ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Չինաստանը նպատակ ունի մինչ 2025 թվականը վերամշակել քաղաքային կենցաղային թափոնների 60 տոկոսը
    Չինաստանը մտադիր է վերամշակել քաղաքային թափոնների 60 տոկոսը մինչեւ 2025 թվականը` փորձելով բարելավել իր վերամշակման կարողությունները, հաղորդում է Reuters-ը: Թափոնների աճող ծավալի հետ աշխատանքը դարձել է Չինաստանի կարգավորող մարմինների առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը աճող քաղաքային բնակչության պատճառով, որը գնալով ավելի շատ ապրանք է սպառում, եւ խոշոր քաղաքների մեծ մասը շրջապատված է աղբավայրերով: Զարգացման եւ բարեփոխումների ազգային հանձնաժողովը (NDRC) հայտնել է, որ անցյալ տարի քաղաքային թափոնների վերամշակման հզորությունը հասել է 1,27 մ
  • ՊԳԿ-ի գլխավորությամբ պատրաստված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության և սնուցման 2020 թ. զեկույցը ներկայացնում է առողջ սննդակարգի արժեքը
    Մատչելի, առողջ սննդակարգը կարող է սնուցման և կենսակայունության դրական զարգացումների հանգեցնել Չնայած վերջին 20 տարիներին  սովը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար մեծ խնդիր չի հանդիսացել, սակայն տարածաշրջանը չափավոր պարենային անապահովության խնդրի առջև է կանգնել, ինչը սննդարար և բավարար չափով սննդամթերքի անկանոն հասանելիություն է նշանակում։ Տարածաշրջանը, միեւնույն ժամանակ, առերեսվում է գիրության խնդրի արագընթաց ծավալման, որը հարցականի տակ  է դնում Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 2-ում արտացոլված՝ պարենային ապահովության և բարելավված
  • Պետաջակցության ծրագրով Արցախի 909 հարկ վճարողների ավելի քան 258 մլն դրամ է փոխանցվել
    Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության ծրագրով 909 հարկ վճարողների բանկային հաշիվներին փոխանցվել է շուրջ 258,7 մլն դրամ գումար: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝հավելելով, որ շարունակվում է  ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկվ
  • Վերլուծաբանները 2025-2026թթ. համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի կանխատեսումներ են արել
    Փորձագետների կանխատեսումներով` 2025-2026 թվականներին աշխարհին տնտեսական ճգնաժամի նոր ալիք է սպառնալու: Ինչպես հայտնում է Свободная Пресса-ն, Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի զեկույցում նշվում է, որ ներկայիս դրամական խթաններն արագորեն կակտիվացնեն շուկաները`ժամանակի հետ հանգեցնելով դրանց «գերտաքացմանը», իսկ «տնտեսությունը զովացնել», մասնագետների կարծիքով, հնարավոր կլինի միայն հերթական ցիկլային ակնման շնորհիվ: Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականի կես
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում

    Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ առևտրային հնարավորություններին Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում։ Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։  Ս․թ․ ապրիլի 26-ին Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպեց շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի վերաբերյալ։
    Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի վերջին և իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։ Հինգ տարի տևողությամբ այս ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և հատկապես առևտրային կապերը Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրոպական միության միջև, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում։ Ծրագրի արդյունքում ԱլԳ անդամ երկրներում գործող ընկերություններն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրի վերաբերյալ համապարփակ, հավաստի և թափանցիկ տեղեկատվությունից ԱլԳ առևտրի օժանդակման առցանց հարթակի միջոցով։ Վերջինս նաև հնարավորություն կտա ընկերություններին տեղեկացնել ներմուծման և արտահանման վերաբերյալ խնդիրների մասին և գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։ Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր  կհանեն իրավաօրենսդրական և ընթացակարգային առևտրային խոչընդոտները։ Կտրամադրվեն նաև ոլորտային ուղեցույցեր Եվրոպական միություն արտահանելու վերաբերյալ։ Համապատասխան պետական կառույցներն ավելի պատրաստված կլինեն ընտրված ծառայությունների ոլորտներին առնչվող տվյալներ հավաքագրելու և մշակելու համար։ Ընկերությունները և բիզնեսի աջակցման կազմակերպությունները  կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացների շուկայական վերլուծությունների վերաբերյալ՝ տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։
    Շահագրգիռ կողմերի հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պետական գործակալություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ բիզնեսի աջակցման կազմակերպություններից։ Մասնակիցները տեղեկացան ծրագրի նպատակների և սպասվող արդյունքների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող և ծրագրվող գործողությունների մասին։ Միջոցառման նպատակն էր նաև նախանշել համագործակցության հնարավորությունները գործող պետական նախաձեռնությունների հետ։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը նշել է․ «Արտահանման զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կարևոր գործիք կդառնա, որի միջոցով հնարավոր կլինի արտահանողներին տրամադրել անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն Արևելյան գործընկերության և Եվրոպական միության շուկաների մասին, ինչն, անկասկած, ոլորտում ամենամեծ մարտահրավերներից է»։
    Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը նշել է․ «Եվրոպական միությունը ձգտում է ավելի խորը առևտրային և տնտեսական համագործակցություն հաստատել իր Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում՝ այդ թվում Հայաստանի հետ։ Արևելյան գործընկերության երկրներից դեպի Եվրոպական միություն, ինչպես նաև միմյանց միջև արտահանման դիվերսիֆիկացիան էլ ավելի կամրապնդի սոցիալ-տնտեսական կապերը և կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներից փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային առևտրում։ ԱլԳ առևտրի օժանդակման հարթակը կծառայի որպես անհրաժեշտ գործիք հայաստանյան ընկերությունների համար իրենց նպատակների միջազգայնացմանը հասնելու համար։  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  (ՀԸԳՀ) առևտրին առնչվող դրույթները հիմնված են ամենաթարմ և ժամանակակից միջազգային և ԵՄ չափանիշների վրա և հնարավորությունների առումով հաճախ գերազանցում են ԱՀԿ դրույթները։ Նպատակն է ստեղծել ճիշտ բիզնես միջավայր Հայաստանից արտահանումը խթանելու համար։ Առևտուրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր մաս է կազմում, և Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի առանցքային արտահանման շուկան»։
    Առևտրի միջազգային կենտրոնում առևտրի և շուկայական վերլուծությունների վարչության ղեկավար Մոնդհեր Միմունին նշել է․ «Ծրագրի գործողությունները, որոնք միտված են առևտրի վերաբերյալ ավելի լավ և ավելի թափանցիկ տեղեկատվություն ապահովել հայաստանյան արտահանողների համար, կնպաստեն ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև ԱլԳ երկրների և Եվրոպական միության միջև արտաքին առևտրում առկա շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներուժի իրացմանը»։
    Առևտրի օժանդակման առցանց հարթակը առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրի առևտրի վիճակագրության, արտահանման ներուժի, սակագների, արտոնյալ առևտրային համաձայնագրերի, ինչպես նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի և գործարար կապերի վերաբերյալ։ Հարթակը կլինի հարմար օգտագործման համար և կծառայի որպես համապարփակ ուղեցույց Հայաստանում այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստվում են ավելացնել արտահանման ծավալները դեպի Եվրոպական միության շուկաներ։

    Նյութի աղբյուրը՝   https://b24.am/economy/276234.html?fbclid