ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ

    Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից:
    Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):
    Ավարտել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձեւավորվել է Ա. Խաչատրյանի եւ Ս. Ռախմանինովի ազդեցությամբ եւ առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) եւ ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար»«Պրելյուդ» եւ «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում»  (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):
    Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») եւ կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով»«Երջանկության մեխանիկան») համար:
    Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական եւ սովետական երաժշտության պատմության մեջ:

    Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի եւ ձայնասկավառակի պատկերներ:

    Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների եւ գրչի ոճավորված պատկերներ:

    Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

    Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
    Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը           1000

    Մետաղը/հարգը                    արծաթ 925

    Քաշը                                       33,6

    Տրամագիծը                           40,0

    Քանակը                                 500

    Դրամաշուրթը                       ատամնավոր

    Որակը                                    պրուֆ

    Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակ

    Գրիգոր Տաթեւացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:
    Սովորել է Տաթեւի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան եւ իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթեւի եւ Ապրակունիսի հոգեւոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության եւ այլ դասընթացներ: Դասավանդել է նաեւ Մեծոփավանքի  եւ Սաղմոսավանքի հոգեւոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:
    1390 թ. նա հաստատվել է Տաթեւում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է  «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երեւույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:
    Տաթեւացու օրոք Տաթեւի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին եւ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգեւոր կյանքի կենտրոն:
    Տաթեւացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են  «Գիրք հարցմանցե եւ  «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաեւ  «Ձմեռան» ու  «Ամառան» քարոզգրքերը:
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած եւ ծաղկած Ավետարանները:
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթեւացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը

    Դիմերես՝ Տաթեւի վանքը:

    Դարձերես՝ Գրիգոր Տաթեւացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

    Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես):

    Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

    Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը            1000

    Մետաղը/հարգը                     արծաթ 925

    Քաշը                                        33,6

    Տրամագիծը                            40,0

    Քանակը                                  500

    Դրամաշուրթը                    ատամնավոր

    Որակը                                  պրուֆ

    Ծանուցում

    Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
    Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
    Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: 
    Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:
    ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ»վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
    Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

    Նյութի աղբյուրը՝    https://news.am/arm/news/623982.html