ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ աշխատանքի շուկան. առկա վիճակը և հիմնախնդիրները

    ՔՐԻՍՏԻՆԱ  ԱՆԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարման ամբիոն


    Յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման ապահովման գործընթացում իր ուրույն և նշանակալի տեղն ու դերակատարումն ունի աշխատանքի շուկան: Այս առումով առաջնային և չափազանց արդիական է աշխատանքի շուկայի արդյունավետ կարգավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ է նախևառաջ   գնահատել աշխատանքի շուկայի վիճակը, ինչն էլ հնարավորություն կընձեռի վեր հանելու դրանում առկա հիմնախնդիրները և համապատասխան քաղաքականության միջոցով ոլորտում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Վերջիններիս հիմնական թիրախը պետք է լինեն երկրի աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումն ու զբաղվածության մակարդակի բարձրացումը, որոնք մարդկանց բարեկեցության և կյանքի որակի բարելավման գրավականներն են:
    Հիմնաբառեր. աշխատանքի շուկա, աշխատանքային ռեսուրսներ, տնտեսական ակտիվության մակարդակ, զբաղվածության մակարդակ, գործազրկության մակարդակ, զբաղվածության կարգավորում,   զբաղվածության ակտիվ քաղաքականություն 

    Աշխատանքի շուկան ժամանակակից շուկայական տնտեսության կարևորագույն տարրերից է, որն էականորեն ազդում է մարդկային գործունեության  սոցիալ-աշխատանքային հարաբերությունների համակարգի վրա և  արտացոլում է հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական գրեթե բոլոր փոփոխությունները` միևնույն ժամանակ սերտորեն փոխազդելով այլ շուկաների հետ (ապրանքների ու ծառայությունների, կապիտալի և այլն):
    Ինչպես հայտնի է, մակրոտնտեսական ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով տարբեր միջազգային կազմակերպությունների  իրավունք է վերապահված մշակելու միասնական մեթոդաբանություն` երկրի տնտեսությունը բնութագրող ցուցանիշների հաշվարկման համար: Այսպես`  աշխատանքի շուկան բնութագրող ցուցանիշների սահմանման և գնահատման մեթոդաբանության համար պատասխանատու է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ): Համաձայն վերջինիս սահմանման`  աշխատանքի շուկան մի ոլորտ է, որտեղ գործատուներն ու վարձու աշխատողները խմբային կամ անհատական բանակցություններ են վարում` աշխատանքի վարձատրման կամ դրա պայմանների համաձայնեցման նպատակով:
    Ընդհանրացնելով տնտեսագիտական գրականության մեջ առկա «աշխատանքի  շուկա» հասկացության սահմանումները` դա կարող ենք բնութագրել հետևյալ կերպով. աշխատանքի շուկան այնպիսի տնտեսական և աշխարհագրական  տարածք է, յուրահատուկ ոլորտ, որի միջոցով տնտեսական, սոցիալական և իրավական գործիքների օգնությամբ իրագործվում է  մարդկանց աշխատանքի տեղավորման գործընթացը, ինչպես նաև հնարավոր է դառնում գործատուների և վարձու աշխատողների միջև վերջիններիս  աշխատանքային ունակությունների առքի ու վաճառքի հարցերի շուրջ համաձայնեցումը` երկուսի միջև աշխատանքի գնի ու պայմանների պարզաբանումից և ընդհանուր հայտարարի գալուց հետո:
    Աշխատանքի շուկաներում տեղի ունեցող վերոշարադրյալ գործընթացներում հանդես են գալիս որոշակի սուբյեկտներ և օբյեկտներ: Այսպես` աշխատանքի  շուկայի սուբյեկտներն են գործատուները, վարձու աշխատողները  և պետությունը, իսկ օբյեկտները` ոչ նյութական բարիք համարվող վարձու  աշխատանքը, աշխատանքի պահանջարկն ու առաջարկը: Աշխատանքի  շուկայի սուբյեկտ–օբյեկտ հարաբերություններում իրենց կարգավորիչ դերակատարումն ունեն աշխատանքի շուկայի միջնորդները` ի դեմս արհմիությունների,  աշխատանքի բորսաների, զբաղվածության ծառայությունների,  կադրերի պատրաստման գործակալությունների և այլն:   Երկրի տնտեսության բարդ և բազմագործոն համակարգում աշխատանքի շուկայի կատարած դերի կարևորությունը բացահայտվում է դրա կողմից իրագործվող գործառույթների միջոցով: Մասնավորապես` աշխատանքի շուկայի  արդյունավետ կառավարմամբ լուծելի են դառնում հասարակության առջև ծառացած այնպիսի էական հիմնախնդիրներ, ինչպիսիք են. 
    − աշխատանքի առաջարկի և պահանջարկի կարգավորումը,
    − աշխատուժի բաշխումն ըստ տարբեր չափորոշիչների` տարածաշրջաններ, տնտեսության ոլորտներ ու ճյուղեր, մասնագիտություններ, զբաղվածության տեսակներ ու ձևեր և այլն,
    − գործատուների և վարձու աշխատողների միջև կառուցողական բանակցությունների, այսպես ասած, նրանց «հանդիպումների» կազմակերպումը,
    − գործատուների ու վարձու աշխատողների շրջանում մրցակցության ապահովումը,
    − տնտեսական գործունեության արդյունքում ձեռք բերված եկամուտների և աշխատավարձերի բաշխումը, դրանց հավասարակշռված դրույքաչափերի սահմանումը,
    − գործազուրկների սոցիալական պաշտպանվածության ապահովումը, − աշխատանքային, սոցիալական և իրավական հարաբերությունների կարգավորումը` միտված աշխատանքային տարատեսակ պայմանագրեր կնքելուն,
    − բնակչության զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն աջակցությունը և այլն:
    Աշխատանքի շուկայի վիճակի գնահատման համադրելիության ապահովման տեսանկյունից հույժ արդիական է այնպիսի հասկացությունների և ցուցանիշների կիրառումը, որոնք միասնական են երկրների համար: Այդպիսին են, օրինակ` ԱՄԿ-ի կողմից մշակված «աշխատանքային ռեսուրսների  թվաքանակ», «տնտեսական ակտիվության մակարդակ», «զբաղվածության  ու գործազրկության մակարդակներ» և այլ ցուցանիշներ:  Հետևաբար` աշխատանքի շուկայի վիճակը բնութագրող ելակետային  ցուցանիշներից են աշխատանքային ռեսուրսները` որպես հասարակության  հիմնական արտադրողական ուժ, որը ստեղծում է նյութական ու հոգևոր  բարիքներ, մատուցում ծառայություններ: Ըստ ԱՄԿ սահմանման` աշխատանքային ռեսուրսների թվաքանակը տնտեսապես ակտիվ և տնտեսապես  ոչ ակտիվ բնակչության հանրագումարն է (15–75 տարեկան): Որպես  տնտեսագիտական հասկացություն` սույն ցուցանիշը կարող է հաշվարկվել  նաև որպես աշխատունակ տարիքի աշխատունակ բնակչության, աշխատունակ տարիքից ցածր ու բարձր տնտեսապես ակտիվ բնակչության հանրագումարի  և աշխատունակ տարիքի, սակայն պաշտոնապես անաշխատունակ  ճանաչվածների թվաքանակի տարբերություն:
    Լայն տարածում ունի նաև ,մարդկային ռեսուրսներե եզրույթը, որն արտահայտում  է մարդկանց` որոշակի աշխատանք կատարելու համար անհրաժեշտ   այնպիսի բնութագրիչների ու հատկանիշների ամբողջությունը, ինչպիսիք են անհատի գիտելիքները, մասնագիտական հմտությունները, փորձը,  կարողությունները և այլն: Սույն հոդվածի շրջանակներում կատարված հետազոտությունների հիմքը  ,աշխատանքային ռեսուրսներե հասկացության` ԱՄԿ սահմանումն է:  Ուշագրավ է, որ ՀՀ բնակչության 66.2%-ն աշխատունակ տարիքի է,   չնայած, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների,  այդ ցուցանիշը վերջին 5 տարում նվազել է: Այսպես` 2016 թ. աշխատանքային ռեսուրսների թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է  4.5 տոկոսային կետով` 2106.6 հազ.-ից հասնելով 2 011.4 հազ.-ի, որից`  տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 61.0%, տնտեսապես ոչ ակտիվը`  39.0%:
    Քանի որ «աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունը ներառում է  աշխատունակ տարիքի բնակչությանը, ապա ամբողջական պատկերացում  կազմելու համար նպատակահարմար է ցուցանիշը վերլուծել ըստ սեռի և  տարիքային խմբերի (աղյուսակ 1): 




















    Այսպես` դիտարկվող բոլոր տարիներին աշխատանքային ռեսուրսներում  կանանց տեսակարար կշիռը գերազանցել է տղամարդկանց տեսակարար  կշիռը միջինում 11.0 տոկոսային կետով: Աշխատանքային ռեսուրսները տարիքային բաշխվածությամբ վերլուծելիս պարզ է դառնում, որ մինչև 2016 թ.  գերակշռել են 20–24 և 25–29 տարեկանները, որոնց միջին ցուցանիշը 2012–2015 թթ. համապատասխանաբար 11.1% և  10.75% է: 2016 թ. պատկերը  փոխվել է. աշխատանքային ռեսուրսներում ամենամեծ տեսակարար կշիռն
    ունեն 55–59 (10.5%) և ապա միայն 25–29 տարեկան անձինք (10.4%):  Բարձր տեսակարար կշռով են բնութագրվում նաև 30–34, 20–24 և 50–54  տարեկանները. համապատասխանաբար` 9.8%, 9.5% և 9.1%: Ինչ վերաբերում է 65–69 և 70–75 տարեկաններին, ապա նրանք աշխատանքային ռեսուրսների կազմում ունեն ամենացածր տեսակարար կշիռները. համապատասխանաբար` 4.8% և 4.7%: 













    Աշխատանքային ռեսուրսների բաշխվածությունը կարելի է դիտարկել նաև ըստ տարածաշրջանների (մարզերի)` համաձայն գծապատկեր 1-ի տվյալների: Աշխատանքային ռեսուրսների ամենամեծ տեսակարար կշիռը  բնութագրական է ք. Երևանին` 32.2%, ապա Արմավիրին` 10.4% և Կոտայքին`  9.8%: Խնդրո առարկա ցուցանիշի մակարդակը բավականին բարձր է  նաև Արարատում (9.2%), Լոռիում (9.1%) և Շիրակում (9.0%), իսկ ամենացածր մակարդակը` ընդամենը 1.6%, արձանագրվել է Վայոց ձորում: Ցուցանիշի մակարդակը համեմատաբար ցածր է նաև Արագածոտնում ու Սյունիքում  (երկու մարզերում էլ` 4.0%), Տավուշում և Գեղարքունիքում, համապատասխանաբար` 4.3% և 6.4%: Աշխատանքի շուկան բնութագրող մյուս ցուցանիշը, ինչպես նշել ենք  վերևում, տնտեսական ակտիվության մակարդակն է` տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռն աշխատանքային ռեսուրսներում: Սույն ցուցանիշի դինամիկան 2012–2016 թթ. ներկայացված է գծապատկերում. 















    Տնտեսական ակտիվության մակարդակն ուղղակիորեն կախված է տնտեսապես ակտիվ բնակչության թվից, իսկ վերջինիս ցուցանիշի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՀՀ-ում ծնելիության ու մահացության հարաբերակցությունը, քաղաքացիների տեղաշարժերը, այն է` երկրից  ելքերն ու մուտքերը կամ միգրացիան, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի առանձնահատկությունները և այլն: Օրինակ` քաղաքացիների  տեղաշարժերի ցուցանիշի ազդեցությունը տնտեսական ակտիվության մակարդակի վրա ունի հետևյալ դրսևորումը. 2012–2016 թթ. ՀՀ քաղաքացիների  տեղաշարժերի հաշվեկշռի (քաղաքացիների` երկրից ելքի և մուտքի տարբերությունը)  ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2013-ին` 42 011  մարդ11, իսկ ամենաբարձրը` 2016-ին` 54 031 մարդ12: Միևնույն ժամանակ,  ըստ դիտարկվող տարիների, տնտեսական ակտիվության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է 2013 թ.` 63.4%, իսկ ամենացածրը 2016 թ.`  61%: Ընդ որում, ուսումնասիրվող ժամանակաշրջանում ՀՀ-ից մեկնողների  68.2%-ը և 2.8%-ը, համապատասխանաբար, նպատակ են ունեցել արտերկրում  աշխատելու և աշխատանք փնտրելու:  














    Աշխատանքի շուկայի մասին համապարփակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են  զբաղվածության և գործազրկության մակարդակները: Այսպես` զբաղվածության  մակարդակը զբաղվածների թվի մասնաբաժինն է աշխատանքային  ռեսուրսներում, իսկ գործազրկության մակարդակը` գործազուրկների տեսակարար կշիռը տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում14:  Ըստ գծապատկեր 3-ի տվյալների` դիտարկվող տարիների միջակայքում ՀՀ-ում զբաղվածության մակարդակը դրսևորել է նվազման, մինչդեռ գործազրկությանը` և՛ աճի, և՛ նվազման միտումներ: Մասնավորապես` եթե 2014 թ. զբաղվածության մակարդակը եղել է 52.0%, իսկ  գործազրկության մակարդակը` 17.6%, ապա 2016 թ. առաջին ցուցանիշը, նախորդ տարվա  համեմատությամբ, նվազել է 0.7 տոկոսային կետով` հասնելով 50.2%-ի, իսկ երկրորդը` 0.5 տոկոսային կետով` դառնալով 18.0%: Ընդ որում, դիտարկե- լով գործազրկության մակարդակի` իբրև աշխատանքի շուկայի վիճակը բնութագրող էական գործոնի փոփոխությունը` պարզվում է, որ, շատ դեպքերում, այն ուղղակի կապ ունի տնտեսական ակտիվության ցուցանիշի (երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ16) հետ. վերջինիս աճը հիմնակա- նում ուղեկցվում է գործազրկության մակարդակի նվազմամբ, և հակառակը: Այսպես, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, 2015 թ. ՏԱՑ-ի` 0.6 տոկոսային կետով նվազումն17 ուղեկցվել է գործազրկության մակարդակի` 0.9 տոկոսային կետ աճով, երբ 2016 թ. ՏԱՑ-ն աճել է 0.5 տոկոսային կետով, իսկ   գործազրկության մակարդակը նվազել է 0.5 տոկոսային կետով:  Այսպիսով` ՀՀ աշխատանքի շուկայի թվային բնութագրիչների հիմնականում բացասական դինամիկան դրանում առկա հիմնախնդիրների հետևանք է: Որպես այդպիսիք կարելի է առանձնացնել, օրինակ` տվյալ աշխատատեղը զբաղեցնելու համար աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող որակական պահանջների անհամատեղելիության պատճառով աշխատանքի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը, ոչ ֆորմալ զբաղվածության համեմատաբար բարձր մակարդակը, աշխատանքային  ռեսուրսների մեծածավալ արտագաղթը, ինչն իր հերթին հանգեցնում է ՀՀ-ից  «ուղեղների» արտահոսքի և այլն: Աշխատանքի շուկայի զարգացմանը խոչընդոտող այսպիսի խնդիրների լուծմանը կնպաստի այնպիսի միջոցառումների իրագործումը, ինչպիսիք են օրենսդրական բարեփոխումների իրականացումը` կապված, օրինակ` աշխատանքային միգրացիայի կարգավորման, գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի` որպես բիզնես միավորների հստակեցման և այլնի հետ, գյուղացիական աշխատուժին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելը, տարածաշրջանային  աշխատանքի շուկաների համաչափ զարգացումը, երիտասարդներին և կանանց` որպես գործազրկության մակարդակի նվազեցմանը նպաստող նպատակային խմբեր դիտարկելը (նրանց շրջանում գործազրկության մակարդակը համեմատաբար բարձր է. 2016 թ., համապատասխանաբար` 50.1% և  50.6%19), ինչպես նաև աշխատաշուկայում տեղի ունեցող գործընթացների  վերաբերյալ բնակչության իրազեկման ապահովումը և այլն: Ամփոփելով նշենք, որ ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետության 2014–2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում` աշխատանքի շուկայի կարգավորման համատեքստում, աշխատանքային  ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և զբաղվածության մակարդակի բարձրացումը20 սահմանվել են որպես ՀՀ տնտեսության զարգացման  գերակայություններ: Հարկ ենք համարում փաստել, որ սույն գերակայությունների  իրագործման ուղղությամբ ՀՀ-ում արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր: Օրինակ` ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը (նախատեսում է 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում տնտեսության տարբեր ոլորտներում), մշակվում և իրագործվում են զբաղվածության  կարգավորման ամենամյա պետական ծրագրեր, այդ թվում` ըստ մարզերի, և դրանց շրջանակներում իրականացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք  են գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց  մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման կազմակերպումը, ունեցած մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին  աջակցության տրամադրումը, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորմանն աջակցությունը, սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին օգնության տրամադրումը և այլն:  Ներկայացված և նմանատիպ այլ միջոցառումները զբաղվածության ակտիվ քաղաքականության բաղկացուցիչներ են, այսինքն` այնպիսի քաղաքականության, որն ուղղված է ոչ թե հիմնախնդիրների հետևանքների, այլ հենց դրանք ծնող պատճառների վերացմանը: Զբաղվածության ակտիվ քաղաքականության համակարգում կարևոր դերակատարում ունի նաև աշխատավարձի քաղաքականությունը, որը վերոշարադրյալ միջոցառումների հետ համատեղելիս կնպաստի երկրի տնտեսության սոցիալ-տնտեսական վիճակի և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, հետևաբար` կյանքի որակի բարելավմանը: