ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում. «Եվրոստատ»
    «»Գերմանացիները նույնպես «շռայլորեն» են ծախսում իրենց գումարը՝ 21%-ով ավելի, քան Եվրամիության մյուս երկրները։ Ավստրիացիներն այս ցանկում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ միջինից 16%-ով ավելի ցուցանիշով։Ընդհանուր առմամբ ԵՄ 28 պետություններից միայն 10-ի բնակիչներն են միջինից ավելի ծախսում, իսկ 6 երկրներում մեկ անձի համար ծախսերի մակարդակը 25%-ով ցածր է միջին ցուցանիշից:
  • 2019-ին Արկտիկայում ջերմացումը կարող է հասնել ծայրահեղ նիշերի
    2019-ին Արկտիկան կարող է տաքանալ մինչեւ ծայրահեղ նիշերի եւ կորցնել ավելի շատ սառույց, քան երբեւէ։ Հավանականություն կա, որ ծովային սառույցի մակերեսը կկրճատվի ավելի շատ, քան ռեկորդային 2012-ին, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով phys.org-ին։Տագնապի ազդանշաններն արդեն ստացվում են Գրենլանդիայից։ Հունիսի 12-ին տեղի օդերեւութաբանական կայաններից մեկը գրանցել է 17,3°С ջերմաստիճան, ինչը ընդամենը 0,3°С-ով է ցածր բացարձակ առավելագույնից, որը գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, մեկ այլ կայան գրանցել էր այդ օրվա ռեկորդը՝ -1,2°С։Տաք օդ
  • Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կարտահանվեն. Կենտրոնական բանկ
    Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախվա
  • 2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ
    2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի վերլուծաբան եւ փորձագետ Մին-Չի Կուոն:Բացի այդ, Apple սմարթֆոնները կստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթե չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա iPhone-երը կսկսեն համալրվել Qualcomm մոդեմները, որի հետ ընկերությունը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով MacRumors-ին, կրկին 3 մոդել կներկայացի՝ 5,4 դյույմ, 6,1 դյույմ եւ 6,7 դյույմ էկրանով: Բոլոր iPhone-երը OLED դիսպլեյ կունենան:Սակայ
  • ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները
    30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը
  • Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով
    «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար   համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը: Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգությա
  • Որքա՞ն պլաստիկ է կուլ տալիս մարդը
    Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին: Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Oane-ը:  Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:Վերջին հետազոտության արդյունքները մա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հետհեղափոխական Հայաստանի զարգացման հեռանկարները

    ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
    ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր


    Հետհեղափոխական Հայաստանը ներկայումս տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այսօր մենք պետք է գտնենք զարգացման և բարգավաճման մեր բանաձևը` հաշվի առնելով այն բոլոր իրողություններն ու սահմանափակումները, որոնք ունեցել և դեռևս ունենալու ենք նաև առաջիկայում: Մեր երկրում ընթանում են հակամենաշնորհային, հակակոռուպցիոն և նմանատիպ այլ երևույթների վերացման լրջագույն միջոցառումներ ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական համապատասխան գործունեության իրականացմամբ: Այսօր գերարդիական խնդիր է նաև դեպի Հայաստան մեծ հայրենադարձության կազմակերպումը: Մեզ անհրաժեշտ է նաև ներդրումային թռիչք: Իմանալով, թե ինչպիսին է մեր երկիրն այսօր, մենք չենք կարող «դանդաղ շտապել». այդ գաղափարը հնացել է, ուղղակի պետք է «խելամիտ շտապել» և շտկել անցած տարիներին չարվածը:

    Հիմնաբառեր. տնտեսական զարգացում, սինգապուրյան հրաշք, հայրենադարձություն, մարդկային   կապիտալ 


    Աշխարհի տնտեսական և սոցիալական պատմության ողջ ընթացքում տարբեր երկրներում ապրող ժողովուրդները, ազգերը և ազգությունները միշտ էլ անցել են պայքարի դժվարին ճանապարհ: Այդ ընթացքում որևէ հաջողություն և դրական արդյունք ձեռք չի բերվել առանց պայքարի և  հակամարտությունների: Եվ եթե այդ հակամարտությունների նախաձեռնողներն ունեցել են նաև մեծապետական նկրտումներ և բռնապետական տրամադրություններ, ապա բազմահազար և միլիոնավոր քաղաքացիներ, մեղմ ասած, տուժել են` կորցնելով հարազատներին, տուն ու տեղը, ունեցվածքը, տեղահանվել պապերի բնօրրաններից և զրկվել կենսապահովման տարրական պայմաններից: Այսօր էլ ականատես ենք լինում Սիրիայում և մի շարք այլ տարածքներում նմանատիպ երևույթների, և հաճախ մոլորակի հզոր պետությունները կամ նրանց միությունները մի որոշակի ժամանակահատված անզոր են լինում կասեցնելու դիմակայությունները` փորձելով դադարեցնել գոնե մարդկային բազմահազար կյանքերի կորուստները: Իհարկե, սա ցավալի է, բայց փաստ է:
    Մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, արդեն 27 տարի անկախ պետություն է: Սա լրջագույն արժեք է, և մենք պետք է փայփայենք ու պահպանենք, բայց նաև այդ հիմքի վրա ընտրենք զարգացման ուղի և ունենանք աննախադեպ ձեռքբերումներ: Մենք գիտենք մեր և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը` հատկապես արտաքին մարտահրավերները, որոնցից մեկը նորանկախ մեր պետության գոյության ողջ ընթացքում անբաժան ուղեկից է: Արցախի Հանրապետությունը միշտ պետք է լինի ազատ և անկախ, ժամանակի ընթացքում նաև ճանաչված մյուս երկրների կողմից: Եվ դրա մասին գիտեն յուրաքանչյուր հայի ընտանիքում, դրա համար ջանք է գործադրում յուրաքանչյուր հայ:
    Սա մեր առաջին և հիմնական ազգային գաղափարն է` ներկան և ապագան, որի շուրջ աշխարհի 10 մլն-ից ավելի հայեր համախմբված են:  Իհարկե, օրակարգում է նաև բարգավաճ հզոր և մրցունակ Հայաստանի կառուցումը: Այդ գաղափարի շուրջ պետք է համախմբվեն աշխարհի ողջ հայությունը, հայ ժողովրդի բարեկամները, և որպեսզի ավելի շատ մարդիկ համախմբվեն, պետք է մենք ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հրավիրենք մեր երկիր, որ նրանք ավելի լավ ճանաչեն մեզ և մեր հայրենիքը, որտեղ շատ բան կա ցույց տալու: Մոտ երկու ամիս առաջ մեր երկրում տեղի ունեցան արմատական քաղաքական և հանրային փոփոխություններ: Ժողովուրդն իրականացրեց անցնցում` «թավշյա հեղափոխություն»: Ժողովուրդը հասկացավ, որ եթե այս դեպքում էլ հապաղի, կարող է հետագայում շատ թանկ վճարել չարածի համար: Տեղի ունեցավ համազգային համախմμում իրավիճակի փոփոխության համար, որը հաջողությամμ պսակվեց: Ժողովուրդը հասկացավ, որ ինքը հիմնական և միակ գործոնն է, որպես այս երկրի տեր, թեև 1520 տարի խոր հիասթափություն ուներ, և դրա հետևանքով հարյուրհազարավոր մարդիկ ժամանակավորապես լքել էին երկիրը: Ներկայումս մեր երկրում ընթանում են հակամենաշնորհային, հակակոռուպցիոն և բացասական այլ երևույթների վերացման լրջագույն   միջոցառումներ ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական համապատասխան  գործունեության իրականացմամμ: «Օրենքի առաջ բոլորը հավասար են, և այլևս չեն լինելու արտոնյալներ» կարգախոսը այսօր ի գործ է, և հենց սա է հույս ներշնչում, որ առաջիկա տարիներին մեր հանրապետությունում կստեղծվեն հստակ նախադրյալներ տնտեսության և հանրային կյանքի մյուս ոլորտների համակողմանի զարգացման համար:
    Բնականաμար, ամեն երկիր ինքը պետք է գտնի այն դեղատոմսը, բանաձևը որի միջոցով առավել արագ և արդյունավետ առաջընթաց կունենա` հաշվի առնելով ժողովրդի բնավորությունը, ավանդույթները և տեղական այլ առանձնահատկություններ, սակայն գործող կառավարությունը պետք է լրջորեն ուսումնասիրի նաև իր համար ընկալելի և ընդունելի միջազգային փորձը, որը հնարավոր է բնականոն տեղայնացնել սեփական երկրում: Այդ առումով մենք ողջունում ենք «սինգապուրյան հրաշքը», որը 1963 թ.
    մինչև հիմա ամբողջ աշխարհին ապացուցեց, որ 716 կմ 2-ի վրա կարելի է 30 տարվա ընթացքում ձևավորել գերզարգացած, կարգ ու կանոնով երկիր: Այդ հրաշքի հեղինակներն են Սինգապուրի հայր Լի Կուան Յուն և
    ժողովուրդը: Իսկապես, Լի Կուան Յուին և Սինգապուրի ժողովրդին հաջողվել է անել անհնարինը. այսօր մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար:
    Ինքնատիպ երկիր է Սինգապուրը: Քաղաքը μաժանված է 3 մասի` արդյունաբերական, տուրիստական և բնակելի, որոնք իրարից առանձնացած  են կանաչ գոտիներով: Ծխախոտի մնացորդը փողոցում նետելու համար տուգանքը 500 ԱՄՆ դոլար է, չկա գողություն, գրպանահատություն 5 մլն բնակչություն ունեցող երկրում: Ժամանակին ամեն ինչ անում էին յուրաքանչյուր ներդրողի համար: Զարգացած է բիոտեխնոլոգիան, էլեկտրոնիկան, քիմիական արդյունաբերությունը, տուրիզմը և այլ ոլորտներ, չնայած Սինգապուրը չունի բնական ռեսուրսներ: Այս երկրում կյանքի կոչվեցին պրագմատիկ և ռացիոնալ գաղափարներ, և, ինչպես ասում էր հայտնի գործիչ Հոն-Սույ Սանը, «աշխարհը պարտավոր չէ մեզ կերակրել, մենք չենք կարող կերակրվել աղքատությամբ»: Ջարոնգ արդյունաբերական քաղաքը մի տարածք է, որտեղ գործում են տարբեր արդյունաբերական ձեռնարկություններ, Սինգապուրը ստեղծել է զբոսաշրջության իր հայտնի նշանը` Մերլիոնը` առյուծը ջրահարսի թևերով: Սինգապուրում մեծ ծավալով աճել են բանկային և ֆինանսական միջնորդությունները (աշխարհում 4-րդն է Լոնդոնից, Նյու Յորքից, Շանհայից հետո), ինչպես նաև միջնորդական առևտուրը և խաղատնային բիզնեսը: Սինգապուրի օդանավակայանը աշխարհում երկրորդն է. տարեկան ընդունում է շուրջ 40 մլն ուղևորի:
    Բյուջեի շուրջ 20%-ը ծախսվում է կրթության վրա, մեքենա ձեռք բերելը շատ թանկ է, թանկ է նաև ավտոմեքենաների համար տրվող լիցենզիան` 150%, սակայն շատ զարգացած է հասարակական տրանսպորտը, որն օգնում է թեթևացնել խցանումները:
    Աշխատանքից, այսինքն` 1800-ից հետո աշխատողները սեփական ավտոմեքենաներով պետք է  տեղափոխեն նաև իրենց գործընկերներին: Սրանք բարձր գաղափարական որոշումներ են, որ ժողովուրդն իրագործում է, չնայած ամբողջ երկիրը տեսանկարահանող սարքերի հսկողության տակ է:
    Մենք պետք է գտնենք զարգացման և բարգավաճման մեր բանաձևը: Այո, հաշվի առնելով այն բոլոր իրողությունները, սահմանափակումներն ու տխուր փաստերը, որոնք մենք ունենալու էինք, պետք է գիտակցենք, որ դրանց մի մասն ունենալու ենք նաև առաջիկայում:
    Փակ է մեր սահմանների երկու երրորդը, չունենք ծովային ելք, ունենք լոգիստիկ բարդություններ, փոքր ներքին շուկա: Բայց, միևնույն է, մենք հավատում ենք, որ կգտնենք օպտիմալ ճանապարհ:
    Մեր հիմնական կապիտալը մարդկային գործոնն է` իր մտավոր ներուժով և տաղանդով: Մենք գտնվում ենք Եվրոպայի և Ասիայի 200 միլիոնանոց ԵԱՏՄ-ի և 80-միլիոնանոց Իրանի խաչմերուկում: Եվ, վերջապես, մենք նորարար և աշխատասեր ենք: Ժողովրդական պայքարն անհրաժեշտ է ներդրումների և ներդրողների
    համար: Յուրաքանչյուր ներդրում պետք է անվտանգ լինի և պաշտպանված: Դա հնարավոր է, եթե չլինեն արտոնություններ մի խումμ մարդկանց համար: Պայմաններ պետք է ապահովվեն բիզնես սկսելու համար` վարկային տոկոսադրույքների իջեցում: Դա հնարավոր է: Չափազանց կարևոր է հարկատեսակների կրճատումը և հարկային վարչարարության գերպարզեցումը: Պետք չէ մարդու մտավոր ներուժը հակադրել հարստությանը և ֆինանսական ռեսուրսներին, չպետք է հակադրել նաև աղքատին ու ունևորին, պետական և մասնավոր հատվածները, Սևանի էկոլոգիական խնդիրը և Արարատյան դաշտի ոռոգման ջրի կարիք ունեցող գյուղացիներին: Մեզ խիստ անհրաժեշտ է հանրային համաձայնությունը: Դա հեշտ չէ ապահովելը, μայց անհնար էլ չէ:
    Նախկին կառավարիչները պետք է ընդունեն իրենց բացթողումները ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական շատ երկրներում է: Մի՞թե զարգացած, այդ թվում` Եվրոպական երկրներում ներկայումս չկան լուրջ հիմնախնդիրներ: Իհարկե, կա՛ն: Եվրոպական խորհրդի որոշումները շատ երկրներ հաճախ չեն կատարում` իրենց ազգային ինքնությունը պահպանելու համար. օրինակ` Լեհաստանը, Հունգարիան և այլ երկրներ: Եվրոպայում թևածում է միլիոնավոր փախստականների խնդիրը: Դրա լուծման համար միայն ֆինանսները բավարար չեն, քանի որ այդ երկրներում տեղի են ունենում բարոյական, ժողովրդավարական, սոցիալական լրջագույն տեղաշարժեր, որոնք փոխում են քաղաքակրթության և կյանքի մասին անցած և ներկա պատկերացումները: Բնականաբար, որևէ երկիր համաձայն չէ իր ազգային դիմագծի կորստի հաշվին զարգացնել տնտեսությունը և հանրային կյանքը: Սակայն ժողովրդավարական արժեքները պարտավոր ենք պահպանել. դա է մեր զարգացման հիմքը: Թուրքիայում վերջին ընտրությունների նախօրյակին ընդդիմության հետ կապերի համար պետական հատվածից աշխատանքից ազատվել էր 100 հազար մարդ, բերման էին ենթարկվել 50000-ը: Եվրոպական դատարանը 9800 դեպքի առնչությամբ վարույթներ էր հարուցել: Սա մեր հարևան տարածքներում է, և ավելի վատ է Ադրբեջանում: Մենք, ժողովրդավարության առումով, տարածաշրջանում պետք է լինենք առաջիններից մեկը, միաժամանակ մշտապես պահպանենք մեր զգոնությունը` հարևան երկրներից սպասվող վտանգների հետ կապված: Այսպիսով` պետք է ունենանք զարգացած ռազմարդյունաբերական համալիր, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր մակարդակ, բարձրակարգ լեռնամետալուրգիա, զարգացած գյուղատնտեսություն, շուկայական ենթակառուցվածքներ, համարժեք գիտակրթական համակարգ: Այսօր գերարդիական խնդիր է նաև դեպի Հայաստան մեծ հայրենադարձության կազմակերպումը: Այո՛, այսօր իրական պայմաններ են ձևավորվում աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մեր հայրենակիցների` հայրենիք վերադարձի և այն հզորացնելու համար: Դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է:
    Հայրենիքը սպասում է: Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի վերադարձի հետ, ազմարկչային էֆեկտով, մեր երկիրը կընդարձակվի, հոգու ջերմության հետ կամրանա հավատը մեր մշակույթի և հասարակության, նաև այն մարդկանց հանդեպ, ում հետ շփվել են հայրենիքից բացակայելու ժամանակ: Մեզ անհրաժեշտ է նաև ներդրումային թռիչք: Դա հնարավոր կլինի, եթե մեր Կառավարությունը պիլոտային օրինակներով համամասնակցություն ունենա տարբեր գերակա ներդրումների նախագծերին, կրի ներդրողների ռիսկերի մի մասը:
    Ներդրողների հետ պետք է կարողանալ խոսել և պայմանավորվել: Ամփոփելով նշենք, որ ամենից լավ մենք գիտենք, թե ինչպիսին է մեր երկիրը, և դա այդպես է յուրաքանչյուր երկրի և նրա քաղաքացու դեպքում:
    Ուստի, հենց դա հաշվի առնելով, մենք այլևս չենք կարող «դանդաղ շտապել». այդ գաղափարը հնացել է, ուղղակի պետք է «խելամիտ շտապել» և շտկել անցած տարիների բացթողումները: