ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված կեղծ արծաթե հուշադրամների վերաբերյալ
    ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։Հայտնում ենք, որ 2010 թվական
  • Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ
    BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդ
  • Ջրի մոնիթորիգի համաշխարհային օր
    2003 թվականից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորիգի համաշխարհային օրը։Այս բնապահպանական տոնը, որ հիմնադրվել է ամերիկյան Մաքուր ջրի հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայում դարձել է տեղեկատվական-կրթական ծրագիր՝ ուղղված մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների եւ աղտոտվածությունից պաշտպանությանը մասնակցելու մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մոնիթորինգ, որը անցկացվում է Ջրային միջավայրի ֆեդերացիայի (Water Environment Federat
  • ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի BRICS երկրների համաժողովին
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին: ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաեւ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարք
  • Google-ը առաջ կմղի ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ
    Google-ը կսկսի առաջ մղել ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ որոնման արդյունքներում, որպեսզի դրդի օգտատերերին դիմելու ավելի հեղինակավոր պարբերականներին, տեղեկացնում է The Hill-ը։Այս որոշումը կարող է խնդիրներ ստեղծել մեդիա-էկոհամակարգի համար, որը գործում է բացառիկ եւ ինքնատիպ լրատվական նյութերի ագրեգացման շուրջ։ «Թեեւ մենք սովորաբար ցույց ենք տալիս պատմության վերջին եւ առավել լրիվ վարկածը նորությունների արդյունքներում, մենք փոփոխություններ ենք մտցրել ամբողջ աշխարհում, որպեսզի առանձնացնենք այն հոդվածները, որոնք համարում ենք նշանակալի եւ ի
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար


      Շենքերի ճակատների համար «խելացի» արևամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները:
      Պանելները կարող են շարժվել հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում՝ տեղեկացնում է TASS-ը:
      Ինչպես իր կայքում նշել է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել է «տեղափոխելի արևային պանելների համակարգ էլեկտրականության արտադրության համար», որը, կախված եղանակից, կարգավորում է շենքի պատերին ընկնող՝ Արգակի ճառագայթման քանակը: Մեկ տարում, հաշվի առնելով տաքության և սառնության սեզոնային կարիքները, չափավոր կլիմայի պայմաններում նման էլեկտրակայանում արտադրվում է 15 տոկոսով ավելի էներգիա, քան սպառվում է, իսկ ամռան պարզ եղանակին այդ համակարգը 50 տոկոսով ավելի արտադրողական է շենքի ճակատին ամրացված ստատիկ արևային պանելներից:

      Նյութի աղբյուրը`   https://www.1in.am