ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել

    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:
    Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա:
    Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառչելիս այն ընդլայնվում է, ոչ թե սեղմվում, ինչպես մյուս բոլորը, ջրի խտությունը միևնույն ժամանակ նվազում է: Այդ իսկ պատճառով ջրային սառույցը չի սուզվում, այլ լողում է մակերեսին: Ջրի եռման ջերմաստիճանը բարձր է, և այն լավ լուծիչ է, այսինքն տարբեր պայմաններում ջրում մեծ թվով օրգանական և ոչ օրգանական նյութեր են լուծվում:
    ացի այդ, ջուրը ևս մեկ հետաքրքիր հատկություն ունի. այն միանգամից չի սառչում: Եթե այլ հեղուկներ սառեցման կետն անցնելուն պես սկսում են աստիճանաբար անցնել պինդ վիճակի, ջուրը «դիմադրում է»մինչև վերջ: Եվ պինդ վիճակի վերափոխվելու համար ջրին միշտ պետք են հանքային և օրգանական ծագման մասնիկներ՝ բյուրեղացման միջուկներ:
    ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի մասնագետները որոշել են ստուգել, թե մինչև որ ջերմաստիճանը ջուրը կպահպանի հեղուկ վիճակը, եթե նման մասնիկներ չլինեն:
    Նրանք լազերի օգնությամբ կոտրել են սառցե շերտը՝ գերսառեցված հեղուկ ջուր ստեղծելով, այնուհետև ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնությամբ հետևել են ջրի վերափոխման բոլոր փուլերին 135- 245 կելվին ջերմաստիճանում (-138-ից մինչև -28 աստիճան՝ ըստ Ցելսիուսի):
    Գիտնականները նկատել են, որ գերսառեցման ժամանակ ջուրը համակենտրոնանում է խիտ հեղուկ վիճակում, որը շարունակում է համագոյակցել սովորական հեղուկ վիճակի հետ:
    «Մենք ցույց տվեցինք, որ հեղուկ ջուրը շատ ցածր ջերմաստիճաններում ոչ միայն հարաբերականորեն կայուն է, այլև գոյություն ունի երկու կառուցվածքային ձևերում: Ստացված տվյալները թույլ են տալիս լուծել վաղեմի վեճն այն հարցում, թե միշտ է արդյոք խոր գերսառեցված ջուրը բյուրեղանում նախքան հավասարակշռության գալը: Պատասխանն է՝ ոչ»,- ասվում է հետազոտության հեղինակներից մեկի՝ Գրեգ Քիմմելի հայտարարության մեջ:
    Գիտնականներն առաջին անգամ փորձով ապացուցել են, որ գերսառեցված ջուրը կարող է գտնվել կայուն երկփուլ հեղուկ վիճակում, իսկ փուլերի վիճակը տարբերվում է՝ կախված ջերմաստիճանից:

    Նյութի աղբյուրը՝   https://www.tert.am/am/news/2020/09/17/agua/3399098