ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ուղեղային կենտրոնների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները

    Հետազոտական խմբի ղեկավար`
    ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ

    տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
    Հետազոտական խմբի անդամներ`
    ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
    փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

    ԱՐՓԻՆԵ ՄԱԼՔՋՅԱՆ
    ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և
    բարոյագիտության ամբիոն

    Ուղեղային կենտրոնների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները

    Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգին բնորոշ են շարժունության բարձր աստիճանը և փոփոխությունների սրընթաց  դինամիկան: Այդ գործընթացներում առավելություն են ստանում այն պետությունները,  որոնք ընդունակ են ակնթարթորեն արձագանքելու տեղի ունեցող փոփոխություններին, արագորեն հարմարվելու նոր մարտահրավերներին,  յուրացնելու նոր «խաղի կանոնները»` հաշվարկելով նպատակներն ու  ռեսուրսները, օգտագործելով իրենց տնտեսական, քաղաքական, տեղեկատվական  ու մտավոր հնարավորությունները: Նման պայմաններում պետությունները  գործադրում են բոլոր ջանքերը՝ ստեղծելու միջազգային գործունեության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների նախապատրաստման,  ընդունման ու առաջքաշման բարձրորակ մեխանիզմներ, որոնք,  որպես կանոն, ունեն խորհրդակցական բնույթ, բնութագրվում են արտաքին  քաղաքականության շատ սուբյեկտների ներգրավվածությամբ և հենվում են  ինչպես վերլուծական մշակումների, այնպես էլ հիմնավոր փորձագիտության վրա: 
    Ներկայում համաշխարհային, տարածաշրջանային և պետական քաղաքականության  ինտելեկտուալ ապահովման գործընթացում աստիճանաբար  մեծանում է հետազոտական հատուկ կառույցների, այսպես կոչված՝ ուղեղային  կենտրոնների (Think Tanks) դերակատարությունը: Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներում ուղեղային կենտրոնների ի հայտ գալը և զարգացումը  պայմանավորված են ինտելեկտուալ ներուժի համախմբմամբ, հասարակական,  քաղաքական, տնտեսական հիմնախնդիրների լուծման և որոշումների  կայացման գործընթացներում այդ ներուժի կիրառման անհրաժեշտության  գիտակցմամբ և համապատասխան կառույցների՝ հասարակական կարծիքի  ձևավորման վրա ազդելու ձգտմամբ: Որպես հանգույց, ապահովելով ակադեմիական/փորձագիտական  հանրությունների և պետական իշխանության  համագործակցությունը, ուղեղային կենտրոններն իրականացնում են հետազոտական  աշխատանք հասարակայնորեն նշանակալի հիմնախնդիրների  (քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն) լուծման ուղղությամբ,  անցկացնում են կառավարական մարմինների ընդունած որոշումների և նախագծերի,  նորմատիվ ակտերի ու ծրագրերի փորձաքննություն, մատուցում  են խորհրդատվական ծառայություններ: Ուղեղային կենտրոնները ոչ միայն վերլուծում են ու  երաշխավորություններ  տալիս աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլև,  ժամանակ առ ժամանակ, նրանց աշխատակիցներն ու գործատուները հետաքրքրվում են սեփական գործունեության արդյունավետությամբ և փորձում անցկացնել ինքնատիպ՝ «երկրորդ մակարդակի հետազոտություններ»,  այսինքն` գնահատում համաշխարհային քաղաքական գործընթացներում և  իրենց միջավայրում այս կամ այն think tank-ի դերն ու նշանակությունը:  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները,  իրականացնելով այս հետազոտությունը, նպատակ ունեն պարզելու  ՀՊՏՀ-ում գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղն ինտելեկտուալ  ծառայությունների շուկայում: Բավական երիտասարդ այս կառույցը, որպես  ուղեղային կենտրոն, ուսումնասիրելով նմանատիպ կազմակերպությունների  ստեղծման պատմությունն ու տեխնոլոգիան, ոչ միայն կարող է  մշակել իր գործընկերների հանդեպ ռազմավարություն, մարտավարություն ու ոճ, այլև որոշակի ներդրում ունենալ մեր երկրում ինտելեկտուալ ծառայությունների շուկայի, սոցիալական ինժեներիայի ինդուստրիայի ստեղծման  գործում: Միաժամանակ, հետազոտական խումբն անդրադարձել է այն գործիքներին  ու տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են արևմտյան երկրներում  հանրային քաղաքականության ոլորտի զարգացման համար և գրեթե  բացակայում են մեզանում:  Հետազոտության առաջին մասը («Ուղեղային կենտրոնները որպես  վերլուծության օբյեկտներ») նվիրված է ուղեղային կենտրոնների գաղափարի  ու պրակտիկ գործունեության զարգացման ուղիներին: Ընդհանուր առմամբ,  իսկական ուղեղային կենտրոնների զարգացումը պայմանավորված է  երկրների ինտելեկտուալ ներուժի խտացմամբ, հասարակական-քաղաքական  հիմնախնդիրների հանդեպ ուշադրության մեծացմամբ և հասարակական կարծիքի ակտիվացմամբ:  Երկրորդ մասը («Ուղեղային կենտրոնները քաղաքական դերակատարների  համակարգում») պարունակում է աշխարհի առաջատար ուղեղային  կենտրոնների փորձի տեսական ընդհանրացում, ԶԼՄ-ների, պետական կառույցների  ու քաղաքական գործիչների, հասարակական խմբերի ու ակտիվ  քաղաքացիների հետ համատեղ աշխատանքի, քաղաքական վերլուծության,  հաղորդակցման ու որոշումների ընդունման գործընթացների տեխնոլոգիաների ու մեթոդների դիտարկում: Երրորդ մասը («ՀՀ ուղեղային կենտրոնների դերը   քաղաքական  գործընթացներում»)  վերաբերում է հայկական ուղեղային կենտրոնների կայացման  ու զարգացման առանձնահատկությունների վերլուծությանը, դրանց հետազոտական  ուղղվածության, ռազմավարական առաջնահերթությունների  լուսաբանմանը: 
    Ուղեղային կենտրոնները պետության՝ որոշումների ընդունման համակարգի շղթայի օղակներից մեկն են, ինքնատիպ հանգուցային կետեր՝ այն սոցիալական գործընթացի կառուցվածքում, որը կարելի է անվանել սոցիալական ինժեներիա, այսինքն` հասարակության բարեփոխման ուղղությամբ կատարվող  գործիքային ու տեխնոլոգիական աշխատանք, որն անցկացվում  է բացահայտորեն և ներգրավում այս կամ այն ոլորտի լավագույն մասնագետներին՝ առանց միջնորդների, մրցութային հիմունքով հրապարակելով  արդյունքները և հանրայնորեն գնահատելով դրանք:
    Գրականության մեջ, «ուղեղային կենտրոն»-ին զուգահեռ, գործածվում  են նաև «մտքի ֆաբրիկա»«ուղեղային տրեստ»«վերլուծական կենտրոն»,  «հետազոտական կենտրոն»«փորձագիտական հանրություն»«իրավիճակային  կենտրոն» և այլ հասկացություններ: «Ուղեղային կենտրոն» անվանումն ընդգծում է հետևյալ սոցիալական գործառույթը. որևէ կենտրոնում  մտածող մարդկանց (ուղեղների) խտացում, կենտրոնացում, որոնք մշակում  են սեփական սոցիալական ռազմավարությունները՝ որոշակի կերպով ազդելով  օրենսդրական կամ գործադիր կարևոր որոշումների ընդունման վրա,  կատարում են լավ վարձատրվող պատվերներ` դառնալով անկախ: Իրականացնելով  սոցիալական նախագծեր հանրային քաղաքականության ոլորտում`  ուղեղային կենտրոնները հանդես են գալիս որպես միջնորդ իշխանական կառույցների, գործարար շրջանակների և ակադեմիական հանրության  միջև: «Մտքի ֆաբրիկա» անվանումը մատնանշում է, որ արտադրության  տվյալ տեսակն ունի ինդուստրիայի ձև, կիրառում է որոշակի, կրկնվող և  զանգվածային, հետևապես՝ արդյունաբերական տեխնոլոգիաներ: «Ուղեղային կենտրոն» եզրույթը, որի իմաստի շուրջ չեն դադարում  բուռն բանավեճերը, ծագում է անգլերեն «think tank» բառակապակցությունից,  ինչը թարգմանաբար նշանակում է «գաղափարների պահեստ»: Դա  առաջին անգամ գործածել է ամերիկացի լրագրող Ալեն Ուայթը (Allen White)  1903 թ. մարտի 21-ին «Saturday Evening Post» ամսագրում տպագրված իր  հոդվածում: Արտահայտությունը թևավոր դարձավ այն բանից հետո, երբ ամերիկացի մեկ այլ լրագրող` Ջեյմս Մ. Կիրանը (James M. Kiran), «The New  York Times» թերթում հրապարակեց հոդված, որտեղ «ուղեղային տրեստ» անվանեց մի խումբ խորհրդական  պրոֆեսորների, որոնք 1932 թ. նախագահական  ընտրություններում նպաստել էին Ֆրանկլին Ռուզվելտի հաղթանակին:
    Դրանից հետո «ուղեղային տրեստ» սկսեցին անվանել խորհրդականների  հենց այդ խումբը և, ընդհանրապես, փորձագետների ամեն մի հանրություն,  որ համատեղ մշակում էր նոր նախագծեր, առաջարկում թարմ գաղափարներ,  փնտրում առաջադրված խնդիրների լուծման միջոցներ: ԱՄՆ-ում 1940-ական թթ. «ուղեղային կենտրոնը» նշանակում էր նաև պաշտպանված շինություն, որտեղ հավաքվում էին փորձագետներն ու զինվորականները քննարկումների և բանավեճերի համար: Որոշ ժամանակ եզրույթն ուներ արհամարհական երանգ. իշխում էր այն կարծրատիպը, որ բավական է մի խումբ վերլուծաբանների տեղավորել փակ տարածությունում, և նրանք արժեքավոր մտքեր կհայտնեն: Աստիճանաբար նախապաշարումները ցրվեցին, և «think tank» բառակապակցության  նշանակությունն ընդլայնվեց: Այդպես սկսեց կոչվել յուրաքանչյուր  քաղաքական-փորձագիտական հանրություն: Որպես գիտական գործունեության կազմակերպման հատուկ տեսակ՝ ժամանակակից ուղեղային  կենտրոնների նախատիպերն իրենց մասին ազդարարեցին դեռևս XX դարի սկզբին պատվիրված ռազմական հետազոտություններ կատարելիս:
    ,Ուղեղային կենտրոնե եզրույթի միասնական, համընդհանուր սահմանում  գոյություն չունի, սակայն դա առավել ամբողջական կերպով բնութագրվում  է ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկում. ուղեղային կենտրոններ են համարվում  այն կազմակերպությունները, որոնք անցկացնում են հետազոտություններ  և առաջարկություններ են տրամադրում քաղաքականության տարբեր  ոլորտների վերաբերյալ: Այլ կերպ ասած` ուղեղային կենտրոններ են  հաճախ համարվում այն անկախ ինստիտուտները կամ կազմակերպությունները,  որոնք զբաղվում են քաղաքական ուղղվածության հետազոտություններով
    և ներկայացնում են իրենց տեսակետը: Այդպիսի հաստատությունները կամուրջ են գիտական շրջանակների և իշխանության միջև: Դրանք, կարծես,  լցնում են այն դատարկությունը, որ գոյություն ունի ակադեմիական հայեցակարգերի  և քաղաքական գործիչների փորձառության միջև՝ իրական  գործողություններով մարմնավորելով գաղափարները:  Ուղեղային կենտրոնն անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական  կազմակերպություն է, որը ստեղծվում է հասարակական (հանրային) կյանքի համար կարևոր որոշումների քննարկման և, ըստ հնարավորության, առաջմղման, ինչպես նաև հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում, բնագավառում  այս կամ այն պրակտիկ քաղաքականության առաջքաշման նպատակներով:  Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի և  ԱՄՆ-ի հնագույն ուղեղային կենտրոններից մեկի` Բրուկինգսի ինստիտուտի  (Brookings Institution) արտաքին քաղաքականության ոլորտում կատարվող  հետազոտությունների նպատակների ձևակերպումը. «Արտաքին քաղաքականության  հետազոտական ծրագրի առաքելությունն է հեղինակավոր տեղեկատվություն  տրամադրելը, քննադատական գնահատականներ տալը և  համաշխարհային իրադարձությունների մանրակրկիտ և օբյեկտիվ վերլուծություն  իրականացնելը՝ մինչև իրադարձությունների զարգացումը, ինչը,  ամենայն հավանականությամբ, կներգործի ամերիկյան արտաքին քաղաքականության  վրա հաջորդող տարիներին»:
    Քանի որ առավել զարգացած ուղեղային կենտրոնների հայրենիքը  ԱՄՆ-ն է, և չափազանց մեծ է նրա ազդեցությունը հանրային ու դրա միջոցով`  նաև համաշխարհային քաղաքականության վրա, հետազոտության մեջ ուսումնասիրվում են գերազանցապես ամերիկյան ուղեղային կենտրոնների գործունեության զարգացման ուղիները: Տարբեր տարածաշրջաններում  ուղեղային կենտրոններն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն  չի դիտվում նույնքան բազմազանություն և ներքին տարբերակում, ինչպես  ԱՄՆ-ում է: Կողմնորոշումը դեպի ամերիկյան փորձը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տեղի ուղեղային կենտրոններն առավել պատկերավոր  ու ամբողջական կերպով ներկայացված են տեղեկատվության բաց  աղբյուրներում, մասնավորապես՝ համացանցում: Ուղեղային կենտրոնների քանակով երկրորդ տեղում Ասիան է, հատկապես՝  Չինաստանը, որտեղ դրանք աչքի են ընկնում պետությունից ունեցած  բավական մեծ կախվածությամբ: Ուղեղային կենտրոնների բազմազանություն  է հատուկ Մեծ Բրիտանիային, իսկ մայրցամաքային Եվրոպայում դրանց ստեղծման ավանդույթները հարաբերականորեն ավելի թույլ են: