ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրամիությունը հեշտացրել է մուտքի արտոնագրի տրամադրումը հուսալի զբոսաշրջիկների համար
    Եվրամիության խորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը վիզային լավ պատմություն ունեցող ճանապարհորդներին շենգենյան մուտքի արտոնագրեր տրամադրելու ընթացակարգը հեշտացնելու մասին:Ինչպես հայտնում է Ведомости-ն՝ մեջբերելով Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված որոշումը, փոփոխությունները, որոնք կոչված են հեշտացնելու և առավել ճկուն դարձնելու մուտքի արտոնագրի տրամադրման ընթացքը, ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրամարակումից վեց ամիս անց:«Այսուհետ զբոսաշրջիկները կարող են մուտքի արտոնագրի դիմում ներկայացնել նախատեսված ուղևորութ
  • Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը
    Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանիշը, որը ևս մեկ անգամ գլխավորել է Վենեսուելան:«Թշվառ» տնտեսությունների վարկանշային ցանկում արտացոլվում է գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության վերաբերյալ կանխատեսումները: Գործակալության ամենամյա «Թշվառության ցուցանիշի» համաձայն՝ Կարակասը 5-րդ անգամ գլխավորում է այս ցանկը:Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալները, սակայն փորձագետները ենթադրում են, որ գնաճը 2019 թվականին կհասնի 8 մլն տոկոսի: 2018-
  • Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում
    Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու
  • Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին
    Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը եւ Նիկարագուան: Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարությ
  • Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
    Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, ո
  • 2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը
    Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ա
  • Մինսկում առաջարկել են ԵՏՄ-ում արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել
    Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է,  որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ»  ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արհեստական ինտելեկտը կվերացնի նույնքան աշխատատեղ, որքան կստեղծի

    PwC խորհրդատվական ընկերության վերլուծաբանները նոր հետազոտության արդյունքներով հայտարարել են, որ արհեստական ինտելեկտի զարգացումը չի հանգեցնի բոլոր աշխատատեղերի լիարժեք ոչնչացման, քանի որ ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք ծավալով համարժեք կլինեն արդեն գոյություն ունեցողներին: Այս մասին գրում է HighTech-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:

    Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի շուկայի հնարավոր ապագան: Նրանց կարծիքով՝ արհեստական ինտելեկտը 38%-ով աշխատատեղեր կկրճատի տրանսպորտի ոլորտում, 30%-ով՝ արդյունաբերության: Չնայած սրան՝ նեյրոցանցերը նոր աշխատատեղեր կստեղծեն այլ բնագավառներում, օրինակ՝ առողջապահության ոլորտում:

    Մինչեւ 2037 թվականն արհեստական ինտելեկտը Մեծ Բրիտանիայում կվերացնի գոյություն ունեցող աշխատատեղերի 20%-ը եւ նույնքան էլ աշխատատեղ կստեղծի: Ընդհանուր առմամբ, հետազոտության համաձայն, 7 մլն աշխատատեղ կփակվի եւ 7.2 մլն նոր աշխատատեղ կստեղծվի:


    Նյութի աղբյուրը՝   https://news.am