ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված կեղծ արծաթե հուշադրամների վերաբերյալ
    ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։Հայտնում ենք, որ 2010 թվական
  • Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ
    BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդ
  • Ջրի մոնիթորիգի համաշխարհային օր
    2003 թվականից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորիգի համաշխարհային օրը։Այս բնապահպանական տոնը, որ հիմնադրվել է ամերիկյան Մաքուր ջրի հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայում դարձել է տեղեկատվական-կրթական ծրագիր՝ ուղղված մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների եւ աղտոտվածությունից պաշտպանությանը մասնակցելու մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մոնիթորինգ, որը անցկացվում է Ջրային միջավայրի ֆեդերացիայի (Water Environment Federat
  • ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի BRICS երկրների համաժողովին
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին: ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաեւ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարք
  • Google-ը առաջ կմղի ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ
    Google-ը կսկսի առաջ մղել ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ որոնման արդյունքներում, որպեսզի դրդի օգտատերերին դիմելու ավելի հեղինակավոր պարբերականներին, տեղեկացնում է The Hill-ը։Այս որոշումը կարող է խնդիրներ ստեղծել մեդիա-էկոհամակարգի համար, որը գործում է բացառիկ եւ ինքնատիպ լրատվական նյութերի ագրեգացման շուրջ։ «Թեեւ մենք սովորաբար ցույց ենք տալիս պատմության վերջին եւ առավել լրիվ վարկածը նորությունների արդյունքներում, մենք փոփոխություններ ենք մտցրել ամբողջ աշխարհում, որպեսզի առանձնացնենք այն հոդվածները, որոնք համարում ենք նշանակալի եւ ի
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      9 բան, որ 20-րդ դարում կանխատեսել է Ռեյ Բրեդբերին

      Ֆանտաստը կանխատեսել է ոչ միայն որոշ ժամանակակից տեխնոլոգիաների, այլև հարակից սոցիալական խնդիրների առաջացումը:
      1950-ականներին Ռեյ Բրեդբերին ստեղծեց մի շարք աշխատանքներ, որոնցում նա զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսեց ապագա տեխնոլոգիաներն ու զարգացման միտումները: Ամեն տարի նրա գրքերում նկարագրված ավելի ու ավելի շատ բաներ են կյանքի կոչվում: Ահա դրանցից մի քանիսը:
      1. Վիրտուալ իրականություն
      «Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և, դատելով սյուժեի իրադարձություններից, ազդել նաև նյութական օբյեկտների վրա:
      Վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ի վիճակի չեն փոխանցել հոտերը, բայց խաբել ուղեղը ձայներով և պատկերներով, հնարավոր է ամբողջությամբ: Գործնական աշխարհի հետ փոխազդեցությունը նույնպես մոտ է. արդեն կան զարգացումներ, որոնք թույլ են տալիս «զգալ» վիրտուալ իրերը` հետադարձ կապի ձեռնոցների օգնությամբ:
      2. Առանց վարորդի մեքենաներ
      «Հետիոտն» պատմվածում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ:
      «- Ներս մտեք:
      – Ես բողոքում եմ:
      – Պարոն Մեդ:
      Եվ նա գնաց անկայուն քայլքով, կարծես հանկարծ հարբեր: Գնալով առջևի լուսամուտի մոտ՝ նա նայեց ներս: Այդպես էլ գիտեր. ոչ ոք առջևի նստատեղում և ոչ էլ մեքենայում չկար»:
      Ռեյ Բրդեբերի «Հետիոտն»
      Ներկայիս անօդաչու սարքերը դեռևս կատարյալ չեն կողմնորոշվում ճանապարհներին, և դրանք դեռևս չեն կարողանում իմաստալից խոսել մարդկանց հետ: Բայց դրանք, հավանաբար, շուտով ավելի զարգանան: Համակարգչային տեսողության և արհեստական ինտելեկտի ոլորտները զարգանում են թռիչքաձև:
      3. Bluetooth ականջակալներ
      «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք շատ նման են այնպիսի Bluetooth-ականջակալներին, ինչպես AirPods-ն է:
      «Նրա ականջներում ամուր մտած են փոքրիկ «օրոճներ» (,ракушки), շատ փոքրիկ ռադիոընդունիչներով և ձայնի էլեկտրոնային օվկիանոսով` երաժշտություն և ձայներ, երաժշտություն և ձայներ` ալիքները լվանում են նրա արթնացող ուղեղը»:
      Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
      4. Բանկոմատներ
      Նույն «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում կարող եք գտնել մեկ այլ ժամանակակից տեխնոլոգիայի նկարագրություն`շուրջօրյա բանկոմատներ: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են:
      «Մոնթեգը քայլում էր մետրոյի կայարանից, փողը գրպանում էր (նա արդեն այցելել էր բանկ, որը բաց է ամբողջ գիշեր, նրան սպասարկում էին մեխանիկական ռոբոտներ)»:
      Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
      5. Խելացի ժամացույցներ և բջջային կապ
      1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: Նրա կարծիքով` սրանք փոքրիկ սարքեր էին՝ ժամացույցի տեսքով, ներկառուցված խոսափողով և բարձրախոսով:
      Պարզվում է, որ Բրեդբերին կանխատեսել էր միանգամից երկու տեխնոլոգիա՝ բջջային կապ և խելացի ժամացույցներ: Օրինակ` զանգեր կարող են իրականացվել Apple Watch-ի միջոցով ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքում:
      6. Խելացի տուն
      Բրեդբերիի մի քանի պատմություններում ներկայացվում են խելացի տներ: Դրանք գիտեն, թե ինչպես է պետք հասկանալ ձայնային հրամանները, կերակուր պատրաստել, մաքրել տունը, լվանալ, նույնիսկ լվանալ և հագցնել տիրոջ հագուստը: Ժամանակակից համակարգերը կարող են փոխել միայն օդորակիչի կարգավորումները, բացել դուռը և միացնել լույսերը, երաժշտությունը կամ հեռուստացույցը, բայց Իրերի համացանցի (Internet of Things, IoT) զարգացումով, ընդլայնվելու է դրանց հնարավորությունների ցանկը:
      Նրանք գնացին իրենց ձայնամեկուսիչ տան միջանցք, որը արժեցավ նրանց երեսուն հազար դոլար (ամբողջովին կահավորված): Տունը, որը հագցնում էր նրանց, կերակրում նրանց, խնամում նրանց, զարդարում նրանց, օրորում նրանց, երգում նրանց համար և խաղում նրանց հետ»:
      Ռեյ Բրեդբերի, «Վելդ»
      7. Լրատվամիջոցների սենսացիոնիզմը
      «451 աստիճան ըստ Ֆերենհայթի» վեպի ամենահետաքրքիր պահերից մեկն այն է, երբ մեխանիկական շունը հետապնդում է գլխավոր հերոսին և դա ուղիղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ՝ օգտագործելով խցիկներով ուղղաթիռներ: Այս և նմանատիպ այլ իրավիճակների միջոցով Բրեդբերին կանխատեսում է հեռուստատեսության և առհասարակ լրատվամիջոցների սենսացիոնիզմը: Հեռուստաալիքները, ըստ գրողի, ունակ են կամայականորեն անբարոյական գործողություններ կատարել, եթե միայն գրավեն դիտողի ուշադրությունը:
      Ֆանտաստի միտքը տարիներ անց դարձավ իրական: 1990-ականներին ամերիկյան հեռուստատեսությունները որոշեցին ուղիղ եթերով ներկայացնել ոստիկանների հետապնդումները: Դրա համար նրանք օգտագործում էին ուղղաթիռներ, որոնք ունեին տեսախցիկներ: Հաճախ հեռուստադիտողները տեսնում են, թե ինչպես են հանցագործները վնասում այլ մարդկանց, ոստիկանության սպաներին և նույնիսկ ինքնասպանություն գործում:
      8. LCD հեռուստացույցներ
      Մեծ հեռուստատեսային պատերը գլխավոր տեխնոոգիական նորամուծություններից էին, որ ներկայացվում էր «451 աստիճանի ըստ Ֆարենհայթի» վեպում: Դրանց օգնությամբ պետությունը բնակչությանը տրամադրում է այնպիսի բովանդակություն, որը չի ծանրաբեռնում ուղեղը: Այժմ էկրանային պատեր չկան, բայց կան հսկայական հարթ LCD հեռուստացույցներ: Դրացից շատերը ունեն պատի չափս:
      «Նրան թվում էր, որ նա նույնպես դարձել է այն տարօրինակ էակներից մեկը, որոնք ապրում էին հեռուստատեսային ապակյա պատերի մեջ»:
      Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
      9. Սոցիալական մեկուսացում
      Գիտաֆանտաստիկ շատ գործերում տեղի է ունենում հասարակության մեկուսացման գործընթացը: Տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդիկ ավելի ու ավելի քիչ են զրուցում միմյանց հետ («451 աստիճան ըստ Ֆարենհայթի»), ուշադրություն չեն դարձնում սիրելիներին («Վելդ»), և երբեմն նրանք նույնիսկ տարիներով չեն լքում իրենց տները, քանի որ շրջապատող աշխարհը փոխարինվում է հեռուստատեսությամբ և ռոբոտներով («Հետիոտն»):
      2019 թվականին տեխնոլոգիան դեռևս ամբողջությամբ չի մեկուսացրել մարդկանց, բայց սոցիալական մեկուսացման խնդիրը հիմա էլ արդիական է: Ինտերնետը, որը նախատեսված է ամբողջ աշխարհից օգտվողներին միավորելու համար, շատ միայնակ մարդկանց վրա ճիշտ հակառակ ազդեցություն է ունենում՝ ավելացնելով նրանց մեկուսացումը և վատթարացնում է նրանց վիճակը:
      Ռեյ Բրեդբերին կարողացել է կանխատեսել ապագայի գյուտերից և միտումներից շատերը: Բայց նրա գրեթե բոլոր աշխատանքների հիմնական մեսիջը՝ այն, որ տեխնոլոգիայի զարգացումը մարդկանց կվերածի անուղղելի և անմիտ կենսազանգվածների, բարեբախտաբար, դեռ իրականություն չի դարձել: Բարձր տեխնոլոգիաները, ավելի շուտ, օգնում են լուծել մարդկության խնդիրները, այլ ոչ թե ստեղծում են նորերը:


      Նյութի աղբյուրը`     https://168.am