ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները

    Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով  ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին:
    Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» կոնֆերանսի ընթացքում:
    2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երեւանից Մոսկվա, Մոսկվայի մարզ եւ հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին  8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի): 
    Լրագրողների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայփոստի հաճախորդներին: Հիմա մեր հաճախորդները կարող են ռուսական օնլայն խանութներում պատվիրել ցանկացած ապրանք առանց միջնորդների և հավելյալ ծախսերի ու ստանալ իրենց պատվերը Հայփոստի միջոցով աննախադեպ ցածր գնով: Նույն հնարավորությունը ստանում են Ռուսաստանի փոստի հաճախորդները, ովքեր կարող են Հայաստանի ցանկացած օնլայն խանութից ապրանք պատվիրել և փոխադրման համար վճարել նախկինից գրեթե 3 անգամ քիչ: Մոսկվայի և Երևանի համար սահմանվել է «Երկու մայրաքաղաքների սակագինե հատուկ գնառաջարկը: Ես հավատացած եմ, որ մեր երկու երկրների փոստերի միջև համագործակցությունը պետք է համապատասխանի մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին, իսկ փոստային փոխադրումների ծավալները՝ տնտեսական հարաբերությունների մակարդակին»
    Ընդգծելով, որ սույն համաձայնագիրն էականորեն կհեշտացնի ՌԴ-ում գործող բիզնես ընկերությունների աշխատանքը Հայաստանի հաճախորդների հետ՝ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը նշեց. «Հայաստանը պատմականորեն շատ կարեւոր տարածաշրջան է ՌԴ-ի համար, և շատ կարևոր է մեզ համար, որ բացի եռակի գնիջեցումից մենք նաև ներկայացված կլինենք Հայփոստի շուրջ 900 բաժանմունքում: Սա թույլ կտա նաև էականորեն լավացնել մատուցվող ծառայության որակը, իսկ մենք գիտենք, որ որակյալ ծառայությունը և հարմարավետությունը պակաս կարևոր չեն հաճախորդին գոհացնելու հարցում»
    Այսպիսով, համաձայնագիրը, ըստ էության, չեզոքացնում  է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության առկա տնտեսական խոչընդոտները, ինչը նաև կնպաստի էլեկտրոնային առևտրաշրջանառության ծավալների աճին: Սույն համաձայնագիրը կստեղծի յուրահատուկ մրցակցային միջավայր ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև: 
    Նյութի աղբյուրը՝  https://news.am/arm/news/603795.html