ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը
    Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմ
  • Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
    ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտ
  • ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
    Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվու
  • Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին
    Հիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են: «Բիզնեսը պիտ
  • Աշխարհին նախազգուշացրել են սննդամթերքի դեֆիցիտի մասին
    Աղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին: Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները: Կալիբատի կանխատեսումների հա
  • Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները․ վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ
    Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահ
  • Ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում. Արցախի նախագահ
    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավարության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ինչպիսի տնտեսական խնդիրներ են ծառացած Բայդենի առջև. BBC

    Բրիտանական BBC-ի թղթակից Նաթալի Շերմանն անդրադարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առջև ծառացած տնտեսական խնդիրներին:
    Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սոցիալական և տնտեսական ճգնաժամը, ըստ հեղինակի, իրականում «օգնել» է Բայդենին հաղթել նախագահական ընտրություններում ու հասնել Սպիտակ տուն: Այժմ նրա պաշտոնավարման առաջին ամիսները նվիրված են լինելու վերոնշյալ հարցերի լուծմանը:
    Ավելի վաղ Բայդենը կոչ էր արել 1.9 տրիլիոն դոլար ներդնել տնտեսության՝ համավարակի հետևանքների վերացման գործընթացում և խոստացել, որ` տնտեսությանը զարկ տալու նպատակով խթանող գործողությունների երկրորդ փուլը կենտրոնացած կլինի ենթակառուցվածքների, հետազոտությունների և զարգացման նախաձեռնությունների ոլորտներում ներդրումների վրա: Հեղինակը նշում է, որ երկիրը շարունակում է կտրուկ պառակտվել, սակայն նորընտիր նախագահի կուսակցությունը վերահսկում է Ներկայացուցիչների պալատը և այժմ, նաև, Սենատում նեղ մեծամասնություն է ստացել: «Ուրեմն ի՞նչ է նա փորձելու անել»,- գրել է հոդվածագիրը: Նա առանձնացրել է 5 կետ, որոնցից առաջինում խոսում է կորոնավիրուսային համաճարակի հետ կապված խնդիրների և դրանց լուծումների մասին: Նոյեմբերին կայացած ընտրություններում հաղթելուց հետո, Բայդենը խոստացել էր բարեփոխել համավարակային օգնության ճակատը: Անցյալ շաբաթ, արդեն, նորնտիր նախագահն ասել էր, որ իր 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ «Ամերիկյան փրկարարական ծրագրի» շրջանակներում, 1400-ական դոլար կհատկացվի խթանիչ վճարումների և 350 միլիարդ դոլար պետական և տեղական մակարդակում տրամադրվող օգնությունների համար: Վերոնշյալ առաջարկով բարձրավելու են գործազուրկների նպաստները և 70 միլիարդ դոլար է հատկացվելու  կորոնավիրուսի փորձարկումների և պատվաստանյութերի բաշխման նպատակով:
    «Դժվար չէ տեսնել, որ մենք գտնվում ենք մի քանի սերունդների տնտեսական ճգնաժամի մեջտեղում: Մարդկանց խորը տառապանքի ճգնաժամը պարզ է և ժամանակ չկա կորցնելու: Մենք պետք է գործենք և պետք է գործենք հիմա», - ասել է Բայդենը և հավելել, որ այսպիսով արագորեն գումար կմտնի միլիոնավոր ամերիկացիների գրպանները, որոնք դա արագ կծախսեն` օգնելով ամբողջ տնտեսությանը: Հեղիանակը կարծում է, որ մի փոքր կասկածելի է, որ հանրապետականները կպայքարեն ծրագրի դեմ: Անդրադառնալով հաջորդ կետին` Շրիմանը խոսել է նվազագույն աշխատավարձերի և հարկերի մասին: Նա նշել է, որ Բայդենը կոչ է արել նվազագույն աշխատավարձը բարձրացնել 15 դոլարով և նախատեսել է վճարել ներդրումների համար, իսկ կորպորացիաների սանդղակի վերևում գտնվողները վճարելու են իրենց «արդար բաժինը»: Բայդենը նշել է, որ սատարում է ամենահարուստ տնտեսությունների հարկերը բարձրացնելու նախաձեռնությանը և մասամբ հակադարձել է Թրամփի կառավարման տարիներին` վերոնշյալ ընկերություններին տրված հարկային արտոնություններին, համաձայն որոնց հարկերը նվազեցվել էին 35 տոկոսից` հասնելով 21-ի:
    «Դա է մեր տնտեսության համար ճիշտը: Դա արդար է և պարկեշտ գործ է», - ասել է Բայդենը: Հոդվածագիրը նշում է, որ այս ծրագրի իրականացումը, սակայն, մոտ ապագայում անհնար է թվում նույնիսկ դեմոկրատական մեծամասնության դեպքում, քանի որ նման նախաձեռնություններն իրականացնելու համար  որոշակի աջակցություն է պահանջվում նաև հանրապետականներից: Ուոլ Սթրիթի վերլուծաբանները կարծում են, որ բարձր հարկեր սահմանելու վերաբերյալ նախաձեռնություններն այս պահին սեղանին դրված չեն: Սակայն Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի տնտեսական խորհրդական Ջեյսոն Ֆուրմանը կարծում է, որ հարկային որոշ բարձրացումներ հնարավոր է և տեղի ունենան:  «Կարծում եմ, որ Բայդենը կկարողանա ստանալ իր ցանկացածի մի մասը միայն, նա որոշ հարկային բարձրացումներ կկատարի բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների և կորպորացիաների համար, սակայն դրանք հսկայական գումարներ չեն լինի», - ասել է պրոֆեսորը: Ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը գաղափար է, որը աջակցություն է վայելում բազմաթիվ բիզնես խմբերի կողմից և այն է, ինչը տեսականոր» կարող  միավորել պահպանողականներին և լիբերալներին:
    Դոնալդ Թրամփը նույնպես առաջարկում էր ներդրումային ծրագրեր, որոնք, սակայն, Վաշինգտոնում կատակի թեմա էին դարձել, քանի որ անընդհատ ձախողվում էին, ինչի պատճառով էլ, Ջո Բայդենի ծրագրերի նկատմամբ, արդեն իսկ, քննադատական մոտեցումներ կան:
    Հաջորդ կետում, հեղինակը նշում է, որ Բայդենը կարիք չունի ամեն հարցում կախված լինել Կոնգրեսից և նա, հավանաբար, իր ուժը կենտրոնացնելու է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներգաղթը և շրջակա միջավայրը:
    Բայդենն արդեն խոստացել է արագորեն չեղարկել այս ոլորտներում առկա մի շարք որոշումներ, որոնք ընդունվել են Դոնալդ Թրամփի կողմից: Նա նպատակ ունի միանալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, ինչպես նաև վերացնել մուսուլման մեծամասնություն ունեցող մի քանի երկրների վրա դրված ճանապարհորդական արգելքները: Նա նաև խոսել է Վաշինգտոնի ծախսերի վերաբերյալ նոր կանոններ մշակելու մասին: «Անհասկանալի է, թե որքան հեռու է գնալու պարոն Բայդենը, երբ խոսքը վերաբերվում է Սպիտակ տան իր ուժն օգտագործելուն», - գրել է հոդվածագիրը` անդրադառնալով, իր կողմից առանձնացված,նորընտիր նախագահի առջև ծառացած տնտեսական խնդիրների հինգերորդ կետին: Նա նշել է, որ դեմոկրատ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Չակ Շումերը առաջարկել են մարել մինչև 50 000 դոլար արժողությամբ ուսանողական պարտքերը, սակայն Բայդենն առայժմ մերժել է նման առաջարկը` հավատարիմ մնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում որդեգրած իր դիրքորոշմանը: Ըստ որի, նա առաջարկել էր օրենսդրական նախագիծ` ամերիկացի ուսանողների մինչև 10 000 դոլար արժողությամբ պարտքերը մարելու վերաբերյալ:

    Նյութի աղբյուրը՝       https://www.tert.am/am/news/2021/01/21/USeconomic-problems/3500617