ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՏՏ ոլորտը չի կարող զարգանալ առանց գիտության. Ծաղկաձորում կայացավ «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովը

    Դեկտեմբերի 13-ին և 14-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող 2-րդ համաժողովը, որի նպատակն էր գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջև ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։

    Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր PMI Science-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի համատեղ ջանքերով։

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով՝ նմանօրինակ համաժողովներն ու մինչ այդ իրականացված լայնածավալ աշխատանքները կարող են առաջիկայում նոր հարթակ դառնալ և մեծապես նպաստել Հայաստանի գիտահետազոտական ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։

    «Վերջին 4-5 տարիների ընթացքում բավականին մեծ ուշադրություն ենք դարձնում գիտական և հետազոտական ծրագրերի զարգացմանը Հայաստանում և կոնկրետ այս նախաձեռնությունն արդեն 2 տարի է, որ սկսել ենք PMI Science կազմակերպության հետ՝ երեք հիմնական ուղղություններով․ առաջինը՝ աջակցում ենք մեր մագիստրոսներին՝ հիմնականում ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկական համալսարանի երկու հիմնական ուղղություններին, ինչպիսիք են տվյալագիտությունը և ինժիներությունը, երկրորդն՝ աջակացում ենք մեր ասպիրանտներին՝ տարեկան 10 ասպիրանտ գիտության տարբեր ոլորտներում, որոնք նախ արդիական են և երկրորդ՝ կարողանում են իրականում ճիշտ խնդիրներ լուծել, որպեսզի նրանք կարողանան մնալ նաև գիտության մեջ, որովհետև բոլորս էլ գիտենք այսօր ինչ գայթակղիչ է գիտությունը թողնելն ու մեծ աշխատավարձով աշխատելը մասնավոր հատվածում, և երրորդը՝ նորարարությունն է, որը կարծում եմ Հայաստանում առաջին անգամ է արվում, այսինքն՝ ոչ թե գիտական պատվեր է տրվում որոշակի թիմի կամ մարդկանց, այլ գիտական պատվեր է տրվում գիտահետազոտական ինստիտուտի, որն ինքն է ներգրավում իր թիմին».- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանն առաջատար է մաթեմատիկայի, ֆիզիկայի , նյութագիտության, ինչպես նաև քիմիայի և կենսաբանության ուղղություններով, որոնք այսօր աշխարհում առաջատար ուղղություններ են։

    Համաժողովի ընթացքում գիտական հանրության ներկայացուցիչները քննարկեցին ու վերլուծեցին «Պլաստիկի և նյութագիտության տեխնոլոգիաների», «Տվյալագիտության», «Էլեկտրոնիկայի», «Մոլեկուլային կենսաբանության» և հարակից մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում այդ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու դրական փորձը՝ հնարավորություն ստանալով նաև գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջև սահմանել փոխգործակցության նոր ուղենիշեր։

    «Հայաստանում գործում են տարբեր հետազոտական ինստիտուտներ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, սակայն, ցավոք սրտի, նրանց միջև առկա է համագործակցության բացակայություն։ Իսկ սա մի հարթակ է, խթան է այդ համագործակցությունն, ի վերջո, իրականություն դարձնելու համար։ Սրա նպատակն է նաև ցույց տալ, որ Հայաստանում չնայած նրան, որ մենք շատ ենք խոսում բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի մասին, բայց դրանք առանց գիտության, առանց հետազոտության և գիտական պոտենցիալի՝ հնարավոր չէ և չի կարող լինել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացում»,-շեշտեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

    Նախաձեռնության կազմակերպիչները վստահեցրին՝ այսքանով չեն սահմանափակվելու, այլ նմանատիպ ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու, ավելին՝ երիտասարդ գիտնականների համար առաջիկայում հետազոտական աշխատանքների անհրաժեշտություն ունեցող ոլորտների շրջանակն են ընդլայնելու՝ առկա մեծ ներուժն ու կապիտալը հնարավորինս կիրառելու համար։



    Նյութի  աղբյուրը՝     https://www.1in.am/