ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել
    Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։  ,Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատելե,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։                                                &nbs
  • Brent նավթի գինը բարձրանում է
    Նավթի համաշխարհային գները փոփոխվում են տարբեր ուղղություններով: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, հայտնում է RT- ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,07% -ով ՝ հասնելով բարելի դիմաց 42,16 դոլարի: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.24% -ով և կազմել 45.28 դոլար մեկ բարելի դիմաց:                                                                                         Նյութի աղբյուրը՝         https://news.am/arm/news/
  • Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտությունը 9 տոկոսով աճել է
    Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ
  • Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել
    Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ի
  • Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով
    Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվե
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է

      Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։

      Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ազդեցություն է ունենում մարդկանց պարենային, կյանքի եւ նյութական անվտանգության, բնական պաշարների վիճակի եւ պետությունների հավասարակշռված զարգացման վրա։

      Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կլինի կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների եւ օդերեւութաբանների, մարդկությունը միանգամայն ի զորու է հետաձգել այդ փոփոխությունները: Մոլորակի վրա անշրջելի կլիմայական փոփոխությունների հանգեցնող հիմնական խնդիրների թվին են դասվում մթնոլորտում ջերմոցային գազերի մեծ պարունակությունը: Այս երեւույթն առաջին անգամ միջազգային մակարդակով քննարկվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած, այսպես կոչված, Երկիր մոլորակի գագաթնաժողովում: Աշխարհի ավելի քան 180 երկրների (ներառյալ Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների) ներկայացուցիչները ստորագրել են ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային կոնվենցիան: Այս համաձայնագիրը սահմանել է պետությունների գործողությունների ընդհանուր սկզբունքները՝ ուղղված մթնորոլտում ջերմոցային գազերի կայունացմանը այն մակարդակում, որը Երկրի կլիմայական համակարգին չի սպառնում գլոբալ մարդածին ազդեցությամբ: 1997 թվականի վերջին Կոնվենցիայի կողմերի երրորդ համաժողովում, որն անցկացվել է Կիոտոյում (Ճապոնիա), ի հավելում Կոնվենցիայի ընդունվել է հայտնի Կիոտոյի արձանագրությունը՝ միջազգային փաստաթուղթ, որը զարգացած երկրներին եւ անցումային տնտեսությամբ երկրներին պարտավորեցնում է 2008-2012 թվականներին, 1990 թվականի համեմատությամբ, կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները, փոխանցում է Calend-ը: 

      10 տարի հետո՝ 2007 թվականի դեկտեմբերին Բալիում (Ինդոնեզիա) տեղի է ունեցել ՄԱԿ եւս մեկ համաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխության հարցերին: Դրան մասնակցող ավելի քան 190 պետությունների ներկայացուցիչները ստորագրել են միջազգային համաձայնագիր, որը համաշխարհային առաջնորդներին կոչ էր անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առեւտրա-արդյունաբերական հատվածը նվազեցնի ածխաթթու գազի էմիսիան:


      Նյութի  աղբյուրը՝    https://news.am/