ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել
    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա: Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառ
  • ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
    ՀԾԿՀ-ից  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավա
  • ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բա
  • Այսօր Google-ի ծննդյան օրն է
    Google համակարգում ցանկացած որոնվող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերության տվյալների մշակման կենտրոն եւ որոնման արդյունքներով վերադառնում է օգտվողին, գրում է Webplus.Info-ն: 1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամյա ուսանողներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մեկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը: Google-ը անգլերեն googol բառի մի փոքր աղավաղված ձեւն է, որը հորինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Քասների զարմիկը՝ նշելու համ
  • Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2.49 մլն վճարային քարտ
    ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,492.421 վճարային քարտ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը նվազել է 30,912-ով։ ԱՐՔԱ քարտերի քանակը 733,567 (-30,842) է՝ քարտերի ընդհանուր թվի 30,19%-ը։ VISA քարտերի քանակը 1,033,436 (-3,779) է՝ քարտերի ընդհանուր թվի 42.54%-ը։ Mastercard քարտերի քանակը 618,701 (+4,476) է՝ քարտերի ընդհանուր թվի 25.47%-ը։ Այլ քարտերի (այդ թվում American Express) քանակը 43,717 (-767) է՝ քարտերի ընդհանուր թվի 1.80%-ը։ Շրջանառության մեջ գտնվող քար
  • Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին
    Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտ
  • Մինչեւ 2050 թվականը ավելի քան 1 միլիարդ մարդ կենթարկվի հարկադիր տեղահանման
    Բնակչության կտրուկ աճը մոլորակի վրա, սննդի եւ ջրի պակասը եւ բնական աղետների վտանգը ենթադրում են, որ մինչեւ 2050 թվականն ավելի քան 1 միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել, վկայում է Համաշխարհային տնտեսական սպառնալիքների նոր վերլուծությունը, փոխանցում է Reuters-ը: Ուսումնասիրության հեղինակ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը զբաղվում է ահաբեկչության եւ խաղաղության ինդեքսների կազմմամբ: Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կմոտենա 10 միլիարդի, ինչը ռեսուրսների համար մրցակցության մեծացման եւ կոնֆլիկտների առաջացման
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Պետական բյուջեի եկամուտների մակարդակի վրա գործոնների ազդեցության վիճակագրական գնահատումը

    ՄԱՆՈՒԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ


    Հոդվածում կատարվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ազդող գործոնների մակարդակի և դինամիկայի վերլուծություն, ինչպես նաև, կիրառելով ինդեքսային մեթոդը, գնահատվել է յուրաքանչյուր գործոնի ազդեցության չափը բյուջեի եկամուտների մակարդակի փոփոխության վրա:
    Հիմնաբառեր. բյուջեի եկամուտներ, հարկային եկամուտներ, անվանական ՀՆԱ, իրական ՀՆԱ, դեֆլյատոր


    Ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) մեթոդաբանության և պետական ֆինանսների միջազգային չափորոշիչների հենքի վրա մշակված միջազգային վիճակագրության նյութերը հնարավորություն են ընձեռում վերլուծելու տարբեր երկրների ֆինանսների բնագավառում տեղի ունեցող գործընթացները: Դա մասնավորապես վերաբերում է պետական բյուջեի եկամուտների միտումների և դրանց վրա ազդող գործոնների բացահայտմանը, որի արդյունքում պետությունը կարգավորում է տնտեսության զարգացման տեմպերը և կառուցվածքը, ՀՆԱ ստեղծման, բաշխման և վերաբաշխման համամասնությունները:
    Հոդվածի ուսումնասիրության առարկան ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի գործոնների բացահայտումը և ինդեքսային մեթոդի օգնությամբ դրանց ազդեցության չափի գնահատումն է, ինչը հնարավորություն կընձեռի համադրելու ՀՀ-ում ձևավորված միտումներն այլ երկրներում տեղի ունեցող գործընթացների հետ, բացահայտելու առանձին երկրների ընդհանուր գծերը և օրինաչափությունները:
    19982014 թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիների (բացառությամբ 2000 և 2009 թթ.) ՀՀ պետական բյուջեի ինչպես ընդհանուր, այնպես էլ հարկային եկամուտների հիմնական աղբյուրների մակարդակները, բացարձակ արտահայտությամբ, արձանագրել են աճի միտումներ. մասնավորապես` ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 5.8 անգամ` 2014 թ. կազմելով 1144.8 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտները 1998 թ. կազմել են 158.9 մլրդ դրամ և, աճելով 6.7 անգամ կամ 905.2 մլրդ դրամով, 2014 թ. կազմել են 1064.1 մլրդ դրամ կամ ամբողջ եկամուտների 93.0 տոկոսը:
    1998-2014 թթ. ժամանակաշրջանում հարկային մուտքերը ընդհանուր եկամուտների մեջ տատանվել են 80.893.4 տոկոսային միջակայքում: Ամենամեծ մասնաբաժինն արձանագրվել է 2013 թ.` 93.4 տոկոս: Արձանագրված միտումները պահպանվել են նաև 2015-2017 թթ. ժամանակաշրջանում (աղյուսակ 1):
    Աղյուսակի տվյալներից պարզ է դառնում, որ առաջին (2000-2005 թթ.) հնգամյա ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը` տարեկան միջին հաշվով ավելանալով 16.0 տոկոսային կետով, կազմել է 210.3 տոկոս: Հաջորդ հնգամյա ժամանակահատվածներում բյուջեի եկամուտների աճի տեմպը տարեկան, միջին հաշվով, շուրջ 4 տոկոսային կետով դանդաղելով` կազմել է համապատասխանաբար` 181.0 և 149.6 տոկոս, ընդ որում, այդ միտումներն արձանագրվել են հարկային եկամուտների աճի տեմպերի դանդաղման հաշվին, իսկ 2016 թ. համեմատությամբ 2017 թ. պետական բյուջեի եկամուտներ մակարդակն աճել է 5.7 տոկոսային կետով:
    Դիտարկվող ժամանակաշրջանում ՀՆԱ մակարդակներում ինչպես շուկայական, այնպես էլ համադրելի գներով արձանագրվել են աճի միտումներ, մասնավորապես` 2000 թ. նկատմամբ 2005 թ. անվանական ՀՆԱ-ն աճել է շուրջ 2.2 անգամ, իսկ իրական ՀՆԱ-ն` 1.8 անգամ, այնուհետև նվազելով, 2010 թ. նկատմամբ 2015 թ. աճը կազմել է համապատասխանաբար` 145.8 և 124 տոկոս: Առաջին երկու հնգամյա  ժամանակահատվածների բարձր աճի միտումները պայմանավորված են եղել 2002-2008 թթ. արձանագրված աճի բարձր տեմպերով:
    Ուսումնասիրվող ժամանակաշրջանում աճել են նաև գների փոփոխությունը բնութագրող ցուցանիշի` դեֆլյատորի մակարդակները, մասնավորապես` 2000 թ. համեմատությամբ 2005 թ. մակարդակն աճել է 22.2 տոկոսային կետով, համեմատվող հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններում համապատասխանաբար` 27.7 և 17.6 տոկոսային կետով, իսկ 2017 թ. դեֆլյատորը կազմել է 102.2 տոկոս (աղյուսակ 1):
    Հարկային քաղաքականության մակրոտնտեսական ցուցանիշներից է պետական բյուջեի եկամուտների, մասնավորապես` հարկային եկամուտների և ՀՆԱ հարաբերակցությունը: Զարգացած տնտեսությամբ երկրներում այս ցուցանիշի մակարդակները տատանվում են միջինում 35-45%-ի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անցումային տնտեսություններում` 30-40%-ի, իսկ ԱՊՀ երկրների մեծ մասում` 25-30%-ի սահմաններում: 









































    ՀՀ-ում պետական բյուջեի հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը թեև 2000-2017 թթ.  հիմնականում (բացառությամբ 2003, 2015 և 2017 թթ.) աճել է և 2017 թ. կազմել 20.8 տոկոս,  այնուամենայնիվ, բավականաչափ ցածր է զարգացած և անցումային տնտեսությամբ բազմաթիվ երկրներում արձանագրված մակարդակներից:
    Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մակարդակների տատանումները պայմանավորված են եղել հարկերի և ՀՆԱ աճի միտումներով: Այն տարիներին, երբ հարկային բեռի ցուցանիշի մակարդակները արձանագրել են աճի միտումներ, պայմանավորված են եղել հարկային եկամուտների աճի առաջանցիկ տեմպերով: 2005 թ. սկսած` հարկային եկամուտների աճի տեմպերը կամ գերազանցել են, կամ հավասար են եղել ՀՆԱ աճի տեմպերին (աղյուսակ 1):
    Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի արձանագրված մակարդակների 80-87 տոկոսը ապահովել են ՀՀ պետական բյուջեի հիմնական հարկատեսակներ/ՀՆԱ հարաբերակցության արձանագրված մակարդակները (աղյուսակ 1):
    Վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը  պայմանավորող գործոնների` ՀՆԱ ֆիզիկական (համադրելի գներով) ծավալի, ՀՆԱ-ի մեջ (ընթացիկ գներով) պետական բյուջեի եկամուտների բաժնեմասի և գների փոփոխության մակարդակներում, դիտարկվող ժամանակաշրջանում, արձանագրվել են աճի միտումներ: Հետևաբար` ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի վրա ազդող յուրաքանչյուր գործոնի ազդեցության չափը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել գործոնային վերլուծություն` կիրառելով ինդեքսային մեթոդը:
    Ուսումնասիրվող ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճը կարելի է որոշել հետևյալ կերպ.


























    1-ին և 2-րդ բանաձևերի կիրառմամբ իրականացվել են ՀՀ և մի շարք երկրների պետական բյուջեների եկամուտների մակարդակների հավելաճի վրա ազդող գործոնների համամասնությունների հաշվարկներ. 










































    ՀՀ պետական բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճերի մեջ առանձին գործոնների մասնաբաժինների մակարդակները դիտարկվող հնգամյա ժամանակահատվածներում դրսևորել են էական տատանումներ:
    Այսպես` 2001-2005 թթ. ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի 70.7 տոկոսը կամ 159.9 մլրդ դրամը պայմանավորված է եղել արտադրության ֆիզիկական ծավալի աճով. նշված ժամանակահատվածում աճել է` 78 տոկոսով, իսկ եկամուտներ/ՀՆԱ գործոնը 6.6 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով բացասաբար է անդրադարձել բյուջեի եկամուտների աճի վրա:
    Հետագա (2005-2010 թթ. և 2010-2015 թթ.) հնգամյա ժամանակահատվածներում արձանագրվել են  գործոնների ազդեցության չափի համամասնությունների փոփոխություններ. մասնավորապես` գների փոփոխությունների ազդեցության մասնաբաժինը կազմել է ավելի քան 40 տոկոս, իսկ եկամուտներ/ՀՆԱ գործոնի մասնաբաժինն ավելացել է մինչև 33 տոկոս, այնուհետև, 2010-2015 թթ. ժամանակահատվածում նվազելով 25.3 տոկոսային կետով` կազմել է 7.7 տոկոս:
    2016-2017 թթ. համար արտադրության ֆիզիկական ծավալի ազդեցության չափը 2015-2016 թթ. համեմատությամբ ավելացել է 62.8 տոկոսային կետով և կազմել 131.8 տոկոս, իսկ դեֆլյատորի մասնաբաժինը նվազել է 61.3 տոկոսային կետով` կազմելով 42.2 տոկոս: Այդ ույն ժամանակահատվածների համար եկամուտներ/ՀՆԱ գործոնի ազդեցությունը եղել է բացասական` կազմելով, համապատասխանաբար` 72.6 և 73.9 տոկոս:
    Պետական բյուջեի եկամուտների աճի գործոնների հարաբերակցություններն արտահայտում են տվյալ երկրի տնտեսության զարգացման առանձնահատկությունները, առաջին հերթին` դրա աճի տեմպերի և գնաճի մակարդակների տարբերությունները: Մեր դիտարկած որոշ երկրներում առանձին ժամանակահատվածների համար բյուջեի եկամուտների գումարային հավելաճի մեծ մասը պայմանավորված է եղել գների աճով (աղյուսակ 2):
    Աղյուսակ 1-ի տվյալներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների 90-94 տոկոսը կազմում են հարկային եկամուտները, հետևաբար` անհրաժեշտ է հաշվարկել հարկային սահունության (առաձգականության) գործակիցը, որը, տոկոսային արտահայտությամբ, բնութագրում է մեկ տոկոս ՀՆԱ փոփոխությանը բաժին ընկնող հարկերի փոփոխությունը և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.










    Հարկային սահունության հաշվարկված գործակիցները ցույց են տալիս, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանի գրեթե բոլոր տարիներին` բացառությամբ 2000 և 2009 թթ., ՀՆԱ աճի յուրաքանչյուր տոկոսային կետի աճը հանգեցրել է հարկային եկամուտների աճի:
    2000 թ. ՀՆԱ մեկ տոկոս աճն ուղեկցվել է հարկային եկամուտների 0.7 տոկոս անկմամբ, ինչը պայմանավորված է եղել պետական բյուջեի հարկային եկամուտների թերակատարմամբ, իսկ 2009 թ. սահունության գործակիցը կազմել է -1.2 տոկոս, ինչը նշանակում է` ՀՆԱ անկման յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 1.2 տոկոսային կետով անկում:
    Անկման նման մակարդակը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, երբ անվանական ՀՆԱ-ն նվազեց 12, իսկ իրական ՀՆԱ-ն` 14.1 տոկոսային կետով: 
















    Դիտարկվող ժամանակաշրջանում սահունության գործակցի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է 2016 թ., երբ ՀՆԱ մեկ տոկոս աճը հանգեցրեց հարկերի 2.4 տոկոսով կամ 25.9 մլրդ դրամով աճի:
    Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ հոդվածում առաջարկվող մեթոդը հնարավորություն է ընձեռում իրականացնելու պետական բյուջեի եկամուտների մակարդակի փոփոխության վրա ազդող կարևոր գործոնների` արտադրության ծավալների, եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության մակարդակի և գնաճի վիճակագրական գնահատում և վերլուծություն: