ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Դոլարի փլուզումը դեռ նոր է սկսվում. Bloomberg

    Ամերիկայում զուտ ներքին խնայողական գործակիցն իջել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենացածր մակարդակի՝ այդպիսով երկրի տնտեսությունն էլ ավելի կախվածության մեջ դնելով օտարերկրյա փողերից: Այս մասին հեղինակավոր Bloomberg հանդեսում գրում է Յեյլի համալսարանի դասախոս, Morgan Stanley Asia-ի նախկին նախագահ Սթիվեն Ռոուչը՝ հավելելով, որ անցյալ տարվա մարտին նախնական կտրուկ բարձրացումից հետո դոլարը սկսեց անկում ապրել  ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի տարածման ֆոնին: Այն 10 կամ 12% անկում գրանցեց Ամերիկայի խոշոր առևտրային գործընկերների արժույթների համեմատ, և արդյունքում այն ընկավ 2018-ի սկզբից ի վեր իր ամենացածր մակարդակին՝ համաձայն դոլարային մի քանի լայն ինդեքսների: Բայց սա էլ դեռ վերջը չէ:
    «Հիմնվելով խիստ ոչ պոպուլյար կանխատեսման վրա, որը ես արել եմ հունիսին՝ 2021 թվականի վերջին դոլարի արժեքորոշման 35% անկման վերաբերյալ, ապա մենք դեռևս բեյսբոլի 9 փուլանոց խաղի միայն երրորդ փուլում ենք: Եթե կանխատեսումն իրականություն դառնա, այն կարևոր իրադարձություն կլինի Ամերիկայի 46-րդ նախագահ Ջո Բայդենի կառավարման առաջին տարում:
    Իր հիմնական մրցակիցների համեմատ դոլարն այսօր վաճառվում է 2018-ի սկզբից ի վեր ամենացածր մակարդակում: Իմ կարծիքով՝ դոլարի անկման երեք հիմնական պատճառ կա.

    1) Միացյալ Նահանգների բյուջեի ընթացիկ վճարումների պակասուրդի կտրուկ աճ

    2) եվրոյի գնանշումների աճ

    3) Դաշնային պահուստային համակարգը, որը քիչ բան կանի ի պատասխան դոլարի ցանկացած թուլացման:

    Հաշվի առնելով այս պատճառներից յուրաքանչյուրը՝ ես այսօր ավելին քան համոզված եմ դոլարի թուլության մեջ, քան վեց ամիս առաջ:
    Միևնույն ժամանակ եվրոպական արժույթը՝ եվրոն, 2020-ի սկզբից սկսած ամրապնդվում է: Մինչդեռ ոսկու գինն անցյալ տարվա հունիսին և հուլիսին սկսեց աճել, բայց հետո ընկավ, և տարեկան կտրվածքով այս աճն արդեն աննկատելի դարձավ:
    Այլ պատկեր է կրիպտոարժույթի հետ կապված: Ես գաղափար չունեի, թե ինչ կարող է պատահել Bitcoin-ի հետ, որի արժեքը քառապատկվել է անցյալ տարվա հունիսից, կամ 2,5 անգամ աճել 2017-ի վերջից, և հենց այս ժամանակահատվածն է ճանաչվել պատմության ընթացքում ամենամեծ սպեկուլյատիվ փուչիկը:
    Ինչ վերաբերում է դոլարի թուլացմանը, ապա դրա անկմանը չեն կարող հակազդել Դաշնային պահուստային համակարգն ու այսպես կոչված ժամանակակից արժութային տեսությունը:
    ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ապավինում օտարերկրյա կապիտալին, որպեսզի կոմպենսացնի ներքին խնայողությունների մակարդակի նվազումը, և դա այն դեպքում, որ Դաշնային պահուստային համակարգի՝ քանակական մեղմացմանն ուղղված և ժամանակով չսահմանափակված միջոցները ստեղծում են իրացվելիության զգալի ավելցուկ, իսկ այդ փաստարկը վկայում է, որ դոլարի հետագա թուլացումը գնալով ավելի պարտադիր է դառնում:
    Շարունակվող կորոնավիրուսային համավարակը, զուգորդված ռեցեսիայի եզրին գտնվող և երկու անընդմեջ անկում ունեցած տնտեսության հետ, վարչակազմին այլընտրանք չի թողնում, քան առաջարկել տնտեսական օգնության մեկ այլ լայնածավալ փաթեթ: Այս որոշումը հետևանքներ կունենա ցանկացած տնտեսության վրա: Ամերիկայում չեն բավականացնում խնայողությունները, ինչը ազդարարում է դոլարի թուլացումը»,-եզրափակել է Ռոուչը:

    Նյութի աղբյուրը՝     https://www.tert.am/am/news/2021/01/27/dollar/3507073?fbclid