ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արցախում 100 տոկոսի չափով կփոխհատուցվեն գարնանացան մշակաբույսերի սերմացուների արժեքները

    Արցախում բուսաբուծության համալի զարգացման նպատակով մեկնարկած ծրագրի համաձայն՝ 100  տոկոսի  չափով փոխհատուցվելու են  գարնանացան մշակաբույսերի՝ 1 հա-ի համար  սահմանված համապատասխան  քանակությամբ  սերմերի արժեքները: 
    Այս մասին  «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը: «Միաժամանակ, գարնանացան մշակաբույսերի սերմերի ցանքատարածքներից ստացված բերքի 1 կիլոգրամի  համար նախատեսված է լրավճար՝ 10-50 դրամի չափով»,-ավելացրեց Ավետիսյանը:
     Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսի 1հա-ի  դիմաց  կտրամադրվի 300 հազար  դրամ  միանվագ  գումար՝  նվազագույնը սկսած՝ 0,5 հա- 1 հա մակերեսով ցանքատարածքի դեպքում:
    «Այս տարի բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար տրամադրվող 300 հազար դրամ աջակցության ծրագրում ընդգրկվել են նաև ձմերուկն ու սեխը: Նախկինում, հիմնականում Ակնայում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում մշակվում էր մոտ 450 հեկտար ձմերուկ, որից ստացված բերքը հիմնականում արտահանվում էր: Այս տարի ձմերուկի մշակության նպատակով պետական աջակցությունից օգտվելու համար առայժմ մոտ 30 հեկտարի չափով է հայտ ներկայացվել,որը չի կարող բավարարել ներքին պահանջարկը»-ընդգծեց փոխնախարարը՝հույս հայտնելով, որ մինչև վեգետացիոն ժամանակահատվածը բավարար չափով հայտեր կներկայացվեն նաև ձմերուկի մշակության համար նախատեսվող պետական աջակցությունից օգտվելու համար:
    Բուսաբուծության համալիր ծրագրով  աջակցություն է տրամադրվելու նաև  նվազագույնը՝ սկսած 100 քմ մակերես ունեցող գործող  ջեռուցվող  ջերմատներին՝  1քմ դիմաց՝  600  դրամի չափով: Չջեռուցվող ջերմատան 1  հա-ի  դիմաց  աջակցություն կտրամադրվի   1 քմ դիմաց՝ 300  դրամի չափով:
    «Բացի այդ, նորարական տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցների ներդրումային ծրագրով՝ պետության կողմից կսուբսիդավորվի նվազագույնը՝  2500 քմ մակերեսով ջերմոցի ծախսերի 50 տոկոսի արժեքը, սակայն ոչ ավելի, քան՝  50 մլն դրամ՝ 1ջերմոցի դեպքում»,-ասաց Ավետիսյանը:
    Փոխնախարարի հաղորդմամբ՝ կրկնապատկվել է  ծխախոտի մշակությունից  ստացված  բերքի իրացման (մթերման) դիմաց  տրամադրվող լրավճարը՝ 1 կգ-ի դիմաց հասնելով 20  դրամի (նախորդ տարվա  10 դրամի փոխարեն):
    Նորատունկ այգիների մակերեսի ընդլայնումը խթանելու նպատակով կփոխհատուցվեն տնկիների արժեքները՝ 1 տնկիի դիմաց  առավելագույնը 1000 դրամի չափով:
    «Այս դեպքում պատրադիր պայմաններից է նվազագագույնը ՝0,5 հա ,իսկ առավելագույնը ՝ 10 համակերեսով պտղատու այգի  հիմնելը:  Ծրագրում ընդգրկված են Հանրապետությունում մշակվող գ բոլոր պտղատեսակները»,- նշեց  էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարարը: 


    Նյութի աղբյուրը՝  https://artsakhpress.am/arm/news/141781/