ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել
    Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։  ,Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատելե,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։                                                &nbs
  • Brent նավթի գինը բարձրանում է
    Նավթի համաշխարհային գները փոփոխվում են տարբեր ուղղություններով: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, հայտնում է RT- ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,07% -ով ՝ հասնելով բարելի դիմաց 42,16 դոլարի: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.24% -ով և կազմել 45.28 դոլար մեկ բարելի դիմաց:                                                                                         Նյութի աղբյուրը՝         https://news.am/arm/news/
  • Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտությունը 9 տոկոսով աճել է
    Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ
  • Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել
    Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ի
  • Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով
    Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվե
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Պետական կառավարման բարեփոխումների տեսության շուրջ

      ԱՇՈՏ ԶԱԼԻՆՅԱՆ
      տնտեսագիտության թեկնածու, դոցենտ 


      Հոդվածում ուսումնասիրել ենք տարբեր երկրներում պետական կառավարման համակարգերի բարեփոխումների միջազգային փորձը, իրականացման փուլերը: Վեր են հանվել բարեփոխումների նախադրյալները և իրագործման պայմանները: Դիտարկվել են պետական կառավարման բարեփոխումների տեսական հիմքերը և դրանց կազմակերպման սկզբունքները:

      Հիմնաբառեր. բարեփոխում, տնտեսություն, գործառույթ, կառուցվածք, կառավարչական ներազդեցություն, տնտեսական և ֆինանսական սահմանափակ ներուժ, պատասխանատվություն, իրավասություն 


      Պետական կառավարման համակարգի բարեփոխումների թեման անընդհատ ընդլայնվող է և  փոխշաղկապված է պետության սահմանակարգային բոլոր ինստիտուտների հետ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, հասարակագիտությունը և այլն:
      Պետական կառավարման սահմանակարգային բարեփոխումների վերաբերյալ ցանկացած բանավեճի համար ելակետային է համարվում այն սկզբունքը, որ մինչ անկախության ձեռքբերումը ԽՍՀՄ բոլոր երկրներն ունեին պետական կառավարման մարմինների միանման համակարգ` հիմնված կուսակցության ղեկավարող և ուղղություն տվող դերի վրա:
      Հստակ է, որ պետական կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը մեծ մասամբ կապված է նախկին «վարչական մեքենան» նոր խնդիրների լուծմանն ուղղելու և բյուրոկրատական ապարատի բարեփոխման հետ:
      Ներկայում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սկզբունքներով երկիրը կառավարելու մոտեցումները, պետական կառավարման և պետության կազմակերպական ռազմավարությունն այս բնագավառում պետք է դառնա պետական կառավարման համակարգի բարեփոխումների հերթական փուլի մեկնարկը:
      Նշենք, որ միայն մեր պետությունը չէ, որ այսօր հայտնվել է նման իրավիճակում: Պետական կառավարման` որպես ինքնուրույն գիտության և միջազգային փորձի ուսումնասիրությունը, սկսած դեռևս անցյալ դարի 90-ականներից, վկայում են, որ պետական կառավարման կառույցների կառուցվածքային և գործառութային փոփոխությունները հայտարարվել են առաջնահերթություններ յուրաքանչյուր «քաղաքական հեղափոխությունից» հետո:
      Շատ հաճախ ռուսական և արևմտյան գրականության մեջ արդեն 1990-ականներին կարելի էր հանդիպել այն տեսակետին, որ նպատակահարմար է ստեղծել «Բարեփոխումների մասին» կամ «Պետական կառավարման մասին» օրենք: Բարեփոխումների տեսության վերլուծաբանները ժամանակին անգամ առաջարկում էին նման օրենքների բովանդակությունը.
      1. ամրագրել բարեփոխումների հիմնական բովանդակությունը և առանցքային սկզբունքներն ու նպատակը, որոնք չեն կարող փոփոխվել քաղաքական որևէ դիրքորոշման կամ փոխհարաբերակցության փոփոխման պայմաններում,
      2. նկարագրել բարեփոխումների գործընթացի իրականացման հիմնական միջոցառումները,
      3. սահմանել պատասխանատվությունը:
      Ա. Բարեփոխումների նպատակը: Օրենքներով հարկ էր սահմանել, որ բարեփոխումների բոլոր միջոցառումները պետք է ունենան մեկ նպատակադրում` հասարակության սոցիալական, տնտեսական և էկոլոգիական բարեկեցության մակարդակի բարձրացում: Պետք է սահմանվեին նաև իրականացվող յուրաքանչյուր փուլի ժամկետները, միջանկյալ նպատակները և ակնկալվող արդյունքները:
      Բ. Բարեփոխումների իրականացման միջոցները, սկզբունքներն ու մեթոդները: Պետք է մատնանշվեին այն սկզբունքները, որոնց հիման վրա մշակվեր բարեփոխումների իրականացման մեթոդաբանություն: Ըստ այդմ` անհրաժեշտ էր ամրագրել իրականացման որոշակի մեթոդները և դրանց կիրառման հաջորդականությունը:
      Գ. Պատասխանատվության սահմանները: Ամենայն մանրակրկիտությամբ պետք է որոշվեին իրականացվող յուրաքանչյուր փուլի պատասխանատուները, ընթացքը համակարգողները:
      Ինչ խոսք, սա նույնպես տարբերակ է, որը մեր կողմից ընդունելի է: Սակայն, ինչպես և ցանկացած նոր ինստիտուցիոնալ համակարգի կայացման և զարգացման ժամանակ, օրենքը միայն որպես հիմք է ծառայում, իսկ դրա գործնական իրականացումը դառնում է վարչական կառույցների կառուցվածքային և գործառութային բարեփոխումների կարևորագույն գործոն: 
      Նման բարեփոխումների կարևորագույն քայլը պետք է դառնա համապատասխան մեխանիզմների զարգացումը և հաշվետվության հստակ համակարգերի ստեղծումը թե՛ ներքին և թե՛ արտաքին համակարգերում: Այս մեխանիզմների զարգացումը երկարատև և բարդ գործընթաց է:
      Պետական կառավարման պատմության մեջ բարեփոխումների առաջին ալիքը XX դարի 20-30-ականներին էր, երբ պետությունն անհրաժեշտաբար ուժեղացրեց իր դերը տնտեսության մեջ և իր վրա վերցրեց բազմաթիվ սոցիալական գործառույթներ, որը և ընդգծեց պետական բոլոր կառույցների ամրապնդման և պետական մասնագիտական ծառայության համակարգի ստեղծման կարևորությունը:
      Բարեփոխումների երկրորդ ալիքը վերաբերում է 80-90-ականներին և պայմանավորված է աշխարհի տարբեր երկրներում պետության` բազմաթիվ խնդիրներով և գործառույթներով արդեն իսկ խիստ ծանրաբեռնվածությամբ, անընդհատ ավելացող նոր հիմնահարցերով, որոնց լիարժեք և արդյունավետ լուծումը դառնում է պետության ուժերից վեր:
      Պետական կառավարման համակարգի բարեփոխումները տարբեր երկրներում տարբերվում են իրենց ծավալներով, խորությամբ, բնույթով և նպատակներով, իսկ դրանց արդյունքները մեծապես կախված են պատմական զարգացման պայմաններից, տնտեսական և սոցիալական որոշակի գործոններից, կառավարությունների գործունեության ռազմավարությունից, մարտավարությունից և մեթոդներից:
      Բարեփոխումների օբյեկտը, նախադրյալները և պայմանները Գիտելիքների, տեղեկատվական տեխնոլոգիաների և շուկայի զարգացման վրա հիմնված հետարդյունաբերական տնտեսության կայացման պայմաններում Արևմուտքի երկրներում կառուցվածքային բարեփոխումները ձեռք են բերում համընդհանուր բնույթ:
      Անցյալ դարի 70-80-ականներին շուկայական հատվածի կառուցվածքատեխնոլոգիական տեղաշարժերը տարածվեցին նաև հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա: Անհրաժեշտություն դարձավ նաև արմատական փոփոխությունների իրականացումը պետական գործունեության ոլորտում: Պետական կառավարման բարեփոխումների /Արևմուտքում հաճախ անվանում են «վարչական բարեփոխումներ»/կարիքն ակնհայտորեն զգացվեց առավելապես անգլո-սաքսոնական երկրներում, որտեղից և հետագայում փոխառվեցին շատ տեսական գաղափարներ ու կիրառական փորձ:
      Նախևառաջ, պետության դերի վերագնահատման և պետական կառավարման բարեփոխումների իրականացման պատճառներն ունեն տնտեսական և սոցիալական բնույթ`
      1. տնտեսապես ակտիվ բնակչության թվի նվազմանը զուգահեռ թոշակառուների թվի կտրուկ աճ,
      2. գործազրկության աճ,
      3. բյուջեի պակասուրդ,
      4. կառավարչական ներազդեցության արդեն հնացած մեթոդների կիրառում,
      5. կառավարման գործառույթների բովանդակության և դրանք իրականացնող կառույցների կազմակերպական անհամատեղելիություն,
      6. պետական մարմինների դերի ձևախեղում, հարաբերությունների փոխզուգակցում,
      7. տնտեսական և ֆինանսական ճգնաժամ, սահմանափակ ներուժ,
      8. պատասխանատվության և իրավասությունների հստակ տարանջատման, թափանցիկության և խիստ հաշվետու լինելու համակարգի բացակայություն կամ անարդյունավետություն,
      9. ռազմավարական նպատակադրման բացակայություն,
      10.կայուն պետական ծառայության բացակայություն պետական կառավարման մարմիններում,
      11.հասարակական դժգոհություն պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման մեթոդներից ու պետության կողմից մատուցվող ծառայությունների որակից և այլն:
      Պետական կառավարման և պետական ծառայության նկատմամբ կառավարման գիտական մոտեցումները գերիշխող դարձան դրանց բարեփոխումներում:
      «Վարչարարական պետության» հայեցակարգին փոխարինելու եկավ «արդյունավետ պետության» գաղափարը: Պետական կառավարման մեջ կիրառվող ընդհանուր սկզբունքները հանգեցրին այդ համակարգի գործունեության մի շարք ավանդական կանխադրույթների փոփոխմանը:
      Առաջին` պետական ոլորտում կտրուկ աճեց հետաքրքրությունը ֆինանսական կառավարման նկատմամբ, ինչի հետևանքով բարեփոխումները ձեռք բերեցին պետական ծառայողներին` իրենց աշխատանքի արդյունքներով շահագրգռելու ուղղվածություն:
      Երկրորդ` բարեփոխումները նպատակաուղղվեցին պետական կառավարման մարմինների և պետական ծառայողների աշխատանքի կարևորության ու դերի բարձրացմանը` ըստ արդյունքների գնահատմանը:
      Երրորդ` բարեփոխումների միջոցով փորձում էին փոփոխել հարաբերությունները պետական ծառայողների և պետության կողմից մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների միջև. նկատվում է պետության գործադիր կառույցների դերի բարձրացման միտում: Բարեփոխումների կարևորագույն նպատակներից են դառնում պետության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, տվյալ համակարգի զարգացումը:
      Չորրորդ` լուրջ քննադատության է ենթարկվում պետության` առանձին բնագավառներում ծառայությունների մատուցման, պետական կառույցների գործունեության և առանձին գործառույթների իրականացման մենաշնորհային դիրքը:
      Համակարգի բարեփոխումներում նկատելի է դառնում պետական կառավարման սկզբունքների ներդրման միտումը: 
      Հինգերորդ` բարեփոխումները ենթադրում են կառուցվածքների և գործառույթների ապակենտրոնացում և ապահամակենտրոնացում:
      Վեցերորդ` բարեփոխումները ենթադրում են կառավարչական որոշումների ընդունման գործընթացի պարզեցում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության խստացում:
      Պետական կառավարման բարեփոխումների տեսական հիմքերը և մոտեցումները
      Վերջին 15-20 տարիներին իրականացվել են լայնածավալ հետազոտություններ պետական կառավարման բարելավման բնագավառում, որի արդյունքներն ապացուցում են պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեության դրական ազդեցությունը տնտեսության զարգացման վրա:
      Դեռևս 1999 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից առաջարկվել է 3 բարեփոխումներին վերաբերող սկզբունքները դասակարգել ըստ ընդգրկունակության և տևողության:
      Պետք է ասել, որ այս մոտեցումները շարունակում են պահպանել իրենց կայուն տեղը մինչ օրս: Դրանցից են, օրինակ`
      1. Սահմանափակ փոփոխություններ. ունի ֆինանսական ճնշումը նվազեցնելու, պետական ծախսերը կրճատելու նպատակ:
      2. Տարածվող բարեփոխումներ. որևէ ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքները կիրառվում են նաև մյուս ոլորտներում:
      3. Հիմնարար բարեփոխումներ. համակարգված ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա մշակվում է բարեփոխումների հայեցակարգ, ըստ որի իրականացվում են պետական կառավարման
      համակարգի բարեփոխումները, ընդ որում, դրանց յուրաքանչյուր փուլը ձգվում է 5-6 տարի և ավելի:
      Չնայած այն հանգամանքին, որ տարբեր երկրներում բարեփոխումներն իրականացվել են տարբեր ընդգրկմամբ և տարբեր ժամկետներում, դրանց ուղղություններն ունեն որոշակի ընդհանրություն:
      Դիտարկենք բարեփոխումներին առնչվող մոտեցումները.
      1. Դրանք դառնում են հակաքայլ ֆինանսական և բյուջետային ճգնաժամերին: Պետական կառավարման համակարգում բարեփոխումները կապված են կառավարչական ծախսերի կրճատման, սահմանափակման և վերահսկման գործընթացի խստացման հետ: Սկզբնական միջոցառումների նպատակը բյուջեի, հաճախ նաև պետական ծառայողների չհիմնավորված թվի կրճատումն է: Տվյալ մոտեցումն իր հիմքում ունենում է փաստացի մեկ կարևոր նպատակադրում` միջոցների տնտեսում:
      2. Մշակվում են սկզբունքներ և հայեցակարգեր, որոնցով իրականացվում են առանձին բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Փոփոխությունները նպատակաուղղված շոշափում են հասարակական կենսագործունեության հատկապես կարևորվող որևէ ոլորտ, իսկ մյուսները պարզապես հարմարվում են այդ նոր քաղաքականությանը:
      Օրինակ` մի շարք երկրներում այս մոտեցման շրջանակներում ընդունվել են ծրագրեր, որոնց համաձայն նախատեսվում էր սահմանափակել պետական կառավարման գործառույթների ցանկը` թողնելով ամենակարևոր և միայն պետությանը հատուկ գործառույթները: Դրանք համարվում են, այսպես կոչված, «պետական գործառույթներ» և չէին կարող երբևէ լիազորվել ոչ պետական կառույցներին:
      3. Բնութագրվում է պետական կառավարման համակարգի համակարգված կառուցվածքային և գործառութային վերլուծությամբ, որի ընթացքում հստակեցվում են պետական կառավարչական մարմինների խնդիրներն ու գործառույթները, տարանջատվում են ոչ պետական այլ կառույցների կողմից
      հասարակությանը ծառայությունների մատուցման հնարավոր գործառույթները, ռազմավարության և մարտավարության մշակման հիմքում դրվող սկզբունքները:
      Այս պարագայում շեշտը դրվում է պետական կառավարման մարմինների գործառույթների հստակ տարանջատման և դասակարգման վրա: Շատ երկրներում գործառույթները որոշվում և սահմանազատվում են քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման հիմքով: Տարանջատվում են կառուցվածքային օղակների կազմավորման և համալրման, ղեկավար կադրերի պատասխանատվության դրույթները: Առանձին դեպքերում ծառայություների մատուցման գործառույթների իրականացման ապահովման համար ստեղծվում են շահույթ չհետապնդող կառույցներ, կամ այդ գործառույթները լիազորվում են գոյություն ունեցող ոչ պետական համապատասխան օղակներին: Այս սկզբունքը կոչված է ապահովելու կազմակերպության կողմից միայն բովանդակությամբ միանման գործառույթների իրականացումը:
      4. Հիմնվում է հասարակական կյանքի առանձին ոլորտներին առնչվող միաժամանակյա բարեփոխումների իրականացման վրա և ենթադրում է երկարաժամկետ ծրագիր:
      Բարեփոխումների կազմակերպումը 
      Ներկայիս «քաղաքակիրթ բարեփոխումների» կազմակերպումը, միջազգային փորձի ընդհանրացմամբ, բնութագրվում է հինգ գլխավոր կանխադրույթներով`
      1. Նպատակի. քաղաքակիրթ յուրաքանչյուր բարեփոխման վերջնական նպատակը ճգնաժամի հաղթահարումը և հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացումն է: Ասել, թե բարեփոխումների նպատակը շուկայական տնտեսության կառուցումն է, կնշանակի չասել ամենագլխավորը` ինչպես պետք է ապրեն մարդիկ շուկայական տնտեսության պայմաններում:
      2. Միջոցների. անգամ ամենամարդասիրական և առաջադեմ նպատակներին հասնելու գործընթացը չի բացառում «կոշտ և ցավագին» միջոցների կիրառումը: Այդ պատճառով էլ քաղաքակիրթ բարեփոխումները ենթադրում են նման միջոցների կիրառման մասին խոսել նախապես, փորձել գտնել հնարավորություններ դրանք մեղմելու համար, վաղօրոք իրազեկել հասարակությանը սպասվող ժամանակավոր դժվարությունների մասին:
      3. Կայունության կանխադրույթ. ոչ մի բարեփոխում չպետք է նպաստի ճգնաժամի խորացմանը, հասարակությանը «վատից» դեպի «լավը» չպետք է տանի «սարսափելիի» միջով:
      4. Այլընտրանքի. որպեսզի բարեփոխումները լինեն անշրջելի, դրանց կենսագործման յուրաքանչյուր քայլում և փուլում անհրաժեշտ և օգտակար է նախատեսել այլընտրանքային որոշումներ /տարբերակներ/ և անհրաժեշտության դեպքում իրականացնել ժամանակավոր «կանգառների» և «ուժերի վերադասավորման», մարտավարության պահուստային այլ մեխանիզմներ: Բարեփոխումները պետք է լինեն ճկուն:
      5. Պատասխանատվության. բարեփոխումների «գաղափարական առաջնորդները» և անմիջականորեն իրականացնողները պետք է անձնական պատասխանատվություն կրեն հասարակության առջև:
      Յուրաքանչյուր բարեփոխում համարվում է քաղաքակիրթ» այն չափով, որչափով որ իրացվում են վերը նշված կանխադրույթները: