- Հունվարի 1-ից կփոխվի ապրանքները փոստով ներկրելու կարգըՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից կփոփոխվի անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգը: Մասնավորապես՝ 2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում €200-ին համարժեք գումարը, եւ (կամ) քաշը (միջազգային փոս
- Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկըՇվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկական գլուխկոտրուկը, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ, հայտնում է Neue Züricher Zeitung-ը:Ֆիզիկոսների համար հանելուկն այն էր, թե ինչու օդի պղպջակը հեղուկով ուղղաձիգ նեղ խողովակում վեր չի բարձրանում, ինչը նկատվում է հանքային ջրով շիշը բացելիս:Հետազոտություն անցկացնելով՝ Դաուադին պարզել է, որ պղպջակն, այնուամենայնիվ, վերեւ է տեղաշարժվում, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումն անհնար է տեսնել անզեն աչքով: Նա նաեւ հայտնաբերել է, որ օդի շա
- Առևտրային պատերազմն անվերջ են անվանելՄիացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատեր
- ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել ԱդրբեջանիցՀայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն: ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով:Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով:Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով նվազում) շարունակում է գլխավորել վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով
- Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններինՀունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան, փոխանցում է Panorama.am-ը:Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզ
- 2020 թ.-ին Արցախում կմեկնարկի արևային առաջին կայանի շինարարությունը2020 թվականին Արցախում կմեկնարկի առաջին արևային կայանի շինարարությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ հաստատված են էներգետիկայի արևային ճյուղի ներդրման օրենսդրական կարգավորումները և համապատասխան որոշումները:Մ. Վիրաբյանը տեղեկացրել է, որ համապատասխան լիազոր մարմնի կողմից հաստատված են արևային հողահանդակների տվյալները:Նյութի աղբ
- Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրներ
- Տարեկան գործունեության ծրագրեր
- Կարգավորման պարտադիր վճարներ
- Հանձնաժողովի տարեկան հաշվետվություններ
- Ապրանքային շուկաների ուսումնասիրություն
- Լիցենզիաների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ
- Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն
- Իրավաբանական և լիցենզավորման վարչություն
- Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին
- Կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժին
- Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին
- Ջրային համակարգ
- Հեռահաղորդակցություն
- Փոստային կապ
- ՏՄՊՏԶԱԲ սակագների սահմանման և վերանայման մասով
- Էներգետիկա
- Տնտեսական մրցակցության պաշտպանություն
- Աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավոր կթույլատրվի
- ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն
- Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է
- Նորաձեւության արդյունաբերությունը խթանող ծրագիր է մեկնարկել
- Սուրճի գները բարձրացել են 25 տոկոսով Լատինական Ամերիկայում վատ բերքի պատճառով
- ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների հավասարաչափ բաշխվածության որոշումը
- ՀՀ-ում նորամուծական գործընթացների գնահատումը լատենտ փոփոխականի մոդելավորման միջոցով
- Խաղողի անապակ գինիների տեխնոլոգիայի կատարելագործումը բնական նոր սորբենտով
- Տնտեսական գործունեության արտաքին էֆեկտների կարգավորման խնդիրներն ու միջոցները
- Բիզնեսի ձախողման ուսումնասիրության մեթոդաբանության հարցի շուրջ
Թեժ գիծ
+374 (047) 959555
Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն
Հանրային ծառայությունների կարգավորման վարչությունը՝
1) կարգավորում է`
ա. էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ. ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ. հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ. փոստային կապի բնագավառը.
ե. տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով.
զ. նշված ոլորտներին առնչվող սպառողների հետ կապված հարցերը.
2) իրականացնում է սակագնային քաղաքականության համար համապատասխան վերլուծություններ.
3) համաձայնություն է տալիս լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
4)պատասխանատվություն է կրում կարգավորվող ոլորտների կողմից ներկայացվող հաշվետվությունների, տեղեկությունների և այլ պարտադիր պայմանների ժամանակին կատարման համար.
5) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատման համար համապատասխան վերլուծությունների իրականացմանը.
6) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
7) նախապատրաստում է վերոնշյալ ոլորտներին առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.
8) մշակում է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանությունը.
9) իրականացնում է կարգավորվող գործունեության լիցենզիա (թույլտվություն) ստանալու հայտերի ուսումնասիրությունը և լիցենզավորման հետ կապված աշխատանքները.
10) մասնակցում է կարգավորվող բնագավառներում գործունեության լիցենզիաների (թույլտվությունների) տրամադրման վերաբերյալ նախագծերի պատրաստմանը.
11) իրականացնում է մոնիթորինգ լիցենզավորված և (կամ) լիցենզավորման ենթակա ոլորտներում և կազմում համապատասխան եզրակացություններ.
12) մասնակցում է լիցենզիայի անբաժանելի մաս կազմող լիցենզիայի պայմանների մշակմանը և վերահսկողություն իրականացնում այդ պայմանների կատարման նկատմամբ.
13) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցություն ապահովելու և մրցակցության որևէ աղավաղումը բացառելու նպատակով մշակում է կարգեր, կանոնակարգեր և այլ իրավական ակտեր մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումները խրախուսելու, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խրախուսելու համար.
14) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները կարգավորելու նպատակով մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում չափանիշներ և ընթացակարգեր ցանցի և ծառայություններ մատուցողի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար, Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով իրականացնում է ստուգումներ, մոնիթորինգներ և աուդիտ` օրենսդրության և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով, մշակում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցումը կարգավորող կանոնակարգեր, սահմանում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ.
15) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում սահմանափակ ռեսուրսները, այդ թվում` ռադիոհաճախականությունների տիրույթը, համարները և արբանյակային ուղեծրի հատվածները տնօրինելու կանոնակարգեր և կանոններ.
16) մշակում և Հանձնաժողովին է ներկայացնում վերջնակետային սարքավորումների օգտագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին դրանց միացումը կարգավորող կանոնակարգեր.
17) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
18) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաների, թույլտվությունների պայմանների և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը (դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները), ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
19) ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի սակագների դրույքաչափերի սահմանման (վերանայման) գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը, դրանց պարբերաբար կատարելագործման աշխատանքները, ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
20) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում լիցենզավորված անձանց տարածքում անցկացվող` նրանց տրված լիցենզիաների, թույլտվությունների պայմանների կատարման մոնիթորինգի աշխատանքները, ապահովում համապատասխան վերլուծությունների կատարումը և հաշվետվությունների ներկայացումը.
21) համակարգում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց լիցենզիաներում, թույլտվությունների պայմաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
22) հսկողություն է իրականացնում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման նկատմամբ.
23) Վարչության կողմից իրականացված աշխատանքների հիման վրա ձևավորում է տեղեկատվական բազա.
24) ապահովում է Վարչության ներկայացուցչի մասնակցությունը ստուգումներին և ուսումնասիրություններին.
25) իր լիազորությունների սահմաններում ապահովում է վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքների կատարումը.
26) անհրաժեշտության դեպքում ապահովում է Վարչության աշխատակցի մասնակցությունը Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կազմվող իրավական ակտերի նախագծերի մշակման, վարչական վարույթի հարուցման և իրականացման, օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացման աշխատանքներին.
27) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում տնտեսական մրցակցությանն առնչվող իրավական ակտերի վերաբերյալ.
28) մասնակցում է Հանձնաժողովի գործունեության ծրագրի և հաշվետվության մշակմանը.
29) անհրաժեշտության դեպքում պատրաստում է նյութեր Հանձնաժողովի հրապարակային, բացատրական աշխատանքներ իրականացնելու համար.
30) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ՝ Ա. Մուսայելյան
Հեռ. (047) 97-49-84