ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինչպիսի տնտեսական խնդիրներ են ծառացած Բայդենի առջև. BBC
    Բրիտանական BBC-ի թղթակից Նաթալի Շերմանն անդրադարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առջև ծառացած տնտեսական խնդիրներին: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սոցիալական և տնտեսական ճգնաժամը, ըստ հեղինակի, իրականում » է Բայդենին հաղթել նախագահական ընտրություններում ու հասնել Սպիտակ տուն: Այժմ նրա պաշտոնավարման առաջին ամիսները նվիրված են լինելու վերոնշյալ հարցերի լուծմանը: Ավելի վաղ Բայդենը կոչ էր արել 1.9 տրիլիոն դոլար ներդնել տնտեսության՝ համավարակի հետևանքների վերացման գործընթացում և խոստացել, որ` տնտեսությանը զարկ տալու ն
  • Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում
    Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 7,0 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 1,8%-ով։  Այս տարվա առաջին տասնմեկ ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 129,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 34,4 մլրդ կՎտ.ժ և 5,0% նվազում, Ղազախստանում՝ 97,6 մլրդ կՎտ.ժ և 1,8% աճ, Ղրղզստանում՝ 13,4 մլրդ կՎտ.ժ և 0,9% աճ, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-նոյեմբերին արտադր
  • 2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 77.6%-ով
    ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6.7 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձականագրվել է արտադրության կրճատում 77.6%-ով։ Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 3.2 անգամ և կազմել 13.4 տոննա, զուգագուլպաների արտադրությունն աճել է 0.2%-ով և կազմել 18,824.8 հազար զույգ։ Ջեմպերներ, պուլովերներ, ժակետներ, բաճկոնակների և այլ տրիկոտաժե կամ գործած արտադրատեսակների արտադրությունն աճել է 37.4%-ով և կազմել 7,759.7 հազար հատ։
  • Բաքուն կարող է զրկվել Կասպից ծովից
    Գիտնականները նախազգուշացնում են, որ Կասպից ծովը կարող է կորցնել իր մակերեսի մինչեւ երրորդ մասը: Ընդ որում՝ բնակչությունն ամենեւին չի գիտակցում վտանգը, նշում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը: Հնարավոր է, որ Բաքվի այսօրվա բնակիչների թոռներն արդեն ստիպված լինեն ափ հասնելու համար անցնել մի քանի կիլոմետր: Ամեն դեպքում, այս մասին է վկայում մոդելային հաշվարկը, որը դեկտեմբերին հրապարակել է Marum-ից՝ Բրեմենի համալսարանին առընթեր Ծովային հետազոտությունների կենտրոնից Մաթիաս Պրանգեն: Նրա հաշվարկների համաձայն՝ հարյուրամյակի վերջին Կասպից ծովի մակար
  • Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
    Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից: «Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝  սահմանվել է պետական աջակցություն: Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝  6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբող
  • ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերում նավթի շուկայի վերականգնմանը
    ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերում նավթի շուկայի վերականգնմանը` կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կտրուկ անկումից հետո, հաղորդում է Reuters-ը: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն առցանց հանդիպմանն ասել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ ՕՊԵԿ+ անունով հայտնի խմբի ամենամսյա հանդիպումները, որոնք գլխավորում է Ռուսաստանը, նպատակ ունեն կանխել երկրորդ անհավասարակշռությունը: «Մենք բոլորս համաձայն ենք, որ վերականգնումը փխրուն է, դեռ ավելի շատ անորոշություն կա, բայց մենք զգուշավոր լա
  • Վրաստանը մտադիր է մեկընդմիշտ լուծել «Վերին Լարսի» խնդիրը
    2021 թվականին Վրաստանը մասշտաբային նախագիծ կթողարկի, որը կօգնի վերացնել  «Վերին Լարս» անցակետում խնդիրները Գուդաուրի-Կոբի ամենավտանգավոր ճանապարհահատվածով տրանսպորտի անխափան երթեւեկությունն ապահովելու հաշվին: Այս մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հաղորդում է «Վեստի Կավկազա»-ն: Նախագիծը ենթադրում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ եւ վտանգավոր հատվածը՝ Գուդաուրի-Կոբին շրջանցող 22,7 կմ երկարության ճանապարհի, ինչպես նաեւ 6 կամրջի եւ 5 թունելի կառուցում,
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Թռչուններից էլեկտրահաղորդիչները պաշտպանելու նոր տեխնոլոգիա է մշակվել

    Օրեգոն նահանգից ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կախված պտտվող սարքերը, կարող են նվազեցնել էլեկտրահաղորդիչներ մուտք գործող թռչունների քանակը, գրում է Planet Today-ը:

    Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ աշխարհում էլեկտրական գծերին կպչելեւ պատճառով թռչունների մահվան դեպքերը շատ են: Նման բախումները հանգեցնում են թռչունների մոտ 300 տեսակների մահվան եւ էլեկտրամատակարարման համակարգի շահագործման հետ կապված խնդիրների: Կոմունալ ծառայությունների եւ շրջակա միջավայրի վարչության մասնագետները ստեղծել են թռչունների թռիչքը հեռացնող հատուկ սարքեր, որոնք նվազեցնում են փետրավորների մահվան հավանականությունը:

    Հատկապես հայտնի են պարույրները, որոնք հեշտ են տեղադրվում եւ երկար են ծառայում: Սակայն բախումների քանակը, այնուամենայնիվ, չի նվազում: OSU-ի գիտնականներ Վիրջինիա Մորանդինին եւ Ռայան Բաումբուշը աշխատել են միջազգային թիմում, որը մանրամասն վերլուծել է դեղին եւ նարնջագույն պարույրների, ինչպես նաեւ հատուկ թիակներով եւ լույսն արտացոլող ստիկերներով կափարիչների օգտագործման արդյունավետությունը։

    Արդյունքները ցույց են տվել, որ թռչունների մահացությունը կափարիչների օգտագործմամբ նվազել է 70%-ով: Իրենց հերթին, պարույրները ավելի արդյունավետ են, քան պատնեշները, սակայն շատ ավելի վատ են, քան կափարիչները։


    Նյութի  աղբյուրը՝    https://news.am/