ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Երազանքի աշխատանք. կայքը փնտրում է մարդկանց, որոնք համաձայն են ապրել բարձր աշխատավարձով շքեղ առանձնատներում
    Կայքը Hush Hush դասի ապրանքների որոնման համար փնտրում է մարդկանց, ովքեր կթեսթավորեն շքեղ առանձնատներ։ Բացի այդ, ընկերությունը դրա համար կվճարի շաբաթը 2550 դոլար, տեղեկացնում է Comments-ը։Hush Hush-ը զբաղվում է թանկ առանձնատների վաճառքով ամբողջ աշխարհում։ Բայց նրանց հարկավոր է 10 մասնագետից բաղկացած թիմ, որոնք կգնահատեն լյուքս բնակարանի պայմաններն ու գները։ Թեսթավորողները մեկ տարվա ընթացքում պետք է այցելեն 10-15 տուն, որոնց մեջ են Ֆրանսիական Ռիվիերայի դղյակը եւ իսպանական ամառանոցը 25 ննջասենյակով։ Ինչից հետո կարծիք են թողնելու մինչեւ 800 բառից բաղկացած՝ նկա
  • Գործարարը նշել է մարդկանց աղքատության պատճառները
    Գոյություն ունի մարդկանց աղքատության մի քանի պատճառ: Այս մասին պատմել է Bridgewater Associates Рэй ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն, հաղորդում է LinkedIn կայքը: Նրա կարծիքով, փող ունեցող մարդիկ նոր միջոցները գրեթե անվճար են ստանում, իսկ մնացածին դրանք, կարելի է ասել, անհասանելի են դառնում: Դա բերում է հարուստների և աղքատների միջև անջրպետի: Դրա պատճառը գլոբալ տնտեսությունն ու կապիտալիզմն են, որոնք դադարել են աշխատել մեծամասնության շահերից:Դալիոն նշել է, որ ներդրողներն իրենց փողերն ավելի շատ են ստարթափներում դնում, քան անհրաժեշտ է: Հարուստները հ
  • Հայտնի է ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը
    Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Գայանայում տնտեսության աճը կհասնի 86 տոկոսի, չնայած 2019 թվականին աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, ինչը 14 անգամ բարձր է Չինաստանի աճի գնահատված տեմպից:SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին պնդում է Bloomberg-ը:Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր աճով պարտական ​​է 2015-ին հայտնաբերված օֆշորային նավթային հանքավայրերի ակնկալվող չնախատեսված եկամուտներին: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների` Գայանայի տարեկան ՀՆԱ-ն, որն այսօր կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, կարող է մինչև 2024 թվականը հասնել մինչև 15 միլիարդ դոլարի, հայտնում
  • 5G-ն մյուս տեխնոլոգիաների հետ միասին կփոխի մեր կյանքն այնպես, ինչպես էլեկտրականությունը 20-րդ դարում
    5G-ն մյուս տեխնոլոգիաների հետ միասին առաջիկա տասնամյակներում կփոխի մեր կյանքն այնպես, ինչպես այն փոխեց էլեկտրականությունը 20-րդ դարում։ Այս մասին հայտարարել է Huawei-ի տնօրենների խորհրդի ժամանակավոր ղեկավար Գո Պինը, հայտնում է HighTech+-ը։«1875թ․ փարիզյան կայարանները սկսեցին օգտագործել էլեկտրական լուսավորությունը։ 1879թ․ Սան Ֆրանցիսկոյի էլեկտրակայանը սկսեց վաճառել էլեկտրաէներգիան։ Դրանք պատմական փոփոխություններ էին։ Ավելի ուշ, քսաներորդ դարում էլեկտրաէներգիան զգալիորեն բարձրացրեց արտադրողականությունը բոլոր ոլորտներում։ Էլեկտրական դարը սկ
  • Հայաստանը առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատարն է
    Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը:«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարեւաններից այլեւ առցանց ոլորտի առաջատար Ճապոնիայից եւ Հարավային Կորեայից:Առցանց ազատության հիմնական չափանիշները եր
  • Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը
    Հայաստանի գինեգործական վարկանիշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը նախաձեռնել և իրականացնում է մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։Մասնավորապես, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Մոնրեալ քաղաքում անց է կացվում “La Grande Degustation de Montreal 2019” գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին Հիմնադրամը միասնական տաղավարով կներկայացնի 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։ Գի
  • Այսօր Քաղաքների համաշխարհային օրն է
    Սկսած 2014 թվականից՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ին նշվում է Քաղաքների համաշխարհային օրը, որը 2013-ին հաստատվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւով՝ նպատակ ունենալով միջազգայն հանրության ուշադրությունը գրավել համաշխարհային ուրբանիզացիայի խնդիրների վրա։Բանաձեւում նաեւ ասվում է այդ գործընթացի հետ կապված հնարավորությունների եւ խնդիրների լուծման նպատակով երկրների միավորված ջանքերի անհրաժեշտության մասին, որպեսզի ամբողջ աշխարհում ապահովվի քաղաքների կայուն զարգացումը։Քաղաքների համաշխարհային օրվա անցկացման ընդհանուր կարգախոսն է․ «Ավելի լավ քաղա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Չինաստանն սկսել է աշխատել 6G-ի վրա

    Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու հետազոտական խմբերի ստեղծման մասին, որոնց խնդիրներն են լինելու 6G-ի ոսւումնասիրման եւ ներդրման պլանները, տեղեկացնում է Hightech+-ը։

    Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Վան Սիի խոսքով՝ 6G-ի ստեղծումը պետք է համարել առաջնահերթ խնդիր եւ պետության զարգացման «կարեւոր փուլ»։ Նախարարությունն սկսում է գրել 6G-ի անցնելու պլանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու է այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավոր տարբերակները, ասել է նա։

    Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչեւ տարեվերջ Չինաստանում նախատեսում են գործարկման մեջ մտցնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նույնպես փորձում են հետ չմնալ։

    Հինգերորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիան տասն անգամ կարագացնի ֆայլերի փոխանցումը 4G-ի համեմատ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես կփոխվի կյանքը 5G-ի հայտնվելով։ Օգտատերերը, առաջին հերթին՝ գեյմերները, կկարողանան նկատել արագության աճը, բայց իսկապես լուրջ փոփոխություններ կլինեն մի քանի տարի հետ, գրում է Quartz-ը։ Էլ ավելի դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի 6G-ը։



    Նյութի   աղբյուրը՝     https://news.am/