ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ռեցեսիայի հարուցիչը. Ի՞նչ ազդեցություն կթողնի 2019-nCoV համաճարակը համաշխարհային տնտեսության վրա

    Պոստինդուստրիալ հասարակության հետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցեւը գրել է հոդված ՌԲԿ տեղեկատվական գործակալության համար, որում հայտնել է իր տեսակետը համաշխարհային տնտեսության վրա COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքների վերաբերյալ:

    Ներքեւում ներկայացնում ենք հոդվածի տեքստը.

    «Աշխարհը տենդի մեջ է Չինաստանում ահագնացող 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որով 1.5 ամսվա ընթացքում վարակվել է ավելի քան 30 հազար մարդ եւ որն այսօր տարածվել է տասնյակ երկրներում: Ժամանակակից աշխարհի բնակիչները սովոր են առանց խոչընդոտների օգտվել գլոբալացման բարիքներից եւ գրեթե չնկատել դրա հետեւանքով առաջացող ռիսկերը, այնպես որ մեզ քիչ հայտնի հիվանդության արձագանքը զարմանք չի առաջացնում: Սակայն նոր Մեծ դեպրեսիայի կանխատեսումները, որոնք հղացել են համաճարակի հետեւանքով, դեռեւս համոզիչ չեն:

    Համաճարակները բոլոր ժամանակներում վախեցրել են մարդկանց, քանի որ մինչեւ վերջերս դրանց հնարավոր չէր հակազդել (ժանտախտի երեք հսկայական ալիք Եվրոպայում՝ 165թ., 542-551թթ. եւ 1346-1353թթ., ոչնչացրել էին ամբողջովին քաղաքներ՝ ավելի քան կիսով չափ կրճատելով առանձին շրջանների բնակչության թիվը): Ընդ որում՝ այդօրինակ աղետները վերաբերում են բնավ ոչ միայն հեռավոր անցյալին. 1918-1919թթ. գրիպի համաճարակը խլել է շուրջ 50 մարդու կյանք, ընդ որում՝ շաբաթական մահացածների ոիվը հասցնելով մեկ միլիոնի; ավելի փոքր համաճարակները, որոնք առաջացել էին նմանօրինակ հարուցիչներից, սպանել են մինչեւ 2 մլն մարդու 1956-1958 թթ. եւ ավելի քան 1 մլն մարդու 1968 թվականին: Ընդհանուր առմամբ 1990-ականների ընթացքում աշխարհում վարակիչ հիվանդությունների հետեւանքով զոհվել է շուրջ 17 մլն մարդ օրական, ինչը կազմել է բոլոր վաղաժամ մահերի մեկ երրորդ մասը:

    Միեւնույն ժամանակ հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա:

    Նախ մարդիկ սովորել են արձագանքել համաճարակներին շատ ավելի արագ, քան նախկինում: Եթե գրիպի դեմ պատվաստանյութը ստեղծվել է «իսպանկա» համաճարակից 20 տարի անց, ապա ատիպիկ թոքաբորբի դեմ պատվաստանյութը՝ ընդամենը 21 ամիս հետո: Առողջապահության վերածումը տնտեսության ամենախոշոր ճյուղերից մեկի թույլ է տվել տնտեսությանն աննախադեպ չափով կրճատել համաճարակների հետեւանքով մահացությունը:

    Սակայն վարակի բռնկման շուրջ արձագանքի արագությունն ու մասշտաբը մեծապես դառնում է տնտեսական խնդիր: 1968 թվականին ավելի քան մեկ միլիոն մահ փաստացի ազդեցություն չի թողել ո՛չ համաշխարհային տնտեսական աճի վրա, որն այդ տարի կազմել է 6,3 տոկոս (ԱՄՆ-ում՝ 4,8 տոկոս), ո՛չ համաշխարհային առեւտրի վրա, որի ծավալը մեծացել էր ավելի քան 6 տոկոսով: Այսօր շուրջ հազար մահվան ելքով դեպք հանգեցրել է շուկաներում զգալի փոփոխությունների. տարեսկզբից ի վեր չինական ֆոնդային ինդեքսները կրճատվել են 7,5 տոկոսով; նավթի գները փոփոխվել են 20 տոկոսով՝ սկսած հունվարի 1-ից, պղնձի գինը՝ 12 տոկոսով, երկաթի հանքաքարը՝ ավելի քան 10 տոկոսով: Չինաստանի հետ միջազգային ավիահաղորդակցությունը, հավանաբար, կկրճատվի առնվազն մեկ երրորդով, ինչպես 2003 թվականի համաճարակի ժամանակ էր; բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ դադարեցրել են երկրում արտադրությունը, իսկ մի քանիսը տարհանել են աշխատակազմի մի մասին: Ուհանում եւ մի շարք այլ քաղաքներում սահմանված կարանտինը անդրադարձել է ընդհանուր առմամբ 45 մլն մարդու՝ դառնալով պատմության մեջ իր տեսակում ամենամասշտաբային ակցիան: Աշխարհի տարբեր շրջաններում կրճատվում է չինական ապրանքների օգտագործումը, իսկ երկրները փակում են սահմանները չինացիաների կամ վերջերս Չինաստան այցելած անձանց համար: Համաճարակի հետեւանքով միայն Չինաստանին հասցված տնտեսական վնասն արդեն գնահատվում է 60 մլրդ դոլարի չափով:

    Բայցեւայնպես, ըստ իս, արդյունքում համաճարակի համաշխարհային տնտեսական հետեւանքները կարող են լինել բավականին չափավոր. եւ ահա թե ինչու:

    Իսկապես, Չինաստանը կարող է բարձր գին վճարել վիրուսի նկատմամբ հաղթանակի դիմաց. հաշվի առնելով, որ առնվազն մեկ ամսվա ընթացքում տնտեսությունը կմնա պարալիզացված, այս տարի աճի տեմպերը կլինեն 5 տոկոսից ցածր, այսինքն՝ սպասվածից 1,5-1,7 տոկոսով պակաս (2003 թվականին կորուստները գնահատվում էին Չինաստանի ՀՆԱ-ի 1-1.3 տոկոսի չափով): Դա բավականին զգալի հարված է նաեւ համաշխարհային տնտեսության համար այն պատճառով, որ դրանում Չինաստանի մասնաբաժինը վերջին տարիներին աճել է՝ 8.2-ից հասնելով 19.2 տոկոսի: Բացի այդ, 2000-ականների կեսերին համաշխարհային տնտեսական աճն ավելի դինամիկ էր, քան ներկայում: Արդյունքում, եթե 2002-2007 թվականներին Չինաստանն ուներ համաշխարհային աճի 8-20 տոկոսը, ապա 2019 թվականին այդ ցուցանիշը հասել է 39 տոկոսի: Պարզ է, որ համաճարակն անհետ չի անցնի, սակայն անգամ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի 1 տոկոսով անկումն այսօր աղետալի չէ, հակառակը, այն կարող է անգամ ցանկալի լինել:

    Ըստ իս՝ 2019-nCoV վիրուսը (նախապես ցանկանում եմ ներողություն խնդրել անտակտության համար) դրսեւորվել է տնտեսական տեսանկյունից ամենահարմար պահին: 2009 թվականի ամռանից շարունակվող համաշխարհային աճն արդեն դարձել է ամենաերկարը պատմության մեջ: Ֆոնդային շուկաները փորձում էին ուղղվել 2018 թվականի վերջում, սակայն լավատեսությունը հաղթանակեց: Վերջին ամիսներին սպեկուլյանտների անսահման սպասումներն ավելի մեծ տագնապի տեղիք են տալիս: Այդ ֆոնին չինական եւ համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը, որը պայմանավորված է համաճարակի տարածմամբ, կարող է շահավետ լինել, եթե այն ստիպի ներդրողներին հավատալ այդ իրադարձության համեմատաբար պատահական բնույթին: Այլ կերպ ասած՝ տվյալ իրավիճակում աճի տեմպերի անխուսափելի անկումը 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում չի համարվի նոր ցիկլիկ ռեցեսիայի (անկման) սկիզբ: Զանգվածային զեղչեր հայտարարելու եւ սեփական ռազմավարական ծրագրերը տեղափոխելու փոխարեն, բիզնեսը կվերախմբավորվի՝ ընդունելով իրադարձությունները որպես «ժամանակավոր դժվարություններ», ոչ թե երկարաժամկետ անկման սկիզբ: Մի շարք զարգացած երկրների տնտեսությունները (մասնավորապես, Ֆրանսիայի եւ Իտալիայի) արդեն գտնվել են ռեցեսիայում անցած տարվա չորրորդ եռամսյակում եւ շարունակում են չափավոր անկում ապրել, սակայն տարվա երկրորդ կեսում համաճարակի դեմ բարեհաջող պայքարի ֆոնին դինամիկայի անխուսափելի վերականգնումն ունակ է վերադարձնել նրանց աճը: Այլ խոսքերով՝ 2019-nCoV հարուցիչը, որի դեմ դեռեւս չի ստեղծվել պատվաստանյութ, ինքը կարող է դառնալ ինքնատիպ պատվաստանյութ համաշխարհային տնտեսության համար, որը թույլ չի տա տնտեսությանը վերջնականապես այրվել ու ավելի լուրջ «վիրուսով վարակվել»: Եթե 2020 թվականը դառնա գրեթե զրոյական աճի տարի, աշխարհը «ոտքի վրա» կհաղթահարի այն ռեցեսիան, որին վաղուց բոլորը սպասում էին, եւ որը եթե սկսվեր հերթական ֆոնդային փուչիկի դասական «պայթյունից», էլ ավելի ցավոտ կլիներ:

    Ամփոփելով հարկ է նշել, որ տարեսկզբի իրադարձությունները կարող են հեռանկարում ծնել նոր ուղղություն տնտեսական տեսության մեջ՝ պայմանականորեն ասած՝ economics of fear («վախի տնտեսություն»): Գլոբալացման զարգացման հետ մեկտեղ ի հայտ է գալիս իրադարձությունների շուրջ հիպերտրոֆիրացված արձագանքի ֆենոմենը, որը ներկայացնում է պոտենցիալ վտանգ մարդկանց զգալի թվի համար: Այդ թրենդը նկատելի է 2001 թվականի ահաբեկչական հարձակումներից սկսած, սակայն չինական համաճարակի օրինակով մենք տեսնում ենք, որ այն դուրս է գալիս բոլորովին նոր մակարդակի վրա, երբ սպասվող իրադարձություններից հասցված տնտեսական վնասը բավականին գերազանցում է այն, ինչը նպաստում է ինչ-որ բացասական միտման իրական զարգացմանը: Բավական է համեմատել ահաբեկիչների հարձակումների կամ 1970-ականներին ինքնաթիռները առեւանգելու շուրջ արձագանքը եւ ներկայիս իրականությունը, ինչպես նաեւ 1950-ականների վերջին  H2N2 «ասիական գրիպը», որը միայն ԱՄՆ-ում խլել էր 70 հազար մարդու կյանք, եւ 2019-nCoV-ի շուրջ ստեղծված արձագանքը: Ես հաճույքով փոքր գումարի խաղադրույք կկատարեի, որ մոտ ապագայում այդ ուղղվածության հետազոտությունները կհավակնեն Նոբելյան մրցանակի տնտեսության ոլորտում»,-գրել է Վլադիսլավ Ինոզեմցեւը:


    Նյութի  աղբյուրը՝   https://news.am/