ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Դրամական հոսքերի կառավարչական վերլուծության հիմնախնդիրները առևտրային բանկերում

    ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն

    Դրամական հոսքերի կառավարչական վերլուծությունը բանկային համակարգում առաջարկվում է կազմակերպել ըստ պատասխանատվության կենտրոնների, որպեսզի դրամական հոսքերի գծով կառավարչական հաշվետվություններում հստակ արձանագրվեն համակարգի պատասխանատու օղակները, որոնք դերակատարում են ունենում գործառնական, ներդրումային կամ ֆինանսական ոլորտներում զուտ հոսքերի գծով ձևավորվող շեղումների հետ կապված: Հետևաբար` դրամական հոսքերի կառավարչական վերլուծության կազմակերպումը առևտրային բանկերում հիմնականում թիրախավորվում է դրամական հոսքերի բարելավման գծով կառավարչական որոշումների տեղեկատվական ապահովման և ներբանկային հաշվետվական համակարգի բարելավման նպատակով:
    Հիմնաբառեր. կառավարչական տեղեկատվություն, կառավարչական հաշվետվություն, դրամական հոսքեր, բանկային գործունեության նորմատիվներ 

    Տնտեսական գործունեության վերլուծությունը ավանդաբար իր կիրառումն է գտել տնտեսագիտական տարբեր ոլորտներում: Գործնականում տնտեսական գործունեության վերլուծական մեկնաբանություններ են տրվում միկրո և մակրոտնտեսավարման հարթություններում: Սակայն տնտեսավարման վերլուծությունը հատկապես ակտիվորեն դրսևորվում է հաշվապահական հաշվառման կազմակերպման գործընթացներում, երբ գնահատվում են կազմակերպությունների տնտեսական գործունեության կայուն ընթացքն ու արդյունավետությունը: Ըստ ուսումնասիրությունների` ինչպես տեսականորեն, այնպես էլ   գործնականում կազմակերպությունների տնտեսական գործունեությունում առավել լայն քննարկումների տեղիք են տալիս ֆինանսական վերլուծության հիմնախնդիրները` հիմնականում ուղղված անցյալ ժամանակաշրջանում ձևավորված տնտեսավարման տարբեր արդյունքների գնահատականներին: Նման պարագայում, որպես կանոն, վերլուծությունը պարզապես տեղեկատվական հիմք է ստեղծում կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մեկնաբանումների և հաշվետվողականության համար: Հետևաբար` իրականացնելով վերլուծություն, կազմակերպությունների տնտեսական գործունեության տեղեկատվության օգտագործողներին է ներկայացվում տնտեսավարման արդյունքների և ձեռքբերումների համապատկերը, որը դրվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հաշվետվողականության հիմքում: Սակայն ներկայումս տնտեսական վերլուծությանն առաջադրված խնդիրները ենթարկվում են որակական վերանայումների, և առաջին պլան են մղվում ոչ թե կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունքների իրավիճակային և գործոնային վերլուծական մեկնաբանումները, այլ վերլուծության եզրակացությունների թիրախավորումը` կառավարչական որոշումներին: Այսինքն` տեսականորեն և գործնականում արդիական է համարվում կառավարչական վերլուծության կազմակերպումը, որի խնդիրը արդյունավետ կառավարչական որոշումներին նպաստումն է, հետևաբար` իր արդյունքներով հասցեագրված է հիմնականում ոչ թե տնտեսական գործունեության տեղեկատվությունն օգտագործողների համընդհանուր շրջանակին, այլ հատկապես կառավարիչներին:


























    Դրամական հոսքերի գծով կառավարչական վերլուծությունը, մեր կարծիքով, դեռևս համակարգված չէ, և, որպես առանձին ոլորտներ, քննարկվում են կազմակերպությունների դրամական հոսքերի օպտիմալացման խնդիրները կամ դրանց մեկնաբանումները իրացվելիության տեսանկյունից: Սակայն, կարծում ենք, դրամական հոսքերի վերլուծությունը պետք է ձևավորի այնպիսի որակական եզրահանգումներ, որոնք կնպաստեն կազմակերպությունների կայուն զարգացումն ապահովող արդյունավետ մարտավարական և ռազմավարական որոշումների կայացմանը:
    Դրամական հոսքերի կառավարչական վերլուծությունն արդիական է համարվում հատկապես առևտրային բանկերում, որտեղ ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսական ոլորտների դրամական հոսքերի բաշխման ներդաշնակության խախտումները առավել ռիսկային են տնտեսավարման կայուն զարգացման ապահովման առումով:
    Որպես կանոն, կառավարչական վերլուծությունը, ներառելով իրավիճակային և գործոնային գնահատումներ, մեկնաբանություններ է կատարում նաև արձանագրված շեղումների գծով` ըստ ձևավորման կենտրոնների և  պատասխանատվության օղակների, որով հնարավորություն է ստեղծվում դրամական հոսքերի վերաբերյալ կառավարչական հասցեագրված որոշումներ կայացնելու` ուղղված կառավարիչներին, բաժիններին ու վարչություններին:
    ՀՀ կենտրոնական բանկը, սահմանելով ֆինանսատնտեսական նորմատիվներ, ուղղակիորեն ազդում է առևտրային բանկերի դրամական հոսքերի  կառավարման վրա: Ընդհանուր առմամբ, դրամական հոսքերի գծով ՀՀ ԿԲ-ի կողմից որոշակի նորմատիվներ չեն սահմանված, բայց, այնուհանդերձ, անգամ գործող նորմատիվները անուղղակիորեն կարգավորում են առևտրային բանկերի դրամական հոսքերի շարժը: Այս առումով, անհրաժեշտություն է առաջանում վերլուծելու դրամական հոսքերի և ԿԲ-ի կողմից սահմանված ֆինանսատնտեսական նորմատիվների փոխառնչությունը (տե՛ս գծապատկերը):
    Հատկանշական է նաև, որ առևտրային բանկերի բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում  թղթակցային հաշիվներ: Ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է  նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է:
    Բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, ապա մնացած պարտավորությունները:
    Փաստորեն, թեև ՀՀ ԿԲ-ի կողմից չի սահմանվում որոշակի նորմատիվ` դրամական հոսքերի գծով, սակայն, այնուամենայնիվ, բանկերի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն  հարաբերակցության հաշվարկներում (Ն1 նորմատիվ) էական մասնակցություն ունեն դրամական հոսքերը, որը դրամական հոսքերի կառավարչական  վերլուծության ժամանակ անհրաժեշտ է մեկնաբանել դրամական հոսքերի և  ԿԲ ֆինանսատնտեսական նորմատիվների փոխառնչության տեսանկյունից (գծապատկեր): Նույնը վերաբերում է նաև առևտրային բանկերի ռիսկայնության վերլուծությանը, երբ դա փոխկապակցվում է դրամական հոսքերի հետ: 
    Դրամական հոսքերի կառավարչական վերլուծության ժամանակ կարևորվում է նաև առևտրային բանկերում դրամական հոսքերի ոչ միայն արտաքին (ՀՀ ԿԲ-ի կողմից), այլև ներքին վերահսկողության ցուցանիշների փոխառնչության վերլուծությունը (գծապատկեր): Ընդ որում, այդ վերլուծությունը նպատակահարմար է իրականացնել երկու մոտեցմամբ` հաշվի առնելով անուղղակի մեթոդով դրամական հոսքերի և ուղղակի մեթոդով հոսքերի  գնահատումները:
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առևտրային կազմակերպություններում դրամական հոսքերի վերլուծությունը հիմնականում սահմանափակվում է գործառնական, ներդրումային և ֆինանսական զուտ հոսքերի համադրումներով: Սակայն անհրաժեշտ ենք համարում դրամական հոսքերի գծով բացարձակ ցուցանիշներին զուգահեռ, վերլուծության ընթացքում կիրառել նաև հարաբերական ցուցանիշներ` ընդգծելու համար դրամական հոսքերի ազդեցությունը առևտրային բանկերի ֆինանսական կայունության
    ապահովման, շահութաբերության ապահովման և ռիսկերի կանխարգելման վրա: Ընդ որում, դրամական հոսքերի հարաբերական ցուցանիշները առավել կիրառելի են առևտրային բանկերի ներքին վերահսկողական համակարգում, որտեղ կառավարչական որոշումներ են կայացվում դրամական հոսքերի
    հիմնավոր տեղաբաշխման ուղղությամբ:
    Այս պարագայում կառավարչական վերլուծության արդյունավետությունը էականորեն մեծանում է, երբ ներդաշնակեցվում են ուղղակի և անուղղակի մեթոդների հիմքով գնահատված դրամական հոսքերի վերլուծության արդյունքները: Միայն ուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացումը գործնականում չի նպաստում ռազմավարական ընդգրկուն մեկնաբանումներին, քանի որ հիմնված է դրամարկղային մոտեցման վրա և հետադարձ (ռետրոսպեկտիվ) գնահատումներ է պարունակում: Սակայն դրամական հոսքերի կառավարչական վերլուծության արդյունքները պետք է ներկայացնեն ոչ միայն անցյալ ժամանակահատվածի տնտեսավարման արդյունքներ, այլև ռազմավարական գնահատումներ պարունակեն: Անուղղակի մեթոդով դրամական հոսքերի վերլուծությունն ընդգրկում է առևտրային բանկերի ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքային փոփոխությունների ազդեցության գնահատումները գործառական, ներդրումային և ֆինանսական ոլորտներում ձևավորվող զուտ հոսքերի հետ կապված, որը արժեքավոր տեղեկատվական հիմք է ռազմավարական բնույթի կառավարչական որոշումների կայացման համար:
    Այս առումով, կարծում ենք, առևտրային բանկերում նպատակահարմար է ուղղակի և անուղղակի մեթոդներով դրամական հոսքերի համակցված վերլուծությունը (տե՛ս գծապատկերը), որը կնպաստի ոչ միայն օպերատիվ, մարտավարական, այլև ռազմավարական բնույթի կառավարչական որոշումների կայացմանը:
    Կառավարչական վերլուծությունը պետք է հասցեագրվի դրամական հոսքերի գծով կառավարչական հաշվետվությունների կազմմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամական հոսքերի գծով կառավարչական հաշվետվություններ առևտրային բանկերում չեն կազմվում. սահմանափակվում են միայն ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտների պահանջով ներկայացվող դրամական հոսքերի մասին հաշվետվությամբ: Սակայն միայն այդ հաշվետվությամբ առևտրային բանկերում դրամական հոսքերի գծով արդյունավետ կառավարչական որոշումների ընդունումը դժվարանում է, քանի որ հնարավորություն չի ստեղծվում մի կողմից` գնահատելու հոսքերի վրա ազդող գործոնները, մյուս կողմից` դրամական  հոսքերի ներազդեցությունը առևտրային բանկերի ֆինանսատնտեսական  կայուն զարգացման վրա:
    Գործնականում կառավարչական խնդիրներ լուծելիս ֆինանսական վերլուծությունում հաճախ կիրառում են դրամական հոսքերի ներկա արժեքով գնահատումներ, երբ զեղչվում են եկամուտներն ու ծախսերը ներկա արժեքի գործակիցներով: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գնահատումը առաջարկվում է իրականացնել նաև ներկա արժեքով, երբ ակտիվները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ մուտքերի զեղչված գումարի չափով, իսկ պարտավորությունները` զուտ հատուցումների զեղչված գումարի չափով: