ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև
  • ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար
    ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդի
  • Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ
    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լ
  • ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետեւանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների
  • Կորոնավիրուսի պատճառով տնտեսության խափանումը կհանգեցնի գլոբալ հետընթացի․ S&P Global
    S&P Global վարկանշային գործակալությունը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ անսպասելի խափանումը, որը կառաջանա կորոնավիրուսի զսպան պատճառով, այս տարի կհանգեցնի գլոբալ հետընթացի եւ առաջիկա 12 ամիսներին կարող է հանգեցնել ԱՄՆ-ում կորպորատիվ դեֆոլտների մակադակի 10 տոկոս աճի, հայտնում է Reuters-ը։S&P Global-ի կարծիքով՝ դրամական հոսքերի անկումը եւ ֆինանսավորման կոշտ պայմանները, ի լրումն նավթի գների անկման, հարված կհասցնեն վարկունակությանը։  «Այս թվերը, հավանաբար, կհանգեցնեն դեֆոլտների կտրուկ աճի, ընդ որում՝ ԱՄՆ-ում ոչ ֆինանսական ընկերությունների դեֆ
  • ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
    Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս:Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկակա
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ Կենտրոնական բանկ
    Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Այսօր սոցիալական աշխատանքի համաշխարհային օրն է

    Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթի օրը նշվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work)։
    Որպես սոցիալական ուղղվածությամբ աշխատանքի ներկայացուցիչներին միավորող մասնագիտական այս տոնի նախաձեռնողներ ու կազմակերպիչներ 1983թ․ հանդես են եկել միջազգային կազմակերպությունները՝ Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան (The International Federation of Social Workers, IFSW) եւ Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան (The International Association of Schools of Social Work, IASSW), փոխանցում է NEWS.am-ը:
    Նախաձեռնությանն աջակցել է Սոցիալական ապահովման միջազգային խորհուրդը, ինչպես նաեւ ազգային պետական ու ոչ պետական սոցիալական կազմակերպությունները եւ հաստատությունները՝ աշխարհի ավելի քան 90 երկրներում։



    Նյութի  աղբյուրը՝     https://artsakhpress.am/