ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել
    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա: Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառ
  • ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
    ՀԾԿՀ-ից  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավա
  • ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բա
  • Այսօր Google-ի ծննդյան օրն է
    Google համակարգում ցանկացած որոնվող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերության տվյալների մշակման կենտրոն եւ որոնման արդյունքներով վերադառնում է օգտվողին, գրում է Webplus.Info-ն: 1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամյա ուսանողներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մեկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը: Google-ը անգլերեն googol բառի մի փոքր աղավաղված ձեւն է, որը հորինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Քասների զարմիկը՝ նշելու համ
  • Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2.49 մլն վճարային քարտ
    ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,492.421 վճարային քարտ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը նվազել է 30,912-ով։ ԱՐՔԱ քարտերի քանակը 733,567 (-30,842) է՝ քարտերի ընդհանուր թվի 30,19%-ը։ VISA քարտերի քանակը 1,033,436 (-3,779) է՝ քարտերի ընդհանուր թվի 42.54%-ը։ Mastercard քարտերի քանակը 618,701 (+4,476) է՝ քարտերի ընդհանուր թվի 25.47%-ը։ Այլ քարտերի (այդ թվում American Express) քանակը 43,717 (-767) է՝ քարտերի ընդհանուր թվի 1.80%-ը։ Շրջանառության մեջ գտնվող քար
  • Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին
    Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտ
  • Մինչեւ 2050 թվականը ավելի քան 1 միլիարդ մարդ կենթարկվի հարկադիր տեղահանման
    Բնակչության կտրուկ աճը մոլորակի վրա, սննդի եւ ջրի պակասը եւ բնական աղետների վտանգը ենթադրում են, որ մինչեւ 2050 թվականն ավելի քան 1 միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել, վկայում է Համաշխարհային տնտեսական սպառնալիքների նոր վերլուծությունը, փոխանցում է Reuters-ը: Ուսումնասիրության հեղինակ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը զբաղվում է ահաբեկչության եւ խաղաղության ինդեքսների կազմմամբ: Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կմոտենա 10 միլիարդի, ինչը ռեսուրսների համար մրցակցության մեծացման եւ կոնֆլիկտների առաջացման
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ֆինանսական գրագիտությունը Հայաստանի Հանրապետությունում. միջազգային համեմատություններ

    ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 
    ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացման մագիստրատուրա


    Հոդվածում քննարկվում են ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության հարցեր: Մասնավորապես` ուսումնասիրվել են բյուջեի կարճաժամկետ պլանավորման,  ֆինանսական հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործման, պարտքերի անարդյունավետ կառավարման, տեղեկությունների հավաքագրման և գնումներ կատարելու մշակույթի բացակայության, խնայողությունների անարդյունավետ կառավարման, ֆինանսական հաստատությունների նկատմամբ անբավարար վստահության խնդիրները: ՀՀ-ում ֆինանսական գրագիտության վիճակը դիտարկվել է միջազգային համեմատությունների համատեքստում:
    Հիմնաբառեր. ֆինանսական գրագիտություն, բյուջեի պլանավորման ունակություններ, պարտքի արդյունավետ կառավարում, խնայողությունների անարդյունավետ կառավարում, ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահություն



    ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի ուսումնասիրություններ են կատարել ՀՀ կենտրոնական բանկը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Համաշխարհային բանկը: Վերջինս իրականացրել է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտությանը նվիրված արժեքավոր հետազոտություն, որն ընդգրկել է 2 հազար տնային տնտեսություններ բոլոր մարզերում, այդ թվում` Երևան քաղաքը, 18 այլ քաղաքներ, 30 գյուղ: Նշված հետազոտությամբ բացահայտվել են հետևյալ հիմնական խնդիրները. բյուջեի պլանավորման ունակությունների գերագնահատում, բյուջեի կարճաժամկետ պլանավորում, ֆինանսական հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործում, պարտքերի անարդյունավետ կառավարում, տեղեկությունների հավաքագրման և գնումներ կատարելու մշակույթի բացակայություն, խնայողությունների անարդյունավետ կառավարում, սեփական իրավունքների թույլ պաշտպանություն, բարեկեցիկ ծերությունը հոգալու մշակույթի բացակայություն, ֆինանսական հաստատությունների նկատմամբ անբավարար վստահություն:
    Առաջին խնդրի ձևակերպման համար որպես հիմք են ծառայել ոչ կայուն կամ սեզոնից կախված տատանվող եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների հետազոտությունները, որոնք ներառում են գյուղացիական տնտեսությունները (բնակչության 35%-ը) և մասնավոր հատվածի չձևակերպված աշխատողները (հարցվածների 8%-ը):
    Հետազոտությամբ բացահայտվել է, որ գյուղացիական տնտեսություններում առկա է նաև գիտելիքի պակաս: Շատերը չեն կարողանում տարբերակել գյուղատնտեսական գործունեության հասույթը շահույթից, որի հետևանքով այսպիսի տնտեսությունները հաճախ իրենց ծախսերը պլանավորում են` ելնելով ոչ թե շահույթի, այլ հասույթի չափից: Բյուջեի պլանավորման ունակությունների գերագնահատման պատճառով այնպիսի տնտեսություններում առաջանում է հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար անհրաժեշտ ծախսերի անբավարարություն: Հետևաբար` հանրության շրջանում բյուջեի պլանավորման ունակությունների զարգացումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ բաշխելու եկամուտները ժամանակի մեջ` խուսափելով պարտքերից:
    Գծապատկեր 1-ից երևում է, որ թեպետ հարցվողներն իրենց համարում են կարգապահ, ծախսերը պլանավորում են, այդուհանդերձ, դրանք կատարում են ոչ ըստ նախապես պլանավորածի, որը կարող է վկայել նրանց` բյուջեի պլանավորման ունակությունների գերագնահատման մասին:



















    Բնակչության ֆինանսական գրագիտության ոչ պատշաճ մակարդակի մասին է վկայում նաև այն, որ հարցվածների 84%-ը բյուջեն պլանավորում է 6 ամիս ժամկետով, ինչը հետագայում խնդիրներ է առաջացնում: Այսպես օրինակ` գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է պլանավորում առնվազն 1 տարով` մի քանի ամիսների ընթացքում ստացվող եկամուտը բաշխելով բոլոր ամիսների վրա, երեխաների կրթությունն ապահովելու համար պահանջվում է պլանավորել դեռևս տարիներ առաջ, իսկ բարեկեցիկ ծերության համար պահանջվում է 20-30 տարվա պլանավորում:
    Իսկ որքա՞ն փող է անհրաժեշտ երեխաների կրթության համար: Եթե խոսքը վերաբերում է ՀՀ-ում կրթության մասին, ապա միայն բարձրագույն կրթության երկու աստիճանի (6 տարի) համար կպահանջվի 2-4 մլն դրամ: Հետևաբար` պետք է կուտակել այդքան գումար 4-6 տարի ուսումնառության նպատակով: Եվրոպական միջին մակարդակի կրթության համար կպահանջվի 30-50 մլն դրամ` հաշվի առնելով նաև այնտեղ ապրելու ծախսերը: Եթե նկատի առնվի աշխարհում ամենահեղինակավոր կրթությունը` ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ապա անհրաժեշտ է 150-200 մլն դրամ ամբողջ ժամանակահատվածի համար: Ի դեպ, պետք է հաշվի առնել նաև արժեզրկումը կրթության բնագավառում, որը վերջին 20 տարիներին, միջին հաշվով, կազմում է 7,5%:
    Փաստորեն, ՀՀ բնակչությունը հիմնականում հակված է բյուջեն պլանավորել կարճատև ժամանակահատվածի հաշվով: Մինչդեռ, կանխատեսելի ու երջանիկ ապագայի ակնկալիքով պետք է պլանավորել ավելի տևական ժամանակահատվածի համար: Ուշագրավ են հարցվողների ինքնաբնութագրի ցուցանիշները պլանավորման նկատմամբ վերաբերմունքի առումով.


















    Գծապատկերից երևում է, որ հարցվածների 77.7%-ը համաձայն է, որ պլաններ է կազմում ըստ կարճ Ժամանակահատվածի, ինչը համահունչ է այն բանին, որ 68.2%-ն ավելի շատ ապրում է այսօրով` չմտածելով վաղվա մասին, իսկ 88.7%-ը համոզված է` «օրը կգա, բարին հետը»: Մինչդեռ, հարցվածների 81%-ը համոզված է, որ հնարավոր չի լինի առանց պարտք վերցնելու կատարել չնախատեսված մեծ ծախսերը: Ֆինանսական արդյունքի (պրոդուկտ), մասնավորապես՝ ապահովագրական, վերաբերյալ գիտելիքների պակասը շատ դեպքերում մարդկանց հնարավորություն չի տալիս հասկանալու, որ, օրինակ, ապահովագրությունը կարող էր թեթևացնել ծախսի բեռը ծանր օրերին և խուսափել պարտքերից անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում:
    Սեփական ֆինանսները կառավարելու գիտելիքների, վստահության և հմտությունների ամբողջությունն անվանում են ֆինանսական ունակություն:
    Այդ առումով կարևորվում է պարտքի կառավարման հմտությունը: Համաշխարհային բանկի հետազոտությամբ բացահայտվել է այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին պարտքի անարդյունավետ կառավարումն է (գծապատկեր 3): Այսպես` հետազոտության պահին հարցվածների 59%-ը պարտքեր ուներ: Ընթացիկ պակասուրդը ծածկելու համար մարդիկ պարտք են վերցնում տարբեր աղբյուրներից, մասնավորապես. 46%-ը` խանութներից, 40%-ը` մտերիմներից, իսկ 7%-ը վարկ է վերցնում բանկից, 7%-ը` գրավատնից: Հարցվածների 36%-ը հին պարտքերը մարելու համար վերցնում են նոր պարտքեր, այսինքն` կատարում են պարտքերի վերաձևավորում: Հարցվածների 6%-ը պարտքերը վերաձևավորում են միշտ, այսինքն` մշտապես գտնվում են պարտքերի մեջ: Բացի այդ, պարտապանների 20%-ն ընդունում է, որ «վերցրել է ավելին, քան կարող էր իրեն թույլ տալ»: Նրանցից շատերը շարունակաբար վերաֆինանսավորելով հին պարտքերը` ստիպված են լինում վերցնել թանկ (բարձր տոկոսադրույքով) և հաճախ չձևակերպված վարկեր (ընկերներից, ծանոթներից և այլն): 


















    Պարտքերի կառուցվածքը և վերաձևավորման բաժնեմասը վկայում են պարտքի կառավարման ցածր արդյունավետության մասին: Հարցվածների 46%-ը պարտք է խանութներին, այսինքն` գնումներ է կատարում վճարման հետաձգումով, 40%-ը պարտք է վերցնում մտերիմներից, իսկ 7-ական տոկոսը բանկերից և գրավատներից վարկեր վերցնողներն են: Կարելի է եզրակացնել, որ ոչ ֆորմալ (չձևակերպված) ֆինանսական ծառայություններն այս պարագայում գերակշռում են: 
    Վերոնշյալը վկայում է նաև, որ ՀՀ-ում գոյություն ունի ֆինանսական հնարավորությունների և ֆինանսական շուկայում առաջարկվող ծառայությունների հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործման խնդիր, ինչը, ենթադրաբար, կարող է լինել ֆինանսական գիտելիքների պակասը, իսկ առանձին դեպքերում ֆորմալ շուկայում ֆինանսական արդյունքի գրավչության կամ մատչելիության ցածր մակարդակը: Մինչդեռ, օրինակ, բանկային ծառայություններից ճիշտ օգտվելու դեպքում (խնայողություններ և վարկային պատմության ստեղծում) մարդիկ կարող են ավելի արագ, էժան և քաղաքակիրթ ձևով ծածկել իրենց ժամանակավոր ծախսային պակասուրդները:
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գոյություն ունի խնայողությունների անարդյունավետ կառավարման խնդիր: Հարցվածների 66%-ը գումար է խնայում ապագայի չնախատեսված մեծ ծախսերի համար, մինչդեռ գումար խնայող հարցվածների ընդամենը 6%-ն ավանդ ունի բանկերում:
    ՀՀ-ում խնդիր է բարեկեցիկ ծերությունը հոգալու մշակույթի բացակայությունը: Մինչև 60 տարեկան հարցվածների ընդամենը 3%-ն է նշել, որ կենսաթոշակային տարիքում ծախսերը հոգալու է նախօրոք արված խնայողությունների (1.9%) և կուտակային կենսաթոշակային համակարգից (1.1%) օգտվելու միջոցով: Իսկ 26%-ն ակնկալում է օգտագործել պետությունից ստացվող բազային կենսաթոշակը: 51%-ը նշել է, որ պատկերացում չունի, թե ինչ միջոցներով է ֆինանսավորելու իր ծերությունը (գծապատկեր 4): Հավանաբար, նման իրավիճակն ավանդույթի ազդեցությունն է. հայկական ընտանիքում անհիշելի ժամանակներից ընդունված է եղել, որ հասունացած երեխաները սովորաբար հոգ են տանում իրենց տարեց ծնողների մասին:
    Բացի դրանից, գոյություն ունեն օբյեկտիվ տնտեսական պատճառներ. ՀՀ բնակչության կենսամակարդակը կամ միջին տարեկան եկամուտների մեծությունը խնայողության հնարավորություն չի ընձեռում:


















    ՀՀ-ում ցածր է նաև ֆինանսական հարցերում սեփական իրավունքների պաշտպանության մշակույթի մակարդակը: Վերջին 3 տարում ֆինանսական հաստատության հետ խնդիր ունեցողների 40%-ը որևէ գործողություն չի  ձեռնարկել դա լուծելու համար: Չձեռնարկած հարցվածների 43%-ն իր պահվածքը պատճառաբանել է սպառողների` օրենքով պատշաճորեն պաշտպանված չլինելով: Վեճ ունեցած հարցվածների 66%-ը տեղյակ է եղել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին, սակայն ընդամենը 9%-ն է իր խնդրով դիմել վերջինիս:
    Խնդիր է նաև տեղեկությունների հավաքման և գնումներ կատարելու մշակույթի բացակայությունը: Այսպես` հարցվածների 78%-ն օգտվում է առնվազն մեկ ֆինանսական ծառայությունից, իսկ ամենատարածվածը պարտավորություն ենթադրող ֆինանսական ծառայություններն են (վարկ` 49%, փոխառություն` 48%): Հարցվածների 50%-ը նշել է, որ ինքն է ֆինանսական ծառայությունից օգտվելու որոշում կայացնողը: Խիստ սակավաթիվ են տարբեր ֆինանսական ծառայություններ ընտրելու համար մեկից ավելի այլընտրանքներ դիտարկողները: Օրինակ` տնային տնտեսությունում ֆինանսական որոշումներ կայացնողների 54.8%-ը վարկի և 87.5%-ը փոխառության մասին նախօրոք տեղեկություններ չեն փնտրում: Գծապատկեր 5-ում ներկայացված է, թե ֆինանսական ծառայություններից օգտվողների քանի տոկոսն է մինչ տվյալ ծառայությունից օգտվելը դիտարկել դրա այլընտրանքը:























    Ֆինանսական ծառայություններ գնելիս հարցվածների 8%-ն է դիմում մասնագիտական աղբյուրների (ֆինանսական ոլորտի մասնագետների), համացանցից տեղեկություններ է փնտրում ընդամենը հարցվածների 0.1%-ը, մինչդեռ ֆինանսական ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ առկա են կազմակերպությունների կայքերում, հարցվողների 19%-ն առհասարակ ոչ մեկին չի դիմում, իսկ 71%-ը ֆինանսական խորհրդատվության համար դիմում է միայն ընտանիքի անդամներին և մտերիմներին: Արդյունքում` ձեռք է բերվում հիմնականում ոչ լավագույն պայմաններով ծառայությունը:  ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության հետազոտությամբ բացահայտված խնդիրներից է նաև ֆինանսական հաստատությունների նկատմամբ անբավարար վստահությունը: Գծապատկեր 6-ում ներկայացված տվյալները վկայում են, որ որոշ դեպքերում այդ անվստահությունն անհիմն է և պայմանավորված է բնակչության մեծ մասի ֆինանսական գիտելիքների ոչ պատշաճ մակարդակով:



















    Ինչպես երևում է գծապատկեր 6-ից, հարցմանը մասնակցած անձանց  61.7%-ը վստահում է առևտրային բանկերին, 35.3%-ը` ապահովագրական ընկերություններին, 20.4%-ը` ֆինանսական շուկան կարգավորող պետական մարմիններին, 32.8%-ը` ֆինանսական համակարգի հաշտարարին, 54.2%-ը` ՀՀ կենտրոնական բանկին: Ուշագրավ է ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության ցուցանիշը: ԱՊՊԱ-ի ներդրմանը նախորդող ժամանակահատվածում ավտոմեքենա ունեցողների մեծ մասը հոռետեսորեն էր տրամադրված: Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության` օրենսդրորեն ամրագրված պարտադիր պայմանը հարյուրհազարավոր մարդկանց, որոնցից շատերը չունեին տարրական գիտելիքներ ապահովագրական արդյունքի մասին, դարձրեց ապահովադիրներ: Կարճ ժամանակ անց, ի հայտ եկած ապահովագրական պատահարների մասնակիցներին վճարված ապահովագրական փոխհատուցումները ցույց տվեցին ֆինանսական այդպիսի ծառայությունից օգտվելու օգուտները:
    Բացի վերոնշյալ խնդիրներից, գոյություն ունեն մի շարք այլ խնդիրներ` կապված ֆինանսական բնագավառին առնչվող բնակչության վերաբերմունքի հետ: ՀՀ-ին բնորոշ առանձնահատկություն է նաև փողի և անձնական ֆինանսների կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը և փողը չկարևորելու մշակույթը: Դպրոցներում և ընտանիքներում հաճախ շրջանցվում են փողի և անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող հարցերը, մինչդեռ անձնական ֆինանսների հետ կապված խնդիրներն ուղղորդում են մարդուն ողջ կյանքի ընթացքում:
    Այսպիսով` թեպետ ՀՀ-ում ֆինանսական ծառայությունների սպառողները պլանավորում, խնայում, պարտք են վերցնում և մարում, բյուջե են կառավարում, սակայն իրենց անձնական ֆինանսների կառավարումը հաճախ արդյունավետ չեն կատարում. չեն օգտվում ֆինանսական շուկայի ընձեռած բազմազան հնարավորություններից, ձևավորված չէ համապատասխան մշակույթ, առկա է գիտելիքների, ունակությունների և տեղեկացվածության պակաս:
    Ֆինանսական գրագիտության ցուցանիշների տարբերությունները ԵՄ երկրների միջև նշանակալի են: Միջինում մեծահասակների 52%-ը ֆինանսապես գրագետ է, իսկ ֆինանսական հայեցակարգերի ըմբռնման աստիճանն ամենաբարձրը Հյուսիսային Եվրոպայում է: Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակներն ամենաբարձրն են Եվրոմիությունում. այստեղ մեծահասակների առնվազն 65%-ը ֆինանսապես գրագետ են: Մակարդակը շատ ավելի ցածր է Հարավային Եվրոպայում: Օրինակ` Հունաստանում և Իսպանիայում գրագիտության մակարդակը, համապատասխանաբար` 45% և 49% է: Իտալիայի (37%) և Պորտուգալիայի (26%) գրագիտության մակարդակներն ամենացածրերից են հարավում: Ֆինանսական գրագիտության մակարդակները ցածր են նաև այն երկրներում, որոնք ԵՄ-ին միացան 2004 թվականից:
    Բուլղարիայում և Կիպրոսում բնակչության 35%-ն է ֆինանսապես գրագետ, իսկ Ռումինիան (22%) ֆինանսական գրագիտությամբ ԵՄ-ում ամենացածր ցուցանիշն ունի:
    Ֆինանսական գրագիտության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների շարքում են նաև Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան, որտեղ մեծահասակների շուրջ 65%-ը ֆինանսապես գրագետ են: Հարավային Ասիայի երկրներում ֆինանսական գրագիտության մակարդակը բավական ցածր է. մեծահասակների միայն 25%-ն է ֆինանսապես գրագետ:
    Զարմանալի չէ, որ ֆինանսական գրագիտության ցուցանիշները չափազանց տարբեր են առաջատար և զարգացող տնտեսություններում: Միջինում` առաջատար տնտեսությունների` Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մեծահասակների 55%-ը ֆինանսապես գրագետ է (գծապատկեր 7): Սակայն նույնիսկ այդ երկրների ֆինանսական գրագիտության մակարդակների տարբերությունները տատանվում են լայն տիրույթում` 37%-ից (Իտալիա) մինչև 68% (Կանադա): Ի տարբերություն դրա, զարգացող տնտեսություններ ունեցող խոշոր, այսպես կոչված, BRICS երկրներում (Բրազիլիա, Ռուսաստանի Դաշնություն, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), միջին հաշվով, ֆինանսապես գրագետ է մեծահասակների 28%-ը` Հնդկաստանի 24% և Հարավային Աֆրիկայի 42% ցուցանիշներով:























    Գծապատկեր 7-ից երևում է, որ հետխորհրդային անցումային տնտեսություններում ֆինանսական գրագիտության մակարդակները գտնվում են 17-0 տիրույթում: Ամենացածրերից են Հայաստանի (18%), Տաջիկստանի (17%) և Ղրղզստանի (19%) ցուցանիշները, իսկ ամենաբարձր ցուցանիշներն ունեն Թուրքմենիան (41%), Ուկրաինան (40%) և Ղազախստանը (40%): Վերջիններիս մոտ են Ռուսաստանը (38%) և Բելառուսը (38%): Անդրկովկասում առաջին տեղում է Ադրբեջանը (36%), որին հետևում է Վրաստանը (30%),իսկ Հայաստանը նշանակալիորեն զիջում է այդ երկրներին: Անցումային երկրներում (առանց Մերձբալթյան երկրների) ֆինանսական գրագիտության միջին ցուցանիշը 30.4% է:
    Գծապատկեր 8-ում ներկայացված են վերին, միջին և ստորին դիրքեր զբաղեցնող երկրներն ըստ 2014 թվականի գլոբալ ֆինանսական գրագիտության աստիճանակարգման: Ինչպես երևում է գծապատկերից, Հայաստանը գտնվում է ստորին մակարդակում` 144 երկրների շարքում զբաղեցնելով 137-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը կրկնակի ցածր է միջին խմբերի երկրների և գրեթե քառակի անգամ` վերին խմբի երկրների ցուցանիշներից:
    Ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը ֆինանսական և տնտեսական մասնակցության որոշիչ խոչընդոտ է, որովհետև ֆինանսների և ֆինանսական արդյունքի վերաբերյալ գիտելիքի պակասը հատկապես շատ աղքատ մարդկանց և կանանց պարագայում անհասանելի է դարձնում բանկային և ֆինանսական արդյունքները` այդպիսով նրանց դուրս թողնելով ֆինանսական շուկաներից:







































    Կարո՞ղ են երկրների եկամուտները բացատրվել ֆինանսական գրագիտության մակարդակի տարբերություններով: Բարձր եկամտով երկրներում, բնակչության մեկ շնչի հաշվով, սովորաբար, ֆինանսական գրագիտության մակարդակը բարձր է (գծապատկեր 9): Դա ակնհայտ է, երբ դիտարկվում են
    աստիճանակարգում ընդգրկված 144-ից ամենահարուստ 50 երկրները (72 երկիր): Այդ երկրներում ֆինանսական գրագիտության մակարդակի շուրջ 38% վարիացիայով կարող է բացատրվել եկամուտների տարբերությունները: Երկրների` մեկ շնչին բաժին ընկնող 12 հազ. դոլար կամ պակաս ՀՆԱ-ով աղքատ կեսի դեպքում ապացույց չկա, որ եկամուտը կախված է ֆինանսական գրագիտությունից: Դա, ենթադրաբար, նշանակում է, որ ազգային մակարդակում կրթության և սպառողների շահերի պաշտպանության քաղաքականությունն ավելի մեծ ազդեցություն ունի այդ տնտեսություններում ֆինանսական գրագիտության ձևավորման վրա, քան ցանկացած այլ գործոն:






















    Այսպիսով` միջազգային համեմատություններից կարելի է անել հետևյալ եզրահանգումները.
    1. Անցումային կամ հետխորհրդային 12 երկրների շարքում (առանց Մերձբալթյան երկրների) Հայաստանը ֆինանսական գրագիտության 18 % մակարդակով զբաղեցնում է 11-րդ տեղը:
    2. Հարավային Կովկասի երեք երկրների մեջ Հայաստանի ցուցանիշը կրկնակի պակաս է Ադրբեջանի և 1.7 անգամ` Վրաստանի ցուցանիշներից:
    3. Ըստ գլոբալ ֆինանսական գրագիտության աստիճանակարգման` Հայաստանի Հանրապետությունը վատ դիրքում է. 144 երկրների շարքում զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը:
    4. Թեպետ մեկ շնչի հաշվով մինչև 12 հազ. դոլար ՀՆԱ ունեցող երկրների առնչությամբ դժվար է բացահայտել ՀՆԱ-ինանսական գրագիտության մակարդակ կապը, այդուհանդերձ, Հայաստանի պարագա-
    յում այդպիսի կապն ակնհայտ է:
    Հոդվածի սահմաններում փորձեցինք տալ ֆինանսական գրագիտության ընդհանուր, մակերեսային գնահատականը, ինչը կարող է ընդունելի լինել միջերկրային համեմատությունների դեպքում: Ֆինանսական գրագիտությունը բազմաշերտ երևույթ է, և որոշակի օրինաչափություններ ու հիմնախնդիրներ բացահայտելու, այդ ուղղությամբ քաղաքականություն մշակելու տեսանկյունից անհրաժեշտ են մանրազնին հետազոտություններ և վերլուծություններ: