ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանում ստեղծվել է արևային էներգիայով սնուցվող դրոն, որն օդում կարող է մնալ անգամ գիշերը

    Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Թիմերի ոլորտային հետաքրքրությունները բազմազան էին։ Յուրաքանչյուր ստարտափ յուրահատուկ և տարատեսակ տեխնոլոգիական լուծումներ էր առաջարկում տարբեր խմբերի և տարիքի մարդկանց համար։

    «Բիզնես 24»-ը զրուցել է մի քանիսի հետ և պարբերաբար կներկայացնի ստարտափների գործունեության մասին պատմող շարք։

    Այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու էնտուզիաստ ընկերոջ ստեղծած «Blue Wings» solar gliders արևային էներգիայով սնուցվող դրոնը։ Մեր զրուցակիցն է՝ ստարտափի համահիմնադիր Հունան Կիրակոսյանը։

    -Ինչպե՞ս է ծագել նման դրոն ստեղծելու գաղափարը։

    - Գաղափարն առաջացել է անցյալ տարի։ Ես վաղուց էի զբաղվում ինքնաթիռներով, չնայած, որ կրթությամբ ֆիզիկ եմ, նաև երկար տարիներ աշխատում եմ եմ որպես ծրագրավորող։ Ինքնաթիռաշինությունն եղել է միշտ իմ հոբբին։ Եվ ստացվեց այնպես, որ ընկերս՝ Հայկ Մարտիրոսյանը, ով «Հայկական հրթիռա-մոդելային» խմբակի համահիմնադիրն է, ու ես որոշեցինք միավորել եղած ուժերը և ստեղծել արևային էներգիայով սնուցվող ինքնաթիռ։

    Հետազոտական և փորձնական աշխատանքները մեկնարկեցին անցյալ տարի, իսկ տարվա վերջում արդեն գործարկեցինք նախատիպային մոդելը։ Իհարկե, այն դեռ նախատիպային է, ուստի աշխատում ենք կատարելագործելու ուղղությամբ։

    Նմանատիպ ինքնաթիռ ստեղծելու նպատակը եղել է ունենալ այնպիսի դրոն, որը կարող է մնալ երկնքում երկար ժամանակ՝ հաղթահարելով տարբեր հեռավորություններ։

    -Ինչո՞վ է պայմանավորված դրոնի «Blue Wings» անվանումը։

    - Մեր ստարտափի անվանումը «Alcyone» է, որը ամենապայծառ կապույտ աստղն է։ Իսկ ինքնաթիռի՝ «Blue wings» (թրգմ անգլ՝ «կապույտ թևեր»-խմբ․) անվանումը պայմանավորված է կապույտ գույն ունեցող solar cell-երով, որոնց միջոցով ինքնաթիռը կլանում է արևի էներգիան։

    -Պատմեք մի փոքր ինքնաթիռի առանձնահատկությունների մասին։

    -Դրոնի երկարությունը 4 մետր է, հաղթահարում է մինչև մի քանի կիլոմետր բարձրություն, բայց մենք փորձնական թռիչքներն իրականացնում ենք մինչև 300 մետր բարձրության վրա։ Մեր առաջնային նպատակը եղել է ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որը կկարողանա շատ երկար ժամանակ մնալ օդում՝ մեկ ամբողջ ցերեկ գումարած գիշեր։ Հենց հիմա մենք ունենք նախատիպը, որն արդեն կարող է ամբողջ ցերեկ մնալ օդում։ Մենք փորձարկելենք ու 8-10 ժամ պահել ենք օդում։

    Տեսականորեն, աշխատում ենք անել անպես, որ դրոնը լավ եղանակային պայմաններում օդում մի քանի օր մնա։

    -Ի՞նչ կիրառություն ունի ձեր դրոնը։

    -Կիրառման գործառույթները բազմազան են, այն կարող է կիրառվել տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ այն կարող է կիրառվել բնապահպանության մեջ, որտեղ առկա են բավականին մեծ քանակությամբ չվերահսկվող անտառներ։ Մեր դրոնը կարող է երկու ժամ պտտվել Խոսրովի անտառի օդային տարածքում, ապա ուղղությունը փոխել դեպի Վայոց Ձոր, Սյունիք, հետո վերադառնալ Լոռի։ Ու սա կարվի մեկ օրվա ընթացքում։

    -Որտե՞ղ եք պատրաստվում օգտագործել դրոնը։

    - Մենք չենք պատրաստվում դրանք վաճառել, այլ ծրագրում ենք մատուցել ծառայություններ, լինել այսպես կոչված service provider։ Ցանկացողների հետ կկնքենք պայմանագիր, որի շրջանակներում կապահովենք թռիչքներ։ Այս պահին ունենք 2 դրոն, որոնց վրա դեռ աշխատում ենք ։ Նախատեսում ենք ունենալ մի քանի ինքնաթիռ, բացի այդ՝ մարզերում մեր ծառայության ներկայացուցչություն, որպեսզի մեր մասնագետների կողմից ըստ տեղանքի հնարավոր լինի ապահովել թռիչքներ։

    -Ո՞րն է ձեր դրոնի մրցակցային առավելությունը։

    -Այն ունի շատ բարձր որակի մարտկոցներ, որոնց միջոցով ցերեկն օգտագործում ենք ստացած արևային էներգիայի մոտ 35%-ը՝ թռիչքն ապահովելու համար։ Մնացած  65 %-ը ուղղում ենք  մարտկոցների լիցքավորմանը, նաև՝ դրոնի վրա այդ պահին գտնվող սարքերի սնուցմանը։  Նախատեսվում է կուտակել այնքան էներգիա որ բավարարի գիշերային թռիչքին

    Ասեմ, որ մեր առաջնային խնդիրն եղել է էլեկտրասնուցման համակարգի մշակումը, ինչը մեզ հաջողվել է։ Մեր կողմից մշակված համակարգը չափում է արևից ստցաված էներգիան և իր կողմից օգտագործված էներգիան ու ըստ այդմ կարգավորում է հոսանքը և լարումը այնպես որ հնարավորինս քիչ կորուստներ լինեն

    «Բիզնես 24»-ին նաև տեղեկացրին, որ մոտ 2 ամիս հետո հանրությանը կներկայացվի արդեն պատրաստի ինքնաթիռը։


    Նյութի աղբյուրը՝   https://b24.am