ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Չինաստանը նպատակ ունի մինչ 2025 թվականը վերամշակել քաղաքային կենցաղային թափոնների 60 տոկոսը
    Չինաստանը մտադիր է վերամշակել քաղաքային թափոնների 60 տոկոսը մինչեւ 2025 թվականը` փորձելով բարելավել իր վերամշակման կարողությունները, հաղորդում է Reuters-ը: Թափոնների աճող ծավալի հետ աշխատանքը դարձել է Չինաստանի կարգավորող մարմինների առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը աճող քաղաքային բնակչության պատճառով, որը գնալով ավելի շատ ապրանք է սպառում, եւ խոշոր քաղաքների մեծ մասը շրջապատված է աղբավայրերով: Զարգացման եւ բարեփոխումների ազգային հանձնաժողովը (NDRC) հայտնել է, որ անցյալ տարի քաղաքային թափոնների վերամշակման հզորությունը հասել է 1,27 մ
  • ՊԳԿ-ի գլխավորությամբ պատրաստված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության և սնուցման 2020 թ. զեկույցը ներկայացնում է առողջ սննդակարգի արժեքը
    Մատչելի, առողջ սննդակարգը կարող է սնուցման և կենսակայունության դրական զարգացումների հանգեցնել Չնայած վերջին 20 տարիներին  սովը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար մեծ խնդիր չի հանդիսացել, սակայն տարածաշրջանը չափավոր պարենային անապահովության խնդրի առջև է կանգնել, ինչը սննդարար և բավարար չափով սննդամթերքի անկանոն հասանելիություն է նշանակում։ Տարածաշրջանը, միեւնույն ժամանակ, առերեսվում է գիրության խնդրի արագընթաց ծավալման, որը հարցականի տակ  է դնում Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 2-ում արտացոլված՝ պարենային ապահովության և բարելավված
  • Պետաջակցության ծրագրով Արցախի 909 հարկ վճարողների ավելի քան 258 մլն դրամ է փոխանցվել
    Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության ծրագրով 909 հարկ վճարողների բանկային հաշիվներին փոխանցվել է շուրջ 258,7 մլն դրամ գումար: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝հավելելով, որ շարունակվում է  ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկվ
  • Վերլուծաբանները 2025-2026թթ. համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի կանխատեսումներ են արել
    Փորձագետների կանխատեսումներով` 2025-2026 թվականներին աշխարհին տնտեսական ճգնաժամի նոր ալիք է սպառնալու: Ինչպես հայտնում է Свободная Пресса-ն, Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի զեկույցում նշվում է, որ ներկայիս դրամական խթաններն արագորեն կակտիվացնեն շուկաները`ժամանակի հետ հանգեցնելով դրանց «գերտաքացմանը», իսկ «տնտեսությունը զովացնել», մասնագետների կարծիքով, հնարավոր կլինի միայն հերթական ցիկլային ակնման շնորհիվ: Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականի կես
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայփոստը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը

    Հայփոստ ՓԲԸ-ն ներկայացնում է Haypost Pay դրամապանակի առաջին բետա տարբերակը: Haypost Pay դրամապանակի հաշիվ կարելի է ստեղծել հաշված րոպեների ընթացում՝ ներբեռնով Haypost Pay հավելվածը: Հաշիվը հնարավոր է լիցքավորել բանկային քարտերից, ինչպես նաև կանխիկ դրամով՝ մոտենալով Հայփոստի ցանկացած բաժանմունք: Haypost Pay բետա թողարկմամբ դրամապանակով հնարավոր է  լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև կատարել փոխանցումներ այլ Haypost Pay հաշվետերերի:
    Դրամապանակի հաշվի գումարը հնարավոր է կանխիկացնել փոստային բաժանմունքներում, շուտով նաև՝ ուղարկելով բանկային քարտի հաշվին: Haypost Pay դրամապանակի հաշվետերերը միմյանց փոխանցումներ կարող են կատարել առանց միջնորդավճարի: Հավելվածը այժմ նախատեսված է Android, շուտով նաև iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
    Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Հայփոստը փոփոխությունների ճանապարհին է, մեր նպատակն է սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և առաջարկել նորարար ու առաջադեմ լուծումներ: Ուստի, այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում Haypost Pay  դրամապանակի բետա տարբերակը: Մեր հաճախորդներին խնդրում ենք ակտիվորեն օգտվել Haypost Pay հավելվածից, քանի որ հենց ձեր արձագանքների, առաջարկների հիման վրա ենք  մեր հավելվածը էլ ավելի բարելավելու և զարգացնելու»:
    Ֆինանսական ծառայություններից օգտվելուց բացի, Հայփոստի հաճախորդները դրամապանակով նաև կարող են հետևել իրենց առաքանիների հետագծին՝ որոնումն իրականացնելով առաքանու բեռնային համարով:

    Նյութի աղբյուրը՝   https://b24.am/economy/276190.html?fbclid