ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • 4G ցանցը հասանելի է դարձել չինական գյուղերի 98%-ի համարյա
    4G ցանցը հասանելի է դարձել չինական գյուղերի 98%-ի համարյաՉինաստանի գյուղերում մանրաթելերի և 4G ցանցերի բաշխման մակարդակը 2019 թվականին հասել է 98 տոկոսի:Այս մասին հայտնում է ,Սինհուաե լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության տրամադրած տվյալները: Արդյունաբերական բաժնի գլխավոր ինժեներ Չժան Ֆենգն իր խոսքում նշել է, որ Չինաստանում հեռահաղորդակցական ծառայությունների առաջընթացի շնորհիվ առաջացել է տարբեր համացանցային պլատֆորմների օգտագործման մասսայականացում:Օրինակ՝ չինացիները սիրում
  • Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան
    Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան Ղրղզստանում ԵՏՀ էլեկտրաէներգիայի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի քննարկման շրջանակներում հստակեցվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի գործարկման վերջնաժամկետը. այն կսկսի գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ԵԱՏՀ էներգետիկայի ենթակառուցվածքների նախարար Էմիլ Կայկիևի խոսքերով՝ ընդհանուր շուկայի ձևավորումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին ազատորեն ընտրել էներգակիրներ, ինչը դրականորեն կանդրադառնա արտադրության ինքնարժեքի վրա: Բացի այդ, դա կամրա
  • Կատարում փողոցները կապույտ գույնով են ներկում՝ ասֆալտի ջերմությունը նվազեցնելու նպատակով
    Կատարի հասարակական աշխատանքների անցկացման վարչությունը ճապոնական ընկերության հետ համատեղ սկսել է կյանքի կոչել Դոհայի կենտրոնում փորձնական ծրագիրը, որով փողոցները ներկում են կապույտ գույնով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ար-Ռայա» թերթին:«Մուգ ասֆալտի ջերմաստիճանը 20 աստիճանով բարձր է, քան փաստացի ջերմությունը, որը սեւ գույնը ներքաշում է եւ ջերմություն հաղորդում, այդ պատճառով որոշում է ընդունվել փողոցները կապույտ գույնով ներկել, որպեսզի 15-20 աստիճանով նվազեցվի ասֆալտի ջերմությունը»,- թերթը մեջբերում է ինժեներ Սաադ ալ-Դոսերիի խ
  • Amazon-ը չվաճառված իրերը կտրամադրի բարեգործությանը
    Amazon ընկերությունը հայտարարել է Fulfillment by Amazon (FBA) Donations բարեգործական նախաձեռնության մասին։Դա թույլ կտա համապատասխան կազմակերպություններին ստանալ չվաճառված և վերադարձված ապրանքները ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պահեստներից, հայտնում է 1in.am-ը:Մենք գիտենք, որ սննդամթերքի հանձնումը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, փոխում է իրենց կյանքը և ամրապնդում տեղական համայնքները: Մենք ուրախ ենք տարածելու այս ծրագիրը մեր ծառայություններից օգտվող վաճառողների շրջանում՝ ասվում է ընկերության բլոգում:Ծրագրի լրացուցիչ նպատակը թափոնների կրճատումն է, քանի որ վաճառողներ
  • Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները
    Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երկրի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի 6-ամսյա աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ, գրում է tass.ru-ն:«Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-
  • Երևանն ամռանը դարձել է ռուսաստանցիների նախընտրելի արտասահմանյան ուղղությունը
    Երևանը 2019թ. ամառվա ընթացքում եղել է Ռուսաստանցիների կողմից արտասահման այցելության նախընտրելի վայրը: Դեպի Երևան ուղղությունների դինամիկան ավելացել է մոտ քառորդ անգամ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտնում են Туту.ру ընկերության վիճակագիրները: Ընկերության մասնագետները հետազոտության են ենթարկել 2019թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած բոլոր ավիատոմսերը և դրանք համեմատել 2018թ. ավիատոմսերի հետ:«Այս ամառվա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, այն դեպքում, երբ այս ամառը Վրաստանում անցկացնել ցանկացողների քանակը
  • Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են
    ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են ան
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր փուլ է մտնում. չինական յուանը գտնվում է ամենացածր մակարդակի վրա

    Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային պատերազմի ֆոնին չինական յուանը վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.7%-ով՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույնին։

    «Չինական յուանը գտնվում է պատմական մինիմումի վրա, ինչը կոչվում է  «արժութային մանիպուլյացիա... Սա համարվում է գլխավոր խախտում, ինչը ժամանակի ընթացքում մեծապես կթուլացնի Չինաստանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման անկումը ՉԺՀ կենտրոնական բանկը պարզաբանել է ԱՄՆ կողմից վարվող պաշտպանողական քաղաքականությամբ և չինական ապրանքների վրա սակագներ սահմանելու հանգամանքով։ Նման իրավիճակը պատճառ է դարձել ֆոնդայի շուկաների անկման ոչ միայն Չինաստանում, ԱՄՆ-ում, այլ նաև Ասիայի մի շարք երկրներում։

    ԱՄՆ օրենքը սահմանում է հիմնական առևտրային գործընկերների քայլերը մանիպուլացիա համարելու 3 չափանիշ. գլոբալ ընթացիկ հաշվի ավելցուկ, առևտրի նշանակալի ավելցուկը ԱՄՆ-ի հետ և կայուն միակողմանի ինտերվենցիաների իրականացումը արտարժութային շուկաներում։ ՉԺՀ Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու մասին, ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում և արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:

    Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանի դրամավարկային քաղաքականության պատասխանատուները թույլ չեն տա ԱՄՆ դոլարի նկատմամբ յուանի չափից դուրս արժեզրկումն՝ օգտագործելով արժութային ինտերվենցիաներ և դրամավարկային քաղաքականության մեխանիզմներ։ Մի կողմից կարելի է ենթադրել, որ  չինական փոխարժեքի հետագա աճը հավանաբար կլինի զսպված՝ հաշվի առնելով դրա բացասական հետևանքները՝ ներդրողների վստահության անկում, կապիտալի արտահոսք, որոնք էլ կարող են մեծացնել ճնշումը փոխարժեքի վրա։ Մյուս կողմից՝ յուանի արժեզրկումը հնարավորության կտա Չինաստանին փոխհատուցել կամ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված սակագների բացասական ազդեցությունը։ Արժեզրկված յուանը չինական ապրանքներն ավելի մատչելի է դարձնում ամերիկյան գնորդների համար։ Կարելի է եզրակացնել որ ԱՄՆ քայլերը Չինաստանն անպատասխան չի թողնում։

    Անցած շաբաթ Շանհայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնության շուրջ քննարկումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019թ.-ի սեպտեմբերից 10% դրույքաչափ կսահմանվի Չինաստանից ներմուծվող լրացուցիչ 300 մլրդ դոլար ապրանքի վրա, որը չի ներառում 25% դրույքաչափը, որ ԱՄՆ-ն սահմանել էր դեռևս անցյալ տարվա հուլիսին՝ 250 մլրդ ներմուծման վրա։ ԱՄՆ նախագահը այս իրավիճակը պարզաբանել է նրանով, որ Չինաստանն ԱՄՆ-ից չի ներմուծել նախապես պայմանավորված ծավալներով գյուղատնտեսական ապրանքներ։ Այնուհետև Չինաստանը խնդրել է հայրենական ձեռնարկություններին դադարեցնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումը` ի պատասխան ներմուծման սակագների բարձրացման։

    Նշենք, որ ԱՄՆ արտաքին առևտրային տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի հիմնական գործընկերոջ կարգավիճակում է Չինաստանը, քանի որ վերջինս առաջին գործընկերն է ներմուծման տեսանկյունից և 3-րդը՝ արտահանման։ 2019թ.-ի հունիսին ԱՄՆ-ը Չինաստանից իրականացրել է 219 մլրդ դոլար ներմուծում այն ժամանակ, երբ Չինաստանը ԱՄՆ-ից իրականացրել է 52 մլրդ դոլար ներմուծում։

    Գյուղատնտեսական ապրանքները, մասնավորապես՝ սոյան, գտնվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի կենտրոնում՝ չնայած ԱՄՆ այն պնդումներին, որ Չինաստանը պետք է զգալի գնումներ կատարի ցանկացած առևտրային  գործարքի պայմաններում։ Նախքան առևտրային պատերազմը սկսելը` Չինաստանը ամերիկյան սոյայի խոշոր ներմուծողն էր. տարեկան ներմուծումը հասնում էր շուրջ 30 մլն տոննայի։ Մինչդեռ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ԱՄՆ-ից Չինաստան արտահանված սոյայի ծավալները կրճատվել են մոտ 3 անգամ։ Չինաստանի առևտրի նախարարությունը անցյալ շաբաթ հայտարարել էր նաև, որ որպես փոխարինող՝ կձգտեն ավելացնել ներմուծումը Ռուսաստանից։

    ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի և յուանի արժեզրկման արդյունքում, Bloomberg.com-ի փոխանցմամբ, աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ  երկուշաբթի օրը կորցրել են համատեղ զուտ արդյունքի 2.1%-ը՝ ԱՄՆ բաժնետոմսերի այս տարվա ամենամեծ անկման հետևանքով։ Անկում են ապրել նաև ամերիկյան ինդեքսները։

    Չինական յուանի անկումն իր ազդեցությունն է ունենալու նաև զարգացող շուկաների, մասնավորապես ՀՀ տնտեսության վրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Չինաստանը Հայաստանի խոշոր գործընկերներից է: Մասնավորապես՝ ներմուծման կառուցվածքում Չինաստանը երկրորդ խոշոր գործընկերն է Ռուսաստանից հետո։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանից ներմուծման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով՝ կազմելով 336 մլն ԱՄՆ դոլար։ Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է գրեթե 1.8 անգամ։ Չինական յուանի արժեզրկումը որոշակիորեն իր ազդեցությունը կունենա նաև կառավարության պարտքի վրա. թեպետ հունիսի վերջի դրությամբ Կառավարության պարտքի ընդամենը 0.4%-ն է չինական յուանով, վերջինս ներառված է ԱՄՀ պահուստային հիմնական արժութային զամբյուղի՝ SDR-ի մեջ, որը նշանակալի կշիռ ունի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում։ Բացի այդ վերջին շրջանում նաև ակտիվացել են քննարկումները ՀՀ դրամի արժևորման մասին, ինչը պաշտոնական մեկնաբանությունների համաձայն՝ հիմնականում պայմանավորված է տուրիստական հոսքերով։

    Հաշվի առնելով յուանի արժեզրկումը, ինչը մատչելի է դարձնում չինական ապրանքներն իր առևտրային գործընկերների ապրանքների նկատմամբ, կարող ենք ենթադրել, որ նման իրավիճակը ՀՀ արտաքին առևտրի վրա կունենա որոշակիորեն բացասական ազդեցություն՝ մեծացնելով Չինաստանից ներմուծման ծավալը և բացասաբար ազդելով արտահանման ծավալների վրա։ Ի լրումն նշենք, որ 2018-ին Չինաստանի կշիռն արտահանման կառուցվածքում կազմել է 4.5%: Սակայն միանշանակ չենք կարող պնդել, որ միանգամից այն իր ազդեցությունը կունենա առևտրային ծավալների վրա՝ հաշվի առնելով առևտրային գործարքների պայմանները և չինական յուանի արժեզրկման միտումների ժամանակահատվածը։ Իսկ թե որքան ժամանակ չինական յուանը կպահպանի արժեզրկման միտումները՝ կախված է նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների ընթացքից և Չինաստանի հետագա քայլերից։ Նաև չպետք է մոռանալ, որ ազգային արժույթի արժեզրկումը դրական էֆեկտ է ապահովում կարճաժամկետ հատվածում՝ բարելավելով առևտրային հաշվեկշռի վիճակը։



    Նյութի   աղբյուրը՝    https://b24.am