ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ժամանակակից բիզնես մոդելների զարգացման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում

    ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ
    ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն


    Հոդվածում ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային բիզնեսի հիմնական տեսակներն ու մոդելները: Որոշակիացվում և վերլուծվում են ժամանակակից տնտեսության ձևավորման գործընթացի վրա ներազդող հիմնական գործոնները, որոնք մեծ մասամբ հիմնվում են գնման, վաճառքի և ծառայությունների մատուցման մեքենայացման առօրյա հիմնական գործողությունների վրա այնպիսի ագրեգացված տնտեսական սուբյեկտների համար, որոնք են` տնային տնտեսությունները, բիզնեսը, բանկային ոլորտը և պետությունը: Մանրամասնորեն դիտարկվում են բոլոր էլեկտրոնային բիզնես մոդելները:

    Հիմնաբառեր. բիզնես մոդել, էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային առևտուր, տեղեկատվական   տնտեսություն, համացանցային տեխնոլոգիաներ 


    Ներկայում էլեկտրոնային բիզնեսն ընկալվում է որպես գործարարության կազմակերպման մոդել, որը փոխակերպում է ընկերության հիմնական μիզնես գործընթացները համացանցային տեխնոլոգիաների ներդրման միջոցով` ուղղված ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նշված պայմաններում էլեկտրոնային բիզնես մոդելների զարգացումը դառնում է ազգային տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Բիզնես մոդելը վերլուծական գործիք, գործարարության առկա տեսակից տարբերվող ձև է, որը վերացական նկարագիր է տալիս արդյունահանմանն ուղղված տնտեսական, ձեռնարկատիրական գործունեությանը, որն էլ, իր հերթին, ուղղված է շահույթի մեծացմանը: Միևնույն ժամանակ, բիզնես մոդելը համարվում է  բիզնեսի տրամաբանությունը, նպատակները և ակնկալվող արդյունքները արտացոլող բարդ օբյեկտի` բիզնես համակարգերի ուսումնասիրման հայեցակարգային գործիք: Էլեկտրոնային բիզնեսի ընդհանուր ծավալում յուրաքանչյուր բիզնես մոդելի մասնաբաժինը շատ դժվար է որոշել: Ժամանակակից էլեկտրոնային բիզնես մոդելների դասակարգումը ներկայացված է աղյուսակում. 





















    B2B (business-to-business) մոդելի օրինակ են էլեկտրոնային առևտրային հարթակները` էլեկտրոնային բորսաները, էլեկտրոնային աճուրդները,
    B2C (business-to-customer) մոդելի օրինակ են էլեկտրոնային խանութները,
    C2C(customer-to-customer) մոդելի օրինակ է էլեկտրոնային հասարակությունը,   ամբողջական  մեքենայացման B2B2C մոդելն իր արտահայտությունն է գտել կորպորատիվ տեղեկատվական և հաղորդակցական համակարգերում,
    G2B, G2C (government-to-business, government-to-customer) մոդելներն ընկած են պետությունը` բիզնեսի և սպառողների համար կամ էլեկտրոնային կառավարության հիմքում:
    Ըստ UNCTAD-ի գնահատականների` համաշխարհային կազմակերպությունների միջև իրականացվող էլեկտրոնային առևտուրը (B2B) 2017 թ. հասել է 25.3 տրլն դոլարի. (B2B)-ին բաժին է ընկնում 22.4 տրլն դոլար, իսկ 2-ին` 2.9 տրլն դոլար, ընդ որում, դրա երեք քառորդը նվազման կարգով բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Հյուսիսային Իռլանդիային, Ճապոնիային և Չինաստանին: Կազմակերպությունների և սպառողների միջև (B2C) իրականացվող էլեկտրոնային առևտրի գործարքների համաշխարհային ծավալը կազմում է 2.9 տրլն դոլար: Չնայած վերջինս դեռևս ծավալներով էականորեն զիջում է B2B մոդելին, սակայն, ըստ էության, նշված հատվածն ավելի արագ է աճում:
    Ներկայացնենք հայաստանյան թվային տնտեսության մեջ էլեկտրոնային բիզնես մոդելների զարգացման առանձնահատկությունները: «Հայաստանի փոխակերպման օրակարգ 20182030 թթ.» փաստաթղթի կենսագործումը միտված է թվային փոխակերպման միջոցով Հայաստանը աշխարհում մրցունակ, մարդկային ռեսուրսների և նորարարության համար գրավիչ էկոհամակարգ ունեցող երկիր դարձնելուն, իսկ թվային տնտեսության անցումն ապահովելու առումով անհրաժեշտ է կենտրոնանալ էլեկտրոնային բիզնեսի կառավարման հետևյալ ուղղությունների յուրացման ու մասշտաբայնացման վրա. ա) բիզնես – բիզնես (B2B), բ) բիզնես – հաճախորդ (B2C), գ) հաճախորդ – հաճախորդ (C2C), դ) հաճախորդ –բիզնես (C2B), ե) բիզնես – կառավարություն (B2G), զ) կառավարություն – բիզնես (G2B): 


































    Ֆինանսական գործարքների փաստացի ծավալներով ամենամեծը 2 (business-to-business) մոդելն է: Այս մոդելի կիրառությունը նպատակ ունի հաղորդակցման ամենատարբեր էլեկտրոնային միջոցների օգնությամբ (բջջային ցանց, համացանց) ապահովելու կազմակերպությունների փոխգործակցությունը: Այս համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երկու համակարգերի միջև տվյալների փոխանակումն ամբողջությամբ մեքենայացված է, ինչն էլ նշանակում է, որ կողմերը լիովին ավտոմատացված են կառավարման համակարգերով (կորպորատիվ պորտալներ, CRM, MRP, MRP II, ERP, ERP II, MPC, CSRP, TQM համակարգեր):
    Նշված համակարգերը հնարավորություն են ընձեռում զգալիորեն նվազեցնելու գործարքի ծախսերը, արագ արձագանքելու ընկերության նյութական պաշարների և ռեսուրսների անհրաժեշտ փոփոխություններին, արդյունավետ պլանավորելու մատակարարման ժամանակացույցը և առաքման եղանակները, ներդնելու վճարման մեքենայացված հաշվարկային ռեժիմ, այսինքն` էլեկտրոնային բիզնես մոդելների զարգացման խնդիրները լուծել մարքեթինգային և լոգիստիկ գործիքների ներդրման միջոցով:
    Հայաստանում ներկայումս զարգանում են B2B և B2C էլեկտրոնային բիզնես մոդելները: Արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռևս 2000-ական թվականների սկզբից, մինչդեռ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը նոր իրողություն է. այստեղ էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, 2013 թ. ՀՀ Կառավարությունը հաստատեց «Էլեկտրոնային առևտրի զարգացման ծրագիրը», որն ուղղված է էլեկտրոնային առևտրի զարգացմանը և օժանդակում է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական ենթակառուցվածքի շուկայում ժամանակակից պահանջների համապատասխանության խնդրի լուծմանը: Էլեկտրոնային առևտրի առավելությունն այն է, որ թույլ է տալիս մատակարարման ծախսերը կրճատել 20-30%-ով:
    ՀՀ էլեկտրոնային առևտրի ծավալները 2008-2015 թթ. զգալիորեն աճել են` 0.91 մլրդ դրամից հասնելով 20.6 մլրդ դրամի: Ըստ ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի ընկերությունների մասնագիտացման ուղղությունների ուսումնասիրության` «Ինտերնետային հավելվածներ և էլեկտրոնային առևտուր» գծով մասնագիտացումը 2015 թ. կազմում էր 4%, իսկ 2017 թ.` 7.4%: Հայաստանում B2B մոդելը ներառում է`
    - Ագրեգացման մոդել. էլեկտրոնային միջավայր է, որտեղ ընկերությունը ձեռք է բերում նյութատեխնիկական ապահովվածություն:
    -   Առևտրի կենտրոնացման մոդել. կայքում այն տեղն է, ուր գործնականում համախմբված են գրեթե բոլոր վաճառողներն ու գնորդները:
     - Հայտարարությունների ցանկ. կառուցվածք է, որտեղ գնորդներն ու վաճառողները հայտարարություն են տարածում այն ամենի վերաբերյալ, ինչը կարող է հետաքրքրել երկուստեք:
    -  Աճուրդի մոդել. ցանցային միջավայր է, որտեղ ներկայացվում են մրցակցային հայտեր` պայմանագիր կնքելու համար:
    -  Բրոքերային կայքը հանդես է գալիս որպես վաճառողի և գնորդի միջնորդ, այսինքն` պատվեր ստանալ մեկ ընկերությունից և դա փոխանցել մեկ այլ ընկերության:
    -  Ընկերության կորպորատիվ կայք. այլ գործընկերների հետ կապ հաստատելու միջոց է:
    -  Առցանց խանութները կարող են լինել կորպորատիվ կայքի մի մասը կամ գոյություն ունենալ առանձին:
    - Գնումների ծառայություն. հնարավորություն է ընձեռում ձեռնարկությանը` կատարելու գնումներ սեփական համացանցային կայքի միջոցով:
    Համացանցային մարքեթինգի սկզբունքներից է գնման և վաճառքի սկզբունքը, ըստ որի` համացանցում իրականացվող գործողությունների ուղղությունները երկուսն են` B2B և B2C: Նշվածներից առաջինը կապված է մեծածախ առևտրի կամ առևտրային արդյունաբերության հետ, իսկ B2C-ն` մանրածախ առևտրի հետ:
    B2B2C մոդելները հնարավորություն են տալիս ընկերություններին, օգտագործելով B2C մոդելը, մեծացնել շահույթը: Ընկերություններն իրենց բիզնեսը օպտիմալացնելու և բարելավելու համար, օգտագործելով B2B և B2C մոդելները, հնարավորություն են ստանում մեծացնելու եկամուտները և կրճատելու ավելորդ ծախսերը, ինչպես նաև ընդլայնելու իրենց գիտելիքներն առևտրային դաշտի վերաբերյալ` գործադրելով այլ ընկերությունների փորձը: C2C և C2B2C մոդելները թույլ են տալիս սպառողներին փոխգործակցել ինքնուրույն: Այս մոդելներն օգնում են կարգավորել եկամտի հոսքը, իսկ սպառողները հնարավորություն են ունենում վաճառելու և գնելու ամբողջովին նոր ուղղությամբ:
    «Բիզնեսը տնային տնտեսությունների համար» (B2C) համակարգերը մասնագիտացված էլեկտրոնային առևտրային հարթակներ են, որոնց միջոցով վերջնական օգտագործողներին ներկայացվում են ապրանքներ ու ծառայություններ:
    Հայաստանում այս էլեկտրոնային բիզնես մոդելի զարգացումը կապված է բնակչության բարեկեցության, պաշտոնական և ստվերային եկամուտների աճի մակարդակի և երկրի տնտեսության ընդհանուր զարգացման հետ: Հայաստանում նշված մոդելի զարգացման հաջողության հիմնական բաղադրիչները հետևյալ ենթակառուցվածքային տարրերն են` ապրանքների ստացման և առաքման կետերի մատչելիություն, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մակարդակ (ճանապարհային ենթակառուցվածքներ` երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ), փոստային, առաքման ծառայությունների աշխատանք, էլեկտրոնային դրամ և վճարային համակարգեր:
    Առցանց խանութներում էլեկտրոնային պատուհանների ներդրման ցածր  ծախսերի շնորհիվ էլեկտրոնային առևտուրը մեծ պահանջարկ ունի վերջնական սպառողների հետ փոխգործակցող վաճառողների շրջանում, որը հնարավորություն է տալիս անհատականացված հարաբերություններ հաստատելու գնորդի հետ անձնական աշխատասենյակից, հետադարձ համակարգի միջոցով և անձնակազմի տեխնիկական աջակցությամբ, որը, իր հերթին, թույլ է տալիս անհրաժեշտ ապրանքներն արագ որոնել զտիչ համակարգ ունեցող կայքի միջոցով:
    Իհարկե, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունները դեռևս սպառված չեն: Մինչ օրս ընկերությունները չեն կարողանում լիարժեքորեն մրցակցել, քանի որ իրենց գործունեության մեջ չեն օգտագործում համացանցային տեխնոլոգիաներ և էլեկտրոնային առևտրային գործիքներ: Հայկական ընկերությունների մեծ մասը գիտակցում է այս իրողությունը և ակտիվորեն իրացնում է շուկայի այս հատվածը, չնայած այն բանին, որ Հայաստանում այնքան էլ զարգացած չեն էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքները (հիմնականում աչքի են ընկնում անհավասար կարգավորմամբ, ճանապարհային ենթակառուցվածքների անբավարար զարգացմամբ):
    «Հայաստանի փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» ծրագրի համաձայն` բիզնես  կառավարություն (B2G) և կառավարություն  բիզնես (G2B) մոդելների զարգացման համար անհրաժեշտ է կատարելագործել թվային տնտեսության կամ էկոհամակարգի իրավական հիմքերը, դրա հիմնական ինստիտուտների գործունեությունը, մասնավորապես` ամրապնդել և կատարելագործել թվային տնտեսության օրենսդրական կարգավորումը, որը վերաբերում է էլեկտրոնային գործարքի սուբյեկտին, նրա պատասխանատվությանը, էլեկտրոնային գործարքի օμյեկտին, էլ-փաստաթղթերին, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, թվային միջավայրում իրավախախտումներին, էլեկտրոնային միջավայրում առանձնահատուկ իրավական գործելակարգերի կիրառմանը, բանացանցի տեխնիկական սարքերից ավտոմատ հավաքագրվող թվային տվյալների կարգավիճակին:
    G2C, C2G (government-to-customer, customer-to-government) մոդելները ընկած են էլեկտրոնային կառավարության հիմքում, որի ռազմավարական նպատակն է աջակցել և պարզեցնել կառավարումը շահագրգիռ բոլոր կողմերի` կառավարության, քաղաքացիների և բիզնեսի համար: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը կարող է  համախմբել բոլոր երեք կողմերին և պարզեցնել գործընթացներն ու աշխատանքները:
    Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայքը` www.gov.am-ը, յուրօրինակ պորտալ է, որտեղ կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության գործունեության արդյունքներին, օրենսդրական նախաձեռնություններին, բաժանորդագրվել նորություններին: Կառավարության կայքում տեղադրված հղումների միջոցով կարելի է հետևել նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ մարզերի պաշտոնական վեբ կայքերին, ուր ներկայացված է տվյալ կառույցի վերաբերյալ
    տեղեկատվությունը: Քաղաքացիների և Կառավարության միջև երկկողմանի հարաբերությունները կարող են ներառել հարկերի վճարումը, նույնականացման քարտերի, ծննդյան վկայականների, անձնագրերի ստացումը, լիցենզիաների վերաթողարկումը կամ այլ տիպի` քաղաքացուց դեպի կառավարություն (C2G) հարաμերությունները:
    G2C, C2G մոդելները կենսագործվում են www.e-gov.am կայքի միջոցով և հնարավորություն են տալիս իրականացնելու հետևյալ գործառույթները` 
    -   Էլեկտրոնային վիզաների ստացում (www.mfa.am/eVisa/),  ARCA էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրում (www.e-payments.am).
    -  «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգին անցում.
    -  Էլեկտրոնային ստորագրություն (www.ekeng.am).
    - Փաստաթղթի և դիմումի ընթացքին էլեկտրոնային եղանակով հետևելու հնարավորություն բիզնեսի և քաղաքացիների համար.
    -  Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (www.file-online.taxservice.am).
    -   Էլեկտրոնային թույլտվություններ և լիցենզիաներ (արտոնագրեր).
    -  Բիզնեսի էլեկտրոնային գրանցում (www.eregister. am).
    -  Նույնականացման քարտեր (ID-cards) և կենսաչափական անձնագրեր.
    - Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ (www.my.aipa.am).
    -   Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ.
    -  ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգ (achurd.harkadir.am).
    -   Պայմանագրերի կիրարկում (Armenian E-Notary Information System (AENIS) համակարգ).
    -  Հայաստանի իրավական տեղեկատվության էլեկտրոնային համակարգ (www.arlis.am).
    -  Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ (www.ecadastre.am).
    -  Ինտերնետով հրապարակային ծանուցման պաշտոնական կայք
    - Դատական տեղեկատվական էլեկտրոնային համակարգ(www.datalex.am):
    Էլեկտրոնային բիզնես մոդելների զարգացման տեսանկյունից կարևոր է նաև գործարար միջավայրում առաջացած վեճերի լուծմանն ուղղված մեխանիզմների մշակումը: Այսպես` 2017-ին գործարկվեց «Բիզ Պաշտպան» (www.bizprotect.am) էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս բիզնես ներկայացուցիչներին հայտնելու μիզնես ոլորտում հանդիպած կոռուպցիոն ռիսկերի և այլ հարակից խնդիրների մասին` միաժամանակ ապահովելով դիմողների անվտանգությունը: Հարկ է նշել նաև, որ այս եղանակով ստացված տեղեկությունները օգտագործվելու են նաև բիզնես ոլորտում նոր քաղաքականություն մշակելու և համապատասխան բարեփոխումներ առաջարկելու համար:
    Այսպիսով` վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային բիզնես մոդելների զարգացման դրական միտում է նկատվում, որը կապված է միջազգային հաջող փորձի ներդրման և «Հայաստանի փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» ծրագրի կենսագործման հետ: «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակում նշվում է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության հարթակի ձևավորման, թվային ծառայությունների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ. ակնկալվում է «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում: