ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
  • Չեխիան որոշել է վերացնել դիմակ դնելու պարտադիր պահանջը
    Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոժեժն ասել է, որ հուլիսի 1-ից սենյակներում և հասարակական տրանսպորտում դիմակներ դնելու պահանջը կչեղարկվի երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ այն վայրերի, որտեղ նկատվում է COVID-19 կորոնավիրուսի բռնկում՝ գրում է mk.ru-ն: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետագա արտակարգ միջոցառումները ձեռնարկվելու են մարզային հիգիենայի կայանների կողմից:Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am/
  • Ոսկու պաշարները Նյու Յորքում ռեկորդային ծավալների են հասել
    Պահուստներում Նյու Յորքյան Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի, 2013 թվականից տվյալներ հավաքող FactSet ընկերությանը հղում անելով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Այդ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում, նշում է թերթը։  Նյու Յորքի «ոսկու տենդը» թերթը կապում է համավարակի հետ, որը մատակարարումների շղթաների խափանման պատճառով քաոս է առաջացրել թանկարժեք մետաղների շուկայում։ WSJ-ը նշում է, որ կատարվածը խաա
  • Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի հուլիսյան մատակարարման գները
    Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարման գները ՕՊԵԿ + ձևաչափի երկրների նախարարների նիստից հետո: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco սաուդական պետական նավթային ընկերության գնացուցակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, խոսքը սաուդական նավթի հուլիսյան ֆյուչերսների մասին է: Ասիական շուկաների համար գնաճը միջինում կազմել է 5.60-7.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աղբյուրի տվյալներով՝ փորձագետներն առավել չափավոր գնաճ էին կանխատեսում՝ 4 դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ֆինանսական հնարավորությունների ընդլայնման ուղիները ՀՀ բաժնետիրական ընկերություններում

    ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
    ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոն
    ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՅԱՆ
    ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ



    Հոդվածը նվիրված է բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման մեթոդների և մեխանիզմների, դրանց արդյունավետ կիրառումը պայմանավորող   գործոնների, բաժնետիրական ընկերությունների ֆինանսական ռեսուրսների համալրման հավանական աղբյուրների, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի կառավարման հիմնական մեթոդների ուսումնասիրությանը: Հայաստանի Հանրապետության օրինակով քննարկվել են վարկային տոկոսադրույքի, տարեկան միջին գնաճի, խոշոր և միջին կազմակերպությունների վճարունակության և ֆինանսական կայունության առանձին ցուցանիշների բարելավման հիմնահարցերը, մշակվել են բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հնարավորությունների մեծացման որոշակի մեխանիզմներ:

    Հիմնաբառեր. տնտեսություն, բաժնետիրական ընկերություն, ֆինանսներ, ներդրումներ, բաժնետոմսեր, կորպորատիվ կառավարում, գործունեություն, զարգացում 



    Շուկայական տնտեսության պայմաններում բաժնետիրական ընկերությունների մեծամասնությունը բախվում է մի շարք խնդիրների, որոնցից առավել հրատապ է ֆինանսական ռեսուրսների սակավության հիմնախնդիրը:
    Ընկերությունների որոշ սեփականատերեր, չկարողանալով գտնել դրա լուծման արդյունավետ ուղիներ, ստիպված են լինում հեռանալ ընկերությունից` վերավաճառելով այն: Իսկ սեփականատերերի այն մասը, որն ավելի շատ է մտահոգ ընկերության ապագայով և ավելի լուրջ է վերաբերվում ընկերության հիմնախնդիրներին, ստիպված է էլ ավելի մեծ ջանքեր ներդնել` առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար: Պետք է նշել, որ ֆինանսական հնարավորությունների սահմանափակությունը հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր է նաև ՀՀ-ում գործող բաժնետիրական ընկերությունների գերակշիռ մասի համար: Քանի որ ֆինանսավորման արտաքին աղբյուրների օգտագործումը կապված է որոշակի դժվարությունների հետ, յուրաքանչյուր ընկերության կարևորագույն խնդիրն է սեփական միջոցների արդյունավետ օգտագործումը: Այս առումով, անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել արտադրական գործընթացները, ինչը թույլ կտա առավելագույն չափով խնայել արտադրական ռեսուրսները: Ֆինանսական դրության բարելավման նպատակով ընկերությունները պետք է ձևավորեն ակտիվների ճկուն կառուցվածք` այնպես կազմակերպելով դրանց շարժը, որ եկամուտները գերազանցեն ծախսերը, և արձանագրվեն կայուն ֆինանսական արդյունքներ: Ֆինանսական կայունության ապահովման համար ընկերությունները պետք է ծավալեն ճկուն տնտեսական գործունեություն` մշտապես փոփոխվող արտաքին միջավայրում ակտիվների և պասիվների միջև պահպանելով օպտիմալ հավասարակշռություն և վճարունակության ու ներդրումային գրավչության բարձր մակարդակ:
    Ակնհայտ է, որ բաժնետիրական ընկերություններն առանձնապես կարևորում են շահույթի դերը, քանի որ վերջինովս է պայմանավորված նրանց բնականոն կենսագործունեությունը, ֆինանսական կայունությունը և բաժնետերերի բարեկեցության մակարդակի բարձրացումը: Հետևաբար` յուրաքանչյուր ընկերության կարևորագույն խնդիրներից մեկը շահույթի ծավալների մշտական ավելացումն է, ինչը պահանջում է համապատասխան ռեզերվների բացահայտում: Ըստ էության, շահույթի ծավալների ավելացման պահուստները հաշվետու տարում աճի չօգտագործված հնարավորություններն են` ի հաշիվ.
    - արտադրանքի իրացման ծավալների մեծացման,
    - ինքնարժեքի մակարդակի նվազեցման,
    - արտադրանքի որակի բարձրացման,
    - ավելի շահավետ շուկաներում արտադրանքի իրացման,
    - կառուցվածքային տեղաշարժերի,
    - գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացված վնասների կանխման,
    - արտասովոր դեպքերից առաջացած վնասների վերացման և այլն:
    Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ բաժնետիրական ընկերությունների նպատակները չեն   սահմանափակվում միայն առավելագույն շահույթի ստացմամբ: Ոչ պակաս կարևոր է նաև ստացված շահույթի արդյունավետ բաշխումը և նպատակային օգտագործումը:
    Բաժնետիրական ընկերությունների ֆինանսական ռեսուրսներով ապահովվածության մակարդակի վրա մեծապես ազդում են միջինացված տարեկան վարկային տոկոսադրույքը, տարեկան միջին գնաճը, ինչպես նաև ամերիկյան դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքների տատանումները: Հայաստանի Հանրապետությունում նշված ցուցանիշների շարժընթացը վերջին տարիներին ունեցել է հետևյալ պատկերը. 










    Աղյուսակ 1-ի տվյալներից երևում է, որ 2008−2010 թթ. ընթացքում տեղի է ունեցել վարկային տոկոսադրույքի աստիճանական աճ, այնուհետև` 2011−2013 թթ. նկատվում է նվազեցում, իսկ 2014−2015-ին կրկին արձանագրվում է աճ: 2016 թ. նկատվում է նվազեցում, մասնավորապես` 2017 թ., 2016 թ. համեմատությամբ, վարկային տոկոսադրույքը նվազել է 3.84 տոկոսային կետով: ՀՀ-ում ֆինանսական ռեսուրսների սահմանափակության պայմաններում հատկապես կարևորվում է վարկային տոկոսադրույքների նվազեցումը, քանի որ դա նպաստում է վարկավորման ծավալների ավելացմանը:


     

















    2008−2017 թթ. ընթացքում տարեկան միջին գնաճի ցուցանիշը ենթարկվել է զգալի փոփոխությունների: Այսպես` ամենացածր տարեկան միջին գնաճը գրանցվել է 2017 թ.` 101.5%, իսկ ամենաբարձրը` ճգնաժամային 2008-ին` 109%: 2009 թ. նկատվում է գնաճի որոշակի մեղմացում` 103.4%, այնուհետև` 2010−2011 թթ. գրանցվում է որոշակի ուժգնացում: Նման անկայուն վիճակը պահպանվել է նաև 2012−2015 թթ. ընթացքում, որից հետո իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Աղյուսակ 2-ի տվյալները ցույց են տալիս, որ 2017 թ., 2008-ի համեմատությամբ, ՀՀ-ում ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքն աճել է 175.35 դրամով, իսկ եվրոյինը` 154.71 դրամով: Միաժամանակ, ռուսական ռուբլու նույն ցուցանիշը նվազել է 2.65 դրամով: Սակայն պետք է նշել, որ 2017 թ. ռուսական ռուբլու միջին տարեկան փոխարժեքը կրկնել է 2014 թ. ցուցանիշը, ավելին` 2016−2017 թթ. նկատվում է տվյալ ցուցանիշի կայուն աճ: Դա, կարծում ենք, պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի որոշակի բարելավմամբ: Ակնհայտ է, որ ՌԴ տնտեսության աշխուժացումն իր դրական ազդեցությունը կունենա նաև ՀՀ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական վիճակի կայունացման վրա: 















    Ֆինանսական ռեսուրսներով ընկերությունների ապահովվածության մակարդակի վրա մեծապես ազդում են նաև առևտրային բանկերի վարկավորման ծավալները:
    Աղյուսակ 3-ի տվյալները վկայում են, որ 2017 թ., 2008 թ. համեմատությամբ, ՀՀ առևտրային բանկերի վարկավորման ընդհանուր ծավալներն աճել են 2041267 մլն դրամով: Միաժամանակ, վարկային ներդրումներն ավելացել են 1916980 մլն դրամով, բանկերի երկարաձգված վարկերը` 95878 մլն դրամով, իսկ ժամկետանց վարկերը` 28409 մլն դրամով: 2014-ից նկատվում է բանկերի երկարաձգված վարկերի ծավալների նվազման միտում, ինչը մի կողմից` պայմանավորված է ընկերությունների ֆինանսական վիճակի որոշակի բարելավմամբ, մյուս կողմից` ընկերությունների ֆինանսական զգոնության մեծացմամբ: 2016−2017 թթ. նվազել են նաև բանկերի ժամկետանց վարկերի ծավալները, ինչը նույնպես վկայում է վարկառու ընկերությունների  և առևտրային բանկերի ֆինանսական կառավարման որակի բարելավման
    մասին:
    ՀՀ կազմակերպությունների պարտքերը բանկերի վարկերի և փոխառությունների գծով վերջին տարիներին ունեցել են հետևյալ պատկերը. 



























    2017 թ., 2008 թ. համեմատությամբ, ՀՀ կազմակերպությունների պարտքերը բանկերի վարկերի և փոխառությունների գծով ավելացել են 1554839.3 մլն դրամով, սակայն 2013 և 2015 թթ. նկատվել է նվազեցում, այնուհետև, 2016 թ.` աճ 204362.3 մլն դրամով: 2017 թ. որոշակիորեն նվազել են բանկերի երկարաձգված և ժամկետանց վարկերի ծավալները (աղյուսակ 3), ինչը, կարծում ենք, կնվազեցնի նաև ՀՀ կազմակերպությունների պարտքերը բանկերի վարկերի և փոխառությունների գծով: ՀՀ խոշոր և միջին կազմակերպությունների վճարունակության և ֆինանսական կայունության առանձին ցուցանիշների պատկերը հետևյալն է. 











    2016 թ., նախորդ տարվա համեմատությամբ, խոշոր և միջին կազմակերպությունների ընթացիկ իրացվելիության գործակիցն ավելացել է 17.1, իսկ ինքնավարության գործակիցը` 2.2 տոկոսային կետով: Միաժամանակ, սեփական շրջանառու միջոցներով ապահովվածության գործակիցը նվազել է 0.5 տոկոսային կետով: Հաշվի առնելով ՀՀ ընկերությունների մեծամասնությունում առկա ֆինանսական ռեսուրսների սահմանափակության հիմնախնդիրը` կարող ենք նշել, որ կազմակերպությունների վճարունակության և ֆինանսական կայունության առանձին ցուցանիշների աճը բավականին դրական երևույթ է և կարող է նպաստել դրանց գործունեության բարելավմանը:
    Կարևոր ենք համարում նշել նաև, որ, չնայած ՀՀ տնտեսության ներկայիս բարդ իրավիճակին, այնուամենայնիվ, 2017 թ. ընթացքում ՀՀ Կառավարությանը հաջողվել է որոշակիորեն բարելավել մի շարք ցուցանիշներ` հատկապես տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այսպես` 2017 թ., 2016 թ. համեմատությամբ, նշված ցուցանիշն աճել է 7 տոկոսային կետով` կազմելով 7.7%` նախորդ տարվա 0.7% ցուցանիշի փոխարեն: Հասկանալի է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավմանը մեծապես նպաստել են արտահանման խթանումը, գործարար և ներդրումային միջավայրերի բարելավումը, հարկային վարչարարության կատարելագործումը, ինչպես նաև տնտեսական մի շարք համաժողովներին գործարարների ակտիվ մասնակցությունը: Հուսանք, որ այս միտումները կպահպանվեն նաև հետագայում` նպաստելով ՀՀ բաժնետիրական ընկերությունների կայուն զարգացմանը:
    ՀՀ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման գործում մեծ դեր ունի նորարարական գործունեության խթանումը: ՀՀ-ում դրա ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, համապատասխան գործունեությամբ զբաղվող սուբյեկտների միջոցների, ներքին ու արտասահմանյան ներդրողների և ֆինանսական կազմակերպությունների միջոցների, ինչպես նաև վենչուրային ֆոնդերի հաշվին: Նորարարական ուղղվածությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության ֆինանսավորման նպատակով վենչուրային կապիտալի ստեղծման կարևորությունը որոշվում է նախ նրանով, որ ֆինանսավորման գոյություն ունեցող աղբյուրները (բանկային վարկ, արժեթղթերի թողարկում և այլն) ինչ-որ առումով անհասանելի են տեխնոլոգիական բնույթի նախագծերի իրագործման նպատակով ներդրումների կարիք ունեցող բաժնետիրական ընկերությունների համար, երկրորդ` որ նոր տեխնոլոգիաների, նորարարությունների ներմուծմանն ուղղված բիզնեսը հիմնականում ռիսկային է, ուստի այս դեպքում ֆինանսավորման ավանդական աղբյուրներն անընդունելի են: Ֆինանսավորման վենչուրային աղբյուրների առավելությունը գրավի տրամադրման և վարկային պատմության ներկայացման անհրաժեշտության բացակայության մեջ է, ուստի վենչուրային կապիտալը հանրապետությունում նոր ստեղծվող և զարգացող ինովացիոն բնույթի բաժնետիրական ընկերությունների ֆինանսավորման առավել ընդունելի աղբյուր, ինչպես նաև գիտական մշակումների առևտրայնացման միջոց է:
    Ակնհայտ է, որ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական ռեսուրսների սակավության հիմնախնդրի լուծումը սերտորեն կապված է նաև ֆինանսական ռիսկերի արդյունավետ կառավարման հետ: Ֆինանսական ռիսկերի կառավարման հիմնական մեթոդներն են.
    - Բազմազանեցում, որի դեպքում ռիսկերը բաշխվում են ըստ ակտիվների տարբեր տեսակների: Գործունեության տարբեր տեսակների միջև կապիտալի բաշխմամբ հնարավոր է լինում խուսափել ռիսկի մի մասից: Ավելի հաճախ բազմազանեցումը դիտարկում են որպես արժեթղթերի պորտֆելի կառավարման գործընթացում ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոց:
    - Ապահովագրություն, որի արդյունքում ռիսկը որոշակի վարձատրության դիմաց փոխանցվում է մեկ ուրիշին` ապահովագրական ընկերությանը: Սա դրամական միջոցների կուտակման համակարգ է, որը թույլ է տալիս փոխհատուցել առաջացած կորուստները: Տարբերում են ապահովագրության երեք տեսակ` անձնական, գույքային և պատասխանատվության:
    - Լիմիտավորում, որը ենթադրում է ռիսկերի մեծությունների հանդեպ որոշակի սահմանափակումների սահմանում և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողություն: Սա ծառայում է որպես ռիսկի մեծության նվազեցման միջոց:
    - Ռիսկի բաժանում, որի դեպքում ֆոնդի մասնակիցների միջև ռիսկը բաժանվում է այնպես, որ հնարավոր լինի նվազեցնել յուրաքանչյուր մասնակցի կորուստները:
    - Հեջավորում, որը ենթադրում է ֆյուչերսային շուկաներում ակտիվների ֆորվարդային վաճառքների կամ գնումների իրականացում:
    Հեջավորման դեպքում որպես ֆինանսական գործիք կարող են օգտագործվել օպցիոնները, ֆյուչերսները, սվոպները և այլն:
    - Պահուստավորում, որի դեպքում ստեղծվում են պահուստային ֆոնդեր, որոնց միջոցները կարող են օգտագործվել տարբեր անկանխատեսելի իրավիճակների հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար: 
    Ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավմանը մեծապես նպաստում է նաև արդյունավետ հարկային քաղաքականության իրականացումը, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ապահովելու ընկերությունների գործունեության և հարկման գործընթացների թափանցիկության ավելի բարձր մակարդակ: ՀՀ-ում հարկային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով, ինչպես նաև ԵԱՏՄ մի շարք նորմատիվային-իրավական ակտերով (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով) և տվյալ ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով: Հաշվի առնելով ՀՀ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական ռեսուրսների սահմանափակության հիմնախնդիրը` գործարարության խթանման և ներդրումային գործունեության ակտիվացման նպատակով առաջարկում ենք հարկային օրենսդրության կատարելագործման հետևյալ ուղիները.
    - Բարեխիղճ հարկատու հանդիսացող և ժամանակավոր ֆինանսական խնդիրներ ունեցող բաժնետիրական ընկերություններին տրամադրել 0,5−1,5 տարի ժամկետով հարկային արձակուրդ` ելնելով
    ֆինանսական խնդիրների բարդության աստիճանից:
    - Նորամուծական գործունեության խթանման նպատակով ՀՀ տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող բաժնետիրական ընկերություններին պարբերաբար տրամադրել հարկային արձակուրդ` ըստ նորարարական մշակումների ժամանակահատվածի:
    ՀՀ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը կարող են նպաստել նաև լիզինգային գործարքները, որոնք վարկերի համեմատությամբ ունեն որոշակի առավելություններ, քանի որ չեն պահանջում գրավի առարկայի ներգրավում, իսկ ֆինանսական լիզինգի դեպքում մարման ժամկետի տևողությունը համապատասխանում է  լիզինգի առարկայի շահագործման ժամկետներին, այն դեպքում, երբ վարկավորման ժամանակ այդ ժամանակահատվածը, որպես կանոն, զգալիորեն փոքր է:
    Միաժամանակ, դրական արդյունքների կարող է հանգեցնել նաև ֆակտորինգային ծառայությունների լայն կիրառումը, հաշվի առնելով հանրապետությունում արտաքին առևտրի մեծ ծավալները` հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: Հայաստանում վերջին տարիներին բանկերի գործունեությունը, կապված ֆակտորինգային ծառայությունների մատուցման հետ, ակտիվացվել է ՎՏԲ Հայաստան բանկի կողմից, որը 2013-ից սկսեց կիրառել միջազգային ֆակտորինգ: Արդյունքում` նշված բանկում վերջին տարիներին գրեթե 7 անգամ ավելացել է ծառայությունների տվյալ տեսակի պորտֆելի մեծությունը: Սակայն միջազգային ֆակտորինգը հանրապետությունում դեռևս բավականաչափ զարգացած չէ, իսկ ընդլայնումը տեղի է ունենում հիմնականում ներքին ֆակտորինգի հաշվին:
    Ընկերությունների ֆինանսական ռեսուրսների ծավալի աճը սերտորեն կապված է կորպորատիվ կառավարման որակի բարելավման հետ: ՀՀ կորպորատիվ կառավարման ոլորտում հատկապես կարևորվում են տեղեկատվության բացահայտման և գործունեության թափանցիկության ապահովումը և բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը: Ըստ էության, մնացած գրեթե բոլոր հիմնախնդիրները բխում են վերոնշյալից: Ներկայումս ՀՀ-ում ոչ բոլոր ընկերություններն են ձգտում տեղեկատվության բացահայտման և գործունեության թափանցիկության ապահովման, ինչը լուրջ խոչընդոտ է դառնում նրանց գործունեության բարելավման համար: Ընկերությունների գործունեության թափանցիկության ցածր մակարդակով է բացատրվում բանկերի և ԲԸ-ների ոչ ակտիվ համագործակցությունը և տնտեսության իրական հատվածի վարկավորման ցածր տեսակարար կշիռը: Մինչդեռ, միջազգային ոլորտում պատկերը բոլորովին այլ է: Մասնավորապես` գերմանական ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր «տնային բանկը», որը, ընկերություններին վարկավորելուց բացի, նաև պատասխանատվություն է կրում դրանց ֆինանսական գործառնությունների մեծ մասի համար, տրամադրում է խորհրդատվական ծառայություններ: Կարծում ենք` ՀՀ ԲԸ-ներին այս փորձը կարող է օգտակար լինել` նպաստելով բանկերի կողմից ընկերությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, դրական տեղաշարժեր ապահովելով կորպորատիվ կառավարման ոլորտում: Բացի այդ, տեղեկատվության բացահայտումը և գործունեության թափանցիկության ապահովումը խիստ անհրաժեշտ են կորպորատիվ կառավարման ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման համար, որի արդյունքները զգալիորեն կօգնեն ընկերությունների գործունեության բարելավմանը:
    ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների գործունեության հիմնական ցուցանիշները 2009−2017 թվականներին ունեցել են հետևյալ շարժընթացը.

























    Ինչպես երևում է աղյուսակից, 2017 թ., 2008 թ. համեմատությամբ, ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների քանակն ավելացել է 549-ով, դրանց արտադրանքի ծավալը` 909 743 996 000 դրամով, պատրաստի արտադրանքի իրացումը` 902 149 045 000 դրամով, արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը` 1560 մարդով, աշխատանքի արտադրողականությունը` 10 480 525 դրամով: ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների աշխատանքի արտադրողականության աճն ներկայացված է.
    Գծապատկեր 3-ի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների աշխատանքի արտադրողականության ցուցանիշն աճել է բավականին կայուն տեմպերով, այն դեպքում, երբ ՀՀ-ում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել աշխատատեղերի որոշակի կրճատումներ: Վերջինս վկայում է յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի արտադրողականության ավելի արագ տեմպերով աճի մասին: Կարևոր ենք համարում նաև նշել, որ 2017 թ., ճգնաժամային 2008-ի համեմատությամբ, դիտարկված ցուցանիշների բարելավումը վկայում է ճգնաժամային իրավիճակների որոշակի հաղթահարման մասին, սակայն ցանկալի արդյունքների հասնելու համար դեռ բավականին անելիքներ կան: 





















    Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունների ֆինանսական ռեսուրսների ավելացումն առանձին դեպքերում պահանջում է նաև ընկերությունների վերակազմակերպում` հատկապես միաձուլման ճանապարհով: Այս դեպքում տեղի է ունենում երկու և ավելի ընկերությունների արտադրական ներուժի համադրում, ինչի արդյունքում զգալիորեն հեշտանում է կուտակված հիմնախնդիրների լուծումը: Բացի այդ, վերակազմակերպված ընկերությունները բաժնետոմսերի թողարկման միջոցով կարող են ներգրավել նաև նոր սեփականատերերի: Այս պարագայում ընկերությունները ներդրողներին և հասարակությանը պետք է ապացուցեն իրենց հուսալիությունն ու ներդրումային գրավչությունը: Միաժամանակ, ընկերությունները պետք է մշակեն արդյունավետ ներդրումային նախագծեր, որոնց միջոցով փոխշահավետ ներդրումային համագործակցություն կառաջարկեն հավանական ներդրողներին (բաժնետերերին): Որպես նոր բաժնետերեր կարող են ներգրավվել ինչպես սփյուռքահայ գործարարները, այնպես էլ ՀՀ պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները:
    Հաշվի առնելով ՀՀ բաժնետիրական ընկերությունների գործունեության ներկայիս վիճակը` մեր կարծիքով պետք է հատկապես կարևորել.
    - կորպորատիվ կառավարման որակի բարելավումը,
    - ներդրումային և նորարարական գործունեության խթանումը,
    - ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը,
    - բաժնետոմսերի թողարկման միջոցով նոր սեփականատերերի ներգրավումը,
    - առևտրային բանկերի վարկավորման մեխանիզմների կատարելագործումը (գերմանական փորձի կիրառում),
    - բաժնետիրական ընկերությունների համար որոշակի հարկային արտոնությունների սահմանումը,
    - բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը և այլն:
    Այսպիսով` բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հնարավորությունների ընդլայնումն ունի կարևոր ռազմավարական նշանակություն նրանց գործունեության հետագա բարելավման համար: Մեր կարծիքով` ֆինանսական կայունության ապահովման նպատակով առաջարկված մոտեցումները թույլ կտան բաժնետիրական ընկերություններին որոշակիորեն բարելավել իրենց շուկայական դիրքերը: