ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել
    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարած
  • Apple-ը ներկայացրել է նոր emoji-ները
    Apple ամեն տարի` տարվա սկզբում,  ներկայանում է նոր հեռախոսներով, այս տարի կներկայանա ավելի քան  2823 նոր իմոջիներով: Նախադիտման է ներկայացվել 70 նոր իմոջիներ: Վաղ մեկնարկը պայմանավորված էր  աշխարհում տոնվող իմոջիների օրով:Վերջին տարիներին Unicode- ն ավելի մեծ ջանքեր է գործադրել, ընդգրկելով տարբեր մաշկի երանգներ, զբաղմունքներ եւ դրոշներ:  Նոր իմոջիները ունեն գանգուր, կարմիր, մոխրագույն  մազեր: Կլինեն նաև ավելի շատ կենդանիներ, ավելի զվարճալի և ժպտացող դեմքեր. կարող եք ընտրել, որը կամենաք: «Ինչպես միշտ կլինեն ձայնային նոր էմոջիներ. Հավանաբ
  • Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը
    Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։Առաջին տասնյակում են հա
  • Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջո
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է գլոբալ առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
    Գլոբալ տնտեսական պատերազմի հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալթմայերը, փոխանցում է DW-ն:«Այս առեւտրային պատերազմը դանդաղեցնում եւ խաթարում է տնտեսական աճն ու նոր անորոշություն է առաջացնում»,- հայտարարել է նա օգոստոսի 12-ին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ընդ որում, առեւտրային պատերազմից ապրանքների թանկացման պատճառով առաջին հերթին կտուժեն սպառողները:Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն «իրավունք չունեն վտանգել պողպատի վարպետների, ավտոշինարարների եւ ալյումին ձուլողների աշխատատեղ
  • Եվրամիությունը կարող է Apple-ին պարտավորեցնել փոխել iPhone-ը
    Եվրամիության կարգավորող մարմիններն ուսումնասիրում են սմարթֆոններ արտադրողներին լիցքավորման համար միասնական բնիկ օգտագործել պարտավորեցնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նման որոշում ընդունելու պարագայում Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning միացուցիչից։ Միասնական լիցքավորման սարքը, ԵՄ փորձագետների կարծիքով, կօգնի նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը տարեկան շուրջ 51 տոննա է կազմում և սպառողներին կազատի անհարմարություններից։Եվրամիությունն առաջարկում էր նման միջոցներ ձեռնարկել դեռևս 10 տարի առաջ։ Մի շարք արտադրողներ 2009-ի
  • Այս հոդվածը գործարարների համար է. ի՞նչ անել, որ ձեզնից հետո բիզնեսը շարունակի ապրել
    Բիզնեսմեններին ու սեփականատերերին շատ հաճախ է անհանգստացնում այն հարցը, թե ինչ կլինի բիզնեսի հետ այն ժամանակ, երբ նրանք այլևս չեն լինի։ Օգտակար արտադրանքԱպրանքը ձեռք բերելու ծախսը պետք է ավելի ցածր լինի, քան դրա օգտակարության աստիճանը։ Սա է խոցելի մարքեթինգի, լավ վաճառքի, հիացական գնահատականների ու մշտական զարգացման գլխավոր բանալին։Սպառողների խումբԵրբ պատկերացում եք ունենում, թե սպառողների որ խմբին է գրավում տվյալ արտադրանքը, այդ դեպքում ռեսուրսներ ու հնարավորություններ կորցնելու հավանականությունը նվազում է։ Ավելորդ ժամանակ չեք ծախսի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բիզնեսի ձախողման ուսումնասիրության մեթոդաբանության հարցի շուրջ

    ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԴՈՒՄՅԱՆ
    ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն 


    Ի՞նչ է ձեռնարկատիրական ձախողումը, և ինչո՞ւ են որոշ ձեռնարկություններ և/կամ ձեռնարկատերեր ձախողվում: Այս հարցերի շուրջ շարունակվում են գիտական բանավեճերը, որոնք ընթանում են երկու մոտեցման շրջանակներում: Դրանցից մեկը փորձում է ձախողումը բացատրել ձեռնարկատիրության գոյատևման առումով, իսկ երկրորդը դա մեկնաբանում է ձեռնարկատիրոջ ընկալման տեսանկյունից: Ուսումնասիրություններում բավարար ուշադրություն չի դարձվում ձեռնարկատիրական ձախողման տեսամեթոդաբանական վերաիմաստավորմանը: Այդ բազմաբնույթ և բազմակողմ երևույթի համընդգրկուն ընկալման վերաբերյալ աշխատանքները սակավաթիվ են: Հոդվածի նպատակն է ձեռնարկատիրական ձախողման օբյեկտիվ ընկալման համար առաջարկել «շուկա−պետություն/ կազմակերպություն−անհատ» ձևաչափով հանդիպակաց ձախողումների վերլուծություն` օգտագործելով միասնական տեսամեթոդական հիմք:
    Հիմնաբառեր. ձախողում, ձախողման մոտեցում, հանդիպակաց ձախողում 


    Քանի որ ձեռնարկատիրությունը դիտարկվում է որպես տնտեսական աճին նպաստող գործոն, հետևաբար` շուկայից կազմակերպությունների և/կամ ձեռնարկատերերի ելքի հետ կապված հարցերի նկատմամբ հետաքրքրությունն օբյեկտիվ բնույթ ունի: Անցած դարի 90-ականների վերջերին ձեռնարկատիրությանն առնչվող ուսումնասիրությունները առավելապես վերաբերում էին ձեռնարկատիրական հաջողությանը: Բիզնեսի գոյատևման հետ կապված` փորձ էր արվում մեկնաբանել ձեռնարկատերերի հաջողությունը և սնանկացումից խուսափելու նրանց անընդունակությունը: Թեև, ըստ վիճակագրական տվյալների, բիզնեսի ձախողման հավանականությունն ավելի մեծ է, քան հաջողությանը, ձախողման գործընթացը շարունակում է մնալ քիչ ուսումնասիրված: Առկա ուսումնասիրությունների մեծ մասը հիմնականում անդրադառնում է բիզնեսի դրական ընթացակարգերի վերլուծությանը (օրինակ` նոր բիզնես սկսելու որոշում): Փոքրաթիվ են, սակայն, այն հետազոտությունները, որոնք դիտարկում են բիզնեսի բացասական ելքերը (օրինակ` ձեռնարկատիրության դադարեցման որոշում): Սա է պատճառը, որ այսօր շատ ուսումնասիրություններ կենտրոնանում են ոչ այնքան ձեռնարկատիրության դրական, որքան բացասական ելքերի վրա` հատկապես ձախողման իրադարձությունից խուսափելու առումով: Վերջին հաշվով, պետք է ընդունել, որ չի կարելի լիովին հասկանալ ձեռնարկատիրության էությունը` չպատկերացնելով դրա ավարտը:
    Իրականում հնարավոր չէ գտնել ձեռնարկատիրության ձախողման պատճառների և ելքերի վերաբերյալ հարցերի միարժեք պատասխան, քանի դեռ դրանք շարունակում են ընկալվել որպես հոմանիշներ: Հարցի պարզաբանումը հեշտ չի լինի, քանի դեռ ձախողումը դիտարկվում է որպես «միակողմանի երթևեկության գործընթաց»` ելք շուկայից: Մինչդեռ, երևույթի պատճառահետևանքային կապերն արտացոլվում են երկկողմանի ազդեցություններով: Որպես կազմակերպության և/կամ ձեռնարկատիրոջ ձախողում կարող է համարվել ոչ միայն ելքը շուկայից, այլև ելքը ձախողված պետությունից, ինչպես նաև ձախողված շուկայի ելքը տնտեսության ոլորտից: Այսպիսով` ձախողումը ոչ միայն բազմաչափ և բազմաձև երևույթ է, այլև պատճառահետևանքային կապերի երկկողմանի գործընթաց: Դա բազմաչափ է, քանի որ հաճախ դիտարկվում է կազմակերպության կամ անձնային մակարդակով վերլուծության պարագայում: Ձախողումը բազմաձև է, քանի որ կարող է հանդես գալ տարբեր ձևերով (փակում, սնանկացում, վերավաճառք)10: Վերջապես` ձախողումը երկկողմանի գործընթաց է, որովհետև կարող է դրսևորվել ինչպես շուկայից ելքի ձևով, այնպես էլ ձախողված շուկայում մնացող ձախողված ձեռնարկատիրոջ տարբերակով կամ էլ ձախողված պետությունից բիզնեսի ելքի ձևով: Շատ ձեռնարկատերեր դժվարանում են հասկանալ, որ ապագան իրենց սպասածի նման չէ: Նրանց մեծ մասը կարծում է, որ ապագան պարզապես ներկայի էքստրապոլյացիան է` ուղիղ ճանապարհ, որ ձգվում է հորիզոնում:
    Ձեռնարկատիրական ձախողման տեսամեթոդաբանական հիմունքները Գրականության մեջ օգտագործում են «ձախողում» բառի տարբեր նշանակություններ: Հաճախ դա ներկայացվում է կազմակերպության սնանկության կամ անվճարունակության հասկացությունների միջոցով: Երբեմն այդ մեկնաբանությունները լրացվում են այնպիսի տարրերով, ինչպիսիք են «ռիսկային բիզնեսի մասնակիցների անձնական սահմանափակումները» կամ «անբավարար ռացիոնալ եկամտի ապահովումը»: Ենթադրվում է, որ ձախողման պատճառները պայմանավորված են ոչ թե կազմակերպության գործոններով, այլ ձեռնարկատերերի անձնային հատկանիշներով, այդ թվում` ձեռնարկատիրության արդյունքների նկատմամբ նրանց դրական և/կամ բացասական զգացումներով:
    Ձեռնարկատիրական ձախողումները բաժանվում են երկու խմբի` կոպիտ ձախողումներ և ձախողումներ սխալների պատճառով: Ընդ որում, կարծիք կա, թե ձախողման դեպքերի ավելի քան կեսից կարելի է խուսափել, քանի որ դրանք առաջ են գալիս կատարված սխալների (ներքին կայուն հատկանիշների) պատճառով: Ձեռնարկատիրության ձախողման ուսումնասիրությունների համար իբրև տեսական հիմք են ծառայում կազմակերպությունների պոպուլյացիոն էկոլոգիայի տեսությունը (population ecology of organizations theory), ռեսուրսային տեսությունը (resource-based view theory) և շեմային տեսությունը (threshold theory), որոնք իրենց արտացոլումն են գտել ձախողման դետերմինիստական, վոլյունտարիստական և զգացմունքային մոտեցումներում:
    Ձախողման դետերմինիստական մոտեցում Դետերմինիստական մոտեցումը հիմնվում է կազմակերպության պոպուլյացիոն էկոլոգիայի տեսության վրա, որի համաձայն բիզնեսի հաջողությունն արտահայտվում է դրա գոյատևմամբ: Հաջող է համարվում այն բիզնեսը, որն առնվազն մի քանի տարի ապահովում է իր գոյությունը: Հաճախ առաջարկում են հաջողության հայեցակարգը կապել բիզնեսի գոյության հատկապես սկզբնական փուլի հետ, քանի որ գործունեության այդ վաղ շրջանն է վճռորոշ դեր կատարում ձեռնարկատիրության կայունացման առումով: Համարվում է, որ նորաստեղծ կազմակերպությունների համար հիմնական դժվարությունը ոչ թե նոր շուկա գտնելն է, այլ գոյություն ունեցող շուկայում հաստատվելը:
    Սովորաբար շուկայից կազմակերպության ելքը բացատրվում է ձեռնարկատիրության արդյունավետության անբավարար մակարդակով, ինչը ենթադրում է կազմակերպության վաճառք, գործունեության դադարեցում կամ փակում: Ըստ պոպուլյացիոն էկոլոգիայի տեսության` ենթադրվում է, որ բիզնեսի գոյատևումը և հաջողությունը հոմանիշներ են, իսկ կազմակերպության փակումը և ելքը շուկայից` ձախողման հոմանիշներ: Սակայն հարկ է նկատել, որ չի կարելի միարժեքորեն համարել, որ շուկայից ելքն ու ձախողումը հոմանիշներ են, քանի որ կազմակերպությունը կարող է փակվել կամ վաճառվել նաև դրական հիմքերով, այդ թվում` ներդրումների հետբերման, այլ գործունեությամբ զբաղվելու ձեռնարկատիրոջ նկատառումներով, ինչպես նաև բիզնեսի միգրացիայի պատճառով և այլն, որոնք ձախողում չի կարելի համարել: Տարբերում են ձեռնարկատիրական ելքի երկու տեսակ` «ձախողում» լավ աշխատանքի հետևանքով (ցանկալի ելք) և ձախողում աշխատանքի վատ արդյունքի հետևանքով (անցանկալի ելք): Հատկանշական է, որ ձեռնարկատիրական ելքերի ավելի քան կեսն անցանկալի է, ընդ որում` անցանկալի է ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ շրջապատին համար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ միայն բացասական ելքերով չի կարելի քանակապես գնահատել ձախողումների ընդհանուր աստիճանը, քանի որ ձախողված կազմակերպությունները կարող են նաև մնալ շուկայում ելքի խիստ արգելքների պատճառով: Ըստ դետերմինիստական մոտեցման` ձեռնարկատիրական ձախողումը կապված է բիզնեսի ռիսկային վախճանի հետ: Այս դեպքում ձեռնարկատիրական ձախողումը ներկայացվում է «կազմակերպության մահ» եզրույթով, որը երբեմն կապում են սնանկացման իրավիճակի հետ, երբ ձախողումը իրավական հիմքեր ունի:
    Դետերմինիստական մոտեցումը ենթադրում է, որ բիզնեսում նոր իրադարձությունները, օրինակ` ձախողումները, տեղի են ունենում ձեռնարկատերերի կամքից անկախ, նրանց կողմից չվերահսկվող արտաքին միջավայրի գործոնների անխուսափելի ազդեցության հետևանքով: Հետևաբար, որպես կանոն, առաջնային է համարվում ձեռնարկատերերի կողմից չվերահսկվող էկոլոգիական պայմանների կենսական կարևորությունը, որոնց ճնշումը և սահմանափակումները հանգեցնում են կազմակերպության ձախողման: Այս մոտեցումը բացառում է մշտապես անարդյունավետ գործող կազմակերպությունների գոյությունը շուկայում, որոնք ավելի շատ ռեսուրսներ են ծախսում, քան ստեղծում: Համարվում է, որ այդպիսիք պետք է հանվեն շուկայից, ինչն, ըստ էության, ենթադրում է անարդյունավետ կազմակերպությունների «էֆտանազիայի» կիրառում:
    Ձախողման վոլյունտարիստական մոտեցում Վոլյունտարիստական մոտեցումը հիմնվում է կազմակերպության ռեսուրսային տեսության վրա և չի ընդունում այն տեսակետը, որ ձեռնարկատերերն անզոր են կանխելու հնարավոր ձախողումները: Այս մոտեցումն ընդունում է կազմակերպության ռեսուրսների գերակա դերը և փորձում բացատրել, թե ինչու միևնույն պայմաններում որոշ կազմակերպություններ հասնում են հաջողության, իսկ որոշները ձախողվում են: Այս մոտեցմամբ` ձախողումը կախված է գործոններից, որոնք չեն դասվում ձեռնարկատերերի վերահսկողությանը չենթարկվող գործոնների շարքին: Ըստ վոլյունտարիստական մոտեցման` ձախողումը կախված է տնտեսական գործունեության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամերը, բացասական եկամտաբերությունը և անվճարունակությունը: Այս մոտեցման համաձայն` ձեռնարկատիրական ձախողումը կամ ելքը բացատրվում են ռեսուրսների (կապիտալ ակտիվներ, մարդկային կապիտալ) անբավարար մակարդակով: Այլ կերպ ասած` տեղի է ունենում եկամուտների մակարդակի այնպիսի անկում և/կամ ծախսերի այնպիսի ավելացում, որ կազմակերպությունը դառնում է անվճարունակ և չի կարողանում ներգրավել նոր դեբիտորներ կամ նոր ֆինանսական ռեսուրսներ: Հետևաբար` նա չի կարող գործել ընթացիկ սեփականության և կառավարման շրջանակներում:
    Ըստ վոլյունտարիստական մոտեցման` ձեռնարկատերերի որոշումներն են դառնում ձախողման հիմնական պատճառները: Հետևաբար` կենտրոնացնելով կազմակերպության ռեսուրսները, ձեռնարկատերը կարող է խուսափել ձեռնարկատիրական ձախողումից: Այսինքն` նոր կազմակերպությունները ձախողվում են ոչ թե արտաքին գործոնների, այլ ձեռնարկատիրոջ թույլ տված սխալների և անհրաժեշտ հմտությունների բացակայության պատճառով:
    Ձախողման զգացմունքային մոտեցում Զգացմունքային մոտեցումը վճռորոշ դեր է հատկացնում ձեռնարկա տիրոջ շահադրդմանը: Ի տարբերություն դետերմինիստական և վոլյունտարիստական մոտեցումների, այս մոտեցումը հաշվի է առնում ձեռնարկատիրոջ հոգեբանական գործոնները, որոնք ձախողման կամ գոյատևման տեսանկյունից կարող են ավելի կարևոր լինել, քան էկոլոգիական կամ կազմակերպական գործոնները: Այս մոտեցմամբ փորձ է արվում բացատրելու անձնային մակարդակի գործոնները, այդ թվում` հոգեբանական, որոնք ծագում են ձեռնարկատիրոջ զգացմունքայնության արդյունքում և հանգեցնում ձախողման: Ձախողման զգացմունքային մոտեցումը հենվում է ձեռնարկատիրության ոլորտ ներմուծված անհամապատասխանության տեսության (discrepancy theory) վրա40: Այս տեսությունը լրացնում է շեմային տեսությունը, ըստ որի բիզնեսի գոյատևումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև կախված է ձեռնարկատիրոջ գործունեության արդյունավետության շեմից: Ձեռնարկատիրոջ արդյունավետության շեմը արտադրողականության սահմանված մակարդակն է, որից ցածրի դեպքում ձեռնարկատերը որոշում է փակել կազմակերպությունը: Անհամապատասխանության տեսությունը ներմուծում է ձեռնարկատիրական գործունեությունից «բավարարվածություն» հասկացությունը: Այս եզրույթը հանդես է գալիս որպես անհատի ձեռնարկատիրական հաջողության հոգեբանական չափում, որը կարող է ազդել ձեռնարկատիրության պահպանման կամ դրա ելքի հետ կապված ձեռնարկատիրոջ որոշումների վրա: Ենթադրվում է, որ բավարարվածության մակարդակը որոշվում է ըստ անհատի փաստացի պարգևատրման և նրա նպատակների կամ սպասումների միջև խզման համապատասխանության: Անհամապատասխանության տեսությունն ունի երկու կողմ: Մի կողմից` վերաբերում է նպատակների նվաճման բացթողումներին` ենթադրելով, որ ձեռնարկատիրոջ բավարարվածությունը որոշվում է սկզբնական նպատակի և փաստացի արդյունքի խզմամբ: Մյուս կողմից` դա վերաբերում է սպասումների և իրականության խզմանը` ենթադրելով, որ բավարարվածությունը որոշվում է ընթացիկ իրավիճակի և ձեռնարկատիրոջ սպասումների խզմամբ: Ձեռնարկատիրական ձախողման վերլուծության մակարդակները Ձեռնարկատիրությունը դիտարկվում է որպես գործընթաց, իսկ ձեռնարկատիրական ձախողումը` ելք այդ գործընթացից: Սովորաբար ելքի վերլուծություններն իրականացվում են երկու մակարդակում` անձնային և կազմակերպության, անտեսելով այն հանգամանքը, որ ձեռնարկատիրական ձախողումը կարող է ծագել նաև պետական կառավարման և շուկայական մեխանիզմների ձախողման մակարդակներում: Ձեռնարկատիրական ձախողման դինամիկայի վրա ազդում են շուկայի և պետության ձախողումները: Ընդ որում, շուկան և պետությունն ունակ են չեզոքացնելու միմյանց ձախողումները:
    Ձախողում պետության մակարդակում Պետության ձախողումների ուսումնասիրությունները հենվում են հասարակական ընտրության տեսության (public choice theory) վրա, որը ներկայում դիտարկվում է որպես քաղաքականության տնտեսագիտական տեսություն:  Պետության ձախողում ասելով հասկանում ենք Պարետո−արդյունավետության իրականացման անընդունակություն: Հարկ է նշել, որ պետության ձախողումները կապված են հասարակական նախընտրությունների բացահայտման, գործակալական հարաբերությունների, անհամաչափ տեղեկատվության, բյուրոկրատական մենաշնորհի և ռենտայի համար մրցավազքի հիմնախնդիրների հետ, որոնք երկրում ձեռնարկատիրական գործունեության ձախողումների էական ռիսկ են պարունակում:
    Ձախողում շուկայի մակարդակում Շուկայի ձախողումները որոշակի արտաքին էֆեկտների առկայություն են ենթադրում, որոնց դեպքում մարդկային կապիտալում ներդրումներ կատարող ընկերությունները և գործակալներն ուշադրություն չեն դարձնում ողջ տնտեսության վրա իրենց ներդրումների բարենպաստ ազդեցությանը: Հարկ է նշել, որ շուկայի ձախողումները կապված են հասարակական բարիքների, արտաքին էֆեկտների, բնական մենաշնորհի, կենսական բարիքների հիմնախնդիրների հետ, որոնք պետությունը հաճախ ի վիճակի չի լինում լուծել, ինչը հանգեցնում է ձեռնարկատիրական գործունեության ձախողումների ռիսկի էական մեծացման: 
    Ձախողում կազմակերպության մակարդակում Ձեռնարկատիրության արդյունավետությունը գնահատելու համար երբեմն նախընտրում են օգտագործել ոչ թե շուկայից ելքի արգելքների, այլ գոյատևման արգելքների հայեցակարգը: Հաջողակ նորաստեղծ ընկերությունները բնութագրվում են գոյատևման արգելքները հաղթահարելու ունակությամբ: Չնայած ձեռնարկատերերը, որպես կանոն, մշտապես ենթարկվում են կազմակերպությունից դուրս գալու ռիսկի, այնուամենայնիվ, նրանք պահպանում են իրենց բիզնեսի գոյատևման հույսը: Այս տեսանկյունից` գոյատևելը նոր բիզնեսի համար դառնում է հաջողության հիմնական ցուցանիշ: Իսկ ձախողված են համարվում այն ձեռնարկատերերը, ովքեր ի վիճակի չեն սեփական բիզնեսը կենսունակ պահելու: Ձախողում անձնային մակարդակում Երբեմն կազմակերպության իրավական «մահը» պարտադիր չի նշանակում ձեռնարկատիրոջ անձի սոցիոլոգիական վախճան: Բանն այն է, որ կազմակերպությունը կարող է հանդես գալ վերակազմակերպված նոր իրավաբանական անձի տեսքով: Բացի անվճարունակության իրավիճակից, ձախողում կարող է տեղի ունենալ նաև կազմակերպությունների միաձուլման և կլանման դեպքում: Կազմակերպության մահը կարող է պայմանավորվել ոչ միայն ֆորմալ սնանկացման երևույթով, այլև նոր կորպորատիվ միավորի կազմակերպական նույնականացմամբ: Բայց կազմակերպության «մահն» արձանագրելու համար կազմակերպական նույնականացումը չի կարելի դիտարկել որպես գլխավոր սկզբունք: Դժվար է կանխատեսել նոր կազմակերպության «մահը»` ելնելով կազմակերպական կառուցվածքից, որն արտացոլվում է դրա առանձնահատկության, կայունության և հետևողականության բնութագրերով: Պատճառների տեսանկյունից` ձախողման անձնային մոտեցման պարագայում առանցքային է համարվում ձեռնարկատիրոջ սպասումը, որը թույլ է տալիս բացատրել, թե տվյալ ձեռնարկատերն ինչու է որոշում դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը: Հետևաբար` ձեռնարկատիրական ելքը կապված է նաև ձեռնարկատիրոջ սպասումների հետ: Ելքի անձնային մակարդակը հիմնվում է ձեռնարկատիրոջ նպատակի և նվաճման տարբերության վրա: Փաստորեն, դա կարող է կապվել անձնային բավարարվածության (անբավարարվածության) հետ, ինչը որևէ բանի նվաճման (չնվաճման) կամ որոշակի ձգտումների ու սպասումների իրականացման (չիրականացման) արդյունք է: Այսպիսով` ձեռնարկատիրական ձախողումը հոգեբանատնտեսագիտական երևույթ է, որը պետք է քննարկել դետերմինիստական, վոլյունտարիստական և զգացմունքային հայացքների համատեղման միասնական տեսամեթոդաբանական հիմքով: Ձեռնարկատիրության ավարտը հասկանալու համար հարկ է կատարել ձախողման մակարդակների վերլուծություն «2/2» սխեմայով (շուկա-պետություն/կազմակերպություն-անհատ)` ելնելով հանդիպակաց ձախողման գործընթացների օբյեկտիվ գոյությունից: