ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Առաջիկա երկու տարիներին Ռուսաստանում բանկային ճգնաժամ է կանխատեսվում
    Սպառողական վարկավորման չարդարացված աճը կարող է առաջիկա երկու տարիներին Ռուսաստանում բանկային ճգնաժամի հանգեցել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով «Эксперт» վարկանիշային գործակալության հետազոտությունը: Դրա համաձայն՝ կորպորատից հատվածում մրցակցության աճը բանկերին ստիպել է անցնել ֆիզիկական անձանց հետ աշխատանքի:ԱԱՀ-ի դրույքաչափի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը կարող են հանգեցնել բնակչության վճարողունակության անկման, որոնց իրական եկամուտները վերջին տարիներին չեն աճել: Այս ամենը 2019-2020 թվա
  • Վենեսուելայում անցկացվում է ազգային արժույթի դենոմինացիա
    Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, իսկ թղթադրամներից կհեռացվի հինգ զրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Նոր արժույթը շրջանառության մեջ պետք է դրվեր դեռ հունիսի 4-ին, սակայն իշխանությունները հետաձգել են դենոմինացիան մինչև օգոստոսի վերջ: Նախագահ Նիկոլաս Մադուրոն անգամ հայտարարել է օգոստոսի 20-ը ոչ աշխատանքային օր, որպեսզի երկիրը ժամանակ ունենա նոր արժույթին հարմարվելու համար:Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Վենեսուելայում կշրջանառվի երկու արժույթ՝ բոլիվարը և «պետրո» կրիպ
  • Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել
    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարած
  • Apple-ը ներկայացրել է նոր emoji-ները
    Apple ամեն տարի` տարվա սկզբում,  ներկայանում է նոր հեռախոսներով, այս տարի կներկայանա ավելի քան  2823 նոր իմոջիներով: Նախադիտման է ներկայացվել 70 նոր իմոջիներ: Վաղ մեկնարկը պայմանավորված էր  աշխարհում տոնվող իմոջիների օրով:Վերջին տարիներին Unicode- ն ավելի մեծ ջանքեր է գործադրել, ընդգրկելով տարբեր մաշկի երանգներ, զբաղմունքներ եւ դրոշներ:  Նոր իմոջիները ունեն գանգուր, կարմիր, մոխրագույն  մազեր: Կլինեն նաև ավելի շատ կենդանիներ, ավելի զվարճալի և ժպտացող դեմքեր. կարող եք ընտրել, որը կամենաք: «Ինչպես միշտ կլինեն ձայնային նոր էմոջիներ. Հավանաբ
  • Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը
    Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։Առաջին տասնյակում են հա
  • Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջո
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է գլոբալ առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
    Գլոբալ տնտեսական պատերազմի հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալթմայերը, փոխանցում է DW-ն:«Այս առեւտրային պատերազմը դանդաղեցնում եւ խաթարում է տնտեսական աճն ու նոր անորոշություն է առաջացնում»,- հայտարարել է նա օգոստոսի 12-ին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ընդ որում, առեւտրային պատերազմից ապրանքների թանկացման պատճառով առաջին հերթին կտուժեն սպառողները:Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն «իրավունք չունեն վտանգել պողպատի վարպետների, ավտոշինարարների եւ ալյումին ձուլողների աշխատատեղ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    «Թուրքիայի սնանկացումը սկսվել է». հայտնի տնտեսագետ

    Հայտնի մակրոտնտեսագետ Ռասել Նեփյերը շվեցարական առաջատար «Neue Zürcher Zeitung» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության համար:

    Ըստ Նեփյերի կանխատեսումների՝ Թուրքիայում կրկնվելու է 1980-ականների իրավիճակը՝ առաջացնելով խորը ճգնաժամ:

    «Թուրքիայի սննկացումը սկսվել է»,- ասել է հայտնի տնտեսագետը՝ ավելացնելով, որ ամենաուշը ընտրություններից հետո (ս/թ հունիսի 24-խմբ.) թուրքական լիրայի արժեզրկումը ահագնացող չափերի կհասնի, ինչի հետևանքով Թուրքիան չի կարողանա վճարել 400 մլրդ դոլարի հասնող պարտքը: Տնտեսագետը նկատել է, որ այս ճգնաժամը մեծապես կազդի նաև իտալական ու ֆրանսիական բանկերի վրա, սակայն Եվրամիությունը կփրկի դրանց:

    Ըստ Նեփյերի՝ դժվարությունների կհանդիպեն հատկապես արտարժույթով պարտքեր ունեցող ընկերությունները:

    Ավելացնենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան մեկը մյուսի ետևից ռեկորդային արժեզրկումներ է գրանցում արտարժույթի, հատկապես դոլարի ու եվրոյի նկատմամբ:



    Նյութի աղբյուրը՝    https://168.am