ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՄԵՐ ՄԱՍԻՆ

    Պատմությունը


    2006 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց <<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
    2007 թվականի հուլիսի 12-ին, սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ա.Ղուկասյանի հրամանագրով նշանակվեցին Հանձնաժողովի անդամները`

    Վաչե Սուրենի Ադամյան` հանձնաժողովի նախագահ  
      (պաշտոնավարման ժամկետը`5 տարի),  
    Գարի Զոհրապի Ավանեսյան` հանձնաժողովի նախագահի տեղակալ
      (պաշտոնավարման ժամկետը`4 տարի),
      Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյան` հանձնաժողովի անդամ 
      (պաշտոնավարման ժամկետը`3 տարի),
      Աիդա Արտյոմի Ավագյան` հանձնաժողովի անդամ 
      (պաշտոնավարման ժամկետը`2տարի),
      Հայկ Ցոլակի Թորոսյան` հանձնաժողովի անդամ  
      (պաշտոնավարման ժամկետը`1 տարի):

    2008 թվականին Հայկ Ցոլակի Թորոսյանը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո վերանշանակվել է հանձնաժողովի անդամ (պաշտոնավարման ժամկետը`5 տարի):

    Հանձնաժողովի գործունեությունը վերաբերում է հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտների կարգավորմանը, ինչը պետական քաղաքականության մաս է, և որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

    Հանձնաժողովի գործունեության ոլորտում ընդգրկվեցին `

    ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերը,
    բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,
    գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցություն), այդ թվում` հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը,
    դ) տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառը,

    հետագայում ընդգրկվեցին նաև`

    ե) փոստային կապի բնագավառը` համաձայն 2007 թվականի սեպտեմբերի 5-ի <<<<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի,
    զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման ու վերանայման մասով` համաձայն 2008 թվականի մայիսի 14-ի <<<<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի:

    Կարգավորման հիմնական սկզբունքներն են` 

    ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում,
    բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը,
    գ) կարգավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը հասարակության համար,
    դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը,
    ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը,
    զ) մրցակցային շուկաների զարգացմանն համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը:

    Հանձնաժողովի կողմից լուրջ քայլեր ձեռնարկվեցին գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ:
      2007 թվականին ընդունվեց 23 որոշում: 
    2008 թվականին կարգավորման օրենսդրական դաշտը համալրվեց ևս 74 որոշմամբ:
    Միաժամանակ միջոցառումներ իրականացվեցին աշխատակազմի համալրման և աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ: 
    Վերը նշված գործընթացները շարունակական բնույթ են կրում:  
    Հանձնաժողովն ունի գործունեության հստակ ծրագիր և կատարում է համապատասխան քայլեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներում ինտեգրման, նմանատիպ այլ հանձնաժողովների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: