ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Խաղաղ օվկիանոսում բազալտի նոր տեսակ է հայտնաբերվել

    Հետազոտողների միջազգային խումբը, այդ թվում՝ Լիդսի համալսարանից, Խաղաղ օվկիանոսի հատակը հորատելիս բազալտի նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել: Հանքաշերտի այս նոր տեսակը ստեղծվել է հրաբխային մեծ եւ բացառապես տաք ժայթքումների ժամանակ, հայտնում է Planet- today-ը:
    Այս հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ Երկրագնդի թիկնոցից ծագած ժայթքումները զգալիորեն ավելի հզոր եւ թեժ էին, քան կարծում էին նախկինում: Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Իվան Սավովը Երկրի եւ շրջակա միջավայրի դպրոցում Լիդսի երկրաֆիզիկայի եւ տեկտոնիկայի ինստիտուտից ասել է. «Դարաշրջանում, երբ մենք արդարացիորեն հիանում ենք տիեզերական հետազոտությունների հայտնագործություններով, մեր հայտնագործությունները ցույց են տալիս, որ մեր մոլորակում բացահայտելու դեռ շատ բան կա»:
    Ընդ որում, նշվում է, որ նոր հայտնաբերված բազալտի այս նոր տեսակը հայտնի հանքաշերտերից տարբերվում է ինչպես իր քիմիական, այնպես էլ հանքային բաղադրությամբ: Իսկ ավելի վաղ դրա գոյության մասին մեծ մասամբ հայտնի չէր, քանի որ միլիոնավոր տարիներ ոչ մի նոր օրինակ չէր ձեւավորվել: Արդյունքում, բազալտի այս տեսակը թաղվեց խորը նստվածքի տակ օվկիանոսի հատակին:
    Նոր հանքաշերտ գտնելու համար գիտնականների խումբը JOIDES Resolution հետազոտական ​​նավով  իր հորատման սարքավորումները տեղակայեց 6 կիլոմետր խորության վրա օվկիանոսի հատակին Ամամի Սանկակու ավազանում՝ Ճապոնիայի Ֆուձի լեռից մոտ 1000 կիլոմետր հարավ-արեւմուտք: Դրանից հետո հետազոտողները եւս 1.5 կմ հորատեցին օվկիանոսի հատակը՝ նմուշներ դուրս բերելով, որոնք նախկինում երբեք չէին հետազոտվել գիտնականների կողմից: Հետազոտության այս հատվածը մասն այսպես կոչված «Հրե օղակի»՝ պայտի ձեւով գոտու մի մասին է, որը հայտնի է պարբերական հրաբխային ժայթքումներով եւ երկրաշարժերով: Այն ձգվում է Խաղաղ օվկիանոսի շուրջ 40.000 կմ հեռավորության վրա եւ, ըստ գիտնականների, սկսել է ձեւավորվել առնվազն 50 միլիոն տարի առաջ:
    Գիտնականները նշում են, որ սա ամենամեծ խորքերից մեկն էր, որտեղ հորատումներ են անցկացվել նման բարդ պայմանների համար մշակված հետազոտական նավի կողմից:
    Ընդ որում, նշվում է, որ բազալտն ամենատարածված հանքաշերտերից մեկն է, սակայն այս պարագայում բազալտ էր որոնվում, որը պետք է կազմավորված լիներ «Հրե օղակ» հրաբխի վաղ ժայթքումների ժամանակ, եւ դրանք հաջողությամբ պսակվեցին, նշվում է նաեւ, որ ժայթքումները, որոնք հանգեցրին նոր հայտնաբերված բազալտի ձեւավորմանը, շատ տարածված էին եւ ձեւավորվել են համեմատաբար կարճ երկրաբանական ժամանակահատվածում՝ 1-2 միլիոն տարում:


    Նյութի աղբյուրը՝        https://news.am/arm/news/635178.html?fbclid