ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ճապոնիան պատրաստվում է մինչեւ 2030թ․ 6G թողարկել
    Ճապոնիայի ներքին գործերի եւ կոմունիկացիաների նախարարությունը մտադիր է մինչեւ հունվարի վերջը Տոկիոյի համալսարանի մասնագետների գլխավորությամբ ձեւավորել հետազոտական խումբ, որը կզբաղվի «հետ5G»տեխնոլոգիայի անցման ռազմավարության մշակմամբ, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Gizmochina-ին։6G բջջային կապը, որը տասն անգամ ավելի արագ կլինի, քան հինգերորդ սերնդինը, Ճապոնիայում կհայտնվի մինչեւ 2030 թվականը։ Այդ ուղղությունը հանձնարարել են վերահսկել անմիջապես նախարար Տակաո Սանաեին։Բարձր արագությամբ 6G կոմունիկացիայի հայտնվելը ապագայի հասարակությանը
  • Կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում
    Աշխարհի մարդկանց մեծ մասը կարծում է, որ կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում, ասվում է Դավոսում գործարար եւ քաղաքական առաջնորդների հանդիպման նախաշեմին անցկացված հարցման մեջ, հայտնում է Reuters-ը։Այս տարի Edelman Trust Barometer-ը, որը երկու տասնամյակ հիմնական ինստիտուտների հանդեպ վստահության մասին հարցումներ է անցկացրել տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, առաջին անգամ փորձել է հասկանալ, թե ինչպես է ընկալվում կապիտալիզմը։Հետազոտության հեղինակները հայտնել են, որ նախկին հարցումները, որոնք ցույց են տվել անհավասարության աճող զ
  • Նորվեգացի միլիարդատերը արևի էներգիան փողի է «վերածել»
    Նորվեգացի միլիարդատեր Քելա Ինգե Ռեքեի Aker ASA ընկերությունը արեգակնային էներգիայի ոլորտում մեկ ամսվա ներդրումից վաստակել է 235 միլիոն կրոն (մոտ 26,5 միլիոն դոլար): Այս մասին գրում է Bloomberg- ը: Նորվեգացի միլիարդատերը «արևային էներգիան» վերածել է փողի: Արևային պանելների համար Polysilicon արտադրող REC Silicon ASA-ը հունվարի 16-ին աճուրդի ընթացքում բարձրացել է 60 տոկոսով: Աճման պատճառը առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան համաձայնագրի ստորագրումն է եղել:Ռեքեն 85 միլիոն կրոն արժողությամբ (մոտավորապես 9,5 միլիոն դոլար) բաժնետոմսեր է ձեռք բերել REC Silicon
  • Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել
    ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է վերջին հինգ տարվա տվյալների առավելագույն ցուցանիշը:Պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին:Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր:Ընդհանուր առմամբ 201
  • Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր փուլ
    Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր, ավելի հանգիստ փուլ չորեքշաբթի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն կստորագրեն առեւտրային գործարքի մի մասը, որը կնախատեսի Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի գնման զգալի մեծացում, հաղորդում է Reuters-ը:Թրամփն ու Լյուն կստորագրեն 86 էջանոց փաստաթուղթ Սպիտակ տանը արարողության ժամանակ գործնական, կառավարական եւ դիվանագիտական շրջանակներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:Գործարքի հիմքում է Չինաստանի խոստումը 200 մլրդ դոլարի չափով ամերիկ
  • ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է
    Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա:Այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյա
  • Միջուկային թափոնները նոր կիրառություն ունեն
    Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ միջուկային թափոնները կարելի մեծ արդյունավետությամբ եւ անվտանգությամբ օգտագործել որպես էներգետիկ աղբյուր: Մասնավորապես՝ կարելի է կրկնակի օգտագործել միջուկային պրոցեսների անցկացումից հետո մնացած նվազ ռադիոակտիվությամբ ուրանը, փոխանցում է Planet- today-ը:Այդ թափոնները, որպես կանոն, ոչ մի կերպ չեն օգտահանվում: Իսկ քանի որ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր են, ապա դրանք երկարատեւ պահպանման նպատակով տեղավորում են հատուկ մեկուսացված տեղերում: Դրանց մի մա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Խաղողի անապակ գինիների տեխնոլոգիայի կատարելագործումը բնական նոր սորբենտով

    ՍԻԼՎԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ
    ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի ամբիոն
    ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    ՀԱԱՀ ասպիրանտ
    ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն



    Հիմնաբառեր. պղտոր գինի, խիտոզան, դիատոմիտ, որակ, անվտանգություն, կայունություն 


    Գոյություն ունեն գինիների կայունության աստիճանի բարձրացման մի շարք դասական եղանակներ` ծծմբային թթվով, ցածր և բարձր ջերմաստիճանային, տարբեր քիմիական նյութերով, տեխնոլոգիական ռեժիմներով մշակման եղանակներ, սակայն գինու մշակման յուրաքանչյուր եղանակն այս կամ այն ձևով ազդում է գինիների որակի, կայունության և անվտանգության վրա:
    Ներկայում աճում է հետաքրքրությունը բնական կայունացուցիչների նկատմամբ: Լինելով բուսական ծագման պոլիմեր` խիտոզանն ունի բարձր կենսաբանական ակտիվություն և համարվում է լավ սորբենտ: Մենք ուսումնասիրել ենք տարբեր սորբենտների` մասնավորապես խիտոզանի ազդեցությունը խաղողի սեղանի անապակ գինիների որակի, անվտանգության և կայունության վրա` դրանց ապահովման և տեխնոլոգիայի կատարելագործման նպատակով:
    Հետազոտության օբյեկտ են դարձել «Ռկածիթելի» խաղողատեսակից Երևանի շամպայն գինիների գործարանի պատրաստած «Ֆրանս» սեղանի անապակ սպիտակ և «Հաղթանակ» խաղողատեսակից` «Հողի արյուն» սեղանի անապակ կարմիր պղտոր գինենյութերը:
    Որպես կայունացուցիչներ կիրառվել են` «Биопрогресс» 230 000 մոլեկուլյար զանգվածով խիտոզանի փոշին ( 289-001 44166258-98), որի դեպքում խիտոզանի հակաբիոտիկ հատկությունները բավական ընդգծված են, ՀՀ Ջրաձորի հանքավայրում ջերմաքիմիական և մեխանիկական վերամշակման ճանապարհով ստացված «Մասիս» դիատոմիտի զտող փոշին ISO9001-2000 (81873231054) և «դիատոմիտ+խիտոզան» համակարգը:
    Հետազոտություններն իրականացվել են ՀՊՏՀ, ԵՊՀ և Երևանի շամպայն գինիների գործարանի լաբորատորիաներում գինեգործության ոլորտում կիրառվող հանրաճանաչ մեթոդներով: Փորձերը կատարվել են 35 կրկնությամբ:
    Կայունացուցիչների ազդեցությունը պարզելու նպատակով դրանցով մշակումից առաջ և հետո որոշվել են գինենյութերի նորմատիվային փաստաթղթերով նորմավորվող և չնորմավորվող ցուցանիշները: Կշռվել է տարբեր քանակի սորբենտ` 1.0, 1.5 և 4.5 գ «Մասիս» դիատոմիտ, լցվել 200 մլ-անոց կոլբի մեջ  յուրաքանչյուրին ավելացվել է 75 մլ պղտոր, չմշակված գինենյութ: Ստացված խառնուրդները 30 րոպե մագնիսական խառնիչով խառնելուց հետո ֆիլտրվել են ֆիլտրի թղթով, և դիատոմիտով մշակված նմուշները համեմատվել են ստուգիչ նմուշների հետ:
    Նմուշների պղտորությունը որոշվել է КФК-2-УХЛ մակնիշի ֆոտոէլեկտրոկոլորիմետրի օգնությամբ` կարմիր գինենյութի դեպքում օգտագործելով l=0,5 սմ, սպիտակ գինենյութի դեպքում` l=5 սմ հաստության կյուվետ, ալիքի երկարությունը կարմիր գինենյութի դեպքում =540 նմ է, սպիտակի դեպքում` =364 նմ (աղյուսակ 1): Նույնկերպ կշռվել է 0.5, 0.75 և 1.0 գ խիտոզանի փոշին, լցվել 200 մլ-անոց կոլբի մեջ, և յուրաքանչյուր  նմուշին ավելացվել է  75 մլ պղտոր, չմշակված գինենյութ: Մնացած մշակումը կատարվել է նույն ձևով (աղյուսակ 2): «Խիտոզան + դիատոմիտ» համակարգի դեպքում կշռվել է 1.5 գ, 1.5 գ, 1.5 գ և 1.5 գ դիատոմիտ, ու 0.15 գ, 0.25 գ, 0.5 գ և 0.75 գ խիտոզան լցվել է 200 մլ-անոց կոնաձև կոլբի մեջ, յուրաքանչյուրին ավելացվել է 75 մլ պղտոր չմշակված գինենյութ: Մնացած մշակումը կատարվել է նույն ձևով:
    Հետազոտության արդյունք 
    Գինիների որակի և անվտանգության ուսումնասիրման նպատակով իրականացվել է «Ֆրանս» սպիտակ և «Հողի արյուն» կարմիր սեղանի անապակ ստանդարտային գինենյութերի որակի զգայորոշման փորձաքննություն, այնուհետև իրականացվել է որակի գնահատում 10-միավորային համակարգով. նմուշներից առաջինը ստացել է 7.25, երկրորդը` 7,0 միավոր:
    Կախված հետազոտվող սորբենտների` խիտոզան + գինենյութ, դիատոմիտ + գինենյութ, «խիտոզան + դիատոմիտ» համակարգ + գինենյութ քանակական հարաբերակցությունից` որոշվել են բոլոր նմուշների պղտորությունը, ակտիվ թթվությունը (pH), նորմատիվային փաստաթղթերով նորմավորվող ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշները նույն ձևով (աղյուսակ 1):
    Աղյուսակ 1-ում ներկայացված են տարբեր սորբենտների` «Биопрогресс» խիտոզանով,     «Մասիս»     դիատոմիտով    և «խիտոզան + դիատոմիտ» համակարգով մշակված «Ֆրանս» պղտոր սեղանի անապակ սպիտակ և «Հողի արյուն» կարմիր պղտոր գինենյութերի պղտորության արդյունքները` պայմանավորված սորբենտների և գինենյութերի քանակական հարաբերակցությամբ: 
























    Ըստ աղյուսակի տվյալների` խիտոզանի 0,22,0 գ/100 մլ կոնցենտրացիաներով մշակված «Ֆրանս» սեղանի անապակ սպիտակ պղտոր գինենյութի ստուգիչ նմուշի պղտորությունը, կախված խիտոզանի կոնցենտրացիայից, իջել է 0,120,52-ով, այսինքն` 1,22,9 անգամ` ստուգիչ նմուշի համեմատությամբ: Նույն գինենյութի` դիատոմիտի 1.36.0 գ/100մլ կոնցենտրացիաներով մշակման դեպքում պղտորությունը, կախված դիատոմիտի կոնցենտրացիայից, իջել է 0,10,2-ով, այսինքն` 1,11,2 անգամ` ստուգիչ նմուշի համեմատությամբ, իսկ խիտոզան և դիատոմիտ սորբենտների տարբեր հարաբերակցության «խիտոզան+դիատոմիտ» համակարգով սպիտակ գինենյութի մշակման դեպքում պղտորությունը իջել է 0,10–0,44-ով, այսինքն` 1,1–2,2 անգամ` ստուգիչի համեմատությամբ:
    Նույնանման արդյունք է գրանցվել «Հողի արյուն» սեղանի անապակ կարմիր պղտոր գինենյութերը վերոհիշյալ սորբենտներով մշակման դեպքում: Աղյուսակ 1-ի տվյալները ցույց են տալիս նաև, որ խիտոզանի 0,2–2,0 գ/100 մլ կոնցենտրացիաներով մշակված կարմիր պղտոր անապակ գինենյութի պղտորությունը իջել է 0,2–0,6-ով կամ 1,2–2,1 անգամ, դիատոմիտի 1.3–6.0 գ/100 մլ կոնցենտրացիաներով մշակման դեպքում պղտորությունը, կախված դիատոմիտի կոնցենտրացիայից, իջել է 0,1–0,3-ով, այսինքն` 1,1– 1,3 անգամ` ստուգիչ նմուշի համեմատությամբ, իսկ խիտոզան և դիատոմիտ սորբենտների քանակական տարբեր հարաբերակցության «խիտոզան+դիա-տոմիտ» համակարգով սպիտակ գինենյութի մշակման դեպքում «Հողի արյունի» պղտորությունը իջել է 0,10–0,4-ով, այսինքն` 1,1–1,5 անգամ` ստուգիչի համեմատությամբ:
    Գինիների կայունության վրա էապես ազդում է ակտիվ թթվությունը: Գինու բյուրեղային պղտորումները պայմանավորված են գինու մեջ իոնային հավասարակշռության խախտմամբ: Բացի կատիոնների և անիոնների կոնցենտրացիաներից, գինու սպիրտայնությունից, ջերմաստիճանից, հավասարակշռական վիճակը կախված է pH-ի մեծությունից: Ակտիվ թթվությունը ստանդարտով չնորմավորվող ցուցանիշ է, որը սովորաբար գինիներում տատանվում է pH 2,5–3,7 սահմաններում: Այն ազդում է գինենյութերի և գինու համային հատկանիշների և կայունության վրա: Ուսումնասիրվել է սորբենտների ազդեցությունը սեղանի անապակ սպիտակ և կարմիր պղտոր գինենյութերի ակտիվ թթվության վրա` կախված դրանց քանակից: Սեղանի անապակ սպիտակ և կարմիր պղտոր գինենյութերի ակտիվ թթվության փոփոխությունը, կախված սորբենտների` խիտոզանի, դիատոմիտի և «խիտոզան + դիատոմիտ» համակարգի և գինենյութերի քանակական հարաμերակցությունից, ներկայացված է 2-րդ և 3-րդ աղյուսակներում: 



















    Ինչպես երևում է աղյուսակ 2-ից, խիտոզանի քանակի ավելացմանը զուգընթաց, սեղանի անապակ սպիտակ գինենյութերի pH-ը փոքր-ինչ բարձրանում է. 1.12-ով` խիտոզանի 1,0 գ/100 մլ քանակի դեպքում, pH 1.75-ով` խիտոզանի 2,0 գ/100 մլ քանակի դեպքում` ստուգիչի համեմատությամբ, մինչդեռ «խիտոզան 0.3 գ + դիատոմիտ 2.0 գ» համակարգով մշակման դեպքում pH-ը բարձրանում է ընդամենը 0.21-ով` ստուգիչի համեմատությամբ և մնում է pH 2,5–3,7 սահմաններում: 


















    Ինչպես երևում է աղյուսակ 3-ից, սեղանի անապակ կարմիր գինենյութերի ակտիվ թթվությունը սորμենտների ազդեցությամբ փոփոխվում է: Խիտոզանով մշակման դեպքում pH-ը փոքր-ինչ բարձրանում է` 0.16-ով 0,4 գ/100 մլ դեպքում, իսկ դիատոմիտով` իջնում է 0,06-ով, «խիտոզան 0.3 գ+դիատոմիտ 2.0 գ» համակարգով մշակման դեպքում pH–ը բարձրանում է 0,11-ով, իսկ «խիտոզան 0.66 գ + դիատոմիտ 2.0 գ» համակարգով մշակման դեպքում pH–ը բարձրանում է 0,4-ով: Ակտիվ թթվության բարձրացումը կարելի է բացատրել խիտոզանի հիմնային հատկությամբ: Պղտոր գինենյութերի պարզեցման համար կիրառված խիտոզանը պարզեցնում է գինենյութերը և, միաժամանակ, բացասական ազդեցություն չի թողնում դրանց զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա (աղյուսակ 4): Տ. Մամետնաբիևը նույնպես  գինիների զգայորոշման ցուցանիշների վրա խիտոզանի ազդեցության վերաբերյալ նմանատիպ եզրակացության է հանգել:
    Կախված ուսումնասիրվող սորբենտների քանակական հարաբերակցությունից (խիտոզան + գինենյութ, դիատոմիտ + գինենյութ, «խիտոզան + դիա-տոմիտ» համակարգ + գինենյութ)` որոշվել են նաև բոլոր նմուշների ֆիզիկաքիմիական ցուցանիշներից էթիլ սպիրտի զանգվածային բաժինը /+,32095-2013/, տիտրվող թթվությունը /+, 32114-2013/, ցնդող թթուների քանակը /+,  13193-73/, անվտանգության ցուցանիշները` թունավոր տարրերի քանակը և մանրէաբանական ցուցանիշները, դրանք համեմատվել են ստուգիչ նմուշի և նորմատիվային փաստաթղթի պահանջների հետ:
    Փորձարկումներից պարզվել է, որ սեղանի անապակ սպիտակ և սեղանի անապակ կարմիր պղտոր գինենյութերի պղտորության աստիճանի իջեցման համար նշված կայունացուցիչներից առավել արդյունավետ է բնական կենսապոլիմեր խիտոզանը:
    Հետազոտված սորբենտները, ըստ գինենյութերի պղտորության նվազման հատկության, կարելի է դասավորել հետևյալ շարքով` խիտոզան  «խիտոզան + դիատոմիտ»  դիատոմիտ: 
    Սորբենտներով մշակված սպիտակ և կարմիր գինենյութերի (ընտրված արդյունավետ տարբերակներ) ֆիզիկաքիմիական ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 4-ում: 






























    Աղյուսակ 5-ում ներկայացված տվյալներից երևում է, որ մշակված բոլոր նմուշները էթիլ սպիրտի և ցնդող թթուների ցուցանիշներով համապատասխանում են ՆՓ ներկայացվող պահանջներին: Սակայն սորբենտներով մշակման արդյունքում նվազել է սպիտակ գինիների տիտրվող թթվությունը. այսպես` փոքր-ինչ նվազել է խիտոզան և «խիտոզան + դիատոմիտ» համակարգով մշակված գինենյութի տիտրվող թթվությունը: Շատ ցածր տիտրվող թթվությունը կարող է ազդել գինու համային հատկությունների վրա:
    Սորμենտներով մշակված սպիտակ և կարմիր գինենյութերի ու չմշակված պղտոր գինենյութերի անվտանգության ցուցանիշներից մանրէաբանական հետազոտության արդյունքները ներկայացված են աղյուսակ 5-ում, իսկ թունավոր տարրերինը` աղյուսակ 6-ում:
    Ըստ աղյուսակ 5-ի տվյալների` սպիտակ և կարմիր պղտոր գինենյութերի` խիտոզանով մշակման արդյունքում նվազել է կաթնաթթվային և քացախաթթվային բակտերիաների, ինչպես նաև շաքարասնկերի քանակը, որը պայմանավորված է խիտոզանի մանրէասպան հատկությամբ: Այսպիսով` մանրէաբանական հետազոտության տվյալներից պարզվեց, որ խիտոզանով գինիների մշակման արդյունքում բարձրանում է գինենյութի կայունության աստիճանը: 



























    Ինչպես երևում է աղյուսակ 6-ից, խիտոզանով մշակված նմուշների մեջ իջել են կապարի և կադմիումի քանակները` ստուգիչ նմուշների համեմատությամբ, որը կարելի է բացատրել նրանով, որ մետաղների իոնները, խելատային կապերով միանալով բազմաֆենոլային բաղադրիչներին, առաջացնում են դժվարալույծ մետաղաμազմաֆենոլային-սպիտակուցային կոմպլեքսներ: Հարկ է նշել նաև, որ խիտոզանով մշակված նմուշները թունավոր տարրերի պարունակությամբ բավարարում են ՄՄ ՏԿ N21/11 նորմատիվային փաստաթղթի պահանջները: