ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով

    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով:
    ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնունդ»  և «հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերին: Համեմատության համար նշենք, որ նույն ապրանքախմբի արտահանումը 2019 թվականին եղել է ավելի շատ՝ 414.8 մլն  դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի 15.7%:
    Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2019 թվականին Հայաստան առավել մեծ ծավալի ոսկերչական իրեր ներմուծվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ 3.7 մլն դոլարի, Թայլանդից՝ 2 մլն դոլարի, Իտալիայից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 1.4 մլն դոլարի:
    Նույն  թվականին ՀՀ առավել մեծ ծավալ ոսկի ներմուծվել է Ռուսաստանից՝ 98.8 մլն  դոլարի, ԱՄԷ-ից՝ 17.3 մլն դոլարի, ԱՄՆ-ից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 555 հազ. դոլարի:
    2019-ին Հայաստանից ոսկերչական իրերի մեծ մասն արտահանվել է ԱՄԷ՝ 21 մլն դոլարի, ՌԴ՝ 8 մլն դոլարի, Թուրքմենստան՝ 4 մլն  դոլարի, ԱՄՆ՝ 2.7 մլն դոլարի և այլն:
    Ոսկին մեծ մասամբ արտահանվել է Շվեյցարիա՝ 215 մլն դոլարի, Իտալիա՝ 8.4 մլն  դոլարի, Կանադա՝ 419 հազ. դոլարի  և այլն:
    2020 թվականին ոսկու գինը ռեկորդային՝ 15% աճ է գրանցել, ինչը պայմանավորված է հանգանաքով, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ներդրողները ապահով ապաստան են գտել ներդրումների համար թանկարժեք մետաղներում՝ դրանք համարելով լավագույն ներդրումը ցածր եկամտաբերության պայմաններում:Ոսկու ռեկորդային գինը եղել է 2020 թվականի օգոստոսին՝ կազմելով 2049.30 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց:
    Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրը գործում է իր արտադրական հզորությունների մի մասով: Ըստ շրջանառվող լուրերի՝ 2021 թվականի հունվարի վերջին Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` Սոթք, Կաշեն և Վեջնալի (Զանգելան)։ Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործել են հայկական ընկերություններ «ԳեոՊրո Մայնինգ Գոլդը» (Սոթք) և «Բեյզ Մետալսը» (Կաշեն), որոնք այդ տարածաշրջաններում կատարում էին մեծածավալ ներդրումներ (մոտ 250 միլիոն դոլարի) և ստեղծում հազարավոր աշխատատեղեր։
    Հաջորդ խնդիրը, որ առկա է ոսկերչության ոլորտում հայկական ոսկերչական արտադրանքի ռուսական շուկա մուտքի հետ կապված բարդություններն են՝ պայմանավորված հարգադրոշմերի փոխճանաչմամբ: Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչական իրերի արտադրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ-ն և ՌԴ-ն, իսկ մյուս անդամ պետությունները հիմնականում սպառողներ են: Խնդիրն այն է, որ առևտրային դաշտում հարգադրոշմերը պետք է ընդունեն բոլոր հինգ անդամ պետությունները: Արդյունքում՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կնքվել է «ԵԱՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղների հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը:
    Հայկական կողմի ջանքերի արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքը կրկնակի հարգադրոշումից զերծ պահելու նպատակով, համաձայնագրում նախատեսվել է դրույթ առ այն, որ ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմված լինելու դեպքում մեկ այլ անդամ պետության տարածք տեխափոխվելիս ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման։ ԵԱՏՄ անդամ երկրներում վավերացնելուց հետո սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, որի արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը կից կստեղծվի հարգադրոշմման ծառայություն, որի հարգադրոշումը միայն կճանաչվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։

    Նյութի աղբյուրը՝   https://news.am/arm/news/638243.html?fbclid