ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել
    Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։  ,Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատելե,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։                                                &nbs
  • Brent նավթի գինը բարձրանում է
    Նավթի համաշխարհային գները փոփոխվում են տարբեր ուղղություններով: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, հայտնում է RT- ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,07% -ով ՝ հասնելով բարելի դիմաց 42,16 դոլարի: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.24% -ով և կազմել 45.28 դոլար մեկ բարելի դիմաց:                                                                                         Նյութի աղբյուրը՝         https://news.am/arm/news/
  • Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտությունը 9 տոկոսով աճել է
    Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ
  • Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել
    Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ի
  • Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով
    Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվե
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի գործոնային և կլաստերային վերլուծություն

      ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ
      ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն


      Հոդվածում գործոնային և կլաստերային վերլուծությունների միջոցով փորձ է արվել գնահատելու հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետությունը և ուսումնասիրելու մի քանի ցուցանիշների համընդհանուր ազդեցությունը առողջապահական համակարգերի արդյունավետության վրա:
      Հիմնաբառեր. կլաստերային վերլուծություն, գործոնային վերլուծություն, առողջապահական համակարգի արդյունավետություն, պարտադիր բժշկական ապահովագրություն


      Առողջապահական համակարգը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչն է: Բնակչության առողջության պահպանումը, կազմակերպումը, բուժումն ու վերականգնումը հնարավոր չէ իրագործել առանց լավ կազմակերպված առողջապահական համակարգի ֆինանսավորման: Աշխարհի տարբեր երկրներում կիրառվում են առողջապահական համակարգի ֆինանսավորման տարբեր եղանակներ: Սակայն կախված այն հանգամանքից, թե որքանով են հասանելի նպատակները սահմանափակ ռեսուրսների պայմաններում, որոշում են առողջապահական համակարգի գործունեության որակն ու արդյունավետությունը: Ըստ այդմ` փորձել ենք գործոնային և կլաստերային վերլուծությունների միջոցով գնահատել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետությունը (հաշվի առնելով հետխորհրդային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափությունները և առողջապահական համակարգերի նմանությունները) և պարտադիր բժշկական ապահովագրության դերն
      ու նշանակությունը այդ հարցում:
      Վերլուծությունների համար որպես ելակետային տվյալներ ընտրվել են առողջապահության համակարգերը նկարագրող տասը ցուցանիշներ (աղյուսակ 1): Գործոնային վերլուծության1 միջոցով ուսումնասիրվող 10 ցուցանիշները խմբավորվել են ըստ 3 լատենտային գործոնների: Լատենտ փոփոխականների և ուսումնասիրվող օբյեկտների ծանրաբեռնվածությունների միջոցով գնահատել ենք յուրաքանչյուր գործոնի կարևորությունը և դրանց տվել պայմանական անուններ: Ելնելով լատենտ գործոնների բնույթից և վերջնական արժեքներից` հիմնավորվել է ուսումնասիրվող երկրներում պարտադիր ապահովագրական համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: Վերլուծությունները կատարվել են SPSS ծրագրային փաթեթի միջոցով:



































      Գործոնային վերլուծության առաջին արդյունքը ընդհանրության ցուցանիշների աղյուսակն է, որտեղ ցույց է տրվում, թե յուրաքանչյուր ցուցանիշի դիսպերսիայի որ մասով է բացատրվում մոդելը.



















      Ըստ աղյուսակ 2-ի` ընտրված գործոնները նշանակալի են, միայն, թերևս, կարելի է առանձնացնել մանկամահացության ցուցանիշը, որի 26% փոփոխությամբ է բացատրվում համակարգը:
      Գործոնային վերլուծության հաջորդ կարևոր արդյունքը ցուցանիշների ընդհանուր բացատրված վարիացիոն աղյուսակն է, որում ներկայացվում են յուրաքանչյուր ցուցանիշի սեփական, գումարային վարիացիոն և ընդհանուր արժեքները:





























      Ինչպես երևում է աղյուսակ 3-ից, վերլուծության համար ընտրվել է 3 գործոն կամ, այլ կերպ ասած, բոլոր ցուցանիշների վարիացիան բացատրվում է 3 գորոծոններով, ընդ որում, առաջին գործոնը բացատրում է դիսպերսիայի 50.9%-ը, երկրորդը` 14.7%-ը, երրորդը` 14.0%-ը, իսկ երեք գործոնները միասին` 77.8%-ը: Գործոնային վերլուծության հաջորդ կարևոր քայլը գործոնների շրջված մատրիցի ուսումնասիրությունն է, որում արտացոլվում են ցուցանիշների դասակարգման արդյունքներն ըստ գործոնների կամ, այլ կերպ ասած, գործոնների ծանրաբեռնվածությունները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր գործոնի հետ նախնական ցուցանիշների միջև կապի ուժգնությունը. որքան թիվը մեծ է, այնքան կապն ուժեղ է.




















      Ինչպես երևում է գործոնների շրջված մատրիցից, գործոն 1-ի հետ ուսումնասիրվող տասը ցուցանիշներից միայն երեքն ունեն ուժեղ կապվածություն: Դրանք են` ընդամենը առողջապահական ծախսերում   պետական  առողջապահական համակարգի ծախսերը (0.936), ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերը (-0.961), մասնավոր առողջապահական ծախսերում գրպանից կատարվող ծախսերը (ստվերային վճարներ) (-0.955): Գործոն 2-ի հետ ուժեղ կապվածության մեջ են կյանքի սպասվող տևողությունը (0.802), տուբերկուլյոզով հիվանդացության (-0.890) և մեկ շնչին բաժին ընկնող պետական առողջապահական ծախսեր (0,814) ցուցանիշները: Գործոն 3-ը պակաս ընդգրկուն է. ուժեղ կախվածություն ունի ՀՆԱ-ի մեջ առողջապահական ծախսերի (0.717) և ընդամենը առողջապահական ծախսերում կամավոր առողջության ապահովագրության (-0.682) ցուցանիշներից:
      Ելնելով գործոնների վերը նկարագրված հատկություններից` փորձել ենք գործոններին տալ պայմանական անուններ: Գործոն 1-ը պայմանականորեն անվանել ենք «առողջապահության ծախս», երկրորդ գործոնը` «առողջապահության որակ», իսկ երրորդը` «առողջության կամավոր ապահովագրական համակարգ»: Գործոնային վերլուծության արժեքները, ըստ երկրների, ներկայացված են աղյուսակ 5-ում:
      Ըստ աղյուսակ 5-ի` «առողջապահության ծախս» գործոնով առաջատարն է Ղազախստանը, որին հաջորդում են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանը: ՀՀ-ն զբաղեցնում է վերջին հորիզոնականը, նրան նախորդում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը: Երկրորդ` «առողջապահության որակ» գործոնով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Էստոնիան, որին հաջորդում են Լիտվան, Լատվիան, Հայաստանը: Իսկ վերջին հորիզոնականում է Ղրղզստանը: Երրորդ` «առողջության կամավոր   ապահովագրական համակարգ» գործոնով առաջատարը Մոլդովան է, որին հաջորդում են Վրաստանը, Ղրղզստանը, Հայաստանը, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնում է Թուրքմենստանը:























      Ելնելով գործոնային վերլուծության արդյունքներից` առաջարկել ենք  գնահատել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգի արդյունավետությունը հետևյալ մոտեցմամբ.








      որտեղ`
      ԱՀԱ - առողջապահական համակարգի արդյունավետություն, Գ1 - «առողջապահության ծախս» գործոն, Գ2 - «առողջապահության որակ» գործոն:
      Որքան մեծ է առողջապահական համակարգի որակը, այնքան արդյունավետ է գործում համակարգը:
      Երկրների առողջապահական համակարգերի արդյունավետության ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 6-ում:
      Ըստ աղյուսակ 6-ի` առողջության արդյունավետության ցուցանիշով առաջին հորիզոնականում է Էստոնիան, որին հաջորդում են Լիտվան, Լատվիան: Հայաստանը գտնվում է 9-րդ հորիզոնականում: Վերջին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան:
      Ի տարբերություն գործոնային վերլուծության` կլաստերային վերլուծությունը հնարավորություն է ընձեռում խմբավորելու ոչ միայն ցուցանիշները, այլ նաև օբյեկտները` դասակարգելով դրանք տարբեր կլաստերների` ըստ ցանկացած թվով ցուցանիշների: Կլաստերային վերլուծության արդյունքում ուսումնասիրվող օբյեկտների բազմությունը բաժանվում է մի քանի կլաստերների (խմբերի), որոնցում ընդգրկվում են իրար առավել նման օբյեկտները` ըստ նախապես ընտրված ցուցանիշների: Կլաստերային վերլուծության համար որպես ելակետային տվյալներ ևս հանդես են եկել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի ցուցանիշները (աղյուսակ 1):
























      Կլաստերացումն իրականացվել է աստիճանակարգության (հիերարխիկ) և k-միջինների մեթոդներով:

       




























      Աստիճանակարգության մեթոդովիրականացված կլաստերային վերլուծության արդյունքները   ներկայացված են ստորև: Գծապատկեր 1-ում ներկայացված է կլաստերացման դենդրոգրամը, որը ցույց է տալիս կլաստերացման փուլերը: Աստիճանակարգության կլաստերացումը թույլ է տալիս որոշել կլաստերների օպտիմալ քանակը, որը, մեր դեպքում, 3 է: Կլաստերների քանակը որոշելուց հետո կատարել ենք կլաստերացում k-միջինների մեթոդով, որի արդյունքում հետխորհրդային երկրները, ըստ առողջապահական համակարգերի մի շարք ցուցանիշների, բաժանվել են 3 կլաստերների:
      Կլաստերացման վարիացիաների վերլուծությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ առողջապահական համակարգի տասը ցուցանիշներից միայն X7 և X9 ցուցանիշների նշանակալիությունն է փոքր, ինչը ցույց է  տալիս, որ դրանք նշանակալի չեն այս երկրները կլաստերացնելու համար, հետևաբար` կլաստերների վերջնական կենտրոնների վերլուծության մեջ ուշադրություն պետք է դարձնել միայն բարձր նշանակալիություն ունեցող մնացած ութ ցուցանիշներին (աղյուսակ 7):






















































      Համադրելով աղյուսակ 8-ի և 9-ի տվյալները` կարող ենք արձանագրել, որ 3-րդ կլաստերում գտնվում են Էստոնիան և Լիտվան, որոնք, ըստ գործոնային վերլուծության, առողջապահական համակարգի  արդյունավետության ցուցանիշով զբաղեցնում են առաջին երկու հորիզոնականները: Այս երկրները կլաստերի կենտրոնից ունեն միևնույն հեռավորությունը և առաջատար են ընդամենը առողջապահական ծախսերում պետական առողջապահական ծախսերի մասնաբաժնի, մեկ շնչին բաժին ընկնող պետական առողջապահական ծախսերի, ընդամենը առողջապահական ծախսերում ՊԲԱ մասնաբաժնի, կյանքի սպասվող տևողության ցուցանիշներով: Այս կլաստերում ուսումնասիրվող երկրների շարքում ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերի մասնաբաժինը, գրպանից կատարվող ծախսերը, մանկամահացության և տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակները ամենացածրն են: Այս ամենից ելնելով` 3-րդ կլաստերը պայմանականորեն անվանել ենք «որակապես բարձր առողջապահական համակարգ»: 2-րդ կլաստերը, ըստ համապատասխան ցուցանիշների վերլուծության, պայմանականորեն անվանել ենք «որակապես միջին առողջապահական համակարգ», որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լատվիան, իսկ 1-ին կլաստերը` «որակապես ցածր առողջապահական համակարգ», ներառում է մնացած երկրները: Փաստորեն, Հայաստանը գտնվում է 1-ին կլաստերում:
      Այսպիսով` համադրելով գործոնային և կլաստերային վերլուծությունները, կարող ենք ասել.
      1. «Որակապես բարձր առողջապահական համակարգ» կլաստերում գտնվող և առավել արդյունավետ առողջապահական համակարգ ունեցող երկրներում պետության կողմից առողջապահությանն ուղղվող ծախսումները  գերազանցում են մասնավոր հատվածի ծախսումները, գրպանից կատարվող ծախսերը շատ քիչ են, ինչը խոսում է համակարգի թափանցիկության և  արդյունավետ կառավարման մասին, համակարգի որակական արդյունքները  նշանակալի են` կյանքի սպասվող տևողությունը բարձր է, մանկամահացությունն ու տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակը` ցածր:
      2. Մյուս կողմից` «որակապես ցածր առողջապահական համակարգ» կլաստերում մասնավոր առողջապահական ծախսերում կանխիկով կատարվող վճարները, ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերի մասնաբաժինը և ՀՆԱ-ի մեջ առողջապահական ծախսերի մասնաբաժինը, այլ կլաստերների համեմատությամբ, ամենաբարձրն են: Իսկ մենք գիտենք` որքան մեծ են գրպանից կատարվող վճարումները, այնքան համակարգի գործունեությունը թափանցիկ չէ, և ֆինանսական ռեսուրսները արդյունավետ չեն բաշխված:
      3. Արդյունավետ առողջապահական համակարգ ունեցող և «որակապես բարձր առողջապահական համակարգ» կլաստերում գտնվող երկրներում գործում է պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, ընդ որում, դրա մասնաբաժինը առողջապահական ծախսումներում առավել մեծ է, քան մնացած կլաստերներում: Ամփոփելով կարող ենք ասել, որ հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետության գնահատման արդյունքները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ այն երկրները, որտեղ առկա է ՊԲԱ համակարգ, առավել արդյունավետ են գործումև հնարավորություն են տալիս առկա ֆինանսական ռեսուրսներով ապահովելու առավել բարձր արդյունքային և որակական ցուցանիշներ: Հետևապես` առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման, համակարգի վերջնական նպատակների իրականացման, բժշկական ծառայությունների համընդհանուր հասանելիության համար անհրաժեշտ է կարևորել պարտադիր բժշկական ապահովագրության դերն ու նշանակությունը` իհարկե չմոռանալով տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, առողջապահական համակարգերի զարգացման և պատմական նախադրյալները: