեւ ներկայացնում ենք, թե գնային ինչ փոփոխություններ են կատարվել օրինակ Եվրամիության կազմում գտնվող երկրների համար: Որպես պարզաբանում նշենք՝ այս բոլոր երկրների դեպքում նամակների միջազգային առաքման սակագինը մեկն է, սակայն անհամատ թանկ, քան նախկինում էր․
    Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռնալնդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն, Շվեցարիա, Սերբիա, Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ալբանիա, Մոնտենեգրո, Իսլանդիա, Անդորա, Մոնակո, Վատիկան, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Մակեդոնիա (աղյուսակում այս երկրները մտնում են Զոնա 1 գրված սյունակի մեջ):
    Եվ այսպես, եթե նախկինում 0-ից 20 գրամ քաշով նամակներ-փաստաթղթերը վերոնշյալ երկիր ուղարկելու դեպքում արժեր 340 դրամ, ապա այժմ 2990 դրամ է,

    Եթե 21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով նամակների արժեքը 750 դրամ էր, այժմ՝ 4990 դրամ է,

    101 գրամից 250 գրամը արժեր 1400 դրամ, այժմ 6990 դրամ է,

    251 գրամից մինչեւ 500 գրամը 2490 դրամ էր, այժմ 10990 դրամ է,

    501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 4180 դրամ, այժմ՝ 18 հազար 990 դրամ է:

    1001 գրամից 2000 (2կգ) գրամը նախկինում արժեր 5840 դրամ, այժմ՝ 29 հազար 900 դրամ է:

    Իսկ օրինակ՝ դեպի ԱՄՆ նամակների առաքման դեպքում ԵՄ երկրների համեմատ մի փոքր ավելի մատչելի է, սակայն որոշ քաշերի դեպքում գինը նույնն է (աղյուսակում այս երկիրը մտնում է Զոնա 2 գրված սյունակի մեջ):
    Եվ այսպես, եթե նախկինում 0-ից 20 գրամ քաշով նամակը վերոնշյալ երկիր ուղարկելու դեպքում արժեր 340 դրամ, ապա այժմ 2990 դրամ է,

    21 -ից մինչեւ 100 գրամ քաշով նամակների արժեքը 3990 դրամ է,

    101 -ից 250 գրամի արժեքն է 5990 դրամ,

    251-ից մինչեւ 500 գրամի արժեքն է 9900 դրամ,

    501-ից մինչեւ 1000 գրամի արժեքն է 14 հազար 900 դրամ,

    1001 -ից 2000 (2կգ) գրամի արժեքն է 29 հազար 900 դրամ:

    Համեմատաբար մատչելի է դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող փաթեթների եւ նամակների արժեքը: Նկատենք, տարեսկզբին «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Հայփոստը» նվազեցրել ու համեմատաբար մատչելի է դարձրել դեպի ՌԴ ուղարկվող ծանրոցների արժեքը:
    «Հայփոստ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հայկական ժամանակիե հետ զրույցում խոսելով փոփոխված սակագների մասին նկատեց. «Վերջին անգամ «Հայփոստում» սակագնային փոփոխություն է եղել 20 տարի առաջ: Այսինքն այդ ժամանակվանից գործող սակագները՝ ե՛ւ ներհանրապետական, ե՛ւ միջազգային, եղել են նույնը: «Հայփոստն» իր բուն գործառույթն իրականացրել է շատ մեծ վնասով, այդ պատճառով որոշվել է սակագնային կագավորումներ անել»:
    Աբրահամյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից միջազգային փոստային առաքումների սակագնային կարգավորումներ էին իրականացրել. «Դրեցին իրենց համապատասխան սանդղակի մեջ եւ մենք դիմել էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի գարնան սկզբից անցնեինք նաեւ ներհանրապետական փոփոխությունների: Արդյունքում կանգնեցինք մի սակագնային սանդղակի վրա, որը համապատսախանում է առաքանիները տեղ հասցնելու գնային առումով: Սակայն պետք է շեշտեմ, որ այստեղ էլ ընկերությունը չունի շահույթ, սակայն գոնե վնասը չեզոքացվում է, վնասով չենք աշխատում»:
    Գեւորգ Աբրահամյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է դարձյալ դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գնային փոփոխության համար, սակայն նվազեցնելու, թե բարձրացնելու խնդրանքով, չմանրամասնեց:
    «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատուից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ 20 տարի շարունակ «Հայփոստ» ՓԲԸ-ն վնասով էր աշխատում եւ միայն այս տարի որոշեց այլեւս այդ վնասը բացառել: «Շատ դժվար հարց եք տալիս, միգուցե եղել են նաեւ այդ ժամանակ խոսակցություններ, գուցե փորձել են սակագների կարգավորումներ անել, բայց որոշակի ինստանցիաներում այդ խոսակցությունները կրկին փակվել են: Անկեղծ ասած այդ հարցին ստույգ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա:
    Ըստ Աբրահամյանի՝ հաստատված եւ մայիսի 1-ից գործող սակագները հստակ հաշվարկի արդյունք են: «Սրանք այն սակագներն են, որոնք զրոյացնում են մեր վնասները»,-եզրափակեց նա:

    Նյութի աղբյուրը՝   https://www.armtimes.com/hy/article/213286?fbclid