ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
  • «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում
    Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ առևտրային հնարավորություններին Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում։ Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։  Ս․թ․ ապրիլի 26-ին Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպեց շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արևելյան գ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մրցույթի հայտարարում
    12 Հուլիսի 2017

    Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    66,0-74,0 ՄՀց, 76,0-90,0 ՄՀց, 92,0-100,6 ՄՀց, 100,8-101,7 ՄՀց, 101,9-102,2 ՄՀց, 102,4-102,9 ՄՀց, 103,1-103,4 ՄՀց, 103,6-104,2 ՄՀց, 104,4-104,9 ՄՀց, 105,1-105,4 ՄՀց, 105,6-105,9 ՄՀց և 107,0-108,0 ՄՀց հաճախականությունների շերտերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին


    1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).

    2. Հատկացվող հաճախականության նոմինալը` 66,0-74,0 ՄՀց, 76,0-90,0 ՄՀց, 92,0-100,6 ՄՀց, 100,8-101,7 ՄՀց, 101,9-102,2 ՄՀց, 102,4-102,9 ՄՀց, 103,1-103,4 ՄՀց, 103,6-104,2 ՄՀց, 104,4-104,9 ՄՀց, 105,1-105,4 ՄՀց, 105,6-105,9 ՄՀց և 107,0-108,0 ՄՀց.

    3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր ուղղվածության.

    4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք.

    5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).

    1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,

    2) օրական եթերաժամը` քսանչորս ժամ,

    3) հաղորդումների սկիզբը` ժամը 00.00-ին, օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,

    4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00.00-24.00 ժամանակահատվածում,

    5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների, օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,

    6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,

    7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի),

    8) հայրենական արտադրության հաղորդումների ծավալում հեռարձակվող երաժշտության մեջ հայկական երաժշտության նվազագույն ծավալը տոկոսով` 64-0,4 x հայրենական արտադրության հաղորդումների ծավալ:

    6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`

    1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմ (ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., շ. 1 հասցեով) են ներկայացվում 2017 թվականի հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.

    2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.

    7. Կից փաստաթղթերի ցանկ.

    1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.

    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

    3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.

    4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.

    5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.

    8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.

    9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.

    10. Լիցենզային վճարը` յոթանասուն հազար դրամ, մուծվում է 915005164438 հաշվեհամարով (միանվագ) և պետական տուրքը` 915005164438 հաշվեհամարով, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։

    11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.

    հեռախոս` (047) 95 49 84,

    վեբ-կայք. www.kargavorum.nkr.am,

    էլ. փոստ` kargavorum@mail.ru

    12. Դիմումի ձևը`

    Դ Ի Մ ՈՒ Մ

    ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու

    Դիմող ________________________________________________________________/անվանումը/

    Գտնվելու վայրը ________________________________________________________

    Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ________________________________________________

    Հաճախությունը և սփռման տարածքը _______________________________________

    Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին ____________________________

    ______________________________________________________________________

    ______________________________________________________________________

    Հաղորդումների լեզուն __________________________________________________

    Տնօրեն ______________________ Ստորագրությունը________________

    Կ. Տ. «______» ______________ 20 թ.

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԹՈՐՈՍՅԱՆ


    << Վերադարձ ցուցակի