ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղեկատվություն
    15 Նոյեմբերի 2019

    Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    10758, 10800, 10842, 10884, 10926, 10968, 11010, 11052, 11094, 11136, 11178, 11220, 11934, 11976, 12018, 12060, 12102, 12144, 12186, 12228, 12270, 12312, 12354 և 12396 ՄՀց հաճախությունների շերտերում` Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին


    1.Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` հեռուստածրագրերի եթերային հեռարձակում (վերահեռարձակում).

    2.Հատկացվող հաճախականության նոմինալը` 10758, 10800, 10842, 10884, 10926, 10968, 11010, 11052, 11094, 11136, 11178, 11220, 11934, 11976, 12018, 12060, 12102, 12144, 12186, 12228, 12270, 12312, 12354 և 12396 ՄՀց.

    3. Հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր ուղղվածության.

    4.Հեռուստածրագրերի սփռման տարածքը` Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ.

    5. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`

    1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմ են (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փ., շ. 1 հասցեով) ներկայացվում 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ՝ (սկսած 30 օրվա ընթացքում) առձեռն ստացականով.

    2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.

    6. Կից փաստաթղթերի ցանկ.

    1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.

    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

    3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.

    4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.

    5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.

    7. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.

    8. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.

    9. Լիցենզային վճարը` 200 000 դրամ, մուծվում է 915005164438 հաշվեհամարով (միանվագ) և պետական տուրքը` 915005164438 հաշվեհամարով, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։

    10. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.

    հեռախոս ` (047)94 – 49 - 84, էլ. փոստ` kargavorum@mail.ru:

    11. Դիմումի ձևը`

    Դ Ի Մ ՈՒ Մ

    հեռուստահաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու


    Դիմող ________________________________________________________________

    /անվանումը/

    Գտնվելու վայրը _______________________________________________________


    Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _______________________________________________

    Հաճախությունը և սփռման տարածքը _______________________________________________________________________


    Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _____________________________________________________________________


    ______________________________________________________________________


    Հաղորդումների լեզուն___________________________________________________


    Տնօրեն ______________________ Ստորագրությունը___________________


    Կ. Տ. «______» «______________» 20 թ.




    << Վերադարձ ցուցակի