ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ծխելը գլոբալ խնդրի է վերածվում ` մասնագետները մտահոգված են

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով, 2025 թվականին, չնայած բոլոր ջանքերի, աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։ Դա նշանակում է, որ մոլորակի յոթ բնակչից մեկը տասը տարի հետո դեռ լինելու է ծխող։ Նույն կազմակերպության տվյալներով ծխախոտը տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց` երկրորդային ծխի ազդեցությունից։

    Մասնագիտացած տարբեր կազմակերպությունների, այդ թվում ԱՀԿ–ի պնդմամբ տրադիցիոն ծխելը բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Բանն այն է, որ ծխախոտի ծուխը ծայրահեղ բարդ միացություն է, որի մեջ մինչ օրս հայտնաբերվել է ավելի քան 6000 բաղադրիչ։ Այս միացության մոտ 100 բաղադրիչ կապված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ։ ԱՀԿ–ն որպես վնասակար կամ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող բաղադրիչ ընդունում է ծխախոտի ծխի 9, ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը` 18, Կանադայի Առողջապահության նախարարությունը` 44 բաղադրիչ։ Մինչդեռ որպես քաղցկեղածին ճանաչված են ծխախոտի ծխի 15 բաղադրիչ։

    Այս փաստերը չեն կարող չմտահոգել, քանզի ծխելը վերածվում է գլոբալ խնդրի։ Ոլորտի առաջատար մասնագետներն ու ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչները նույնպես մտահոգված են, ու Global Forum on Nicotine 2018 –ի ժամանակ քննարկում էին նիկոտինի սպառման ավելի քիչ վնասակար տարբերակների անցման հնարավորությունները, որոնք պետք է կապված չլինեն ավանդական սիգարետի հետ։

    Բնականաբար, ռիսկերի մինիմիզացման ամենաարդյունավետ միջոցը ծխելուց հրաժարվել է, սակայն քչերն են ընտրում այդ ճանապարհը։ Հետևաբար, անհրաժեշտ է հակախծախոտային միջոցառումներին զուգահեռ ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք նիկոտինային սպառումը պակաս վնասակար կդարձնեն։ Առաջատար երկրներում արդեն իսկ գնացել են այդ ճանապարհով։ Օրինակ, Ճապոնիայում ու Մեծ Բրիտանիայում պետական մակարդակով ներկայացվել է Harm Reduction–ի (նվազեցված ռիսկայնության) գաղփարը։ Առաջինի դեպքում ծխողների 20% անցում է կատարել ավելի նվազ ռիսկայնությամբ տարբերակների, երկրորդի դեպքում էլ ավանդական ծխելու շեմը իջել է մինչև 15.5%:

    Այս համատեքստում ողջունելի է, որ ծխախոտային արդյունաբերությունը նույնպես գիտակցում է այդ հրամայականը և անցում է կատարում ավանդական սիգարետ արտադրելուց այլընտրանքային լուծումների։ Ծխախոտային ոլորտում արդեն իսկ հայտվել են “Տեսլաներ”։ Ավելի հասկանալի լինելու համար հիշատակենք Հայաստանում ամենատարածված տարբերակը՝ IQOS-ը։ Արտադրողը պնդում է՝ թութունի տաքացման նոր տեխնոլոգիայի հիմքում լուրջ գիտություն կա։ Գոլորշու և ծխախոտի ծխի քիմիական բաղադրության համեմատական ուսումնասիրությունը փաստում է, որ IQOS-ի գոլորշու մեջ ԱՀԿ-ի կողմից վնասակար համարվող 9 բաղադրիչների առկայությունը նվազում է 95%-ով, FDA-ի կողմից սահմանված 18 բաղադրիչներինը՝ 90%-ով, HC-ի կողմից սահմանված 44-ինը՝ 95%-ով, իսկ Ֆիլիպ Մորրիսի կողմից վերցրած բոլոր 58-ինը միասին՝ 90%-ով։ Նշենք նաև, որ քաղցկեղածին համարվող տարրերի քանակությունը IQOS-ի գոլորշու մեջ ծխախոտի ծխի համեմատ նվազում է 95%-ով։

    Կարևոր է հասնակալ նաև, որ այդ նյութերը իսպառ չեն վերանում, բայց դրանց քանակությունը մոտ 20 անգամ նվազում է։ Հետևաբար՝ IQOS-ը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես ծխախոտային արտադրանքը առողջության համար առանց որևէ վնասի օգտագործելու միջոց։ Ի դեպ, արտադրող ընկերությունը չի թաքցնում այդ փաստը, այլև հայտարարում է ծխելու վնասների մասին։

    Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, սոցիալական, հոգեբանական և նույնիսկ մոդայիկ երևալու համար։ Նիկոտինային քաղցի հագեցումը այդ պատճառներից մեկն է միայն։ Մասնագետները վստահ են, որ սիրելի սովորությունից հրաժարվելը շատ ավելի դժվար է, քան ավելի հետաքրքիր, բայց քիչ վնասակար տենդենցի հետևից գնալը։ Այսօր նման առաջարկ կա և մնում է միայն զարգացնել գիտակցությունն ու տրամադրել անաչառ, հիմնավորված տեղեկատվություն, որպեսզի ավանդական սիգարետը փոխարինվի նիկոտին մատակարարող նորարարական այլընտրանքներով ` նիկոտին պարունակող հեղուկ լուծույթով կամ թութունի տաքացման տեխնոլոգիաով աշխատող սարքերով ։

    Այս հարցի շուրջ հետազոտությունները շարունակվում են։ Եվրոպացի, Ասիացի, ամերիկացի ու հայ մասնագետները բազմաթիվ վերլուծություններ ու հոդվածներ են ներկայացնում, սակայն, առանց հասարակության անմիջական մասնակցության այդ ամենն անիմաստ է։ Ճապոնացի պրոֆեսոր, AOI համալսարան–կլինիկայի փոխտնօրեն Հիրոյա Կումամարուն պնդում է, որ հենց ծխողը պետք է արժևորի իր առողջությունը ու ճիշտ ընտրություն կատարի, իսկ արտադրող ընկերություններն, բժշկական հաստատություններն ու պետությունը նպաստող միջավայր ստեղծեն։


    Նյութի աղբյուրը՝   https://www.1in.am