ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորութ
  • Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր
    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapcha
  • Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
    Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում: Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 եւ A380 ֆլագմանական ինքնաթիռները:Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռ
  • G20-ի երկրները գյուղատնտեսության մեջ կներդնեն արհեստական ինտելեկտ
    G20-ի գյուղատնտեսության նախարարները որոշում են կայացրել ոլորտում ներդնել և զարգացնել նորագույն տեխնոլոգիա: Այս մասին հաղորդում է NHK-ն: Ինչպես նշվում է, արհեստական ինտելեկտի օգնությամբ ծրագրվում է մեծացնել արտադրողականությունը:Ճապոնիայի համաժողովում G20-ի մասնակիցները ընդունել են համապատասխան հռչակագիր: Նրանք նաև հանդես են եկել հօգուտ սննդամթերքի կորստի կրճատման:Նյութի  աղբյուրը՝   https://www.1in.am
  • Ավստրալիայի բանկը 46 մլն թղթադրամները սխալով է շրջանառության մեջ դրել
    Ավստրալիայի Պահուստային բանկը (RBA) հաստատել է, որ շրջանառության մեջ դրված 50 ավստրալական դոլար արժեքով 46 մլն-ից ավելի թղթադրամը պատրաստվել է դիմային կողմի միկրոտեքստի «պատասխանատվություն» (responsibility) բառում սխալով, հայտնում է ABC-ն:Սխալը հայտնաբերել է Triple M ռադիոկայանի ունկնդիրներից մեկը, որն այս մասին հաղորդագրություն է հրապարակել ռադիոկայանի Instagram-ի էջում: Ուղարկված թղթադրամի լուսանկարում մեծացնելիս երեւում է, որ միկրոտեքստում Էդիթ Քոուենի (Արեւմտյան Ավստրալիայի Օրենսդիր ժողովի առաջին կին պատգամավորը) առաջին ելույթից բերված հատվածում «responsi
  • Չինաստանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին
    Այնուամենայնիվ, գործակալությունը նշել է, որ բանակցությունները լավագույն տարբերակն են հակասությունների լուծման համար:Չինաստանի Առևտրի նախարարության տվյալներով՝ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն մայիսի 9-10-ը կայցելի Վաշինգտոն՝ երկկողմ առևտրային բանակցությունների 11-րդ փուլին մասնակցելու նպատակով:Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով 25-ի: Նյութի   աղբյուրը՝   https://www.tert.am
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում

    Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ:
    Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահնման առումով երբեմն առաջացող խոչընդոտները:
    «Հայաստանի արտահանման շուկայում մոտ 688 մլն դոլարի արտահանում բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային: Նույն ծավալով արտահանվում է ԵՄ շուկա և մոտ մեկ միլիարդ էլ` այլ շուկաներ: Այսինքն` արտահանման մոտ 25-26 տոկոսը բաժին է ընկնում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումներին: Եվրասիական շուկա Հայաստանից արտահանվում են հիմնականում ծխախոտ, խմիչքներ, կոշկեղեն, տրիկոտաժ, տեքստիլ, կապի միջոցներ, թարմ միրգ, բանջարեղեն, պահածոյացված բանջարեղեն, թարմ ձուկ, խեցգետին: Ամենակարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք»,- ասաց Բաբայանը:
    ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվալների համաձայն` 2018-ի հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 989 մլն  499.9 հազար դոլար, որը 2017թ. համեմատ աճել է 11.3 տոկոսով:
    Փոխնախարարն արտահանման աճի այս տեմպը դրական ցուցանիշ է համարում և կարծում է` այն զարգանալու միտում ունի: Բաբայանի կարծիքով` այն հնարավորությունները, որ առկա են եվրասիական շուկա արտահանում անելու համար, պետք է մաքսիմալ օգտագործել:
    Արտահանման ամենամեծ ծավալը ԵԱՏՄ երկրներից բաժին է ընկել Ռուսաստանին` 666 մլն 501.7 հազար դոլար: Փոխախարարը դա պայմանավորեց նրանով, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ գործընկերը: «Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստան արտահանում ենք ավելի մեծ ծավալով ապրանքներ: Նաև Ռուսաստանի շուկան լոգիստիկ առումով ավելի մատչելի է, այն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ մյուս պետություններինը»,-նշեց նա:
    Նախորդ տարի  նվազել է ԵԱՏՄ երկրներից  միայն Ղրղզստան հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ արտահանումը` մոտ 45 տոկոսով` կազմելով ընդամենը 970.5 հազար դոլար: Նման նվազումը փոխախարարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Հնարավոր է, որ այդ ապրանքներն ավելի նպատակահարմար է եղել արտահանել այլ շուկա: Դրանք են շոկոլադը, խմիչքը, միրգը, բանջարեղենը: Հայաստանից կան տնտեսավարողներ, որոնք ծառայություն են մատուցում Ղրղզստանում, հետևաբար քաղաքական որևէ խոչընդոտ չունենք այս երկրի հետ»,-նշեց նա:
    Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության, արտահանման խոչընդոտերին` Բաբայանը նշեց, որ արտահանման համար տեխնիկական խնդիրներ լինում են անդամ բոլոր երկրների մասով: Օրինակ՝ Հայաստանից Բելառուս արտահանման համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար առկա է սահամանափակում, որը բարդացնում է ապրանքների մուտքն այդ շուկա: «Սակայն նախորդ տարվա 6 ամսվա կտրվածքով տեսնում ենք, որ արտահանվել են նոր ապրանքներ, որոնք նախկինում չէին արտահանվել: Հայաստանն արդեն այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկ է ներկայացրել ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովին: Եվ դա քննարկման փուլում է»,-ներկայացրեց փոխնախարարը:
    Նախորդ տարում ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն  326.2 հազ դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը սակայն նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով  ընդամենը 1 մլն 270.7 հազ դոլար:



    Նյութի   աղբյուրը՝     https://artsakhpress.am