ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով

    2020 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 40,6 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2,2 մլրդ դրամով կամ 5,7%-ով: 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 17 մլրդ դրամ կամ 74,2%:
    Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5,6%-ով (891 մլրդ դրամ), երկրորդ եռամսյակում աճը կազմել է 29 մլրդ դրամ կամ 3,4%:
    «Դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,5 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 112 մլրդ դրամով կամ 3,1%-ով, երկրորդ եռամսյակում՝ 73 մլրդ դրամով կամ 2,1%-ով: Դրամային դեպոզիտների ծավալը կազմել է 46%, արժութայինը՝ 54%:
    Բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են գրեթե 6 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում աճը կազմել է 191 մլրդ դրամ կամ 3,3%, երկրորդ եռամսյակում՝ 89 մլրդ դրամ կամ 1,5%:
    2019-ի առաջին կիսամյակի համեմատ պարտավորությունների ընդհանուր գումարն աճել է 145 մլրդ դրամով կամ 2,9%-ով, երկրորդ եռամսյակում՝ 60 մլրդ դրամով կամ 1,2%-ով:
    Վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 3.8 տրիլիոն դրամ: Բանկերում վարկային ներդրումներն առաջին կիսամյակում ավելացել են 28 մլրդ դրամով կամ 0,7%-ով, երկրորդ եռամսյակում՝ 9 մլրդ դրամով կամ 0,2%-ով: Վարկերի 41%-ը տրվել է ֆիզիկական անձանց, 45%-ը՝ տնտեսությանը:  
    Առաջին եռամսյակում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 13%, շինարարության ոլորտում վարկերը՝ 17%, գյուղատնտեսության ոլորտում՝ 11%:
    Հունիսին չաշխատող վարկերի ծավալը եղել է 4,67%, անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը չի փոխվել: Այս կիսամյակ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 5,08%:
    Կիսամյակի արդյունքներով անկանխիկ օպերացիաների թիվը (53%) գերազանցել է կանխիկ օպերացիաների ցուցանիշը (47%):
    Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերը բյուջեում վճարել են 26,7 մլրդ դրամ:
    Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում են ներառվել երկրում գործող բոլոր կոմերցիոն բանկերը:
    Բանկերն ունեն ավելի քան 3 մլն հաճախորդ, ինչը կապված է նրա հետ, որ մի անձը կարող է բանկերում մի քանի հաշիվ ունենալ: Բնակչության 85-88%-ը բանկային համակարգում հաշիվ ունի: Ոլորտում աշխատում է 12,1 հազար մարդ»:

    Նյութի աղբյուրը՝    https://news.am/arm/news/596132.html