ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:
    «Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասիին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Սինգմեյը:   
    Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար: 
    «Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով  սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»   նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Սիմգեյը: 
    Թողարկուման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը: 
    «Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ:
    Psearcher հրատարակչության ամսագրի բաժանորդների թվում են Չինաստանի արտաքինգործերի նախարարությունը, Կոմերցիայի նախարարությունը,  պետական մի շարք  խոշորձեռնարկություններ, արտասահմանյան խոշոր արտահանող ընկերություններ, Չինաստանիդեսպանատներ, բուհեր և այլն:
    ,Մեկ գոտի, մեկ ճանապարհե հատուկ հրատարակչությունը, որը ստեղծվել է PSearcher- իկողմից, ներկայացնում և բարձրացնում է ներդրումային միջավայրի իրազեկվածությունըզբոսաշրջային ռեսուրսների մասին, առաջարկում է առավել մասնագիտական ուղեցույց` բիզնեսգործունեություն իրականցնելու համար: Այն նպատակ ունի Չինաստանում և Չինաստանից դուրսգտնվող ձեռնարկատերերին և ծրագրերի ղեկավարներին ապահովելու օտարերկրյաներդրումներ ներգրաvող համապատասխան երկրի մասին առավել մանրամասն եւ ճշգրիտտնտեսական տեղեկատվությամբ ՝ մի կողմից դյուրացնելով չինական ձեռնարկություններին,ելքըե  դեպի այդ երկրներ, մյուս կողմից աջակցելով վերջիններիս ներգրավել ներդրումներ ևառևտուր Չինաստանից:
    Հատուկ թողարկումները լի են օգտակար և մասնագիտական տեղեկատվությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերի ղեկավարներին:
    Թողարկումը ներկայացնում է չինացի ներդրողներին հետաքրքրող  հարկային և օրենդսրական մանրամասներ, բիզնեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, նոր ներդրումային նախագծեր, երկրի զբոսաշրջային ներուժը և այլն: ,Փիսրչերե-ն այժմ դառնում է առաջատար հատուկ տնտեսական հրատարակչություն իրականացնող կազմակերպություն, որն ավելի քան 50 հաջողված համարներ է թողարկել՝ դեսանատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
    Տեղեկատվություն. թողարկման համար անհրաժեշտ նյութերը և լուսանկարները տրամադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինասների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և ,Բիզնես Արմենիայիե կողմից: 


    Նյութի աղբյուրը՝    https://artsakhpress.am