ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԵԱՏՄ աշխարհագրությունն ընդլայնվում է. Հայաստանն այս գործում մեծ ներդրում ունի

    Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է աննախադեպ հաջողություններ արձանագրել միջազգային համագործակցության ոլորտում 2019թ.-ին, երբ Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է Հայաստանը։
    Ինչպես հայտարարվել էր ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի ժամանակ, հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իրանի հետ դեռ 2018թ. ստորագրված՝ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով՝ ապագայում երկարաձգելու հեռանկարով։
    Մինչ համաձայնագրի ուժի մեջ մտնելն արդեն ԵԱՏՄ-Իրան տնտեսական հարաբերություններում նկատելի էր դրական դինամիկա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ արդեն 2018թ Իրանից արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են 27%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ-ից Իրան արտահանումն աճել է ավելի քան 17%-ով։ Համաձայնագիրն իր հերթին հնարավորություն կտա էլ ավելի խթանել կողմերի միջև ապրանքաշրջանառությունը։ Թեև արտահանման համար արտոնություններ ստացած ապրանքատեսակների թիվը սահմանափակ է, սակայն այն ներառում է հիմնական ապրանքատեսակները, որոնք ԵԱՏՄ-ն արտահանում է, մասնավորապես, գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանք։ Կարևոր է, որ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանը, որն ավանդաբար պրոտեկցիոնիստական քաղաքականություն է իրականացնում, մաքսային արտոնություններ է տրամադրում ԵԱՏՄ անդամ երկրներին մոտ 500 անուն ապրանքատեսակների մասով, ինչի արդյունքում ԵԱՏՄ արտադրանքը կարող է մրցունակ լինել իրանական շուկայում։ ԵԱՏՄ-ի մուտքը իրանական շուկա հնարավորություն կստեղծի նաև հետագայում Մերձավոր Արևելքի շուկաներ մտնելու համար։
    Սա բավական կարևոր է հատկապես Հայաստանի համար, որն էլ հանդես էր գալիս Իրանի հետ բանակցողի դերում՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանի հետ տնտեսական համագործակցության հարուստ փորձը։ Բացի նրանից, որ իրանական շուկա մուտք գործելը Հայաստանի համար դառնում է իրատեսական, Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ապրանքափոխադրման հարցում՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիր։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանը մեծ ուշադրություն դարձնի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը։ Մյուս կողմից, Հայաստանը պետք է դիտարկել նաև որպես հարթակ՝ իրանական արտադրանքի վերամշակման և ԵԱՏՄ, ինչու չէ, նաև ԵՄ երկրներ արտահանելու համար, ինչը նույնպես շահութաբեր կլինի Հայաստանի համար։ Համաձայնագրի ստորագրումը բավական կարևոր է նաև Իրանի համար՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Դա, ըստ էության, նրան հնարավորություն կտա մեղմել Արևմուտքի կողմից քաղաքական և տնտեսական մեկուսացման հետևանքները։
    Իրանից բացի, վերջին օրերին այլ ուղղություններով ևս ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության ընդլայնման հետ կապված դրական տեղաշարժեր են արձանագրվել։ Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել Սերբիայի հետ։ Հատկանշական է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Սերբիայի հետ արդեն ունեին ազատ առևտրի ռեժիմ այժմ նման արտոնյալ պայմաններ են ստեղծվում նաև հայկական և ղրղըզական արտադրանքի համար։ Հայաստանի դեպքում, ըստ ԵՏՀ-ի, արտահանման թիրախում կլինեն ալկոհոլային խմիչքները և ծխախոտը, գյուղմթերքը և սննդամթերքը։ Սերբիայի հետ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ապահովել առևտրային գործարքների կայունությունը, կանխատեսելիությունը և թափանցիկությունը։
    Նույն օրը ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն պրեֆերենցիալ չէ, այսինքն՝ չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում։ Փոխարենն, այն ուղղված է կարգավորման համակարգերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը, առևտրային ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև բազմակողմ կապերի զարգացմանը։ Այս փաստաթուղթը շատ կարևոր է ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգակցման տեսանկյունից, քանի որ ԵԱՏՄ-ն ունի տարանցման մեծ ներուժ և քայլեր է իրականացնում այդ ներուժի իրացման ուղղությամբ։ Ուստի, պատահական չէր, որ հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի շրջանակներում անցկացվեց «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագրով ֆորում։ Այն գլխավորապես ուղղված էր «Մեծ Եվրասիայի» տարածքում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանը, տարանցիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում հատկանշական է, որ երևանյան նիստի ընթացում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվեց նաև Սինգապուրի հետ։ Այս փաստաթղթի ստորագրման գործում ևս Երևանն իր դրական ներդրումն է ունեցել. հուլիսին Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետը Սինգապուրի իր պաշտոնակցի հետ քննարկել է բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր:  ԱԱԳ ստեղծման շուրջ քննարկումներ են ընթանում նաև Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ։ Վերջինիս դեպքում ևս հիմնական բանակցողը Հայաստանն է։
    Այսպիսով, ԵԱՏՄ-ն հետևողականորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Միջազգային համագործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները ԵԱՏՄ-ի նկատմամբ միջազգային հետաքրքրության աստիճանի բարձրացման հստակ ցուցանիշ են։ Տնտեսական համագործակցության առկա ձևաչափերը դրական փորձ են ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության համակարգը ձևավորելու գործում։ Այն 2019թ. որպես կառույցում նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից առաջ քաշված գերակայությունների շարքում էր, և, փաստացի, Հայաստանը մեծ ներդրում է ունեցել այս ոլորտում արձանագրված մեծ հաջողությունների գործում։



    Նյութի  աղբյուրը՝    https://artsakhpress.am