ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    The Economist-ը կազմել է համաշխարհային տնտեսության սպառնալիքների նոր վարկանիշը

    The Economist բրիտանական ամսագրի մասնագետները կազմել են համաշխարհային տնտեսության սպառնալիքների նոր վարկանիշը: Զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարները վատթարանում են:

    The Economist-ում կարծում են, որ 2019-ին տնտեսության աճի տեմպերը կնվազեն մինչեւ 2.8 տոկոս (2018-ին աճը կազմել է 2.9 տոկոս), իսկ 2020-ին՝ մինչեւ 2.6 տոկոս, հաղորդում է ՌԲԿ-ն:

     Իրականում աճի տեմպերն անգամ կարող են կանխատեսվածներից ցածր լինել, զգուշացնում է The Economist-ը: Վարկանիշը կազմողների կարծիքով՝ նման արդյունքի կարող է հանգեցնել  մի քանի ռիսկային սցենարի իրականացումը:

     «Ավելացող աշխարհաքաղաքական անորոշության հետ մեկտեղ լուրջ խոցելիություններ գոյություն ունեն խոշորագույն տնտեսություններում, այդ թվում զգալի պարտքային բեռը Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Իտալիայում, ինչպես նաեւ զարգացող շուկաներում:

    Վատ կառավարման դեպքում այդ թուլությունները կարող են զգալիորեն ուժեղացնել անկումը՝ սառեցնելով համաշխարհային տնտեսությունը», -ասվում է զեկույցում:

    Ամսագրի փորձագետները համաշխարհային տնտեսության համար առավել լուրջ սպառնալիք են համարում  ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վեճի վերածումը լայնածավալ առեւտրային պատերազմի: Նման արդյունքի վտանգը The Economist-ի փորձագետները չափավոր են անվանել(ռիսկի ինտենսիվությունը՝ 15 բալ)՝ նշելով, որ նման արդյունքի իրկանացումը չափազանց ծանր հետեւանքներ կունենա:

    Ըստ հեղինակների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունների միջեւ բանակցությունները գործարքի կնքման հույս են ներշնչում, որը թույլ կտա խուսափել կոնֆլիկտի էսկալացիայից:

    Սակայն The Economist-ը նշում է, որ անգամ գործարքի կնքման դեպքում ռիսկերը կպահպանվեն, քանի որ ցանկացած համաձայնագիր չի կարող ստիպել Չինաստանին առեւտրային հավասարակշռության այնպիսի վերաձեւավորման հասնել, որին ձգտում է ԱՄՆ-ն:

    The Economist- ի հիմնական կանխատեսման համաձայն, առաջիկա երկու տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կկարողանա խուսափել աղետալի ռեցեսիայից, թեեւ երկրի ՀՆԱ-ի աճը 2019 թվականին կդանդաղի մինչեւ 2.3 տոկոս, իսկ 2020 թ., մինչեւ 1.5 տոկոս: Փորձագետները սակայն զգուշացնում են, որ անկումը կարող է շատ ավելի ուժեղ լինել ԱՄՆ-ի ֆինանսական հատվածի խոցելիության պատճառով:

    ԱՄՆ-ի տնտեսության դանդաղեցումը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել այն ընկերությունների թվաքանակի ավելացմանը, որոնք նվազեցնում են ներդրումները եւ աշխատակիցների քանակը, եւ միեւնույն ժամանակ պարտքերի մարման հետ կապված դժվարություններ ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ նրանց վարկանիշների վերագնահատմանը, ինչը  ներդրողներին կստիպի կրճատել ներդրումները:

    Նման սցենարի իրականացումը (The Economist-ը  այն գնահատում է որպես չափավոր,  ինտենսիվությունը՝ 12 բալ, բայց հնարավոր հետեւանքները՝ ծանր) «զգալիորեն կխորացնի համաշխարհային տնտեսության դանդաղումը», քանի որ շատ երկրներ կտուժեն ԱՄՆ-ում իրենց ապրանքների պահանջարկի նվազման եւ ներդրումների հոսքի կրճատման պատճառով»:

    The Economist-ի փորձագետները նշում են, որ 2018 թվականին զարգացող շատ երկրների տնտեսություններ տուժել են արժութային ճգնաժամերից, իսկ 2019-ին իրավիճակը կարող է ավելի վատանալ (ռիսկը չափավոր է, ինտենսիվությունը՝ 12 միավոր)։ Զարգացող շուկաներում լայնածավալ ճգնաժամ կարող է առաջացնել այն պետություններում նոր դժվարությունների առաջացումը, որոնց տնտեսությունը արդեն անկայուն է սեփական խնդիրների պատճառով եւ ի հետեւանք ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի սրացման, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրողների արտահոսքի Արգենտինայում եւ Թուրքիայում արժույթների ճգնաժամը լայնածավալ բանկային ճգնաժամի վերածվելու՝ արտարժույթով փոխառությունների արժեքի աճի համատեքստում։

    Չինաստանի տնտեսության տապալման հավանականությունը (2018-ին նրա ՀՆԱ-ն, համաձայն նախնական գնահատականների, աճել է 6,6 տոկոսով, ինչը 28 տարվա մեջ ամենավատ ցուցանիշն է), The Economist-ի փորձագետները սակավ հավանական են համարում (ռիսկի ինտենսիվությունը՝ 10 միավոր)։ Սակայն չեն բացառում, որ չինական իշխանությունները, հանրապետության տնտեսության աջակցման միջոցներ ձեռնարկելով ԱՄՆ-ի հետ առեւտրային հակամարտությունում, կարող են սխալ թույլ տալ։ Չինաստանի տնտեսության ամենախոցելի տեղը The Economist-ում համարում են ներքին վարկերի ծավալը, որը գերազանցում է ՀՆԱ 230 տոկոսը։

    Պարբերականի փորձագետները նախազգուշացնում են, որ եթե Չինաստանի իշխանությունները չկարողանան կանխել «ցած սահող տնտեսական պարույրը», ապա դա կհանգեցնի հումքի, մանավանդ մետաղների գլոբալ գների կտրուկ անկման, ինչը կհարվածի Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներին։

    Սպառնալիքների թոփ-10-յակում The Economist-ի փորձագետները նշում են նաեւ.

    նավթի գների կտրուկ բարձրացումը մատակարարումների դեֆիցիտի ծագման արդյունքում;

    ռազմական գործողությունների սկսվելը Հարավչինական ծովում կղզիների՝ Սպարտլի արշիպելագի (դրան հավակնում են Չինաստանը, Վիետնամը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները եւ Բրունեյը),  Պարասելյան կղզիների (հավակնում են Չինաստանը, Թայվանը եւ Վիետնամը) եւ Սկարբորո խութերի (հավակնում են Չինաստանը, Թայվանը եւ Ֆիլիպինները) պատկանելության վեճերի պատճառով;

    ինտերնետի մեծ հատվածներին լուրջ վնաս պատճառելը կիբեռգրոհների արդյունքում;

    ռազմական գործողությունների սկսվելը Կորեական թերակղզում;

    Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից առանց գործարքի (no-deal Brexit);

    Իտալիայում բանկային համակարգի ճգնաժամի սկսվելը երկրում քաղաքական եւ ֆինանսական անկայունության պատճառով։


    Նյութի   աղբյուրը՝    https://news.am