ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով
    Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
  • Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին
  • Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա G20-ի հանդիպման հիմնական թեման կլինի
    2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կլինի G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների հանդիպման հիմնական թեման: Հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում փետրվարի 22-ին եւ 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:Հաղորդվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն հնարավոր հակամիջոցները` կապված ստեղծված իրավիճակի հետ, որը, մասնավորապես, հանգեցրել է  ապրանքների մատակարարման շղթայի խաթարմանը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:2019-nCoV վիրուսով պայման
  • Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել
    Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային եւ ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ եւ կդարձնի այն կարեւոր ուղղություններից մեկը, հայտնում է Reuters-ը։Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում եւ
  • Չինական բորսաները անկումով են մեկնարկել
    Երկուշաբթի մայրցամաքային Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մթնոլորտի օզոնային աղտոտումը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլում

    Բնապահպանները հետևել են Երկրի չորս հարյուր խոշորագույն քաղաքների մթնոլորտի վիճակին և պարզել, որ օդի օզոնային աղտոտումը տարեկան դրանց մոտավորապես 13 հազար բնակիչների կյանք է խլում: Գիտնականների դիտարկումների արդյունքները շարադրվել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում։

    «Մեր չափումների արդյունքները ցույց են տալիս, որ կարելի կլիներ գրեթե բոլոր այդ հետևանքներից խուսափել, եթե մեգապոլիսների իշխանությունները հետևեին օդում օզոնի կոնցենտրացիայի այն ստանդարտներին, որոնք սահմանված են ԱՀԿ-ի նորմերով»,-գրում են հետազոտողները:

    ԱՀԿ-ի ընթացիկ գնահատումների համաձայն, շուրջ 7 մլն մարդ է ամեն տարի մահանում տարբեր վնասակար նյութերով ու քաղցկեղածիններով մթնոլորտի աղտոտման պատճառով: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ մահերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել:

    Ընդ որում, գիտնականները դեռ փոխհամաձայնության չեն հասել այն բանի շուրջ, թե օդի աղտոտիչների որ տեսակներն են հատկապես վտանգավոր մարդկանց և ընտանի կենդանիների առողջության համար: Այդ աղտոտիչների թվում է նաև օզոնը՝ գազ, որի մոլեկուլները բաղկացած են թթվածնի երեք ատոմից: Երբ այն հայտնվում է Երկրի մթնոլորտի ստորին շերտերում, այն դադարում է նրա բնակիչներին պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես դա անում է ստրատոսֆերային օզոնը, և դառնում է հզոր ջերմոցային գազ, ինչպես նաև տարբեր թունավոր աէրոզոլների «գեներատոր», որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբային և ազոտային թթուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


    Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am/