ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկը
    Շվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկական գլուխկոտրուկը, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ, հայտնում է Neue Züricher Zeitung-ը:Ֆիզիկոսների համար հանելուկն այն էր, թե ինչու օդի պղպջակը հեղուկով ուղղաձիգ նեղ խողովակում վեր չի բարձրանում, ինչը նկատվում է հանքային ջրով շիշը բացելիս:Հետազոտություն անցկացնելով՝ Դաուադին պարզել է, որ պղպջակն, այնուամենայնիվ, վերեւ է տեղաշարժվում, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումն անհնար է տեսնել անզեն աչքով: Նա նաեւ հայտնաբերել է, որ օդի շա
  • Առևտրային պատերազմն անվերջ են անվանել
    Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատեր
  • ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել Ադրբեջանից
    Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն: ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով:Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով:Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով նվազում) շարունակում է գլխավորել վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով
  • Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններին
    Հունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան, փոխանցում է Panorama.am-ը:Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզ
  • 2020 թ.-ին Արցախում կմեկնարկի արևային առաջին կայանի շինարարությունը
    2020 թվականին Արցախում կմեկնարկի առաջին արևային կայանի շինարարությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ հաստատված են էներգետիկայի արևային ճյուղի ներդրման օրենսդրական  կարգավորումները և համապատասխան որոշումները:Մ. Վիրաբյանը տեղեկացրել է, որ համապատասխան լիազոր մարմնի կողմից հաստատված են արևային հողահանդակների տվյալները:Նյութի աղբ
  • Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը.
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրներ
  • Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է
    ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարագավիճակ ունեցող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի եւ Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ 1994 թվականից նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։ 1992 թվականի այդ օրը կայացել է Ինֆորմատիզացիայի միջազգային առաջին համաժողովը։ Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում, հաղորդում է Calend-ը։Տեղեկատվությունը՝ լայն իմաստով, մարդկանց կողմից բանավոր, գրավոր կամ որեւէ այլ եղանակով (պայմա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կբերի տնտեսական հեղափոխության. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն 20:102019-11-22Դիտումներ՝ 2967 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 202 Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ

    Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր: Իրանի Իսլամական Հանրապետությունում հայաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը:

    «Հայ-իրանական երկաթգծի կառուցման միջոցով ցանկանում ենք, որպեսզի Իրանը Հայաստանի և Վրաստանի միջոցով միանա Եվրոպային։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի: Այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույցն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել ծրագիրը։ Գործնական առաջարկ է դրվել սեղանին, ըստ որի, երկաթգծի կառուցման 30 տոկոսը պետք է ստանձնի Հայաստանը, իսկ մնացած 70-ը՝ Իրանը»,-նշեց Նարիմանը։

    Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է երկու երկրի համատեղ ջանքերը և անհրաժեշտ է նպաստել դրանց տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:


    Նյութի   աղբյուրը՝    https://www.1in.am/