ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մարկ Ցուկերբերգը կանխատեսում է տելեպորտացիա մինչ 2030 թվականը

    Facebook-ի ղեկավարը կանխատեսել է հեղափոխական փոփոխություններ՝ օգտագործելով վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաներ:
    Facebook-ի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն ասում է, որ ինքը ահռելի ներուժ է տեսնում վիրտուալ (VR) և լրացված իրականության (AR) տեխնոլոգիաների զարգացման մեջ: Նա կարծում է, որ մինչև 2030 թվականը մարդիկ կկարողանան տելեպորտացվել  այլ վայրեր՝ օգտագործելով VR աջակցությամբ խելացի ակնոցներ, և հեռավորության վրա հանդիպել միմյանց ներկայության առավել իրատեսական ազդեցությամբ:
    Մարկ Ցուկերբերգը թվային տեխնոլոգիաների մոտ ապագայում զարգացման իր տեսլականի մասին խոսել է The Information-ի պոդքաստում։
    «Նախ, մենք սոցիալական ընկերություն ենք: Մենք ձգտում ենք անել այնպիսի բաներ, որոնք մարդկանց օգնում են շփվել տարբեր ձևերով՝ անձնական տեքստային հաղորդագրություններից՝ մինչև տեսանյութեր և լուսանկարներ, որոնք կարող եք տեղադրել: Սոցիալական հաղորդակցության «սուրբ գրաալը» զգալու կարողությունն է, կարծես դու անձամբ շփվում ես մեկ այլ անձի հետ: Այսօր առկա տեխնոլոգիաներից ոչ մեկը մեզ չի մոտեցնում դրան՝ լինեն դա հեռախոսներ, համակարգիչներ, հեռուստատեսություն կամ նույնիսկ վիդեո զրույցներ: Այժմ մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ են տալիս շփվել, և որոնք, տարբեր աստիճանի ճշգրտությամբ, օգնում են մեզ տեսնել, թե ինչ է անում դիմացինը: Բայց կա մեկ այլ բան՝ ամբողջովին կախարդական, որը տալիս է անձնական ներկայության զգացողություն, այն զգացողությունը, որ դուք ուղղակիորեն գտնվում եք մեկ այլ մարդու հետ․ այս ամենն արդեն տեղափոխվում է հոգեբանական մակարդակ»:
    Մարկ Ցուկերբերգը VR-ն և AR-ն համարում է նման տեխնոլոգիաներ` ենթադրելով, որ մոտ ապագայում դրանք կօգնեն հեղափոխել սոցիալական հաղորդակցությունը: Նա կարծում է, որ մինչև 2030 թվականը մարդիկ կկարողանան օգտագործել VR և AR տեխնոլոգիաներով խելացի ակնոցներ՝ տելեպորտացվելով այլ վայրեր, օրինակ՝ ընկերների և ծանոթների տներ կամ հասարակական շենքեր, օգտագործողի վիրտուալ ներկայություն: Նման ակնոցները շատ իրատեսական կլինեն:
    Ցուկերբերգը կարծում է, որ վիրտուալ իրականությունը հնարավորություն կտա մարդուն, ըստ էության, զգալ իր ֆիզիկական ներկայությունը մեկ այլ վայրում՝  հեռվում միմյանց հետ առերես հանդիպումներ անցկացնելով, ինչն այժմ չեն կարող ապահովել VR սաղավարտի նման սարքերը: Նման տեխնոլոգիաները կարող են հանգեցնել այն փաստին, որ մարդիկ սկսեն ավելի քիչ տեղաշարժվել, օրինակ՝ գործուղումների ժամանակ: Եվ նման ճանապարհորդության կրճատումը, ըստ Ցուկերբերգի, կարող է օգնել պահպանել կլիման:
    «Իհարկե, մարդիկ կշարունակեն օգտագործել մեքենաներ, ինքնաթիռներ և այդ ամենը: Բայց որքան շատ մենք կարողանանք զարգացնել այս տեսակի տելեպորտացիան (VR-ի և AR-ի օգնությամբ), այնքան լավ կլինի ոչ միայն՝ հասարակության, այլև՝ ամբողջ մոլորակի համար»,- կարծում է Facebook-ի ղեկավարը:
    «Այս ամենը կհանգեցնի միանգամայն զարմանալի բաների, շատ ավելի տպավորիչ, քան պարզապես ինչ-որ մեկին զանգահարելը կամ վիդեո զրուցելը: Դուք կարող եք պարզապես մի քանի գործողություն անել, տելեպորտացվել, և այժմ դուք արդեն նստած եք մեկ այլ վայրում, և բոլորին թվում է, որ դուք իսկապես մոտ եք միմյանց»։
    Նման տելեպորտացիայի մեկ այլ առավելությունը Մարկ Ցուկերբերգն անվանում է ընկերության աշխատակիցների համար հեռավար աշխատանքի ռեժիմն ընդլայնելու հնարավորություն, ինչն էապես կնվազեցնի աշխատանքի վայր տեղափոխվելու ժամանակն ու ծախսերը, քանի որ հնարավոր կլինի պարզապես հեռավար աշխատել։ «Մենք բավականին քիչ խոսեցինք կլիմայի փոփոխության մասին, նախքան դրանք իրոք շատ կարևոր կդառնային: Ապագայում մարդիկ կարող են ցանկանալ ավելի քիչ տեղաշարժվել տարածության մեջ կամ դա անել ավելի արդյունավետ՝ առանց ճանապարհորդության հասարակական տրանսպորտում»,- առաջարկել է Մարկ Ցուկերբերգը:
    Հաղորդակցման համար VR-ի զարգացման մեկ այլ կարևոր մասը, ըստ Ցուկերբերգի, այսպես կոչված, վիրտուալ մարդկային ավատարների՝ անձի թվային 3D պատկերի ստեղծումն է:
    «Վիրտուալ տեխնոլոգիաների և հարակից սարքավորումների զարգացման շնորհիվ վիրտուալ ավատարները կարող են իսկական առաջընթաց ապահովել մարդկային հաղորդակցության մեջ: Ինձ շատ ոգեշնչող բաներից մեկը տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ֆիքսել և հետևել ոչ միայն դեմքի արտահայտություններին, այլև աչքերի շարժումներին: Ընդլայնված սենսորները կարող են ծայրաստիճան իրատեսական ավատարներ ապահովել, որոնց միջոցով կարող եք միմյանց հետ շփվել»,- ասել է Facebook-ի ղեկավարը, որը 2014 թվականին վիրտուալ իրականության սաղավարտ արտադրող Oculus-ը գնել է 2.3 միլիարդ դոլարով: «Ավելի շատ սենսորներ VR սարքերում, որպեսզի մարդը ստանա որքան հնարավոր է շատ հնարավորություններ` անմիջական հաղորդակցության փորձը զգալու համար»:

    Նյութի աղբյուրը՝  https://168.am/2021/03/14/1478484.html?fbclid